ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողություններում (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i151928-ԻԻՀ_առաջնորդի_դերը_Իրանի_հաջողություններում_(2)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողություններում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 10:43 Asia/Tehran

Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողություններում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Ընկերակցեք մեզ:

ԻԻՀ համակարգը, որի կազմավորումից անցնում է ավելի քան չորս տասնամյակ, համակարգ է, որի իսլամական լինելը նրա գերազանց և գլխավոր առանձնահատկությունն է համարվում: 1979թ. փետրվար ամսին (իրանական 1357թ. բահմանի 22-ին) լուսահոգի Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ, հազարավոր նվիրյալ ու ազնիվ մարդկանց մաքուր արյան գնով ձեռք բերված իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում իսլամական համակարգը փոխարինեց թագավորական համակարգին: Անցկացված մի հանրաքվեի արդյունքում, Իրանի  իսլամական համակարգը պաշտոնապես ճանաչվեց՝ հավաքելով ձայների ավելի քան 97 տոկոսը:

Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգի տարբերությունը քաղաքականության մեջ ընդունված հանրապետություններից իր «իսլամական» լինելու մեջ է, այն իմաստով որ, Իրանի ժողովրդի մեծամասնությունը Իսլամն ու նրա չափորոշիչների գերակայությունը ընտրել է որպես պետականության բովանդակություն։ ԻԻՀ-ի սահմանադրության մեջ իշխանությունն աստվածային ու մարդկային է: Իսլամական պետությունը մարդուն իր ճակատագրին գերիշխող է դարձրել։ Ուստի, մարդկանց գերիշխումը իրենց հասարակական ու քաղաքական ճակատագրի նկատմամբ աստվածային իրավունք  է և պահանջում է նրանց համակողմանի ու գործնական մասնակցությունը։

Իսլամական հանրապետության պետականության առաջին հենասյունը «Վիլայեթն ու առաջնորդությունն» է։ Սահմանադրության նախաբանի, ինչպես նաև 5-րդ և 57-րդ հոդվածների համաձայն, գերագույն հոգևոր առաջնորդը Իսլամական  Հանրապետության վարչակարգի իսլամականության հենասյունն է։  Վարչակարգի իսլամականությունը նշանակում է , որ նրանում գործող օրենքները, բոլոր առումներով, հիմնված են իսլամական չափանիշների վրա, իսկ սահմանադրության լեգիտիմությունը պայմանավորված է Շարիաթի հետ համապատասխանությամբ։

Իսլամական Հանրապետության վարչակարգում պետությունը բաղկացած է երեք իշխանություններից. օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններից, որոնք իրարից անկախ են։ Իրանի Իսլամական Հանրապետությունում այդ իշխանությունները գործում են առաջնորդի վերահսկողության ներքո (հոդված 57), փաստորեն առաջնորդը պետության գերագույն անձն է։  Նրա ուսերին դրված կարևոր լիազորություններն ու պարտականությունները խոսում են այդ պաշտոնի կարևորության մասին։

Ներկայումս ԻԻՀ-ը ավելի քան չորս տասնամյակ «Գերագույն հոգևոր առաջնորդի» իշխանության փորձ ունի։ Սկզբում լուսահոգի Իմամ Խոմեյնին, իսկ հետո 1989թ. հունիսի 4-ին Առաջնորդության բանիմամցների ժողովը ձայների բացարձակ մեծամասնությամբ այն ժամանակվա Հանրապետության նախագահ, Իմամ Խոմեյնու աշակերտ ու զինակից Այաթոլլահ Խամենեիին ընտրեց որպես Իսլամական Հանրապետության առաջնորդ։ Այժմ 32 տարի է, ինչ Այաթոլլահ Խամենեին, որպես Գերագույն հոգևոր առաջնորդ,  իսլամական հասարակության գլուխն  է։ Այս իշխանությունը սերում է այն հանգամանքից, որ անհրաժեշտ է իսլամական հասարակության, ինչպես բոլոր հասարակությունների գլուխը լինի արժանավոր անձնավորություն և իշխանություն, որը օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ երկրի զարգացումը և ժողովրդի իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու համար։ Բնական է, որ իսլամական հասարակությունում, որտեղ ապրում են մահմեդական ժողովուրդ, առաջնորդը պետք է լիարժեքորեն քաջատեղյակ լինի Իսլամի ուսուցմունքներին և ի զորու լինի ի կատար ածել դրանք։

Իսլամի պատմության սկզբում այդ լիազորությունները իրագործվում էին Մուհամմեդ մարգարեի ու նրա գերդաստանի միջոցով։ Նրանց գլխավոր մտահոգությունն է եղել Իսլամի պատվիրանների կատար ածումը, հատկապես հասարակության մեջ արդարության հաստատումը։ Աստված Ղուրանում նշել է. «Մենք մարգարեներին ուղարկել ենք հստակ առաքելությամբ, նրանց տրամադրել ենք Գիրք և չափորոշիչներ, որպեսզի մարդիկ գործեն արդար»... Իսլամի մեծ մարգարեի վախճանից հետո նրա փոխանորդի բացակայության պայմաններում իսլամական հասարակության կառավարումը իրականացվում է հոգևոր առաջնորդի միջոցով։ Նա արդար, բարեպաշտ, կառավարչի հատկություններով, կրոնին, ներքին և միջազգային խնդիրներին քաջատեղյակ անձնավորություն է, ով որոշում է վարչակարգի գլխավոր քաղաքականությունը` իսլամի ուսուցումների հիման վրա: Ուստի, Իսլամական Հանրապետության վարչակարգում գլխավոր ու հիմնական դերակատարություն ունի առաջնորդը։

Ինչպես նշում է հենց ինքը Այաթոլլահ Խամենեին. «Առաջնորդը լուծում է կառավարության կողմից չլուծվող խնդիրները։ Նա ժողովրդի համար պարզաբանում է ճշմարտությունը և մերկացնում թշնամու դավադրությունը։ Նա մարդկանց հույս է տալիս, և պաշտպանում է Հեղափոխության ամբողջականությունը դավադիրներից»։

Հետևաբար, ի հեճուկս արևմտյան լրատվամիջոցների միտումնավոր քարոզչության, Գերագույն հոգևորականի առաջնորդությունը չի նշանակում անվերապահություն և մեծ տարբերություն կա բացարձակ ավտորիտար կառավարության և բոլոր պայմաններին տիրապետող գերագույն հոգևորականի առաջնորդության միջև։ Իմամ Խոմեյնին անդրադարձել է այդ տարբերությանը՝ նշելով. «Իսլամը չի ստեղծում այնպիսի իշխանություն, որտեղ գերիշխում է բռնապետություն և մեկ հոգու անձնական ցանկություններն ու կարծիքը պարտադրվում է ամբողջ հասարակությանը, և ոչ էլ սահմանադրական կառավարություն կամ հանրապետություն, որտեղ մի խումբ մարդիկ օրենքներ են ընդունում ամբողջ հասարակության համար, այլև Իսլամական իշխանությունը վարչակարգ է ոգեշնչված աստվածային հայտնությունից, բոլոր ասպարեզներում դիմում է Աստծո օրենքին և հասարակության ղեկավարներից ու իշխանավորներից որևէ մեկին իրավունք տրված չէ թելադրել իր կարծիքը։ Հասարակության ղեկավարման բնագավառում մարդկանց կարիքները հոգալուն ուղղված բոլոր ծրագրերը պետք է հիմնված լինեն աստվածային օրենքների վրա։ Այս հիմնական սկզբունքը գործում է նաև իշխանավորներին ու ղեկավարներին ենթարկվելու հարցում»։

Մեկ այլ տեղ Իմամ Խոմեյնին նշում է. «Գերագույն հոգևոր առաջնորդը չի ցանկանում մարդկանց բռնանալ։ Եթե մի գերագույն հոգևորական ցանկանա բռնանալ, ապա այդ հոգևորականը այլևս զրկվում է առաջնորդ լինելուց» (Լույսի մատյան, հատոր 10)։

Այն ինչ առանձնացնում է Իսլամական Հեղափոխության մտայնության գիծը Արևմուտքի քաղաքական մտածելակերպից, Գերագույն հոգևոր առաջնորդի տեսության գերակայությունն է Արևմուտքում իշխող քաղաքական տեսության նկատմամբ։ Ինչպես նշում է Իսլամական Հեղափոխության առաջնորդը, Գերագույն հոգևոր առաջնորդը վերահսկում է վարչակարգի կերտման գործընթացը և նրա շարժման ուղղումը։ Իր ելույթում նա նշեց. «Գերագույն գլխավոր հոգևորականի առաջնորդությունը նշանակում է ճկունություն առաջնորդության համակարգում, այսինքն որոշում կայացնող ինստիտուտների համակարգը, որոնք գտնվում են  առաջնորդի ղեկավարության ներքո, ընտրելով այն, ինչ ավելի ճիշտ է և ամբողջական, մշտապես ինքնազարգացում է ապրում և կատարելագործելով վարչակարգի կերտումը, պետությանը առաջ է մղում»։

Անդրադառնալով թշնամիների թերի ընկալմանը Գերագույն գլխավոր հոգևորականի առաջնորդության հասկացության վերաբերյալ, նա ավելացրեց. «Նրանք ասում են, որ Գերագույն գլխավոր հոգևորականի առաջնորդություն նշանակում է , որ երկիրը շարժվում է արդար հոգևորականի ցանկությամբ, մինչդեռ արդար հոգևորականը չի կարող գործել իր ցանկությամբ»...

ԻԻՀ Սահմանադրության մի շարք հոդվածներում, այդ թվում 107-րդ հոդվածում, առաջնորդի լիազորությունների, պարտականությունների ու պայմանների պարզաբանման ժամանակ որպես առաջնորդի հատկություններ նշում է գիտական արժանավորությունը, արդարությունն ու բարեպաշտությունը, քաղաքական ու հասարակական ճիշտ մոտեցումը, հնարամտությունը, խիզախությունը և կառավարման հմտությունը։ Սահմանադրության 110-րդ հոդվածի համաձայն, Առաջնորդի գլխավոր պարտականություններից է Իսլամական Հանրապետության վարչակարգի ընդհանուր քաղաքականության գծերի որոշումը և այդ քաղաքականության պատշաճ իրագործման վերահսկումը։ Առաջնորդը պարտավոր է տեղեկացնել ու մոբիլիզացնել մարդկանց և նրանց առաջնորդել դեպի իսլամական Աստվածային նպատակներ։

Այաթոլլահ Խամենեին այն անձնավորությունն է, ով հասունացել է կրոնական ճեմարաններում, և այնտեղից վեր է խոյացել որպես արհեստավարժ գրող ու հեղափոխական հրապարակախոս։ Նա ականավոր է տարբեր իսլամական գիտություններում, հատկապես իսլամական իրավագիտության, Ղուրանի և Իսլամի պատմության բնագավառներում։ Նրա շարունակական ներկայությունը քաղաքական ասպարեզներում  և վարչակարգի կարևորագույն պաշտոններում, ինչպես նաև նրա խոհեմությունն ու սթափությունը տարբեր զարգացումների ու հոսանքների հանդեպ, նպաստել են նրա հաջողությանը երեք տասնամյակ ԻԻՀ վարչակարգի առաջնորդման գործում։

Նրա կապը մարդկանց տարբեր խավերի հետ, կրոնական ժողովրդավարությունը, սոցիալական արդարության նկատմամբ ուշադրությունը, տնտեսական կոռուպցիայի դեմ պայքարը, գիտությունների ու տեխնոլոգիաների աճի ուղղությամբ ջանքերը, աշխարհի մահմեդականների պաշտպանումը  և իսլամական զարթոնքի գործընթացի արագացումը եղել են այն հարցերը , որոնց նկատմամբ հատուկ ուշադրություն է դարձրել հեղափոխության առաջնորդը։

Այաթոլլահ Խամենեին որպես գերագույն հոգևոր առաջնորդ հավատարիմ է մնացել Իմամ Խոմեյնու գաղափարներին, և բռնաճնշումների նկատմամբ անզիջում պայքարով ու արևմտյան տերությունների հնարքների նկատմամբ սթափությամբ հանդես է գալիս որպես վճռական տրամադրված առաջնորդ, ինչպես նաև իսլամական աշխարհի շահերի լավագույն պաշտպան ագրեսորների նկատմամբ։  Բարձրացնելով ինքնավստահությունը մահմեդական ազգերի մեջ, ազդեցություն գործելով Մերձավոր Արևելքում ու աշխարհում իսլամական զարթոնքի հոսանքների վրա, Իրանի Իսլամական Հեղափոխության գերաշնորհ առաջնորդը ավետեց նոր Մերձավոր Արևելքի ձևավորման մասին, որը իսլամին է պատկանելու։

Ամենադժվարին պայմաններում Իրանի Իսլամական հանրապետության առաջնորդման և աշխարհի մահմեդականների ու բռնաճնշումների ենթարկված մարդկանց պաշտպանելու գործում Իմամ Խոմեյնին և Այաթոլլահ Խամենեին իրենց փայլուն գործունեությամբ գերագույն հոգևոր առաջնորդների հաջողված օրինակներ դարձան  Արևմուտքի նյութապաշտական մտայնության հանդեպ։ Հարգելի ունկնդիրներ այս կապակցությամբ մեր զրույցը կշարունակենք հաջորդ շաբաթ։