Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(6)
https://parstoday.ir/hy/radio/iran-i151916-Իրանի_առաջնորդի_տեսակետը_տարածաշրջանում_կայուն_անվտանգության_գործոնների_մասին(6)
«Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք պատերազմի, անապահովության ու անվտանգության սպառնալիքների արմատներին , ԱՄՆ-ի դերակատարությանը տարածաշրջանում անապահովություն առաջացնելու հարցում և կխոսենք տարածաշրջանում հավաքական անվտանգություն ստեղծելու վերաբերյալ մեծարգո առաջնորդի տեսակետների ռազմավարական կարևորության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 10:13 Asia/Tehran

«Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք պատերազմի, անապահովության ու անվտանգության սպառնալիքների արմատներին , ԱՄՆ-ի դերակատարությանը տարածաշրջանում անապահովություն առաջացնելու հարցում և կխոսենք տարածաշրջանում հավաքական անվտանգություն ստեղծելու վերաբերյալ մեծարգո առաջնորդի տեսակետների ռազմավարական կարևորության մասին:

Տարածաշրջանի տվյալներն ու պատմությունը ապացուցում են ,որ  2014 թվականից Արևմտյան Ասիայի տարածաշրջանում բռնկված բազմաթիվ հակամարտություններ և պատերազմներ իրականում պատվիրված մարտեր են եղել Վաշինգտոնի դաշնակիցների միջև:Այս հակամարտություններին և սադրանքներին զուգահեռ,ԱՄՆ-ը  հսկայական շահույթ է ստացել ՝ միլիարդավոր դոլարների զենք վաճառելով տարածաշրջանի երկրներին:

Իհարկե, ԱՄՆ-ը  այս ճգնաժամերը ստեղծելու առումով  ունեցել է դաշնակիցներ և հանցակիցներ: Այս հարցում Սաուդյան Արաբիան ,ԱՄՆ-ի շահերին համահունչ կանգնեց Իսրայելի կողքին :

Պաղեստինի իրավազրկված  ժողովրդի իրավունքների անդադար խախտումները, պատերազմի հրահրումն ու Եմենի ժողովրդի սպանությունը, ինչպես նաև տարածաշրջանում, Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը ,այս համընթացության  արդյունքն են:

Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ելույթի ընթացքում վերլուծելով այս գործընթացները ,աշխարհի ներկա իրավիճակը և ուժերի դասավորումը  համարել է՝հօգուտ Իսլամ աշխարհի և Պաղեստինի հարցով պատասխանատու համարել մուսուլման բոլոր կառավարութիւններին ու ժողովուրդներին :Նա կարևորելով պաղեստինյան հասարակության մեջ  միասնականության պահպանման անհրաժեշտությունը ,հիշատակել է.«Այս միասնության առանցքը պետք է լինի ներքին ջիհադը և թշնամիների նկատմամբ անվստահությունը:Բացի այդ, պաղեստինցիների, հիմնական թշնամի ,այսինքն՝ԱՄՆ -ին, Բրիտանիային և նենգ  սիոնիստներին չպետք է համարել  պաղեստինյան քաղաքականությունների հենակետը»:

Հեղափոխության գերագույն առաջնորդը շեշտելով Գազայում,Ղոդսում, արևմտյան ափին,1978 թվականի տարածքներում և գաղթակայաններում բոլոր պաղեստինցիների միասնականության ռազմավարությունը ,ընդգծել է.«Բոլոր պաղեստինցիները մեկ միասնականություն են կազմում  և ճնշումների  ժամանակ պետք է միմյանց հովանավորելով ,օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցները»:

Հեղափոխության գերագույն առաջնորդը նույնպես ընդգծել է ,որ օկուպանտ ռեժիմը, ԱՄՆ-ի օգնությամբ անդուլ ջանք է գործադորւմ  արաբական մի քանի թույլ ու անճարակ երկրների հետ հարաբերությունները բնականոն դարձնելու համար ,դա համարելով այդ  ռեժիմի թուլության այլ ապացույցներից և  ասել  է.«Նման հարաբերություն չի նպաստելու սիոնիստական ռեժիմին ,հենց այնպես որ սրանից տասնյակ տարիներ առաջվանից ցայսօր,  երբ Եգիպտոսի հետ հարաբերություն է հաստատել, շատ ավել խոցելի ու թույլ է դարձել»:

Նա ընդգծել է.«Իհարկե այդ երկրները ևս նման հարաբերություններից չեն շահելու ,քանի որ սիոնիստ թշնամին առգրավելով նրանց ունեցվածքն ու տարածքը ,նրանց մոտ տարածելու է կոռուպցիան ու անապահովությունը»: 

Ժողովուրդների հեղափոխական պայքարների փորձառությունը ապացուցում է ,որ թշնամու նկատմամբ որոշում կայացնելու և նրան հակազդելու համար ,նախ պետք է ճանաչել նրան ,հասկանալ նրա նպատակները , հարվածելու  և իր նպատակներին հասնելու նրա մեթոդները  ,հենց այնպես որ անհրաժեշտ է ուսումնասիրել նրա թույլ և ուժեղ կողմերը: 

Այս առումով կոնկրետ օրինակներից է ԱՄՆ -ի և Սաուդյան Արաբիայի կառավարության բացահայտ և քողարկված աջակցությունը  թաքֆիրական խմբերին ու  ԻԼԻՊ -ին , իշխելու ՝տարածաշրջանի ժողովուրդներին  ու երկրներին և իբր ի պաշտպանություն Իրաքի,Սիրիայի,Լիբանանի,Պաղեստինի ,Եմենի և Աֆղանստանի ժողովրդի կյանքի ,տարածքային  անկախության, ու  ամբողջականության պահպանման:

Փաստն այն է,որ Արևմտյան Ասիայի այսօրվա պատերազմաների ու անապահովությունների արմատները կարելի է փնտրել 20-րդ դարի վերջին տարիներին ամերիկացիների զինվորական միջամտութիւններում, ռազմավարություններում և քաղաքականություններում : 

Արևմուտքի քաղաքական ծրագրերին ու ռազմավարություններին հայացք նետելով պարզվում է ,որ 1997 թվականից ,ամերիկացի քաղաքական գործիչները ,ստրատեգները և ռազմամոլները ,առաջիկա 25 տարվա համար փոխեցին ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարական օրենքը ,որպեսզի համայն աշխարհում պաշտպանեն ԱՄՆ-ի ռազմական ու անվտանգության ձեռքբերումները: 

ԱՄՆ-ը տարբեր ձևերով է միջամտել Արևմտյան Ասիայում:Այս նպատակի իրականացման համար ԱՄՆ-ի հիմնական ռազմավարություններից է ռազմական գերակա ուժին կառչելով մշակութային ու տնտեսական ներթափանցումը: 

Իրանի Իսլ.Հանրապետությունը կատարելապես ծանոթ լինելով ԱՄՆ-ի տարածաշրջանային նպատակներին կատարյալ  զգոնությամբ վերահսկում է Սիրիայի և Իրաքի հիմնախնդիրները , վճռականորեն դեմ հանդիման է կանգնած տարածաշրջանում հարաճուն բռնության ու ծայրահեղականության ,ապացուցելով իր կամքը տարածաշրջանի  պայքարի դաշտում ՝ անապահովության դեմ պայքարում:Իրանի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ անապահովության դեմ պայքարը և բռնության ու ծայրահեղականության խնդրի լուծումը կախված է տարածաշրջանային մակարդակով երկրների միջև կառուցողական համագործակցությունից,իսկ Արեւմտյան Ասիայում խաղաղության ու անվտանգության պայծառ ապագան աներեւակայելի է, քանի դեռ չեն վերացել տարածաշրջանում օտարերկրյա ռազմական միջամտության հիմքերը:Ակնհայտ է, որ միջազգային հանրության բոլոր անդամներն՝ ընդհանրապես ,և տարածաշրջանային դերակատարները ՝մասնավորապես ,այս առումով դերակատար են ու պատասխանատու  և ծայրահեղականությանն ու  բռնությանը դիմակայելու համար նրանք պետք է տարածաշրջանում  լավապես  ճանաչեն խաղաղությանը, հանդարտությանը  և կայունությանը  սպառնացող հիմնական գործոնները և նրանց հեռացնեն  տարածաշրջանից:

Գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին բնութագրելով նման խելամիտ ներկայությունը ասում է.«Այս անպարտելիության օրինակները կարելի է տեսնել Իսլամական հեղափոխության և Սրբազան  պաշտպանության ընթացքում  այս փառապանծ ժողովրդի  հաղթանակի, ինչպես նաև վերջին 40 տարիների բոլոր դավադրություններին դիմակայելու մեջ:Քանի որ ժողովուրդը իրեն  երբեք թուլացած ու հոգնած չի զգացել թշնամու տարբեր դավադրությունների ու գործողությունների դիմաց ու չի նահանջել»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը գործնականում ապացուցեց , որ անհրաժեշտ են հիմնարար միջոցառումներ՝ բռնության և ծայրահեղականության դեմ պայքարը առաջ մղելու համար:Իրանը, սակայն,  տարածաշրջանում  երբեք  չի ձգտել  ռազմական լարվածության ու հակամարտության ,այլ անհրաժեշտության դեպքում ամենուր և ամեն պահի պատրաստ է դիմակայելու անվտանգությունը խախտող գործոններին ու տարրերին  :

Այժմ տարածաշրջանի ժողովուրդների համար, հատկապես Իրաքում և Աֆղանստանում, պարզ է դարձել , որ ԱՄՆ-ի հավակնությունը՝անվտանգ տարածաշրջան կառուցելու համար   ավելի շատ նման է քաղաքական զավեշտի :ԱՄՆ-ը հենց այս հավակնությամբ Սեպտեմբերի 11-ի դեպքից հետո բռնագրավեց նախ Աֆղանստանը և ապա Իրաքը ,սակայն այս զորաշարժի  և օկուպացիայի արդյունքը ՝անվտանգություն հաստատելու փոխարեն ,եղել է անկայունության պարտադրումը , տարաձայնություններ սերմանելը և ահաբեկչական խմբերի գործունեության համար ենթահող ստեղծելը: Ակնհայտ է ,որ ԱՄՆ-ն այս խնդիրներն օգտագործել է իր քաղաքական նպատակների իրականացման համար և փաստորեն ԱՄՆ-ը  հանդիսանում է  տարածաշրջանում անապահովության ու ահաբեկչության տարածման հիմնական դերակատարը:

Բարեկամներ մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: