Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (41)
https://parstoday.ir/hy/radio/iran-i151932-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(41)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամների: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության միջազգային մասշտաբով արձագանքի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 10:49 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամների: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության միջազգային մասշտաբով արձագանքի մասին:

 Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Բեյթ ալ-Մողադաս ռազմական մեծ գործողության ձեռքբերումների ու հետևանքերի մասին: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողությունը իրականացվեց 1981թ. սեպտեմբերի վերջերին օկուպացված տարածքները ազատագրելու համար իրականացվող ռազմական գործողությունների շրջանակում: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ավարտից ու Խոռամշահրի ազատագրումից հետո Իրաքի բանակի կողմից հարավային շրջաններում օկուպացված համարյա բոլոր տարածքներն ազատագրվեցին: Ընդհանուր առմամբ այս ռազմական գործողությունը փոխեց Իրանի ու Իրաքի պատերազմի բնույթը: 1980թ. սեպտեմբերից մինչև 1981թ. սեպտեմբեր ամսին Աբադան քաղաքի պաշարումից դուրս գալը, Իրանը պասիվ իրավիճակում  էր, և գտնվում էր   Իրաքի սանձազերծած ագրեսիայի նպատակների ազդեցության տակ: Ներքին քաղաքական անկայուն վիճակը և օկուպացված տարածքները ազատագրելու համար անհրաժեշտ ռազմական հնարավորությունների բացակայությունն Իրանի այդ ժամանակվա յուրահատկություններից էին: Այսպիսի իրավիճակն Իրանի զինված ուժերից խլել էր ցանկացած տեղաշարժի ու ռազմական գործողության իրականացման հնարավորությունը և հեղափոխության թշնամիներն Իրանում ու արտերկրում հույսեր էին փայփայում, որ Իրանը կընդունի պարտադրյալ խաղաղությունը: Հաշվի առնելով Իրանին պատերազմ պարտադրելուց ԱՄՆ-ի ու Իրաքի նպատակները այս շրջանում պատերազմը համարվում էր քաղաքական ու ռազմական ճնշման լծակ՝ Իսլամական հանրապետության համակարգը կործանելու կամ էլ այս համակարգին սանձելու ու հավասարակշռելու համար: Հիշյալ նպատակի իրագործման համար օկուպացված տարածքներում Իրաքի զինված ուժերի ներկայությունից բացի անհրաժեշտ մյուս միջոցները երկրում, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով Իրանի վրա գործադրվող ռազմական ու քաղաքական ճնշումներն էին:

 

Խոռամշահրի ազատագրումը Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ձեռքբերումներից մեկն էր

Այսպիսի իրավիճակ առաջանալուց ԱՄՆ-ի ու արևմուտքի գոհունակությունը և ԻԻՀ-ի հանձնվելու հարցում նրանց հույսեր փայփայելը պատճառ դարձավ, որ Իրաքին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելուց բացի, նրանք օգտագործեցին միջազգային մասշտաբով գոյություն ունեցող բոլոր հնարավորությունները ինչպես ՄԱԿ-ը, որպեսզի այս կերպով կարողանան հասնել իրենց առջև դրած բոլոր նպատակներին: Իմամ Խոմեյնիի առաջնորդության ներքո գտնվող ուժերի շնորհիվ արևելքի ու արևմուտքի երկու գերտերությունների կողմից հովանավորվող հակահեղափոխական բոլոր սադրանքները հսկողության տակ առնվելուց ու դրանից հետո ռազմաճակատների վրա այս երևույթի թողած բացահայտ ազդեցության արդյունքում,Աբադանի պաշարումը ճեղքվելով զարգացումների գործընթացն փոխվեց հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության։ Այնպես որ Խուզեստան նահանգում շուրջ 10 հազար քկմ. տարածքների ռ Խոռամշահրի ազատագրումը հանգեցրեց նոր դիրքի առաջացման, որ համարվում էր Պարսից Ծոցի տարածաշրջանի մակարդակով Իրանի ռազմական ու քաղաքական առավելություն: Հօգուտ Իրանի ռազմական ու քաղաքական հավասարության փոփոխությամբ ու նոր դիրքի առաջացմամբ պատերազմի բնույթը փոխվեց:  Նախքան այս փոփոխությունները Իրանն Իրաքի անակնկալ հարձակումների դիմաց պաշտպանական դիրքի մեջ էր և իր տարածքների մի մասն էլ օկուպացվել էր բաասական թշնամու կողմից: Այդ ժամանակահատվածում Իրանը մի կողմից օկուպացված տարածքները ազատագրելու համար անհրաժեշտ կարողությունը չուներ և մյուս կողմից պարտադրյալ խաղաղության ընդունումը դեմ էր համարում հեղափոխության նպատակներին ու իր քաղաքական ու ռազմական գոյությունը պահպանելու անհրաժեշտություններին: Հաշվի առնելով օկուպացված տարածքներում իրաքյան ռազմական ուժերի ներկայությունը այս իրավիճակի շարունակվելը ԻԻՀ-ի վնասին էր: Այս գործընթացի փոփոխությունը և Իրանի քաջ ու խիզախ մարտիկների անակնկալ հարձակումների դիմաց Իրաքյան ուժերի հուսահատությունը, ոչ միայն անսպասելի, այլև ոչ մի կերպ ընդունելի չէր Իրաքի արևելյան ու արևմտյան աջակիցների համար: Քանի որ այս խնդիրը նշանակում էր ԱՄՆ-ի շահերի վտանգում Պարսից Ծոցի տարածաշրջանի մասշտաբով: ԱՄՆ-ն, նրա դաշնակիցներն ու իր արբանյակները Իրաքին աջակցելու հարցում արեցին ամեն ինչ: Նա, որ չխնայեց ֆինանսական, քաղաքական, քարոզչական, ռազմական ու այլ կարգի ցանկացած աջակցություն իր մեծ ներդրման արդյունքներն ու հետևանքները չէր կարող տեսնել ոչնչացման ու անհետացման եզրին:

Պատերազմում նոր ընթացքի առաջացման հարցում փորձագիտական շրջանակների, դիտորդների, երկրների պաշտոնատար անձանց ու անհատականությունների վերլուծությունը վկայում էր ինչ-որ կերպ անակնկալ երևույթի, մտահոգությամբ ուղեկցվող հիացմունքի մասին: Այնուամենայնիվ արծարծված բոլոր կարծիքներն ու վերլուծությունները շեշտը դնում էին այն կետի վրա, որ Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում Իրանի հաղթանակը, որպես շրջադարձային կետ կարող է որոշել պատերազմի ճակատագիրը: Այնպես որ Բրիտանիայում տպագրվող «Գարդիան» օրաթերթը այս հաղթանակը համարել էր շրջադարձային կետ երկու երկրների միջև պատերազմում և Ֆրանսիայում տպագրվող «Լը Մոնդ» օրաթերթը նույնպես շեշտել էր, որ Խոռամշահրի հաղթանակով որոշվեց պատերազմի ճակատագիրը: Financial Times-ը գրել էր.«Խոռամշահրը նշանակում էր պատերազմի հաղթանակ և Խոռամշահրը Իրաքի իրական հաղթանակի ու Իրանի զինված ուժերի դիմադրության միակ խորհրդանիշն է»: Իրաքում մի արևմուտքցի դիվանագետ նույնպես ասել էր.«Խոռամշահրը մի մեծ մրցանակ է. եթե իրանցիները այն հետ վերցնեն իրաքցիներն այլևս ասելու բան չեն ունենալու»: Ասոշիեյդտպրես գործակալությունը նույնպես Խոռամշահրի անկումը համարել էր Սադդամի կառավարության համար իրական ու նվաստացուցիչ պարտություն 20 ամիս պատերազմի ընթացքում: Հղում անելով փորձագետներին Լոնդոնի ռադիոն նույնպես Խոռամշահրում տարած հաղթանակը համարել էր իրանական ուժերի մեծ հաղթանակներից մեկը: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում Իրաքի պարտության հետևանքների մասին արծարծված այլ վերլուծություններում անդրադարձ էր կատարվել՝ «Իրաքի բանակի նվաստացման», «Իրաքցիների կարևորագույն ու մեծագույն դրադապատճառի կորստի», «Իրաքի նավթաշատ տարածքներին Իրանի հասանելիության» և «Դեպի սահման ու Իրաքի տարածքում առաջ գնալու իրանական ուժերի կարողության» խնդիրներին: Իրաքի բաասական ռեժիմի փլուզման հավանականությունը և Պարսից Ծոցի տարածաշրջանի մակարդակով դրա հետևանքները այնքան լայն արձագանք գտան, որ դրա կանխարգելումը դարձավ Իրաքի աջակիցների ջանքերի, ռազմական ու դիվանագիտական բոլոր քայլերի առանցքը: ԱՄՆ-ն նախազգուշացնում էր Պարսից Ծոցի ափամերձ երկրներին այդ թվում Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, ԱՄԷ-ին և Կատարին: Նախազգուշացումն այն էր, որ Իրանի դեմ պատերազմում Իրաքի պարտությունը հակասում է ԱՄՆ-ի շահերին և անշուշտ ԱՄՆ-ն քայլեր կձեռնարկի այն կանխարգելելու համար: Փաստորեն ԱՄՆ-ն այս քայլով փորձում էր վստահեցնել Պարսից Ծոցի հարավային ափամերձ արաբական երկրներին, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանը հաղթի այդ պատերազմում:

Խոռամշահրի ազատագրումից մի քանի օր հետո այսինքն 1982թ. մայիսին ամերիկացիները մի խորհրդանշական քայլով արտոնում են 6 ռազմական տրանսպորտային ինքնաթիռների վաճառքը Իրաքին: Դա այն դեպքում, երբ մինչ այդ ահաբեկչության աջակիցների ցանկում ներառված լինելու պատճառով այդ քայլն արգելված էր: Խոռամշահրի ազատագրումից հետո ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունները բացահայտվեցին պարտադրյալ պատերազմի ավարտից մի քանի տարի անց: 1996թ. Հորդանանում ապաստանելուց հետո Սադդամի փեսան Հոսեյն Քամելը լիբանանյան «Ալ-Սաֆիր» օրաթերթին տված հարցազրույցում Խոռամշահրի ազատագրումից հետո ԱՄՆ-ի դիրքորոշման մասին ասել էր.«Այս ժամանակ Սադդամը չափազանց խուճապի էր մատնվել և միայն հանգստացնող դեղերով էր կարողանում քնել: Հենց այդ օրերին Ուիլիամ Ջանսոնը, որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ այցելեց Իրաք ու հանդիպեց Սադդամին: Նա ԱՄՆ-ի կողմից Սադդամին խոստացավ, որ եթե վերջինս կանխի Իրանի հաղթանակը և հօգուտ Իրաքի փոփոխության ենթարկի պատերազմի հավասարակշռությունը ԱՄՆ-ն քուվեյթը կնվիրի Իրաքին»: Հոսեյն Քամելն ասում է, որ ԱՄՆ-ի խոստումը լսելուց հետո Սադդամը չափազանց ուրախացավ ու նոր ուժ ստացավ և ասաց, որ եթե անհրաժեշտ լինի Իրաքի բանակին ամբողջությամբ կզոհի Քուվեյթը ձեռք բերելու համար: Թանկագին ունկնդիրներ հաջորդ թողարկման ընթացքում կխոսենք այն մասին, որ Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ավարտից ու Իրանի առավելություն ձեռք բերելուց հետո, չնայած միջազգային մասշտաբով գործադրվող դիվանագիտական քայերին ինչո՞ւ պատերազմը չավարտվեց: