Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (6)
Ներկայումս «ռեսուրսները» չեն ճանաչվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը: Այդ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են կենսական գործոններ՝յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացման համար:
Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք տնտեսության, գիտելիքահենք ընկերությունների ու ինստիտուտների և տնտեսական աճի ու գիտելիքահենք տնտեսության միջև կապի մասին:

Ողջույն սիրելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք ընկերություններից մեկի գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք այս ընկերություններից՝ «Մանա Պոլիմեր արդյունաբերական ծածկույթների զարգացման» ընկերությունը:
«Մանա պոլիմեր» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2007 թվականին . կենտրոնանալով՝ գործադիր աշխատանքների վրա և այդ առումով հաջողությամբ իրականացրել և ավարտել է մի քանի արդյունաբերական և մասնագիտացված ծրագրեր:Այս ընկերության գործունեությունից կարճ ժամանակ անց, նկատի առնելով պոլիմերային արտադրանքի ոլորտում, ներառյալ ներկերի և կոմպոզիտների արտադրության բնագավառում տեխնիկական գիտելիքները, այս ընկերության արտադրական միավորն սկսեց իր աշխատանքը: Արտադրության ոլորտում այս միավորը նախ բավարարեց գործադիր խմբի կարիքները,սակայն կարճ ժամանակ անց այս արտադրական միավորին հաջողվեց շուկայից ձեռք բերել մասնաբաժին,և մի խումբ գործադիր գործընկերների համար պատրաստեց և ուղարկեց իր արտադրանքները: Արտադրական խմբի գործունեությունից դեռ երկու տարի չանցած, այս ընկերության առևտրային խումբը ասպարեզ իջավ `արտադրական միավորի հարաճուն կարիքների պատճառով ,և բացահայտելով հումք արտադրող հեղինակավոր ընկերությունները, սկսեց հումքի ներմուծումը և այդ առումով շուկա հանեց իր սպառման ավելցուկը:Նշված բոլոր փուլերում «Մանա»խորհրդատվական ճարտարագետների խումբը ,թեկուզ սահմանափակ թվով, տեխնիկական և ինժեներական ծառայություններ մատուցեց ինչպես ընկերության այլ ստորաբաժանումներին, այնպես էլ այս ոլորտում գործող այլ ընկերություններին:
Ներկայումս «Մանա պոլիմեր» ընկերությունը կարևոր դեր ունի ներկերի արդյունաբերության հումքի, մասնագիտացված ծածկույթների և ներկերի արտադրության ոլորտում և գործադիր ծառայություններ է մատուցում կոռոզիայից պաշտպանության և բետոնի վերանորոգման ոլորտում:Ներկեր և արդյունաբերական ծածկույթներ արտադրող ընկերությունների, խորհրդատվական ինժեներական ընկերությունների, պաշտպանիչ ծածկույթների կապալառուների և առևտրային ընկերությունների տարիների գործունեությունն ու փորձը այս ընկերության ղեկավարներին մղեց ստեղծել հիմնախնդիրների լուծման մասնագիտացված ընկերություն: Ներկերի և արդյունաբերական ծածկույթների, կոմպոզիտային արդյունաբերության (1), կաուչուկի արդյունաբերության (2) երկար պատմություն ունեցող «Մանա պոլիմեր» ընկերության ղեկավարները կարծում են, որ գլոբալ գիտելիքներով և փորձով և այս երկրում իրանական հնարավորություններով պետք է քայլեր ձեռնարկեն կորոզիայի ոլորտում արդյունաբերության խնդիրները լուծելու և այն պաշտպանելու ուղղությամբ:
Մանա Պոլիմերը նաև համոզված է, որ IT-ի ոլորտում առկա միջոցների օգտագործմամբ և IT-ի արդյունաբերությունը կոռոզիայից պաշտպանող արդյունաբերության հետ համատեղելով, պետք է նոր միջոց կիրառել արտադրողականությունը բարձրացնելու, գիտելիքները թարմացնելու, ժամանակակից տեխնոլոգիաները օգտագործելու, շուկայավարման և շուկա ստեղծելու մեխանիզմների արդիականացման համար,որպեսզի ամենացածր գնով առավելագույն արտադրողականությունը ապահովվի: Այս ընկերությունն չորս մասնագիտացված խմբում, «Մանա»տեխնիկական ու ճարտարագիտական սպասարկության խմբում ,Մանա արդյունաբերական խմբում ,Մանա առևտրական խմբում և Մանայի գործադիր ծառայությունների ու կապալառուների խմբում աշխատելով ,փորձում է այս ոլորտներում ստեղծել ինտերակտիվ հաղորդակցություն , ավելի լավ ծառայություններ տրամադրելու համար:Այս ընկերությունը 2017 թվականին որպես արդյունաբերական գիտելիքահենք ընկերություն ,այս ոլորտում իր աշխատանքային արտոնությունը ստացավ:
Ինչպես նշեցինք Մանա Պոլիմեր ընկերությունը աշխատում է մասնագիտական չորս խմբերում։ Այս ընկերության խորհրդատվական ինժեներական խմբում իրականացվում են ՝ ինժեներական եւ տեխնիկական գործունեություն եւ տրամադրվում ինժեներական ծառայություններ:Քանի որ այդ գործողությունները պահանջում են հսկայական ինժեներական ուժ:Այս խումբը փորձում է տարբեր ծառայություններ մատուցել `հաղորդակցվելով այլ ընկերությունների եւ լաբորատորիաների հետ:Այս ծառայություններից են՝ֆորմուլասիոն ներկայացնել ներկերի , կոմպոզիտային մասերի եւ արդյունաբերական խեժերի արտադրության ոլորտում: Լաբորատոր ծառայություններ եւ լաբորատոր փորձարկումներ տրամադրելը, կրթական սեմինարների անցկացումը, մետաղական եւ բետոնե կոնստրուկցիաների պահպանման եւ մշակման ծրագրերը , այս խմբի այլ գործողություններից են: Նաեւ համապատասխան արդյունաբերության մրցույթների եւ մասնագիտացված պայմանագրերի փաստաթղթերի պատրաստումը, տեխնիկական մոնիտորինգի եւ զննման ծառայություններ մատուցելը, աշխարհի արդիական տեխնոլոգիաների հայտնաբերումը եւ դրանց տրամադրելը ներքին արդյունաբերություններին ,դիզայնը եւ ամրակայմանը առնչվող հաշվարկները համարվում են ինժեներական խմբի այլ գործողություններից:
Ինչպես սկզբում նշվեց, «Մանա Պոլիմեր » ընկերության արտադրական գործունեության սկզբնական նպատակն էր ապահովել գործադիր խմբի կարիքները,որից հետո արտադրության ոլորտում հաջող ներկայությունից հետո այն ընդլայնվեց:Այս ընկերության արտադրական խմբի արտադրությունը հիմնականում բաժանված է երկու մասի՝կոմպոզիտային սարքերի արտադրություն և ինժիներական ներկերի արտադրություն:
Բաժիններից յուրաքանչյուրն ունի տարաբնույթ արտադրություններ ,և կոմպոզիտային սարքերի արտադրության ոլորտում կարելի է անդրադառնալ կոմպոզիտային պահեստներին,կոմպոզիտային սենյակներին ,գրիթինգներին և կոմպոզիտային պանելներին:
Մանա Պոլիմեր արտադրական միավորի հիմնական արտադրություններն են զանազան ներկերն ու ծածկույթները : Այս ծածկույթները բազմազան են և դրանք հնարավոր է կիրառել զանազան արդյունաբերություններում: Այս ծածկույթների կատեգորիաները կարող են իրականացվել օգտագործվող արդյունաբերության և կամ արտադրված ներկերի հիմքի հիման վրա:Այս ներկերից են՝ջրային հիմքով ներկերը, լուծույթի և առանց լուծույթի հիմքերով ներկերը ,պաշտպանիչ հիմքերով ներկերը և փոշի ներկերը:
Սակայն Մանա Պոլիմեր առևտրական խումբը ,որը ձևավորվեց արտադրական խմբից կարճ ժամանակ անց,նպատակ ուներ ապահովել արտադրական խմբի անհրաժեշտ հումքը: Խումբը սկզբում կենտրոնացած էր ներկի հումք արտադրող առաջատար ընկերությունների բացահայտման աշխատանքով և սկսեց էպոքսիդային խեժի պես ապրանքներ ներմուծել եվրոպական ընկերություններից :Կարճ ժամանակ անց, բացի արտադրական խմբի կարիքները բավարարելուց, ներմուծվող որոշ նյութեր առաջարկվեցին շուկա, և այս ընկերությունը այլ ընկերությունների հումքի մատակարարման չնչին բաժինը իրեն հատկացրեց:Խմբի պորտֆելը զարգացավ ժամանակի ընթացքում, և մի քանի ապրանքատեսակներ, ինչպիսիք են խեժերը (3), պիգմենտները (4) և էդթիվները (5), ընդգրկվեցին խմբի ապրանքների ցանկում:
Ներկայումս այս խումբը, արտերկրում մի քանի ընկերությունների համագործակցությամբ, կարողանում է ներմուծել մասնագիտացված ապրանքներ:Բացի այդ, այս խմբի աշխատանքները զարգանալով և Կենտրոնական Ասիայի երկրների շուկաները հայտնաբերելով , ներկայումս առևտրային խմբի հետ համատեղ իրականացվում է Մանա արտադրական խմբի քիչ քանակությամբ արտադրանքի արտահանում դեպի Ադրբեջան, Հայաստան և այլ երկրներ,այս ապրանքներից են՝ հատակների էպոքսիդային ծածկույթները, երթևեկության ճանապարհների ներկերը և սոսինձները:Ներկայումս խումբը կենտրոնացել է արդյունաբերական խեժերի, պիգմենտների, էդթիվների և քիմիական դիմացկուն ածիկների և թթվակայուն կերամիկական սալիկների վրա:Այս խմբի ամենակարևոր առանձնահատկությունն օտարերկրյա ընկերությունների հետ հարաբերություններն են և ապրանքները ռիալով և արտարժույթով վաճառելու ունակությունը:
Հաղորդման վերջին բաժնում համառոտ կանդրադառնանք Մանա Պոլիմեր ընկերության գործադիր խմբի գործունեությանը:Մանապոլիմեր ընկերությունը իր աշխատանքը սկսել է արդյունաբերական ծածկույթներով:Այս առումով, ընկերությունը նախ իրականացրեց արդյունաբերական ծածկույթների ծրագիրը և կարճ ժամանակ անց հաջողեց իրականացնել ավելի քան հարյուր բազմազան ծրագրեր և այս հատվածի կարիքներից ելնելով ՝ ձևավորվեցին և ակտիվացան արտադրական և առևտրային այլ ոլորտներ:Այս խմբում իրականացվում են մի քանի գործողություններ, որոնցից ամենակարևորը` արդյունաբերական հատակների իրականացումը, մանրաթելերով ամրացված պոլիմերների ներդրումը, հակաթթվային կերամիկայի և սալիկների իրականացումը, կրիոգենիկ և ջերմամեկուսիչների իրականացումը, տեղադրումը եւ քարե ու ապակե մանրաթելերի մշակումն է:
Բացի այդ, այս խումբը որակյալ գործունեություն է ծավալել ավտոների ներկերի , հրակայուն ծածկույթների, բետոնի, կարծր բետոնի և գունավոր բետոնի հատուկ ծածկույթների իրականացման գործում:
Բետոնի ճեղքերի և լայնացման հետևանքով առաջացած ճեղքերի լցոնումը, շենքերի երեսպատման ներկերը և տանիքի ինսուլտացիան , լողավազանների և ակվարիումների ջրամեկուսացումը , վերելակների մերձափոսեր, և կոռոզիայից պաշտպանվելու և բետոնի նորոգմանն առնչվող այլ գործողություններ կատարելը:Մանա Պոլիմեր ընկերությունը համագործակցում է իրանական մի շարք ընկերությունների ,այդ թվում՝ Իրան Խոդրո,Մոդիրան խոդրո, Քերման մոթոր,Թեհրան Սայփա ընկերությունների, Ռաջա ճամբորդատար գնացքների ընկերության, Բիսոտուն պետրոքիմիական ընկերության, Փեգահ և Փաքսան ընկերության հետ:
Բարեկամներ շնորհակալ ենք հաղորդումն ունկնդրելու համար մինչ նոր հաղորդում տերն ընդ Ձեզ:
***
1-Ըստ Ամերիկյան մետաղների ասոցիացիայի ՝ որոշակի ընդհանուր մակերես ունեցող երկու կամ ավելի առանձին նյութերի մակրոսկոպիկ համադրությունը կոչվում է կոմպոզիտ:Այս բաղադրիչներն ունեն բոլորովին այլ քիմիական և ֆիզիկական հատկություններ և միաձուլվում են ՝ կազմելով մի նյութ, որը նման չէ այս առանձին բաղադրիչներից որևէ մեկին:Այս նյութերը մնում են նոր նյութի ներսում ՝ առանձին և տարանջատելի,ինչը կոմպոզիտներն առանձնացնում է խառնուրդներից և պինդ լուծույթներից:
2-Ռետինները կազմված են մեծ, փոխկապակցված մոլեկուլներից `երկար շղթաներ ստեղծելու համար:Այս խճճված շղթաները կարող են ապամոնտաժվել և նորից հավաքվել, և դա հենց այն է, ինչ ցույց է տալիս դրա առաձգականությունն ու առաձգական ճկունությունը:
3-Խեժերը գտնվում են պոլիմերների խմբում, այս նյութերը հասանելի են ինչպես բնական, այնպես էլ սինթետիկ ձևերով և երկու տեսակ են՝ կիսակարծր և հեղուկ, որոնք ունեն տարբեր հատկություններ և կիրառություններ:
4-Ներկանյութերը հիմնականում դասակարգվում են գույների և գունանյութերի կամ պիգմենտների երկու խմբի:Պիգմենտները միայն ներկում են առարկաների մակերեսը և չեն լուծվում ջրում, մինչդեռ ներկանյութերը պետք է ներծծվեն ներկանյութի մեջ:Ներկահատիկները պինդ են և ունեն տարբեր չափսեր ու ձևեր:
5-Հավելանյութերի(Էդթիվների) կառուցվածքը շատ տարբեր է և դժվար է հավելումներին հստակ և ճշգրիտ սահմանում տալ:Ընդհանուր առմամբ, հավելումներն այն նյութերն են, որոնք շատ փոքր քանակությամբ օգտագործվում են արտադրության, հարդարման, պահպանման, փոխադրման և կիրառման ընթացքում ծածկույթների մեջ հատուկ հատկություններ ստեղծելու համար: