Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին (7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i152474-Իրանի_առաջնորդի_տեսակետը_տարածաշրջանում_կայուն_անվտանգության_գործոնների_մասին_(7)
Վերջին մեկ տասնամյակում Ասիայի Արևմուտքը տարբեր իրադարձությունների ականատես է եղել, որոնց մի մասի պատճառն ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն են եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 08:40 Asia/Tehran

Վերջին մեկ տասնամյակում Ասիայի Արևմուտքը տարբեր իրադարձությունների ականատես է եղել, որոնց մի մասի պատճառն ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն են եղել:

Վերջին տարիներին ԱՄՆ-ի ռազմավարության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել հատկապես Արևմտյան Ասիայում: 2011թ․ Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո, Արևմտյան  Ասիայում այդ երկրի ռազմավարությունը փոփոխություն կրեց: ԱՄն-ն դադարեցրեց լայնամասշտաբ ռազմական միջամտությունները և ժողովրդավարության արտահանումը:

Ընդհանրապես, վերջին մեկ տասնամյակում փոփոխության են ենթարկվել նաև Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի շահերը և ռազմավարական նպատակներն առաջվանը չեն:

  ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը քննարկելիս պարզ է դառնում, որ այդ երկրի արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակներից են եղել.

1. Տարածաշրջանում ռազմական ներկայության կրճատումը

2. Դաշնակիցներին օգնելը

3. Ռազմավարական նպատակներին հասնելու համար բանակցություններ վարելը:

Այնուամենայնիվ պարզ է, որ կարճատևում ԱՄՆ-ն չի կրճատելու իր ներկայությունն այլ շարունակելու է որպես ազդեցիկ ուժ ներկա լինել տարածաշրջանում: Սառը պատերազմի ժամանակ նույնպես ԱՄՆ-ն իրականացրեց անդրսահմանային հավասարակշռությունը Ասիայի արևմուտքում: Այս քաղաքականության  շրջանակներում, ԱՄՆ-ն մի կողմից փորձում էր դիմակայել ԽՍՀՄ-ի ազդեցությանը և միևնույն ժամանակ ուղղակի առճակատման չգնալ այդ ուժի հետ:

Սառը պատերազմից հետո, ԱՄՆ-ն մեկ անգամ ևս իրականացրեց Ասիայի արևմուտքում ուղղակի ռազմական միջամտության ռազմավարությունը: Այդ շրջանակներում, ԱՄՆ-ն սկսեց երկու տարածաշրջանային պատերազմ և մեկնարկեց Ասիայի արևմուտքում ժողովրդավարության հաստատման նախագիծը: Այս նախագիծը առաջին իսկ  պահից  պարտվեց, և Իրաքից ամերիկյան ուժերի դուրսբերման արդյունքում, ԱՄՆ-ի ռազմավարությունը թևակոխեց նոր ժամանակաշրջան:

2011թ ամերիկյան ուժերը դուրս եկան Իրաքից: Սակայն 2014թ այդ երկրի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան ցամաքուժը կրկին գործուղեց Իրաք:

Ռազմավարական հարցերի փորձագետների կարծիքով, Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմավարությունը խառնաշփոթ վիճակում է: ԱՄՆ-ն վնաս է հասցրել ոչ միայն իր դաշնակիցներին, այլ շթոփության մեջ է գցել ամբողջ աշխարհը: Կարելի է  ասել, որ Բարաք Օբամայի նախագահության առաջին շրջանում, ԱՄՆ-ի ռազմավարությունը տարածաշրջանում շարունակվել է նախկինի նման: Սակայն 2011թ իսլամական զարթոնքից հետո, Միացյալ Նահանգները փորձեց օգտվել իրավիճակից և շեղելով այդ իրադարձության ընթացքը, արաբական  երկրներում աննախադեպ լարվածություն առաջացրեց: Թրամփի օրոք նույնպես ԱՄՆ-ի ռազմավարությունն անկայուն էր: Որպես օրինակ, 2017թ, երբ Կատարը խզեց իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, ԱՄՆ-ն պասիվ դիրքորոշում որդեգրեց: Այս գործընթացի շարունակվելով, 2018թ Թրամփը հայտարարեց Սիրիայից ամերիկյան զինուժի դուրս բերման ծրագրի մեկնարկի մասին: Դա այն դեպքում, երբ ՊՆ Ջեյմս Մատիսը, հակառակ լինելով ծրագրին, հրաժարական տվեց: 2019թ․ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զինուժը դուրս է գալիս Սիրիայից: Սակայն հանրապետական ու դեմոկրատական օրենսդիրները դեմ արտահայտվեցին այս ծրագրին և ԱՄՆ-ի բանակը Սիրիայի նավթային ավազանների նկատմամբ վերահսկողությունը շարունակելու համար, մնաց այդ երկրում:

2020թ Իրաքը ներկայացրեց  ամերիկյան  ուժերի դուրսբերման նախագիծը, սակայն այդ ուղղությամբ որևէ քայլ չկատարվեց: Դա ցույց տվեց, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունն անկայուն է: Ամերիկացիները ռազմական միջամտություններ իրականացրեցին Աֆղանստանում, ինչի արդյունքում տարածաշրջանը մատնվեց անկայունության: Հիմա պարզ է, որ եթե ժամանակին ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը մերժվեր, տարածաշրջանում բազմաթիվ հակամարտություններ  տեղի չէին ունենա: ԻԻՀ գերագույն առաջնորդի տեսակետն այս կապակցությամբ, հստակ է: Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով Աֆղանստան և Սիրիա ամերիկացիների ներխուժման տխուր փաստին, ասել է. «Ամենուր, որտեղ ներկա է եղել ԱՄՆ-ն, առաջացել են անապահովություն, ավերածություն, ներքին պատերազմներ»։

ԻԻՀ առաջնորդի տեսակետից, տարածաշրջանի երկրների համագործակցությունն առանց արտաքին միջամտության, տարածաշրջանի կայուն անվտանգության պայմանն է:

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, 2020թ հուլիսին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տարածաշրջանը հնարավոր է անվտանգ դարձնել միայն համագործակցության շնորհիվ:

Հանդիպման ժամանակ, շնորհակալություն հայտնելով Իրանին՝ Իրաքի ինքնիշխանությանը հատկապես ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում սատարելու համար, Մուստաֆա ալ-Քազեմին նշել է, որ Իրաքի ժողովուրդը երբեք չի մոռանա այդ օգնությունը:

Անկասկած, այսօր կարելի է  ասել, որ տարածաշրջանի երկրները պետք է միահամուռ ջանքերով ԱՄՆ-ին հեռացնեն տարածաշրջանից, որպեսզի այնտեղ հաստատվի խաղաղություն և կայունություն:

Իրանցի փորձագետ Ջաաֆար Ղաննադբաշին այս կապակցությամբ նշում է. «Իրաքի ժողովուրդը և քաղաքական խմբերը պահանջում են, որպեսզի ամերիկացիները հեռանան իրենց երկրից և քայլեր են ձեռնարկում, որպեսզի Իրաքի խորհրդարանում այս կապակցությամբ ընդունված նախագիծը իրագործվի  հնարավորինս շուտ»: