Իրանում մարդու իրավունքների վիճակը՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության տեսանկյունից(1)
Արևմտյան երկրները հանդես են գալիս աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ մտահոգվելու հավակնությամբ : Նրանք ներթափանցելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպան կառույցներ, այդ ոլորտի իրողությունների փոխարեն , քաղաքականացված զեկույցները դարձնում են ճնշման լծակ ՝ տիրակալական համակարգին ընդդիմացող երկրների նկատմամբ:
Հարց է առաջանում , որ մարդու իրավունքների հարցը ՝ որպես արժեքային երևույթ , ինչո՞ւ է դառնում արևմուտքի քաղաքական նպատակների զոհը : Այս ոլորտում իրական հարցերն ինչո՞ւ են անտեսվում ու լուսանցք մղվում:
Մարդու իրավունքների շուրջ մտահոգություններն անտարակույս մեծ նշանակություն ունեն , սակայն հարցն իր լուծումը գտնելու է միայն խնդիրն ըստ արժանվույն ներկայացնելու , այդ ուղղությամբ աշխատանքները ճիշտ ուղով իրականացնելու և կառուցողական մոտեցումներ ցուցաբերելու դեպքում : ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է , որ հաշվի առնելով մարդկային ու կրոնական սկզբունքներն առանձնապես կարևորում է մարդու իրավունքների շուրջ մտահոգությունների փարատումը, սակայն նաև նշել է , որ արևմուտքը միտում է քաղաքականացնել մարդու իրավունքների հարցը , այդ թվում նաև Իրանի նկատմամբ : Այս ոլորտում միջազգային հանրությանն ապակողմնորոշող քայլերից է համարվում մարդու իրավունքները ոտնահարող երկրների մասին ԱՄՆ-ի և Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների տարեկան զեկույցների հրապարակումը : Հիշյալ զեկույցներում աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդներն , Իրանին ներկայացնում են այդ իրավունքները ոտնահարող երկիր , իսկ մարդու իրավունքների խորհուրդը ևս հրապարակում է այդ կապակցությամբ վավերագրական փաստերից զուրկ իր զեկույցները : Վերջին տարիներին , իրանաֆոբիայի տարածման նպատակով Իրանի դեմ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների տեղաշարժերը ծավալվել են երեք գլխավոր առանցքների շուրջ , որոնք են՝ միջուկային գործունեության , ահաբեկչությանը ցուցաբերվող հովանավորության և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն հայտարարությունները։Այս հարցերը ՝ որպես քաղաքական լծակ , մշտապես կիրառվել են ԱՄՆ-ի կողմից : ԱՄՆ Պետքարտուղարությունը տարբեր ժամանակներում , փորձել է տարբեր երկրներում մարդու իրավունքների իրավիճակի քննարկման անվան ներքո կեղծ զեկույցներ հրապարակելով , այս դաշտում ևս ձեռնոց նետել ԻԻՀ-ի համակարգին :
Հիշյալ զեկույցների մի մասը կազմվում են մարդու իրավունքների խորհրդի այսպես կոչված հատուկ զեկուցաբեր ՝ Ահմեդ Շահիդի կողմից , ով հիմք ընդունելով անվավեր հարցազրույցները և առանց որևէ հավաստի փաստերի , Իրանին մեղադրում է այսպես կոչված «Մարդու իրավունքների կազմակերպված ոտնահարման» մեջ : Այդ զեկույցներում , սիստեմատիկ կարգով , փորձ է արվում Իրանի հասարակության ներքին կյանքի մասին մտահոգիչ ու սև պատկեր ներկայացնել : ԱՄՆ-ի , Կանադայի և Բրիտանիայի նման երկրների քաղաքական լոբբիների կողմից մշակված զեկույցներում , քննարկվում ու վերլուծվում է Իրանում մարդու իրավունքների իրավիճակը : Մինչդեռ այդ զեկույցների գլխավոր նպատակն է ՝ միջազգային բեմերում Իրանի մեկուսացումը և նրա դեմ ճնշումների ինտենսիվացումը : Իրանում քաղաքացիական ազատությունների չհարգման և մարդու իրավունքների ոտնահարման մասին հնամաշ քաղաքականությունների ուղղությամբ պատրաստված այդ զեկույցներն , իրականում վկայում են այն փաստի մասին , որ արևմուտքը մարդու իրավունքների հարցը միջոց է ծառայեցնում իր նպատակներն իրագործելու համար : Զեկույցներում , առաջ է քաշվում այն հավակնությունը , թե Իրանում անտեսվում են մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենքները , քաղաքականություններն ու օրինաչափությունները : ԱՄՆ Պետքարտուղարության կամ Ահմեդ Շահիդի նման զեկուցաբերները փորձում են ճգնաժամային ներկայացնել Իրանում մարդու իրավունքների իրավիճակը : Հիշյալ զեկույցներում , իսլամական սկզբունքներին համապատասխան երկրում գործող քաղաքացիական ու դատական օրենքների գործադրումը , ներկայացվում են Իրանում մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ :
ԱՄՆ Պետքարտուղարության այս տարվա զեկույցում ևս քննարկվել են Իրանում թմրաբիզնեսով զբաղվող հանցագործների նկատմամբ մահապատժի կիրառման , խոսքի ազատության սկզբունքների անտեսման և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող ճնշումները: Իրանի մասին ԱՄՆ-ի հավակնած զեկույցները փաստորեն համարվում են միջուկային գործունեության և Իրանի կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության մասին արևմուտքի հակաիրանական տեղաշարժերի շարունակումը , որոնք ավարտվում են իրանաֆոբիայի տարածմամբ: Պատահական չէ , որ ԱՄՆ-ի հետ զուգընթաց , Բրիտանիայի ԱԳ նախարարությունը ևս տարբեր երկրներում այսպես կոչված մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցում , մի հոդված է կցել ՝ ի հաստատում Իրանում մարդու իրավունքների խախտման կեղծ զեկույցի : Անկասկած , նրանք նպատակ ունեն խեղաթյուրել ԻԻՀ-ի դիմագիծը , քանզի զեկույցները մշակվել են իրանաֆոբիայի տարածման և միջազգային հանրությանն ապակողմնորոշելու և քաղաքական նկրտումների ուղղությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի դիրքը չարաշահելու օգնությամբ : Մինչդեռ , հիշյալ խորհուրդը պարտականություն ունի կանխել մարդու իրավունքների քննարկման հարցին քաղաքական ու ընտրանքային բնույթ հաղորդելու քայլերը :
ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած զեկույցը փաստորեն արտացոլում է է Իրանի դեմ այդ երկրի և նրա արևմտյան դաշնակիցների թշնամական քաղաքականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը , որ միջուկային հարցում ԱՄՆ-ը հարկադրաբար նահանջեց իր նախկին կեղծ դիրքից , այսօր փորձում է Իրանում մարդու իրավունքների իրավիճակի մասին մտահոգությունը դարձնել իր թշնամական քայլերի շարունակումն արդարացնելու միջոց : Հարց է առաջանում , որ ԱՄՆ-ը և մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ մյուս երկրներն ինչո՞ւ են պնդում Իրանին դասել մարդու իրավունքները ոտնահարող երկրների շարքում , մինչդեռ քաջ տեղյակ են , որ իրենց զեկույցներն անիրական են և ունեն քաղաքական նպատակներ : Մեկ այլ հարց է առաջանում , որ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրներում , արդյոք հարգվում են մարդու իրավունքները , կամ արդյոք այդ բոլոր երկրները համահավասար կարծիք ունեն մարդու իրավունքների վերաբերյալ ։Այս և շատ այլ հարցերին պատասխանելու համար , անհրաժեշտ է ավելի լայն ուսումնասիրություններ կատարել : Իրողությունն այն է , որ Իրանը կանգնել է տիրակալ ուժերի դեմ , որը կարևոր քայլ է : Եթե ԻԻՀ-ը չդիմակայեր այդ ուժերին , այսօր անտարակույս առաջ չէր քաշվի նաև իրանաֆոբիայի հարցը և մարդու իրավունքների հավակնությունը և Իրանն առանձնահատուկ դիրք էր զբաղեցնելու կայսերապաշտ ուժերի մոտ :
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը , որ կայսերապաշտ ուժերը մշտապես փորձել են վնասել իսլամական Իրանի հեղինակությանը : ԻԻՀ-ը սակայն իրական արժեքներին ապավինելով և ինքնապաշտպանության զենքով , ապացուցել է , որ չի պատրաստվում քայլ պահել կայսերապշտ ուժերի հետ , ուստի վճարում է իր իրավունքները պաշտպանելու համար : Փորձն ապացուցել է , որ մեծապետական ուժերն աշխարհի ոչ մի կետում ոչ մի ժողովրդի անկախ լինելու իրավունք չեն տալիս , քանի դեռ նրանք չեն ծառայում տիրակալներին :
Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին , կայսերապաշտ ուժերը և ԱՄՆ-ը , բոլոր միջոցներով փորձել են Իրանին հանձնվել պարտադրել : Իրենց նպատակներն իրականացնելու համար , նրանք դույզն չափով զիջումների չեն գնալու : Նույնիսկ մարդու իրավունքների հարցի պատճառաբանությամբ են փորձում հարվածել Իրանին և այդ կապակցությամբ որևէ ապացույց գտնելու դեպքում , հաստատ չէին բավարարվելու հաղորդագրություն կամ զեկույց հրապարակելով : Իրականում մարդու իրավունքների իրավիճակի մասին արևմուտքի հավակնությունը բազմաթիվ խնդիրների է հանդիպել նույնիսկ արևմտյան հասարակություններում : Ուստի այդ երկրները փորձում են վիրտուալ միջավայրի օգնությամբ , վնասել ԻԻՀ-ի համակարգին : ԻԻՀ-ի համակարգը վճռակամորեն կանգնած է բոլոր ճնշումների դեմ: իսկ այս դիմադրության պարզ պատգամն է ՝ համաշխարհային ուժերի մերժումը:
Իրանում մարդու իրավունքների իրավիճակի քննարկումը փաստորեն ԻԻՀ-ի համակարգի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստրատեգիայի մաս է կազմում : Այսօր միջուկային հարցն այլևս քննարկման ենթակա չէ և արևմտյան երկրները չեն կարող այդ հարցի շուրջ անհիմն հայտարարություններ կատարել , սակայն մարդու իրավունքների և Իրանի պաշտպանունակության սպառնալի լինելու հարցերը , միջոց են իրանաֆոբիայի տարածման նախագիծն իրականացնելու համար : Այդ հավակնություններն այնպիսի պայմաններում են առաջ քաշվում , երբ առկա է Իրանի դեմ ԱՄՆ անմարդկային քայլերի երկար ցուցակ : Քայլեր , որոնք իրականացվել են մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ երկրների , այդ թվում ԱՄՆ-ի միջամտությամբ կամ ուղղակի ու անուղղակի աջակցությամբ :