ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողությունների հարցում(1)
Իրանն այսօր համարվում է անկախ երկիր և կարևոր դիրք է զբաղեցնում ամբողջ աշխարհում: Անկասկած, այս հաջողությունների ամենակարևոր պատճառներից մեկն Իրանի առաջնորդի խելամիտ ղեկավարությունն է՝ երկիրը դեպի անկախություն ու զարգացում առաջ մղելու հարցում:
Այս հաղորդաշարում կխոսենք Իրանի հաջողությունների հարցում առաջնորդի դերի մասին:
Իրանը, որպես անկախ երկիր, այսօր կարևոր դիրք է զբաղեցնում աշխարհում: Իսլամական հեղափոխությունից անցել է ավելի քան 40 տարի և երկրի զարգացմանն ուղղված պաշտոնյաների ու ժողովրդի ջանքերն արդյունավորվել են: Իրանի իսլամական հեղափոխությունը, որպես նոր ժամանակների ամենաժողորվրդական ու ամենախոշոր հեղափոխություններից մեկը, հաղթանակից հետո ոչ միայն դիմակայեց թշնամական քայլերին, այլ ուշագրավ հաջողություններ գրանցեց բազմաթիվ ոլորտներում:

Իսլամական հեղափոխությունն իսլամական ինքնությամբ, իր պայքարի հիմքում դրեց իսլամական բարոյականության գաղափարախոսությունը: Դա այն դեպքում, երբ աշխարհն այդ ժամանակ բաժանված էր երկու՝ արևմտյան ու արևելյան բևեռների:
Կոմունիստական գաղափարախոսության հիմքում այն սկզբունքն էր, որ կրոնը ժողովուրդների ափիոնն է, իսկ կապիտալիստական համակարգը քարոզում էր կրոնը քաղաքականությունից տարանջատելու գաղափարախոսությունը:
Իսլամական հեղափոխությունը, կանոնակարգելով կրոնի բարոյականությունը, կարողացավ վերականգնել կրոնական արժեքներն ու նոր շունչ տալ հասարակությանը:
Կարելի է ասել, որ Իրանի ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը բարոյականության վերադարձն էր ժողովրդի կյանք: Սա շատ կարևոր էր ու իր վրա սևեռեց շատ ժողովուրդների ուշադրությունը: Հիմա գտնվում ենք Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի հինգերորդ տասնամյակի շեմին և Իրանի ժողովուրդն իր առջև դրել է ավելի մեծ նպատակներ: Եվ չնայած ցանկալի հասարակություն կերտելու համար դեռ շատ ճանապարհ է մնացել, այսօր կարելի է վերաարժևորել իսլամական հեղափոխության որոշ ձեռքբերումները:
Անցած 4 տասնամյակների ընթացքում, Իրանը մեծ ձեռքբերումներ է գրանցել առողջապահության ոլորտում: 1960-2017թթ կյանքի միջին տևողության առումով զբաղեցրել է աշխարհում ութերորդ տեղը:
Էներգիայի զարգացման ոլորտում Իրանը զբաղեցնում է երկրորդ, նավթի արդյունահանման ոլորտում՝ երրորդ, էլեկտարէներգիայի արտադրության ոլորտում՝ 15-րդ իսկ բենզին արտադրության ոլորտում՝ աշխարհում 16-րդ տեղը:
Որոշ տվյալների համաձայն, 2003թ. ԱՄՆ-ից 5 տարի անց Իրանը ձեռք է բերել ցուղունային բջիջների տեխնոլոգիան: Ներկայումս, ցողունային բջիջների հետազոտության ոլորտում, Իրանն աշխարհի լավագույն տասնյակում է, իսկ տարածաշրջանում՝ առաջինը:
Իրանը կարևոր ձեռքբերումներ է գրանցել ցողունային բջիջների ոլորտում, այդ թվում՝ ողնուղեղի փոխպատվաստում, սրտի վնասված հյուսվածքների և մաշկի վերականգնում և նույնիսկ կարողացել է այդ բջիջները կլոնավորել: Այդ բջիջները կիրառվում են քաղցկեղի բուժման և սրտի, նյարդերի ու ոսկրային բջիջների հյուսվածքների վերականգման ոլորտում: Ոսկրածուծի ու սաղմի ցողունային բջիջների արտադրությունն Իրանի մյուս ձեռքերումներից են:
Ցողունային բջիջների ոլորտում Իրանն աշխարհում ութերորդ տեղն է զբաղեցնում, իսկ IPS ցողունային բջիջների ոլորտում հինգերորդը՝ Միջին Արևելքում: IVF տեխնոլոգիայով կենդանիների արտադրության ոլորտում, Իրանը Միջին Արևելքում առաջին տեղն է զբաղեցնում: Իրանը հայտնվել է նաև տիեզերական տեխնոլոգիա ունեցող երկրենրի շարքում: Դա նշանակում է, որ Իրանը կանգնել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և Եվրոպայի տիեզերական գործակալությունների կողքին: Այսօր Իրանը դեպի տիեզերք արբանյակ նետելու ոլորտում երկրորդ տեղն է զբաղենում, իսկ տեիզերական հայտնագործությունների ոլորտում երրորդ տեղը տարածաշրջանի 24 երկրների շարքում: Իրանը նաև ութերորդ տեղն է զբաղեցնում միջուկային վառելիքի ցիկլի արտադրության ոլորտում, Ճապոնիայից հետո աշխարհում երկրորդ տեղը՝ գազային տուրբինների արտադրության ոլորտում և աշխարհում երրորդ տեղը՝ ամենախոշոր ջրամբարտակներ կառուցող երկրների թվում: Իրանը նման նախագծեր է իրականացրել 12 երկրներում: Իրանը նաև տարածաշրջանում ու աշխարհում ամենահզոր երկիրն է աշխատատեղերի ստեղծման հարցում:

2013 թ. իրանցի ակնաբույժ Ղոլամալի Փեյմանը ստացավ տեխնոլոգիայի ոլորտում ԱՄՆ-ի ամենաբարձր շքանշաններից մեկը: Իրանն աշխարհի տասը երկրների շարքում է: ԱՄՆ-ի Ազգային ինֆորմացիայի խորհրդի հայտարարության համաձայն, Իրանն աշխարհի տասը ազդեցիկ երկրների ցուցակում է:
Գիտության արտադրության ոլորտում Իրանը 13-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Իսկ գիտական զարգացման առումով 11 անգամ ավելի մեծ ցուցանիշ է գրանցել աշխարհում միջին զարգացման համեմատ:
Անցած 42 տարիների ընթացքում Իրանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կանխարգելիչ ուժն է: ԶՈւ զորավարժությունները դա են ապացուցում: Ամերիկյան New York Post օրաթերթը վերջերս գրեց, որ Իրանը Միջին Արևելքում հրթռիային հզոր ուժ է համարվում, ինչը Թեհրանի համար կարևոր կանխարգելիչ ուժ է՝ ԱՄՆ-ի և մյուս թշնամիների գործողություններին դիմակայելու համար:
Երբ Սրբազան պաշտպանության շրջանում արևելյան ու արևմտյան երկրների զենքով զինված Իրաքը հարձակվեց Իրանի վրա, Թեհրանն անգամ մի հրթիռ չուներ՝ Սադդամի ռեժիմի հրթիռային հարձակումներին պատասխանելու համար: ԻՀՊԿ և բանակի հրթիռային միավորները զարգացան և հրթիռ արտադրելու ոլորտում զրոյից սկսելով, երկիրը վերածեցին աշխարհի ամենախոշոր հրթիռային տերություններից մեկին: Այժմ Իրանն ունի մեծ թվով բալիստիկ հրթիռներ: Իրանի հրթիռային ձեռքբերումները, որ գրանցվել են առանց որևէ օգնության, զարմացրել են շատ ռազմական փորձագետների: Բրիտանիայի պաշտանական և անվտանգության հետազոտությունների ինստիտուտը վերջերս մի զեկույցում նշեց, որ հրթիռային ոլորտում Իրանի առաջընթացը տեխնիկական լիարժեք հեղափոխությունն է:

Քվանտային ոլորտում նույնպես Իրանն ակտիվ է և կարողացել է իրականացրել այս տեխնոլոգիայով ինֆորմացիայի առաջին փոխանցումը: Աշխարհում այս տեխնոլոգիային տիրապետում է 6 երկիր և Իրանը դրանց թվում է: Այն կիրառվում է առոջապահության ոլորտում՝ սկանավորման մեջ: Քվանտային տեխնոլոգիան կիրառվում է նաև տիեզերական ու արբանյակային գիտության մեջ: Իրանը Միջին Արևելքում միակ երկիրն է, որ արտադրել է կորոնավիրուսի պատվաստանյութ: Հիմա հարց է ծագում, թե Իրանը, որը երկար տարիներ գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, ինչպե՞ս է կարողացել հասնել նման ձեռքբերումների: Անշուշտ, այս հարցում դերակատարություն են ունեցել բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ Իրանի ժողովրդի կամքը, հավատքն իր ուժերի նկատմամբ: Այս ամենի կողքին, իսլամական հեղափոխության առաջնորդի խելացի ղեկավարումը շատ կարևոր դեր է ունեցել Իրանի զարգացման հարցում: Վերջին 32 տարիներին ղեկավարելով երկիրը, Այաթոլլահ Խամենեին ցույց է տվել, որ խելացի, հզոր, ուշիմ առաջնորդ է և դժվարությունների ժամանակ Իրանի ժողովուրդը կարող է նրան ապավինել, որպես ԻԻՀ հիմնադիր իմամ խոմեյնու արժանի հետնորդ: Նրանք, ովքեր այցելել են Իրան, խոսոտվանում են, որ Այաթոլլահ Խամենեին, որպես իսլամական համակարգի հիմանսյուն, շատ կարևոր դեր ունի երկրի կառավարման հարցում: Ուստի ամենաշատ հարձակումներն ուղղված են առաջնորդի դեմ՝ նրան թուլացնելու նպատակով: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կառավարման արվեստի գնահատումն անցած տարիների ընթացքում, որը կարողացավ իսլամական համակարգն անցկացնել բոլոր փոթորիկների միջից, շատ կարևոր է եղել: Իսկ այդ մասին կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ: