Հատուկ հաղորդում՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով(1)
Իրանական 1359 թվականի շահրիվար ամսի 31-ին (1980 թվականի սեպտեմբերին) Իրաքի բաասական ռեժիմը պատերազմ սկսեց Իսլամական Իրանի դեմ։ Շահրիվարի 31-ից մինչև մեհր ամսի 6-ը, Իրանի օրացույցում նշվում է, որպես Սրբազան պաշտպանության շաբաթ:
Այս առիթով պատրաստված երկու մասից բաղկացած հաղորդաշարի ընթացքում , անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիների ռազմական, պատմական ու քաղաքական կարևորությանը ,կփորձենք վերլուծել ութ ամյա պարտադրյալ պատերազմի տարիների արժեքների և փորձառությունների գոյատևման պատճառները և դրանց թողած ազդեցությունները ՝սառնալիքները հետ մղելու և ցանկացած ագրեսորի դիմակայելու Իրանի այսօրվա հզորության ու կարողականության վրա:
Հրավիրում ենք Ձեզ ունկնդրելու հաղորդումը:
Իրանի դեմ Սադամի ռեժիմի պարտադրյալ պատերազմը սկսվեց Իսլամական հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց ,1980 թվականի սեպտեմբերի 21-ին:
Իրանի դեմ պատերազմում, Սադդամի ռեժիմը վայելում էր արևելքի ու արևմուտքի հովանավորությունները և զինված էր զանգվածային ոչնչացման տարատեսակ զենքերով և նույնիսկ քիմիական զենքերով: Սադդամի հրթիռային հարձակումների թիրախ դարձան բազմաթիվ քաղաքներ և սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ:
Պարտադրյալ պատերազմը սկսվելով, Իրանի նկատմամբ անմիջական առճակատումը դարձավ թշնամիների առաջին ընտրությունը ՝ Իսլամական Հանրապետությունը տապալելու համար,սակայն այս դավադրությունը իվերջո ձախողեց 8 տարուց հետո:
Իրանի փառապանձ ժողովուրդը օրինակելի դիմակայությամբ ու դիմադրությամբ,ութամյա պարտադրյալ մի մեծ պատերազմի ընթացքում ,թշնամուն և ագրեսոր ռեժիմին հովանավորող գերիշխող ուժերին ապացուցեց իր իրական հզորությունը և ապացուցեց ,որ անհրաժեշտության դեպքում ամենուր կըդիմակայի դավադրություններին ու սպառնալիքներին:
Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով Սրբազան պաշտպանության տարիների ձեռքբերումներին, կարևոր կետերի է ակնարկել :
Նա իր մի ելույթի ժամանակ ,սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը նկարագրել է ,որպես հարստություն և հստակեցրել է.«Թեև պարտադրյալ պատերազմը նյութական ու բարոյական հսկա վնաս պատճառեց ,սակայն ութամյա սրբազան պաշտպանության տարիներին Իրանի ժողովրդի ձեռքբերումները ,կրած վնասների դիմաց ,շատ մեծ է...Ութամյա սրբազան պաշտպանության տարիների փորձառությունը ապացուցեց ,որ բոլոր ճնշումներով ու դժվարություններով և ֆինանսական վարկերի չգոյությամբ ու բազմաթիվ պրոբլեմներով հանդերձ ,կարելի է դիմակայել համաշխարհային գերուժերի անտեղի պահանջներին ու ճնշումներին ... Ութամյա սրբազան պաշտպանության տարիներին Իրանի ժողովրդի դիմակայության արդյունքում,իսլամական և ոչ իսլամական երկրների շատ ազդեցիկ գործիչներ և ակտիվ մտքեր համոզված էին ,որ կարելի է դատարկ ձեռքերով հզոր պաշտպանություն»:
Ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում ազգային միասնականության ոգին և հպարտությունը , դրդեց երիտասարդությանը խիզախությամբ ու հզորությամբ դիմակայել թշնամուն և չվախենալ որևէ ուժից:
Ագրեսոր թշնամուն դուրս մղելու Իրանի ժողովրդի վճռականությունը և մարտիկների անզուգական դիմադրությունը մարտի դաշտերում, և ճակատի թիկունքում ժողովրդական հզոր աջակցությունը՝ սրբազան պաշտպանության շրջանի հաղթանակների իրականացման գործում երկու կարևոր և առանցքային գործոններ էին: Այս ընթացքում ձեւավորվեցին այնպիսի մեծ սխրագործություններ , ինչպիսիք են՝ Խորամշահրի ազատագրումը եւ մեծ նվաճումները:
Պարտադրյալ պատերազմի տարիներին ,ԱՄՆ-ը ու եվրոպական երկրները Իրանի դեմ պատերազմում ,Իրաքի բաասական ռեժիմի հիմնական աջակիցներն էին, և զինելով Սադամի ռեժիմը, ճանապարհ հարթեցին Իրաքի ագրեսոր պատերազմի շարունակման համար:Այս շրջանը, թեև Իրանի ժողովրդի նկատմամբ պատմական ոճրագործություն էր ,սակայն ի վերջո, դժվարություններն ու սպառնալիքները մեծ դրդապատճառ հանդիսացան ,թշնամիների դեմ ,Իրանի ժողովրդի հզորացման համար և պարտադրյալ պատերազմի տարիները վերածեցին շրջադարձային պահի Իրանի համար ՝ տևական ռազմական հզորություն ապահովելու համար:
Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին; անդրադառնալով սրբազան պաշտպանության տարիների նվաճումներին, կարևոր կետերի է ակնարկել :
Նա այս մասին իր ելույթներից մեկի ժամանակ, Սրբազան պաշտպանության շրջանը համարում է մի գանձ և հստակեցնում է ,որ այս արժեքավոր գանձը , հակառակ թշնամիների ցանկության ,որոնք մտադիր են այն մոռացության մատնել , պետք է հավերժ կենդանի պահել ու գերագնահատել ՝հանուն Իրանի վերելքի,ազգային նվաճման ու զանազան ասպարեզներում ժողովրդի ու երիտասարդների պատրաստվածության :
Պարտադրյալ պատերազմից հետո, Իրանի Իսլամական հանրապետությունը հաջողեց ռազմական, տնտեսական ,գիտական ու տեխնոլոգիական ոլորտներում ուշագրավ հաջողություններ արձանագրել:Առաջընթացի մեծ մասը արդյունքն է՝ ութամյա սրբազան պաշտպանության տարիներին ռազմիկների անձնազոհությունների ,որը ընդօրինակելով այդ ժամանակաշրջանի գաղափարները և ստեղծելով ռազմական կանխարգելող միջոցներ ,Իրանին դասել է աշխարհի ուժերի կողքին և աներկբայ կարելի է ասել ,որ Իրանը ռազմավարական մակարդակում ունի ռազմական կարողականություններ :
Իրանի Իսլամական Հանրապետությունը երկու ռազմավարական նպատակ է հետապնդել սպառնալիքների դիմաց իր կանխարգելող ուժը պահպանելու համար՝
Առաջին նպատակը; Պաշտպանական արդյունաբերության տեղայնացումն է անհրաժեշտ հատվածներում, հատկապես՝ հրթիռային պաշտպանության ոլորտում,որը ռազմավարական նշանակություն ունի պաշտպանական կանխարգելման հարցի առումով:
Երկրորդ նպատակը՝ անձնակազմի պատրաստելը և մասնագիտացված ուժերի վերապատրաստելն է ու վերապատրաստման առաջադեմ մեխանիզմների կիրառումը և անհրաժեշտ խթանների հատկացումը,որպեսզի արագ թափ հաղորդվի այս ընթացքին:
Ութամյա պարտադրյալ պատերազմի տարիներին,հակառակ աշխարհի ուժերի կողմից ծավալուն պատժամիջոցներին ,Իրանի Իսլամական Հանրապետության զինյալ ուժերը հաջողեցին ,գոյություն ունեցած հնարավորությունները և ներքին հնարամիտ ու մասնագետ ուժերի կարողականությունները օգտագործելով ,ռազմաճակատում զինվորների անհրաժեշտ կարիքները հոգալով հանդերձ ,երկրի պաշտպանական արդյունաբերությունը օժտել հզոր և ամուր կառուցվածքով:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, տարածաշրջանում երբևէ չի ձգտել ռազմական լարվածության ,սակայն թշնամիներին ու ագրեսորներին ապացուցել է,որ երբ եւ ուր որ անհրաժեշտ լինի կդիմադրի անվտանգությունը խախտող գործոններին ու տարրերին և իր պաշտպանական կարողականությունները ու կանխարգելող հզորությունը զարգացնելու համար ոչ մեկի իրավունքին չի սպասելու :
Արևմտյան Ասիայի անվտանգության միջավայրում հարաճուն լարվածությունները և Իրանի նկատմամբ գերուժերի ու նաև տարածաշրջանի որոշ երկրների վերաբերմունքի փոփոխությունը ,այն կարևոր ազդակներից են ,որոնք հարկադրում են Իրանին սպառնալիքները չեզոքացնելու նպատակով իր պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունը համարի իր ռազմական կարողականության հզորացումը և հրթիռային ,ԱԹՍ-ների և օդուժի հնարավորությունների մեծացումը :
Նահատակ Սոլեյմանիի սրբազան Պաշտպանության գիտությունների և կրթության ինստիտուտի տնօրեն գեներալ -մայոր Ռահիմ Սաֆավին հայտարարելով , որ Իրանի դեմ հետագա պատերազմները տարբեր կլինեն բնույթով , ինտենսիվությամբ , տևողությամբ և նոր առաջադեմ տեխնոլոգիաների առումով,ասել է.«Հզորանալու համար անհրաժեշտ է հզոր օդուժ»:
Նա հստակեցրել է.«Թշնամու տեղաշարժերը պետք է դիտվեն Իրանի սահմաններից երեք հազար կիլոմետր հեռավորության վրա, երկրի պաշտպանության նվազագույն խորությունը պետք է հասնի երեք հազար կիլոմետրի»:
Վերջին տասնամյակներում Իրանի հրթիռային հնարավորությունները քանակի և որակի առումով հսկայական առաջընթաց են արձանագրել, որի ամենակարևոր կողմը հրթիռային համակարգերի հեռահարության և ճշգրտության բարձրացումն է:Հեռահար և դիպուկ նշանակետին հարվածող հրթիռների արտադրման տեխնոլոգիաների զարգացումը վերջին չորս տասնամյակում Իրանի պաշտպանական կառույցի ամենակարևոր կետերից է:
Իրանի ժողովրդի հզորությունը ,որի մի մասը արտացոլվում է բանակի զինված ուժերի զարգացմամբ ու հզորությամբ ,կարևոր ազդեցություններ ունի: Մարտական պատրաստվածության պահպանումն իրականում այն բաղադրիչներից մեկն է, որը կանխել է թշնամու բազմաթիվ դավադրությունների իրականացումը:Պաշտպանական տրամաբանությունը պահանջում է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները զինում է արաբական կոալիցիան Իրանի դեմ ժամանակակից զենքով, և Սիոնիստական ռեժիմը ամեն օր սպառնում է Իրանին ռազմական գործողություններով, Իրանը չպետք է ձեռքերը ծալած սպասի, մինչև թշնամիները ներխուժեն իր տարածք:Նման պայմաններում Իրանը ևս իր ազգային սահմանների անվտանգությունը ավելացնելու և հավասարակշռություն ստեղծելու համար պետք է հզորացնի իր սպառազինական կարողականությունը ,թշնամիներին հասկացնելու համար ,որ եթե մտածեն Իրանի վրա հարձակվելու մասին ,ծանր գին են վճարելու:
Բնական է ,որ ԱՄՆ-ը և իր տարածաշրջանային դաշնակիցները մտահոգվեն Իրանի ռազմական կարողականության զարգացման առումով, քանի որ նրանց չհաջողվեց հակառակ տարատեսակ պատժամիջոցներով կանխել Իրանի պաշտպանական առաջընթացը: Հետեւաբար, նրանք դիմում են բազմաթիվ մարտավարությունների, որպեսզի ճնշեն Իրանին ՝ նահանջելու իր հրթիռային ծրագրից,որովհետեւ թուլացնելով Իրանի ռազմական հզորությունը, նրանք կարող են ստիպել Իրանին ընդունել իրենց պահանջները:Սակայն Իսլամական Իրանը, ապացուցեց , որ ինչքանով շատանում են ճնշումները այնքանով Իրանի հնարավորությունները մեծանում են:
«Ղադր», «Զալզալ», «Ֆաջր», «Սաջիլ», «Բասիր», «Զոլֆաղար», «Սերաջ», «Ֆաթեհ» և տասնյակ այլ հրթիռների արտադրություն, որոնք երաշխավորում են Իրանի և տարածաշրջանի անվտանգությունը, Իրանի ռազմական կանխարգելող ուժի միայն մի փոքր մասն է:Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չի ենթարկվել արտաքին սպառնալիքներին ու ճնշումներին,այլ անկախ սպառնալիքներից, առավել քան երբևէ ամրապնդել է իր պաշտպանական կարողականությունը , որի արգասիքները իհայտ են եկել Իրանի ռազմական առաջընթացում:Անկասկած, եթե չլիներ պատերազմը, և Իրանը աշխարհի տնտեսական ու քաղաքական շրջափակմանը չենթարկվեր , ապա երկիրը սպառազինական ու ռազմական նման հսկայական առաջընթաց չէր արձանագրելու:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ութ ամյա սրբազան պաշտպանությունը, չնայած բազմաթիվ սահմանափակումներին ու դժվարություններին, անկրկնելի արգասիքներ ունեցավ Իսլամական Իրանի համար: Արևմտյան երկրների ու սիոնիստական ռեժիմի մտահոգությունը Իրանի ռազմական կարողությունների զարգացման առումով ,վկայում է այն մասին ,որ Իսլամական Հանրապետությունը կառչելով իր տեղայնական գիտությանը ու ինքնաբավությամբ ,ռազմական առումով կարողացել է տարածաշրջանում ու աշխարհում բարձր դիրք զբաղեցնել և ռազմական կանխարգելիչ քայլերով կանխել թշնամու որևէ հետին նպատակ կապված երկրի սահմաններին:
Իսլամական հանրապետությունը 8-ամյա դիմադրությունից մինչև հաղթանակ ապացուցեց ,որ իր անվտանգության հարցով շատ լուրջ է տրամադրված և շատ խիստ է, ուստի հենց այս հիմունքով և սպառնալիքներին համապատասխան՝ զարգացնում է իր ռազմական կանխարգելիչ ուժը: