Պայծառ ապագա (17)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում բժշկության ոլորտում արձանագրված առաջընթացին և առողջապահության ոլորտի բարելավմանը:
Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Նախորդ մի քանի հաղորդումների ընթացքում խոսեցինք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունում գիտության զարգացման մասին: Ասացինք, որ մի քանի գիտական և արդյունաբերական ոլորտներում Իրանն աշխարհում առաջին տեղում է: Ատոմային և հետազոտական էլեկտրակայանների վառելիքն ապահովելու համար ուրանի հարստացման ամբողջական ցիկլին հասանելիությունը, նանոտեխնոլոգիան, ցողունային բջիջները, արբանյակային հրթիռների արձակումը և արբանյակների տեղակայումն ուղեծրում այն ոլորտներից են, որոնցում, չնայած ամենախիստ պատժամիջոցներին և արտարժութային ռեսուրսների ապահովման հարցում ֆինանսական սահմանափակումներին, Իրանի Իսլամական Հանրապետությանը հասանելի են դարձել գիտական և արդյունաբերական բարձր տեխնոլոգիաներ։
Այս ձեռքբերումներն ուղեկցվել են կենսապայմանների և առողջապահության մակարդակի բարձրացմամբ: Իսլամական հեղափոխությունը հաղթեց այն ժամանակ, երբ շուրջ 36 միլիոն բնակչությամբ Իրանին անհրաժեշտ էին արտասահմանցի բժիշկներ: Այժմ 84 միլիոն բնակչություն ունեցող Իսլամական Հանրապետությունն ունի համաշխարհային չափանիշները գերազանցող բժիշկներ: Այսօր Իրանը դարձել է տարածաշրջանի հետազոտությունների, տեխնոլոգիաների, առողջապահության և բժշկական կրթության բևեռներից մեկը և բժշկության ու առողջապահության բազմաթիվ ոլորտներում գտնվում է աշխարհի առաջին հորիզոնականներում: Նաև, ցողունային բջիջների մշակման տեխնոլոգիայի ձեռքբերումը, երիկամների փոխպատվաստման և աչքի հիվանդությունների բուժման ոլորտներում առաջատար երկրների շարքում լինելը, քիմիական նյութերի հետևանքով առաջացած տարբեր բարդությունների և հիվանդությունների հաղթահարման արժեքավոր փորձը, երկրի բժշկական ոլորտի ամենակարևոր ձեռքբերումներից են: ՄԱԿ -ի Զարգացման ծրագրի համաձայն, 1960-1979 թվականներին Իրանում կյանքի միջին տևողությունը 49,5-ից հասել է մինչև 51,5 տարվա: Այլ կերպ ասած, նախքան Իսլամական հեղափոխության հաղթանակը, իրանցիների կյանքի տևողությունը աշխարհում ամենացածրերից էր: Իսկ հեղափոխության հաղթանակից հետո, չնայած Իսլամական Հանրապետությունը ներգրավված էր Սադդամի և նրան հովանավորողների կողմից պարտադրած պատերազմում, 1988 -ին Իրանում կյանքի տևողությունը հասավ 61,5 տարվա: Այսինքն՝ հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին 10 տարիներին իրանցիների կյանքի տևողությունը 10 տարով ավելացավ: Համաշխարհային բանկի զեկույցը ցույց է տալիս, որ հեղափոխության սկզբից ի վեր Իրանի ժողովրդի կյանքի տևողությունը ավելացել է 22 տարով: Համաշխարհային բանկի վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1976 թվականին իրանցիների կյանքի միջին տևողությունը եղել 55 տարի, իսկ 2017 թվականին՝ 76,2:
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) իր զեկույցում բարձր է գնահատել Իրանի առաջնային խնամքի համակարգը, նշելով․ «Իրանը վարել է ամբողջ երկրում մարդկանց կարիքները բավարարելու քաղաքականություն: Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանն ընդլայնել է առողջապահական ցանցը երկրի ողջ տարածքում, ներառելով քաղաքներն ու գյուղերը: Իրանն ունի առողջապահության ոլորտի լավ ցուցանիշներ։ Իրանի գյուղական շրջաններն հասանելիություն ունեն առաջնային խնամքի ծառայությունների, իսկ առողջապահական ցուցանիշներն Իսլամական Հանրապետությունում զգալիորեն բարելավվել են և ներկայումս ավելի բարձր են, քան տարածաշրջանային միջին ցուցանիշները։ Ողջ երկրի առողջապահական կենտրոնների ընդլայնման շնորհիվ, Իրանի քաղաքային և գյուղական շրջաններում այդ ցուցանիշները հավասար են»:
1976 թվականին իրանցիների միայն 51 տոկոսն էր օգտվում անվտանգ ու մաքուր ջրից: Միևնույն ժամանակ, Թուրքիայի, Ալժիրի եւ Լիբիայի ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 68, 77 եւ 87 տոկոս իսկ զարգացած երկրներում `մոտ 100 տոկոս: Համաշխարհային բանկի տվյալներով ՝ իրանցիների 90 տոկոսն այժմ հասանելիություն ունի անվտանգ ջրին: Հետաքրքիր է իմանալ, որ Իրանից հետո Մեքսիկայի ցուցանիշը կազմել է ՝ 85, Չինաստանինը ՝ 77, Ռուսաստանինը ՝ 72, Ինդոնեզիայինը 61, Հնդկաստանինը ՝ 40, Նիգերիայինը ՝ 29 և Հարավային Սուդանինը ՝ 7 տոկոս:
Al-Monitor լրատվական կայքը գրել է. «Իրանը 1979 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ողջունելի քայլեր է ձեռնարկել բազմաթիվ ոլորտներում: 1980-2012 թվականներին կյանքի տևողությունը և կրթության հասանելիությունն ու կենսամակարդակն ուսումնասիրող Մարդկային զարգացման ինդեքսն Իրանում աճել է 67 տոկոսով, ինչը երկու անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Էլեկտրաէներգիային, սանտեխնիկային, առողջապահական հաստատություններին հասանելիությունը զգալիորեն բարելավվել է»:
Առողջապահական տների ստեղծմամբ` գյուղական վայրերում առողջապահությունն վստահվեց բուժաշխատողներին, ովքեր նույն տարածքի բնակիչներ էին և ունեին միջնակարգ բժշկական կրթություն: Այժմ ամբողջ Իրանում գործում են ավելի քան 18 հազար առողջապահական տներ և 35 հազար բուժաշխատողներ, որոնք մատուցում են ամենահիմնական առողջապահական ծառայությունները երկրի ամենազրկված և հեռավոր գյուղերին: Երեխաների մահացության նվազումը մարդու առողջության և զարգացման կարևոր ցուցանիշ է: Առողջապահական կենտրոնների զարգացման հետ մեկտեղ, նվազել է երեխաների մահացության մակարդակը։ Յուրաքանչյուր 1000 երեխայից այսօր մահանում է 25-ը։
Նախքան իսլամական հեղափոխությունը,մասնագետ բժիշկների պակասի պատճառով, Իրան էին գալիս բժիշկներ Բանգլադեշից, Պակիստանից և այլ երկրներից։ Այլ երկրների բժշկական գիտելիքների և ծառայությունների կարիքն զգացվում էր Իրանում և դա ակնհայտ էր։ Երկրում ընդհանուր և մասնագետ բժիշկների պակաս կար։ Բուժկենտրոնների և բժշկական համալսարանների թիվը շատ քիչ էր։ Այսօր, սակայն, 4 տասնամյակ անց, Իրանը դարձել է տարածաշրջանի հետազոտությունների, տեխնոլոգիաների, առողջապահության և բժշկական կրթության բևեռներից մեկը և բժշկության ու առողջապահության ոլորտներում գտնվում է աշխարհի առաջին հորիզոնականներում։ Վերջին 4 տասնամյակների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունում մեծ աճ է արձանագրվել բժիշկների և մասնագետների թվի առումով։
Իսլամական հեղափոխությունից առաջ ամբողջ երկրում կար ընդամենը 5 հազար 890 մասնագետ, որոնց 68 տոկոսը գտնվում էր մայրաքաղաք Թեհրանում, սակայն ներկայումս բժշկական համակարգի կազմակերպության տվյալներով, Իրանի Իսլամական Հանրապետությունում կա 78 հազար ընդհանուր բժիշկ, 36 հազար մասնագետ և ենթամասնագետ: Նաև կա 24 հազար ընդհանուր ատամնաբույժ, 2 հազար մասնագետ ատամնաբույժ, 19 հազար դեղագործ, հազար 200 լաբորատոր գիտությունների ոլորտի ասպիրանտ, 35 հազար մանկաբարձ և 15 հազար լիցենզավորված խումբ: Բացի այդ, ներկայումս սովորում է ընդհանուր բժշկության դոկտորանտուրայում սովորում է 35 հազար ուսանող, և նախատեսվում է, որ տարեկան մոտ ևս 4 հազարը կավելանա ընդհանուր բժիշկների թվին։
Մյուս կողմից, երկրի մոտ 10 հազար ընդհանուր բժիշկներ մասնագիտական ճյուղերում լրացուցիչ կրթություն են ստանում: Իսլամական հեղափոխության երաշխիքով, ամեն տարի ավելի քան 4-5 հազար բժիշկներ ավարտում են բժշկական գիտությունների տարբեր ոլորտներ և ներգրավվում երկրի առողջապահության համակարգում, ինչն հեղափոխությունից առաջ եղած ցուցանիշների համեմատ 15 անգամ աճ է գրացնել: