Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում(42)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Խոռամշահրի ազատագրումից հետո պատերազմի շարունակման պատճառների և խաղաղության բանակցության սեղանի շուրջ ԻԻՀ-ի առավելության մասին:
Նախորդ հաղորդման ըթնացքում խոսեցինք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ գործողության ձեռքբերումների մասին: Պատերազմի երկրոդ տարվա 8 ամիսների ընթացքում իրականացվեց չորս ռազմական գործողություն, որոնցից Բեյթ Ալ-Մողադասը, հաշվի առնելով գործողության տարածաշրջաը և մասնակցող զինված ուժերի քանակը, մեծագույնն էր: Այս գործողությունը հիմնական ու որոշիչ հարված հասցրեց բաասական թշնամուն և փոփոխության ենթարկեց Իրանի կարողությունների ու ռազմական ունակությունների մասին առկա բոլոր պատկերացումները: Մեծ թվով ռազմական փորձագետներ ու արտասահմանյան ԶԼՄ-ների վերլուծաբաններ Խոռամշահրի ազատագրման ժամանակ իրանական զինված ուժերի արագության ու նրանց գործողությունների յուրահատկությունների նկատմամբ ապշահար էին մնացել և անակնկալի էին եկել: ԱՄՆ-ի բազմատպաքանակ օրաթերթերը ինչպես Նյու Յորք Թայմզը, Վաշինգտոն փոստը և Չիկագո Թրիբոնը իրենց հրապարակած բազում վերլուծություններում Իրաքի իրավիճակը ողբալի էին բնութագրել և մտահոգություն էին հայտնել տարածաշրջանի մասշտաբով Իրանի վաղահաս հաղթանակների մասին: Նրանք կարևորում էին ամերիկացի շահագրգիռ կողմերի միջոցով տարածաշրջանի զարգացումներին ակտիվորեն արձագանքելու անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ Լոս Անջելես Թայմսը գրել էր.«Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն վտանգում է ԱՄՆ-ի շահերը, հետևաբար ուրբաթ օրը Իրանի կողմից մեկնարկած հարձակումը մեծ նշանակություն ունի: Այնպես է թվում, թե Իրանի հաղթանակը, տարածաշրջանում ամերիկացի բարեկամների հանգիստը խափանելու է»: Խոռամշահրի ազատագրումից հետո նոր իրավիճակի ստեղծմամբ ու նաև Սադդամի անկման հավանականության մեծացմամբ պատերազմի դադարեցումը համարվում էր Իրանի ռազմական հաղթանակների արդյունքներից արագ խույս տալու ճանապարհներից մեկը:
Այս ուղղությամբ Լիբերասիոն օրաթերթը գրել էր.«Իրանցիների կողմից Խոռամշահրի ազատագրմամբ, ԱՄՆ-ն, Եվրոպան և Պարսից Ծոցի տարածաշրջանի որոշ երկրներ Սադդամի անկումը կանխելու հարցում բազում նախաձեռնություններ են արծարծում պատերազմին վերջ տալու համար»: Հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնատար անձանց Նյու Յորք Թայմս օրաթերթն էլ գրել էր.«ԱՄՆ-ն իսլամական երկրներին կոչ է արել, որ Բաղդադի հետ համաձայնության գալու հարցում ճնշում բանեցնել ԻԻՀ-ի վրա»: Հրադադարն ընդունելու համար Իրանին ճնշելու հարցում տարածաշրջանի երկրներին ԱՄՆ-ի կողմից ուղղված կոչը, իրականում վկայում էր այն մասին թե ամերիկացիները ինչպես են դիտարկում խաղաղության բնույթը: Փաստորեն ամերիկացիների տեսանկյունից խաղաղության իմաստը և արևմուտքի ու տարածաշրջանի երկրների կողմից գործադրվող ջանքերը հիմնականում ուղղված էին «Սադդամի անկումը կանխելուն» և իր իսկ իրավունքներից հրաժարվելու հարցում Իրանի վրա ճնշում բանեցնելուն: Նույնպես այդ պայմաններում պատերազմի շարունակումը՝ հաշվի առնելով Իրաքի բանակի հոգեբանական վատ վիճակը և իրանցի մարտիկների անհերքելի առավելությունը, տարածաշրջանում ԱՄՆ-ի ու արևմուտքի շահերի վնասին էր լինելու: Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահադի հայտարարություններն առ այն, որ պատերազմը կհանգեցնի տարածաշրջանում ապակայունության տարածմանը, խոսում է այն մասին, որ Սադդամի տարածաշրջանային աջակիցներին անհանգստացնում էր պատերազմի շարունակումը: Նա ասում էր.«Պատերազմի շարունակումը կամ նրա ծավալների մեծացումը հնարավոր է միայն տարածաշրջանում անկայունության ու անապահովության գնով... Այս պատճառով է, որ պետք է հնարավոր ամեն միջոցներով կարևորվեն խաղաղանպատակ ջանքերը»: Պարսից Ծոցի ափամերձ երկրների ղեկավարների հրատապ գագաթնաժողովից հետո հիշյալ երկրների ԱԳ նախարարները քննարկելով տարածաշրջանի իրավիճակը և Իրաքի անկայուն վիճակը, հայտարարեցին, որ այս տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման համար անհրաժեշտ են համարում վերջ տալ պատերազմին:
Ինչպես ասացինք խաղաղությունն ու կայունությունը այնպես ինչպես ԱՄՆ-ն ու տարածաշրջանի երկրներն էին նշում էական տարբերություն ուներ այս հասկացության իրական իմաստի հետ: ԱՄՆ-ի տեսանկյունից կայունություն նշանակում էր հակադրվել այն ամենին, որ տարածաշրջանում տեսականորեն ու գործնականում հակասում և չեն համապատասխանում ԱՄՆ-ի շահերին: Ըստ այս բացատրության ամերիկացիները Իրանի նոր դիրքը վտանգավոր էին համարում ԱՄՆ-ի շահերի համար և խաղաղության հաստատման ու հրադադարի հարցով ներկայացված առաջարկը հետապնդվում էր հենց այս հիմունքներով: ԱՄՆ-ի քարոզչական ու հոգեբանական քաղաքականություններն ու այս երկրի դիվանագիտական քայլերը միջավայրն այնպես էր պղտորել, որ եթե ԱՄՆ-ն բառիս բուն իմաստով խաղաղության էլ ձգտեր, այդ իրավիճակում դրա իրականացումը չափազանց դժվար ու անհնարին կլիներ: Սակայն ԱՄՆ-ն այլ նպատակներ էր հետապնդում: Տարածաշրջանում իրական խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ էր հաշվի առնել իրականությունները և ուշադրություն դարձնել պատերազմում Իրանի շահերին ու իրավունքներին: Իրանի դեմ Իրաքի գործադրած ագրեսիայի նկատմամբ ԱՄՆ-ի լռությունը, որ խոսում էր Բաղդադի հետ նրանց գաղտնի համաձայնությունների մասին, բնականաբար Իրաքին դրդում էր շարունակել սանձազերծած ագրեսիան: Լիովին անբարենպաստ պայմաններում ու վայրենաբար ագրեսիայի ենթարկված երկրի համար ամենանվազ, բնական ու անվիճելի իրավունքը՝ առանց նախապայմանների թշնամու նահանջը և իսլամական հանրապետության տարածքների դեօկուպացիան կարող էր լինել: Նույնպես ագրեսիա սանձազերծող կողմին պաշտոնապես ճանաչելը և վնասների փոխհատուցումը անհրաժեշտ էին տարածաշրջանում կայունության հաստատման համար: Սակայն ԱՄՆ-ն ու Իրաքի մյուս աջակիցները շարունակ խուսափում էին ընդունել Իրանի նախապայմանները և միայն փորձեցին Իրանին խաղաղության պարտադրմամբ, բանակցությունների սեղանի շուրջ Իրաքին տալ այն ամենը ինչն այս երկիրը, չնայած երկու գերտերությունների ու նրանց արբանյակների աջակցության, չկարողացավ ձեռք բերել պատերազմի դաշտում: Դրանից հետո, մի կողմից Իրաքին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու, այս երկրին զինելու և պարտադրյալ խաղաղություն ընդունելու հարցում Իրանի վրա գործադրվող ճնշումները և մյուս կողմից Սիոնիստական օկուպանտ ռեժիմի կողմից Լիբանանի հարավային շրջանների վրա հարձակումը, որ վաղուց դրա նախադրյալները պատրաստվել էին, Իրանին դրեցին չափազանց ծանր իրավիճակում:
Խոռամշահրի ազատագրումից հետո ԻԻՀ-ն ուներ երեք ելք: Առաջինը հրադադարի ընդունումը և հակամարտությունից հեռանալն էր՝ առանց պատերազմի ավարտ հայտարարելով ու քաղաքական բանակցությունների մեկնարկը: Երկրորդը առանց Իրաքի տարածք մտնելու պատերազմի շարունակումն ու նկատի առած նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելը և երրորդը մինչև արդյունքի հասնելը Բաասական թշնամու դեմ պատերազմելն էր առանց Իրաքի տարածք մտնելու սահմանափակությամբ: Բեյթ Ալ-Մողադաս ռազմական գործողության ընթացքում Իրաքի բաասական ռեժիմի վրա գործադրված ռազմական ճնշումը և Իրանի տարածքից Իրաքի բանակի որոշ ստորաբաժանումների նահանջը հանգեցրին նրան որ, Սադդամը ողջունեց հրադադարի հաստատման առաջարկը: Սակայն իրանցի պատասխանատուների տեսանկյունից հրադադարի ընդունումը նշանակում էր առիթ ընձեռել Իրաքի ռեժիմին պատերազմի քաղաքական նպատակներին հասնելու համար: Հետևաբար Պաշտպանության գերագույն խորհրդի երկու նիստերից հետո Իրանը գործնականում որոշեց մինչև իր ողջ տարածքների ազատագրումը և պատերազմում իր բոլոր նպատակների իրականացումը պատերազմել Իրաքի դեմ: Իրանի խորհրդարանի Ժամանակի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին 1982թ. մայիսի 26-ին պատերազմը վերջ տալու հարցով «Իսլամական հանրապետություն» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում այսպես էր ասել.«Ի սկզբանե մենք չենք հարձակվել: Մենք շարունակ պաշտպանվել ենք և քանի որ պատերազմը մեզ պարտադրվեց ու մեր իրավունքները ոտնահարվեցին հետևաբար մենք մեր իրավունքները վերականգնելու համար դրա սահմանները հայտարարել ենք: Առաջինը Իրանի տարածքներից թշնամու հեռանալն էր: Նրանք մնացին ու չհեռացան, սակայն մեր զինվորների լիարժեք կարողությամբ մեր իսլամական հայրենիքի մեծ մասը մաքրվեց թշնամիների գոյությունից, մյուսը վնասների փոխհատուցումն է, որ պետք է վճարեն մեզ և երրորդ խնդիրը բաասական կուսակցության կողմից մուսուլման ժողովուրդների դեմ գործադրված հանցանքներին հետամուտ լինելն է: Այսքան հանցանք գործելուց հետո բաասական կուսակցությունը մնալու արժանավորություն չունի, բայց ինչքան որ միջազգայնորեն մեզ իրավունք է վերապահված պետք է որպես պատերազմական հանցագործ հետaպնդենք Սադդամին և վերջին խնդիրը իրաքցի անօթևանների իրենց երկիր վերադառնալն է»: Հարգելի բարեկամներ հաջորդ թողարկման ընթացքում այս կապակցությամբ ավելի շատ մանրամասներ կհաղորդենք: