Հատուկ հաղորդում՝ Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով(2)
Իրանի ժողովուրդն ամուր կանգնեց իր ոտքին ու դիմադրեց Իրաքի կողմից պարտադրված ութամյա պատերազմում: Այս առումով, պարտադրված պատերազմը, բոլոր արհավիրքներով հանդերձ, այնուամնայնիվ ստեղծեց մնայուն արժեքներ, որոնցից ամենակարևորն այն էր, որ պետք է դիմակայել թշնամու բոլոր հարձակումներին:
Իրանի իսլամական հանրապետությունն օգտվելով ութամյա Սրբազան պաշտպանության փորձից, վերածվեց տարածաշրջանային ռազմավարական ուժի: ԻԻՀ պաշտպանական դոկտրինում ամրագրված են ռազմավարական նպատակներ, որոնք նպաստում են, որպեսզի Իրանի պաշտպանական ուժն ավելի մեծանա: Այս ներուժը օգնել է, որպեսզի Իրանը բարձրացնի իր պաշտպանական և կանխարգելիչ ուժը՝ յուրաքանչյուր ագրեսիայի նկատմամբ: Իրանը կարողացել է նաև օգտվելով այս փորձից, արտադրել հրթիռներ ու սպառազինություն, մեծ ձեռքբերումներ գրանցելով այս ոլորտներում, հատկապես՝ տարբեր տեսակի բալիստիկ հրթռիների արտադրության ոլորտում: Դա մեծ քայլ է համարվում Իրանի կանխարգելիչ ռազմավարության նպատակների իրականացման ուղղությամբ:
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, կարևորելով երկրի անվտանգության պահպանումը և հիշեցնելով անկարողությունը՝ Սադդամի ռեժիմի բանակի հարձակումներից պաշտպանվելու հարցում, նշել է. «Այդ ժամանակ, երբ Սադդամը հարձակում էր իրականացնում Թեհրանի ու այլ քաղաքների վրա, Իրանն անկարող էր ու անպաշտպան: Իսկ Իրանի իսլամական հանրապետությունն իրավունք չուներ երկիրը թողնել այդ վիճակում»:
Այաթոլլահ Խամենեին այդ կապակցությամբ նշելով Իրանի հաջողությունները, վերհիշել է ամերիկյան ագրեսոր ԱԹՍ-ի թռիչքն Իրանի երկնքում և ՀՕՊ համակարգի կողմից դրա խոցումը: Նա անդրադարձել է նաև Իրաքում ամերիկյան Այն ալ Ասադ ռազմակայանի դեմ Իրանի հարձակմանը, նշելով, որ թշնամին այս փաստերի առկայության արդյունքում պարտավոր է եղել հաշվի նստել Իրանի պաշտպանական ուժի հետ:
ԻԻՀ առաջնորդ և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, մշտապես կարևորել է Իրանի ռազմական ուժի հնարավորությունները մեծացնելու հարցն ընդգծելով, որ ԻԻՀ կարևորում է միայն իր անվտանգության պահպանումը և որևէ այլ երկրի նկատմամբ որևէ քայլ չի ձեռնարկում: Այժմ Իրանը համարվում է աշխարհի հրթիռային ծրագիր ունեցող չորրորդ երկիրը և աշխարհի հինգ երկրների թվում է, որոնք հնարավորություն ունեն արտադրել ԱԹՍ: Իրանը նաև երկրորդ երկիրն է աշխարհում, որ արտադրում է ռադարախույս հրթիռներ: Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանը մեծ առաջխաղացում է ունեցել տարբեր տեսակի բալիստիկ ու ոչ բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում: Իրանն արտադրում է ճշգրիտ բալիստիկ հրթիռներ, ուլտրաձայնային, լազերային և այլ տեսակի հրթիռներ:
Պաշտպանական հարցերով փորձագետ Անտուան Կոպոլանին, ֆրանսիական «Լը փուան» պարբերականում գրում է. «Իրանի հրթիռային ուժը մեծ զարգացում է գրանցել: Յուրաքանչյուր ագրեսիայի դեմ այս երկրի կանխարգելիչ ուժն արդեն փաստ է»:
Տարածաշրջանային անվտանգության առումով, Իրանն այժմ պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցում է Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի հետ: Իրանի ժողովրդի հաղթանակն Իրաքի կողմից պարտադրված պատերազմում, երբ աշխարհը բաժանվել էր արևմտյան ու արևելյան բևեռների, շատ կարևոր էր և ամրապնդեց իսլամական հեղափոխության հիմքերն ու պահպանեց հեղափոխության արժեքները: ԻԻՀ այս տարիների ընթացքում պահպանելով Սրբազան պատանության արժեքները, ԱՄՆ-ի ճնշումներով ու խոչընդոտներով հանդերձ, որոնց նպատակն էր տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում մեկուսացնել Թեհրանին, ամրապնդեց իր դերը տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնացող գործոնների դեմ պայքարում, հնարավորություն ստեղծեց այդ սպառնալիքներին պատասխանելու համար և դարձավ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության պաշտպանը:
Իրանն այսօր օրինակ է դարձել շատ ժողովուրդների համար, որոնք պայքարում են բռնատեր գերտերությունների դեմ և իրենց անկախության համար: Իրանի դիմադրությունն օրինակ է ծառայել նաև Սիոնսիտական ռեժիմի ընդդիմադիր առանցքի համար: Իսկ Իրանը շարունակում է ազդեցիկ դերակատարություն ունենալ տարածաշրջանում:
Իրանի ամենամեծ հպարտությունն ԻԼԻՊ-ի դեմ պայքարն է, որի ղեկավարն էր գեներալ Սոլեյմանին: Նա իր նվիրված պայքարով վերջ տվեց Սիրիայում ու Իրաքում ԻԼԻՊ-ի գոյությանը: ԱՄՆ-ն իհարկե զայրացած է Իրանի առաջխաղացումից, որի արդյունքում չեզոքացվում են իր բոլոր սադրանքները: Արդյունքում, իր ատելությունն ի ցույց դնելով, 2020թ․ հունվարի 3-ին, ԱՄՆ-ն սպանեց ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սոլեյմանիին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին, որոնք Իրաքի պաշտոնական հրավերով գտնվում էին այդ երկրում: Բաղդադի օդանավակայանի մերձակայքում իրականացված հարձակման հրամանն արձակել էր Դոնալդ Թրամփը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ի պատասխան այս հանցագործությանը, հունվարի 8-ին 13 հրթիռ արձակեց Իրաքի արևմուտքում տեղակայված ամերիկյան Այն ալ Ասադ ռազմակայանի դեմ: Այս խիզախ գործողությունը ցույց տվեց, որ Իրանի պաշտպանական ուժը թշնամու բոլոր սադրանքներով հանդերձ, բարձրացրել է իր կարողությունը և կարող է դիմակայել բռնատեր ուժերին:
Իրանի ժողովուրդը մշտապես ագրեսորներին ու թշնամիներին հղել է այն ուղերձը, որ ոչ միայն պաշտպանելու է իր անվտանգությունն այլ ունի կարողություն՝ դիմակայել այն ուժերին, որոնք ցանկանում են խարխլել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, վերջերս խոսելով իրանի տարածաշրջանային քաղաքականության մասին, նշեց. «Մենք ագրեսիվ քաղաքականություն չենք վարել և չենք միջամտել այլ երկրների ներքին հարցերին: Մեզանից օգնություն են խնդրել և մենք օգնել ենք: Եվ այդ օգնությունը տրամադրվել է խելացի հաշվարկների ու տրամաբանության հիման վրա և ոչ թե զգացմուքնային նկրտումներից ելնելով»:
Նա հավելել է. «ԱՄՆ-ն չի կարող ապահովել տարածաշրջաբնի անվտանգությունը: Դրա վառ օրինակն Աֆղանստանի 20 տարի տևած օկուպացիան էր, որի արդյունքը եղավ միայն պատերազմը, աղքատությունն ու անապահովությունը»:
ԻԻՀ առաջնորդը նշել է. «Իրանն օգնության կգա ամենուր, որտեղ կարիք լինի պայքարել բռնատիրության դեմ և այս հարցում որևէ մեկի հետ հաշվի չի նստի»:
Այսպիսով, կարելի է ասել, որ Իրանի ռազմավարական քաղաքականությունը, պարտադրված պատերազմի փորձից օգտվելով, տարածաշրջանային ճգնաժամերն ու հակամարտությունները կանխելն է և Իրանն այս նպատակին հետևում է ամենայն ուշադրությամբ՝ ուսումնասիրելով տարածաշրջանի իրադարձությունները: