Պայծառ ապագա(16)
Այս հաղորդման ընթացքում կքննարկենք ցողունային բջիջների ոլորտում Իսլամական Հանրապետության առաջընթացը:
Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի Իսլամական Հանրապետության գիտատեխնիկական առաջընթացին։
Ժամանակակից աշխարհում գիտական ուղեղները իշխանության երաշխիքն են: Որքան արագ երկիրը հասնի հիմնարար գիտական ձեռքբեռումների և կարողանա դրանք օգտագործել տեխնոլոգիան զարգացնելու համար, այնքան ավելի արագ կարող է ուժերի հարաբերակցությունը փոխել իր օգտին: Գիտական, հատկապես հիմնարար գիտությունների բնագավառում ունեցած իր լավ ներուժով՝ Իրանը մշակութային և հոգևոր ոլորտում արձանագրած մեծ հաջողություններից բացի, կարողացել է գիտական շարժման համատեքստում ընդլայնել իր ուժի աղբյուրը ՝ գիտելիքների արտադրության բնագավառներում :
Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պահին տիեզերք հրթիռների արձակման և երկրի ուղեծրին արբանյակներ տեղադրող աշխարհի առաջատար երկրներից է: Այսօր արբանյակները որոշիչ դեր են խաղում տեխնոլոգիական հեղափոխության մեջ ` կապի և տրանսպորտի արդյունաբերության ոլորտում և մարդկային կյանքի տարբեր ոլորտներում: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Իրանի մեկ այլ գիտական զարգացումն է ցողունային բջիջների տեխնոլոգիան: Ցողունային բջիջը հնարավորություն ունի դառնալ մարմնի բոլոր բջիջները: Այս բջիջներն ունեն ինքնավերականգնման և տարբերվելու տարբեր տեսակի բջիջների ՝ արյան, սրտի, նյարդի և աճառի բջիջներ: Այն նաև արդյունավետ է վնասվածքներից հետո մարմնի տարբեր հյուսվածքների վերականգնման գործում և կարող է մտնել վնասված հյուսվածքներ, որտեղ նրանց բջիջների մեծ մասն ավերվել է և փոխարինել վնասված բջիջները և վերականգնել այդ հյուսվածքի արատները: Այս ոլորտում կատարված հետազոտությունները նաև մեծացրել են մեր գիտելիքները, թե ինչպես է օրգանը աճում և զարգանում մեկ բջիջից և, որ ավելի կարևոր է, օգնել հասկանալ այն մեխանիզմը, որով վնասված բջիջները փոխարինվում են առողջ բջիջներով: Այսօր ոսկրածուծի ցողունային բջիջների, պորտալարի արյան և այլ ցողունային բջիջների օգտագործմամբ՝ լայնածավալ հետազոտություններ են իրականացվել՝ նյարդաբանական հիվանդությունների և վնասվածքների բուժման, սրտի և ոսկրային հյուսվածքների վնասվածքների, այրվածքների և մաշկի վնասվածքների վերականգնման, ենթաստամոքսային գեղձի վերականգնման և ինսուլինի սեկրեցիա և այլ վնասված հյուսվածքների վերականգնման վերաբերյալ:

Առողջության մակարդակի բարելավման և նոր բուժումների հայտնաբերման հետ մեկտեղ համայնքների առողջության մակարդակն ու կյանքի միջին տևողությունը բարձրացել են աշխարհում: Այնուամենայնիվ, հյուսվածքների և օրգանների քրոնիկ հիվանդությունները և ժառանգական հիվանդություններն ու քաղցկեղը դեռևս չլուծված բժշկական մարտահրավերներից են: Այս խնդիրների արդյունավետ լուծումներն են ցողունային բջիջների գիտելիքները և բժշկական վերակառուցումը: Այս բջիջները փոխում են բժշկական գիտությունը, և դրանք նույնքան արդյունավետ են, որքան հակաբիոտիկները և պատվաստանյութերը հիվանդությունների բուժման և վերացման համար: Մեր մարմնի բջիջների մեծ մասը որոշակի տեսակի բջիջներ են. Սրտի, թոքերի, մկանների, նյարդերի, արյան և այլ բջիջներ, սակայն ցողունային բջիջները տարբեր չեն և նրանք ցողունային բջիջներ կամ այլ տիպի բջիջներ դառնալու ունակություն ունեն: Ցողունային բջիջները կարող են անվերջ բաժանվել և փոխարինել մաշված հյուսվածքը: Նրանք ունեն այլ բջիջներ դառնալու ունակություն և գործում են որպես մարմնի պահպանման համակարգ: Նրանք ունակ են վերականգնելու հիվանդ օրգանները, որոնք հայտնի են բժշկության մեջ որպես «վերականգնողական բժշկություն»: Նախկինում գիտնականները կենտրոնացել էին սաղմնային ցողունային բջիջների վրա, քանի որ այդ բջիջները բնականաբար վերածվում են հազարավոր այլ բջիջների և ի վերջո վերածվում են երեխայի հյուսվածքների և օրգանների: Այնուամենայնիվ, այդ բջիջների շուրջ էթիկական հարցերն ու կանոնակարգերը դրդեցին հետազոտողներին այլ լուծումներ փնտրել: Ցողունային բջիջների եւ վերականգնողական բժշկության բնագավառում հոդվածների արտադրության առումով Իրանն առաջին տեղն է զբաղեցնում իսլամական երկրների շարքում: Աշխարհում ևս Իրանը բազմաթիվ հիվանդությունների բուժման առաջատար երկրներից մեկն է:

Ռոյան հետազոտական կենտրոնը ցողունային բջիջների ոլորտում առաջին հետազոտական կենտրոններից է Իրանում: Այս հետազոտական ինստիտուտը ցողունային բջիջների ոլորտում մինչ այժմ գրանցել է բազմաթիվ հաջողություններ: Դրանցից կարելի է նշել ցողունային բջիջների օգտագործումը `Իրանում կաթվածից առաջացած սրտի վնասը վերականգնելու համար: Ցոունային բջիջների օգտագործումը առաջին անգամ աչքի եղջերաթաղանթի վնասվածքները վերականգնելու համար, նորածնային պոռտալարի արյան առաջին մասնավոր բանկի հիմնումը «Ռւյան» հետազոտական ինստիտուտի ևս այլ ձեռքբերումներից են: Մերձավոր Արեւելքում առաջին կլոնավորված կենդանու ծնունդը, լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում: Երկու կլոնավորված հորթ և երեք այծի ձագ ծնվեցին Ռոյանի գիտահետազոտական ինստիտուտում: Իրանը երրորդ երկիրն է, որը ցողունային բջիջներ է հանում կաթնատամների միջուկից (ուղեղից), և դա արվում է միայն այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ -ն և Ճապոնիան: Արյան եւ քաղցկեղի հետազոտական ինստիտուտի ղեկավարն ասաց, որ Իրանն աշխարհի այն մեկ տոկոս երկրների շարքում է, որոնք ունեն արյունաստեղծ ցողունային բջիջներ փոխպատվաստելու ունակություն: Թուրքիան, Սաուդյան Արաբիան, օկուպացված Պաղեստինը, Ռուսաստանը և որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Շվեդիան և Ավստրիան, Իրանին հաջորդում են այս ոլորտում գիտական արտադրության առումով: Իրանից առաջ են անցել միայն ասիական չորս երկրներ ՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Չինաստանը եւ Հնդկաստանը: Ցողունային բջիջների ոլորտում Իրանի առաջընթացի մասին Ռոյանի գիտահետազոտական ինստիտուտի դոկտոր Համիդ Գորաբին ասաց.«Այն երկրների համեմատ, որոնք մեծ ծախսեր են արել ցողունային բջիջների գիտության զարգացման համար, Իրանը, չնայած քիչ ծախսերին, հասել է բազմաթիվ հաջողությունների և պատրաստել է ուսանողներ»: Գենետիկան և ցողունային բջիջները այն առաջադեմ և բարդ գիտություններից են, որոնք իրանցի հետազոտողներն ու գիտնականները ուսումնասիրել և կիրառել են համընթաց աշխարհի զարգացած երկրների հետ: Հրապարակված տվյալների և գիտական հոդվածների հիման վրա Իրանը ցողունային բջիջների ոլորտում առաջատար երկրներից է: Եվ հանդիսանում է այս ոլորտում տեղեկատու երկրներից մեկը: