Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում (2)
https://parstoday.ir/hy/radio/iran-i151930-Իրանի_դիրքը_տարածաշրջանային_տնտեսությունում_(2)
Այս թողարկման ընթացքում կներկայացնենք Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում գտնվող երկրների մի շարք ընդհանուր ոլորտները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 10:48 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կներկայացնենք Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում գտնվող երկրների մի շարք ընդհանուր ոլորտները:

Բարև Ձեզ  հարգելի բարեկամներ։ Ձեզ ենք ներկայացնում «Իրանի դիրքը տարածաշրջանային տնտեսությունում» հաղորդաշարի հերթական համարը:Եթե ​​հիշում եք, նախորդ թողարկման ընթացքում խոսեցինք այն մասին, որ ժամանակակից դարաշրջանում, տնտեսության ոլորտում գիտության և տեխնոլոգիայի առաջընթացի շնորհիվ, այս բնագավառի ակտիվիստները, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում, ձգտում են կնքել  տարածաշրջանային, վերտարածաշրջանային և միջազգային համաձայնագրեր:Այդ համաձայնագրերի արդյունքում անդամ երկրները կարող են տարբեր եղանակներով փոխհատուցել միմյանց արտադրության ոլորտում առկա թերությունները և ապահովել անդամների շահույթը `ձևավորելով մեծ և ինտեգրված շուկաներ` վաճառքի ապրանքներ առաջարկելու համար:Տարածաշրջանի և վերտարածաշրջանի երկրների միջև տնտեսական պայմանագրերը կարիք ունեն  համատեղ յուրահատկությունների : Այս յուրահատկության հիմամբ , ապահովվում է աշխարհագրական տարածքում տեղակայված երկրների մերձեցումը:Այս թողարկման ընթացքում կներկայացնենք Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում գտնվող երկրների մի շարք ընդհանուր ոլորտները: Ընկերակցեք մեզ: 

Տնտեսության մեջ կարևորը, հնարավորությունների օգտագործելն  է: Այսօր այդ հնարավորություններն ավելի շատ են երևում տարածաշրջանի երկրների հետ առևտրի և  փոխանակման ոլորտում:Առևտրային հարաբերությունները և տնտեսական պայմանագրերի կնքումը տարածաշրջանում տնտեսական աճ և բարգավաճում ապահովելու կարևոր գործոն են:Տարածաշրջանային և նույնիսկ վերտարածաշրջանային պայմանագրերի ձևավորումը պահանջում է ընդհանրություններ այն երկրների միջև, որոնք ձգտում են հաստատել այս հարաբերությունները: Որքան մեծ են այդ ընդհանրությունները , այնքան ամուր է դառնում անդամների միջև հարաբերությունները:

 Ասիայի  հարավ արևմտյան տարածաշրջանի դեպքում հնարավոր է անդրադառնալ  այնպիսի ընդհանրությունների, ինչպիսիք են՝ կրոնը, մշակույթը և պատմությունը, որոնցից յուրաքանչյուրը կարող է ամրապնդել տնտեսական դաշինքները:Հարավ-արևմտյան Ասիայի տարածաշրջանն  աշխարհում քաղաքակրթության առաջին կենտրոններից է և պատմականորեն իսլամական քաղաքակրթության սիրտն է համարվում: Այս տարածաշրջանի բնակիչների ավելի քան 90% -ը մուսուլմաններ  են, ովքեր իրենց համոզմունքների հիման վրա պարտավոր են աշխատել հանուն իրենց համերաշխության և միասնության:Որպես օրինակ նկատի առեք «Հաջի ուխտագնացությունը»: Հաջը հիանալի հնարավորություն է կարգավորելու մուսուլմանների  շատ հարցեր, ներառյալ ՝տնտեսական խնդիրները:Ամենակարող Աստված ներկայացնելով աշխարհում մուսուլմանների  ամենամյա ամենամեծ հավաքը `Հաջը, անդրադառնում է մասնակիցների շահերին : Աստված «Հաջ»սուրահի 28-րդ այայի մի հատվածում ասում է.«Նրանք պիտի տեսնեն, թե որքան առավելություններ են ստանալու այնտեղ»:Այս շքեղ արարողությունը Հաջի ուխտագնացության մասնակցի համար ունի բարոյական ու նյութական առավելություններ։ Հաջի արարողության  կարևորագույն ոգին ու նպատակը՝ աղոթելն ու Աստծուն երգրպագելն է: Այդ ընթացքում ուխտավորը հնարավորություն է ունենում անհատական կապեր հաստատել և զարգացնել փոխադարձ  առևտրական կապերը: Նաեւ մակրո մակարդակում հեռատեսությամբ և խորազննությամբ, այս ամենամյա հավաքը ,կարող է մուսուլմաններին հնարավորություն ընձեռել «համատեղ շուկայի»շրջագծում  կատարել տնտեսական փոխանակումներ:Տարիներ է ինչ մուսուլման սրտցավ մտավորականները խոսում են Իսլամ աշխարհի տնտեսական դժվարությունները կարգավորելու համար այս շուկայի գոյության անհրաժեշտության մասին:

«Հաջ»-ի ուխտագնացությունը մեծ ներուժ է կարգավորելու մուսուլմանների շատ խնդիրներ ,իշարս տնտեսական հարցերը.

Այս տարածաշրջանի ժողովրդի ընդհանրություններից է ՝ նրանց մշակույթը: Թեև Ասիայի հարավ արևմտյան տարածաշրջանի  համար ճշգրիտ սահմաններ չեն բացատրվել, սակայն որոշ աղբյուրներ համարում են,որ այն ընդգրկում է  Կովկասի որոշ տարածքները, ինչպես՝Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը,  Մերձավոր արևելքը,Միջին Ասիայից տարածքներ և Պարսից ծոցի առափնյա երկրները:Այս տարածաշրջանի ժողովուրդներն ունեն հազարամյա համատեղ մշակութային ժառանգություն և մշակույթ և քիչ թե շատ ազդված են այդ արժեքներից: Կոլումբիայի համալսարանի գիտահետազոտող՝ Հաբիբ Բորջյանը այս տարածաշրջանը համարում է մշակութային մայրցամաք:  Պատմության ընթացքում այս տարածաշրջանը  ականատեսն է եղել բազմաթիվ մշակույթների ու քաղաքակրթությունների ծագման: Ասիայի հարավ արևմտյան տարածաշրջանը աշխարհի քաղաքակրթությունների առաջին բնօրրանն է և առաջին մեծ կայսրությունները այս տարածաշրջանում են ձևավորվել:

Աշխարհում շատ համոզմունքներ ու սովորություններ արմատավորվել են Ասիայի հարավ արևմտյան տարածաշրջանում,որտեղ ծնունդ են առել աստվածային շատ կրոններ, ինչպես՝հրեականությունը, քրիստոնեությունը,Իսլամը և ոչ աբրահամական կրոններ,ինչպես՝ զրադաշտականությունը: Միջագետքի քաղաքակրթության ամենամեծ խորհրդանիշերից է Համուրաբիի օրենքների սալաքարը: Այս օրենսգիրքը  գրավոր ամենահին փաստարկներից է ,որը այսօրվա աշխարհին ծանոթացնում է հին աշխարհին իշխող օրենքներին:

Անցյալում , Ասիայի հարավ-արեւմտյան շրջանը համարվում էր Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ մշակութային, գիտական ​​եւ առեւտրային փոխանակման հիմնական ուղիներից : Այսօր ևս տնտեսության ոլորտում , այս տարածքից են անցնում զանազան միջանցքներ ,որտեղ ներդրումներ կատարելը շահավետ է աշխարհի տնտեսական մեծ ակտիվիստների համար: Հյուսիս-հարավ միջանցքը մեկն է այս անցուղիներից և համարվում է աշխարհի տնտեսական ռազմավարական ուղիներից մեկը: Ասիայի հարավ արևմուտքը  Պարսից ծոցի ավազանի երկրները և թերակղզին  կենտրոնական Ասիային ,Կովկասին, Եվրոպայի հյուսիսին և Սկանդինավիային միացնալու լավագույն ուղին հյուսիս-հարավ միջանցքն է: Աշխարհագրական այս  յուրահատկությունը  հնարավորություն է ընձեռում այս ճանապարհի երկայնքով տեղակայված երկրների համար ,օգտագործելու  տարածաշրջանային եւ գլոբալ տարանցման առավելությունները :Հյուսիս -հարավ միջանցքում տեղակայված երկրները կարող են ապրանքների փոխադրումից և տարանցումից  հսկայական եկամուտ շահել:

Ինչպես գիտեք  Միջին Ասիայի երկրները շրջափակված են ցամաքով:Այս տարածքը, տարածաշրջանի եւ աշխարհի տնտեսական փոխանակումներում տեղ գտնելու  համար Հյուսիս-հարավ միջանցքը մեծ նշանակություն ունի:Այս ուղին  կարող է հնարավորություն ընձեռել ,որպեսզի Միջին Ասիայի երկրները ,Չաբահար նավահանգստի միջոցով հասնեն ազատ ջրերին: Իրանի հարավ արևելյան  Չաբահար նավահանգիստը ,իր ռազմավարական դիրքի բերումով ,ամենամոտ ճանապարհն է ,որպեսզի այդ երկրները հասանելի դառնան ազատ ջրերին: Ժամանակը արտադրանքի գնագոյացման կարեւոր գործոններից մեկն է:Հյուսիս-հարավ միջանցքի առավելություններից է  ապրանքների թիրախային շուկա հասնելու  ժամանակը պակսեցնելը: Ապրանքի նպատակակետին հասնելու ժամանակը պակսելով ,պակսում է նաև փոխադրման ծախսը ,որն ինքնին արտադրանքի գնի նվազման չափանիշներից է: Դա արտադրողի համար մրցակցային մեծ առավելություն է ստեղծում: Այդ  պատճառով է ,որ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային տնտեսական գերուժերը ցանկանում են ,Չաբահարի ենթակառույցները զարգացնել: 

Չաբահար նավահանգստի այլ յուրահատկություններից է հետևյալը, որ օվկիանոսային նավերը կարող են խարսխել դրա նավամատույցում:Մոտ 800 միլիոն մարդ  է բնակվում Չաբահարի վերին մասում , ներառյալ Պակիստանում, Աֆղանստանում, Միջին Ասիայում, Կովկասում և Եվրոպայի արևելքում, իսկ Չաբահարի ներքևի հատվածում է գտնվում ավելի բազմամարդ շուկա,ինչպես ՝Հնդկական օվկիանոսի առափնյա երկրները: Աշխարհի քարտեզի վրա ,Չաբահարը ամենահարմար կենտրոնն է այդ երկու շուկաները միմյանց միացնելու համար: Ինտեգրված շուկա, որը շատ ծավալուն է սպառման առումով:Նաև նկատի առնելով այս տարածքում հումքի և վերջնական արտադրանքի արդյունաբերության հսկայական կենտրոնների առկայությունը ,հյուսիս -հարավ միջացնքը կարող է խթանել առևտրական փոխանակումները: Այս փոխանակումների արդյունքներից են՝ տարածաշրջանի ժողովուրդների համար աշխատատեղեր ստեղծելը, անգործության նվազեցնելը, արտադրության և եկամտի  ավելացնելը :

Մի պատկեր՝ Չաբահար նավահանգստից 

Վերջում հարկ է հիշատակել ,որ տարածաշրջանային պայմանագրեր կնքելը և կապեր հաստատելը ,պահանջում է այս տարածքի երկրների պատասխանատուների քաղաքական կամքը: Չի կարելի անտեսել այն իրողությունը, որ քաղաքականությունը և տնտեսությունը այն երկու ոլորտներն են, որոնք ներկա դարաշրջանում առավել քան երբևէ մոտեցել են միմյանց : Քաղաքական տնտեսությունն այնքան էլ նոր չէ տնտեսագիտության եւ քաղաքականության ուսումնասիրություններում, որոնք խոսում են այս երկուսի փոխազդեցության մասին:Երբ խոսում ենք գլոբալիզացիայի մասին, կամ երբ երկրների քաղաքականություն մշակողները տնտեսական դիվանագիտության գործունեությունը ,որպես կարևոր ռազմավարություն են ներառում իրենց քաղաքականության մեջ, այս երկու ոլորտների միջև սերտ կապերն էլ ավելի են դրսևորվում: Քաղաքական գործոններն ազդեցիկ և որոշիչ են տնտեսական արդյունքների որոշման գործում՝ինչպես ներքին, այնպես էլ երկրների միջև հարաբերություններում: Անհրաժեշտ է  հիշել, որ ազգային մակարդակով տնտեսական պլանավորումն այլևս բավարար չէ երկրի զարգացման համար: Բայց եթե այդ ծրագրերը կազմվեն տարածաշրջանային և վերտարածաշրջանային մակարդակով,  ավելի լավ հնարավորություններ և առիթներ կստեղծվեն  երկրների համար: