Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(6)
«Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք պատերազմի, անապահովության ու անվտանգության սպառնալիքների արմատներին , ԱՄՆ-ի դերակատարությանը տարածաշրջանում անապահովություն առաջացնելու հարցում և կխոսենք տարածաշրջանում հավաքական անվտանգություն ստեղծելու վերաբերյալ մեծարգո առաջնորդի տեսակետների ռազմավարական կարևորության մասին:
Տարածաշրջանի տվյալներն ու պատմությունը ապացուցում են ,որ 2014 թվականից Արևմտյան Ասիայի տարածաշրջանում բռնկված բազմաթիվ հակամարտություններ և պատերազմներ իրականում պատվիրված մարտեր են եղել Վաշինգտոնի դաշնակիցների միջև:Այս հակամարտություններին և սադրանքներին զուգահեռ,ԱՄՆ-ը հսկայական շահույթ է ստացել ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով տարածաշրջանի երկրներին:
Իհարկե, ԱՄՆ-ը այս ճգնաժամերը ստեղծելու առումով ունեցել է դաշնակիցներ և հանցակիցներ: Այս հարցում Սաուդյան Արաբիան ,ԱՄՆ-ի շահերին համահունչ կանգնեց Իսրայելի կողքին :
Պաղեստինի իրավազրկված ժողովրդի իրավունքների անդադար խախտումները, պատերազմի հրահրումն ու Եմենի ժողովրդի սպանությունը, ինչպես նաև տարածաշրջանում, Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը ,այս համընթացության արդյունքն են:
Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ելույթի ընթացքում վերլուծելով այս գործընթացները ,աշխարհի ներկա իրավիճակը և ուժերի դասավորումը համարել է՝հօգուտ Իսլամ աշխարհի և Պաղեստինի հարցով պատասխանատու համարել մուսուլման բոլոր կառավարութիւններին ու ժողովուրդներին :Նա կարևորելով պաղեստինյան հասարակության մեջ միասնականության պահպանման անհրաժեշտությունը ,հիշատակել է.«Այս միասնության առանցքը պետք է լինի ներքին ջիհադը և թշնամիների նկատմամբ անվստահությունը:Բացի այդ, պաղեստինցիների, հիմնական թշնամի ,այսինքն՝ԱՄՆ -ին, Բրիտանիային և նենգ սիոնիստներին չպետք է համարել պաղեստինյան քաղաքականությունների հենակետը»:
Հեղափոխության գերագույն առաջնորդը շեշտելով Գազայում,Ղոդսում, արևմտյան ափին,1978 թվականի տարածքներում և գաղթակայաններում բոլոր պաղեստինցիների միասնականության ռազմավարությունը ,ընդգծել է.«Բոլոր պաղեստինցիները մեկ միասնականություն են կազմում և ճնշումների ժամանակ պետք է միմյանց հովանավորելով ,օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցները»:
Հեղափոխության գերագույն առաջնորդը նույնպես ընդգծել է ,որ օկուպանտ ռեժիմը, ԱՄՆ-ի օգնությամբ անդուլ ջանք է գործադորւմ արաբական մի քանի թույլ ու անճարակ երկրների հետ հարաբերությունները բնականոն դարձնելու համար ,դա համարելով այդ ռեժիմի թուլության այլ ապացույցներից և ասել է.«Նման հարաբերություն չի նպաստելու սիոնիստական ռեժիմին ,հենց այնպես որ սրանից տասնյակ տարիներ առաջվանից ցայսօր, երբ Եգիպտոսի հետ հարաբերություն է հաստատել, շատ ավել խոցելի ու թույլ է դարձել»:
Նա ընդգծել է.«Իհարկե այդ երկրները ևս նման հարաբերություններից չեն շահելու ,քանի որ սիոնիստ թշնամին առգրավելով նրանց ունեցվածքն ու տարածքը ,նրանց մոտ տարածելու է կոռուպցիան ու անապահովությունը»:
Ժողովուրդների հեղափոխական պայքարների փորձառությունը ապացուցում է ,որ թշնամու նկատմամբ որոշում կայացնելու և նրան հակազդելու համար ,նախ պետք է ճանաչել նրան ,հասկանալ նրա նպատակները , հարվածելու և իր նպատակներին հասնելու նրա մեթոդները ,հենց այնպես որ անհրաժեշտ է ուսումնասիրել նրա թույլ և ուժեղ կողմերը:
Այս առումով կոնկրետ օրինակներից է ԱՄՆ -ի և Սաուդյան Արաբիայի կառավարության բացահայտ և քողարկված աջակցությունը թաքֆիրական խմբերին ու ԻԼԻՊ -ին , իշխելու ՝տարածաշրջանի ժողովուրդներին ու երկրներին և իբր ի պաշտպանություն Իրաքի,Սիրիայի,Լիբանանի,Պաղեստինի ,Եմենի և Աֆղանստանի ժողովրդի կյանքի ,տարածքային անկախության, ու ամբողջականության պահպանման:
Փաստն այն է,որ Արևմտյան Ասիայի այսօրվա պատերազմաների ու անապահովությունների արմատները կարելի է փնտրել 20-րդ դարի վերջին տարիներին ամերիկացիների զինվորական միջամտութիւններում, ռազմավարություններում և քաղաքականություններում :
Արևմուտքի քաղաքական ծրագրերին ու ռազմավարություններին հայացք նետելով պարզվում է ,որ 1997 թվականից ,ամերիկացի քաղաքական գործիչները ,ստրատեգները և ռազմամոլները ,առաջիկա 25 տարվա համար փոխեցին ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարական օրենքը ,որպեսզի համայն աշխարհում պաշտպանեն ԱՄՆ-ի ռազմական ու անվտանգության ձեռքբերումները:
ԱՄՆ-ը տարբեր ձևերով է միջամտել Արևմտյան Ասիայում:Այս նպատակի իրականացման համար ԱՄՆ-ի հիմնական ռազմավարություններից է ռազմական գերակա ուժին կառչելով մշակութային ու տնտեսական ներթափանցումը:
Իրանի Իսլ.Հանրապետությունը կատարելապես ծանոթ լինելով ԱՄՆ-ի տարածաշրջանային նպատակներին կատարյալ զգոնությամբ վերահսկում է Սիրիայի և Իրաքի հիմնախնդիրները , վճռականորեն դեմ հանդիման է կանգնած տարածաշրջանում հարաճուն բռնության ու ծայրահեղականության ,ապացուցելով իր կամքը տարածաշրջանի պայքարի դաշտում ՝ անապահովության դեմ պայքարում:Իրանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ անապահովության դեմ պայքարը և բռնության ու ծայրահեղականության խնդրի լուծումը կախված է տարածաշրջանային մակարդակով երկրների միջև կառուցողական համագործակցությունից,իսկ Արեւմտյան Ասիայում խաղաղության ու անվտանգության պայծառ ապագան աներեւակայելի է, քանի դեռ չեն վերացել տարածաշրջանում օտարերկրյա ռազմական միջամտության հիմքերը:Ակնհայտ է, որ միջազգային հանրության բոլոր անդամներն՝ ընդհանրապես ,և տարածաշրջանային դերակատարները ՝մասնավորապես ,այս առումով դերակատար են ու պատասխանատու և ծայրահեղականությանն ու բռնությանը դիմակայելու համար նրանք պետք է տարածաշրջանում լավապես ճանաչեն խաղաղությանը, հանդարտությանը և կայունությանը սպառնացող հիմնական գործոնները և նրանց հեռացնեն տարածաշրջանից:
Գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին բնութագրելով նման խելամիտ ներկայությունը ասում է.«Այս անպարտելիության օրինակները կարելի է տեսնել Իսլամական հեղափոխության և Սրբազան պաշտպանության ընթացքում այս փառապանծ ժողովրդի հաղթանակի, ինչպես նաև վերջին 40 տարիների բոլոր դավադրություններին դիմակայելու մեջ:Քանի որ ժողովուրդը իրեն երբեք թուլացած ու հոգնած չի զգացել թշնամու տարբեր դավադրությունների ու գործողությունների դիմաց ու չի նահանջել»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը գործնականում ապացուցեց , որ անհրաժեշտ են հիմնարար միջոցառումներ՝ բռնության և ծայրահեղականության դեմ պայքարը առաջ մղելու համար:Իրանը, սակայն, տարածաշրջանում երբեք չի ձգտել ռազմական լարվածության ու հակամարտության ,այլ անհրաժեշտության դեպքում ամենուր և ամեն պահի պատրաստ է դիմակայելու անվտանգությունը խախտող գործոններին ու տարրերին :
Այժմ տարածաշրջանի ժողովուրդների համար, հատկապես Իրաքում և Աֆղանստանում, պարզ է դարձել , որ ԱՄՆ-ի հավակնությունը՝անվտանգ տարածաշրջան կառուցելու համար ավելի շատ նման է քաղաքական զավեշտի :ԱՄՆ-ը հենց այս հավակնությամբ Սեպտեմբերի 11-ի դեպքից հետո բռնագրավեց նախ Աֆղանստանը և ապա Իրաքը ,սակայն այս զորաշարժի և օկուպացիայի արդյունքը ՝անվտանգություն հաստատելու փոխարեն ,եղել է անկայունության պարտադրումը , տարաձայնություններ սերմանելը և ահաբեկչական խմբերի գործունեության համար ենթահող ստեղծելը: Ակնհայտ է ,որ ԱՄՆ-ն այս խնդիրներն օգտագործել է իր քաղաքական նպատակների իրականացման համար և փաստորեն ԱՄՆ-ը հանդիսանում է տարածաշրջանում անապահովության ու ահաբեկչության տարածման հիմնական դերակատարը:
Բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: