Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (7)
Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ներկայումս ռեսուրսներն այլևս արդյունաբերական տնտեսությունների հիմք չեն համարվում և դրանց փոխարինել է մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով գործում են մի շարք գիտելիքի վրա հիմնված կենտրոններ ու կազմակերպություններ, որոնք կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, և կենսական նշանակություն ունեն երկրում տնտեսության զարգացման համար։

Ամեն շաբաթ եթեր հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք ընկերությունների ու հաստատությունների, գիտելիքահենք տնտեսության ու տնտեսական աճի միջև եղած կապի հետ։
Նախորդ հաղորդման ընթացքում ծանոթացանք մի շարք գիտելիքահենք ընկերությունների գործունեությանը։ Այսօր կներկայացնենք մեկ այլ՝ այդպիսի ընկերություն, որը կոչվում է «Փեգահ Աֆթաբ»։
«Փեգահ Աֆթաբ» ընկերությունը տեղեկատվական տեխնոլոգիայի բնագավառում գործող համալիր է , որն ապավինելով իր ակտիվ ու արհեստավարժ մարդկային ուժին, 1999 թվականից մինչ այսօր մեծ և միջին ձեռնարկություններին ու արդյունաբերական հիմնարկներին է ներիայացրել արժեքավոր արտադրանքներ ու ծառայություններ՝ ծրագրաշարային լուծումների և կազմակերպությունների ռեսուրսների պլանավորման շրջանակներում։ «Փեգահ Աֆթաբ» ընկերությունն այն համոզմանն է, որ նորագույն տեխնոլոգիաներով ծրագրաշարային լուծումներ ներկայացնելուց բացի, պետք է պաշտպանել օգտագործողների անկախությունը՝ փոփոխությունների անհրաժեշտության ժամանակ։ Ընկերությունը մշտապես ջանքեր է գործադրել, որպեսզի ապահովի իր արտադրանքն օգտագործողների երկարաժամկետ գոհունակությունը։ Այս ճանապարհին ընկերությունը եղել է Իրանի արդյունաբերական ասպարեզում BPMS գործընթացի կառավարման համակարգի նախագծման ու իրագործման առաջատարներից մեկը։
«agilBPMS» ծրագրաշարը «Փեգահ Աֆթաբ» ընկերության (ծրագրավորող) բիզնես գործընթացի կառավարման ծրագրաշարերի նոր սերունդն է։ Այս ծրագրաշարը նախագծվել ու արտադրվել է գործընթացային լուծումների ստեղծման ճանապարհին այս ընկերության ավելի քան 15 տարվա փորձառության հիման վրա։ Այս ծրագրաշարով կարելի է շատ արագ և հեշտությամբ նախագծել, իրագործել և դիտարկել ցանկացած բիզնեսի բարդ գործընթացները։ Այս ծրագրաշարը արագաշարժ կառուցվածքով հնարավորություն է ընձեռում արագ արձագանքել բիզնես միջավայրում չնախատեսված փոփոխություններին։ Հաշվի առնելով գործընթացի կառավարումն ու նրան անհրաժեշտ հնարավորությունների ստեղծումը, այս ծրագրաշարը ենթակառուցվածք է ապահովում ոչ գործընթացային համակարգերի ստեղծման համար։ Ուստի այն հզոր գործիքակազմ է ժամանակակից տեխնոլոգիաներով ինտերնետով աշխատող համակարգերի ստեղծման համար։
«agileBPMS» ծրագրաշարով հնարավոր է փոքր թիմով, շատ արագ, հեշտությամբ, կազմակերպության անկախության պահպանմամբ, մուտք գործել բիզնեսային գործընթացների կառավարման աշխարհ։ Այս ծրագրաշարը այնպիսի ճկունություն ունի, որ գործընթացի կառավարման բոլոր փուլերի իրականացման համար բավական է ընդամենը միանալ ինտերնետին և ուրիշ որևէ բան հարկավոր չէ։ Գործընթացային և ոչ գործընթացային ծրագրաշարերի ստեղծումը հնարավոր է այս ծրագրաշարի օգնությամբ առանց ծրագրավորման որևէ հրաման գրելու անհրաժեշտությամբ։
Ձևաթերթիկների ձևավորումը ևս այս ծրագրաշարի հնարավորություններից է. Այնպես որ, իր կառուցվածքից ելնելով, ավտոմատ կերպով ձևավորվում է մի ձևաթերթիկ, որը կարելի է փոփոխել ձեր հայեցողությամբ։ Գործընթացների նախագծումը ևս այս ծրագրաաշարի առավելություններից է, որտեղ BPMN 2.0 ստանդարտ և հանրաճանաչ մոդելավորման լեզվի միջոցով կարելի է նախագծել բիզնեսի գործընթացները և մոդելի վրա կիրառել անհրաժեշտ կարգավորումները գործընթացի իրագործման համար։ Բոլոր այս գործողությունները կարելի է իրականացնել «agileBPMS»-ի գործընթացի նախագծման միջավայրում և որևէ լրացուցիչ ծրագրաշարի անհրաժեշտություն չկա։ Յուրաքանչյուր օգտաատերի դերակատարությունը որոշելուց հետո, կարելի է որոշել նրանց հասանելիության աստիճանը համակարգի տարբեր բաժիններին։ Դերերը կարող են ունենալ հիերարխիկ կառուցվածք։
Գլխավոր կառավարման վահանակում կարող են տեղադրվել առաջադրանքների դիագրամը ըստ իրավիճակի, կարևոր առաջադրանքների ցանկը և այն ամենը, ինչ անհրաժեշտ է օգտագործողի աչքի առջև լինելու համար: Կառավարման վահանակի նախագծման նորարական լուծումներով, դիագրամները, որոնման ձևաթերթիկները և վիճակագրական տվյալները հնարավոր է դասավորել ինտերակտիվ մեթոդով, և այսպիսով ստեղծել անհատական կառավարման վահանակ։ Գործընթացի իրագործման փուլում յուրաքանչյուր օգտատեր կարող է իրագործել իրեն թույլատրված գործընթացները և իր աշխատանքային թղթապանակում տեսնել իր գործընթացային ակտիվությունները։ Աշխատանքային թղթապանակում աշխատանքների կառավարման լայն հնարավորություններ կան, ինչպիսիք են՝ աշխատանքների խմբավորումը, անհատական արխիվի ստեղծումը, որոնումը, հաջորդ փուլի համար նշումներ գրանցելը, աշխատանքների վիճակի առանձնացումը և աշխատանքային ցիկլի ցուցադրումը գրաֆիկական տեսքով։ Վերջին փուլում, որտեղ իրականացվում է գործընթացի դիտարկումն ու բարելավումը, «agileBPMS»-ում հնարավոր է գործընթացների իրագործման տվյալներով զանազան զեկույցների ստեղծմամբ հեշտությամբ բացահայտել գործընթացների խոչընդոտները և կատարել համապատասխան փոփոխություններ նրանց վերացման համար։ Բազմաշերտ զեկույցները հնարավորություն են ընձեռում դիտարկել բիզնեսի գործընթացները (BAM) կազմակերպության ամենաբարձր մակարդակից սկսած մինչև մի առաջադրանքի գործողությունները։
Մոտ 20 տարի առաջ Իրանի էլեկտրակայաններից մեկի պատվերով արտադրվեց «Փեգահ Աֆթաբ» ընկերության առաջին արտադրանքը՝ «Պահպանման ու վերանորոգման ծրագրաշարը»։ Այս տարիների ընթացքում ծրագրաշարի կատարելագործման ու զարգացման ընթացքը եղել է այնպիսին, որ ներկայումս այն համարվում է համապարփակ լուծում ֆիզիկական ակտիվների պահպանման կառավարման համար։ Այս ճանապարհին նշված ընկերությունը ուղեկցել է ավելի քան 30 իրանական էլեկտրակայաններին։ Էլեկտրակայանների արդյունաբերության ասպարեզում հասանելիության ու հուսալիության աստիճանի պահպանման ու բարձրացման համար մեծ նշանակություն ունի սարքավորումների պահպանման գործընթացի կառավարումը։ Այս լուծման համար կիրառվում են էլեկտրոնային արխիվների ու փաստաթղթերի կառավարման մոդուլները, մատակարարման ցանցի ու սպասարկումների կառավարումը, ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպիսին է բիզնեսի կառավարումը, որոնք ապահովել են անհրաժեշտ գործիքակազմ՝ մեխանիզացիայի ու սարքավորումների պահպանման գործընթացի համապարփակ, ինտեգրված ու նպատակային կառավարման համար և հնարավորություն է ընձեռում օգտվել համացանցի ժամանակակից ռազմավարություններից։ Մինչ այժմ ընկերությունը իրականացրել է 210 հազար սարքավորումների պահպանման գործընթացը, թողարկել է ավելի քան 4,439,7 դիմում, և ունեցել է ավելի քան 9000 մասնագետ օգտատեր։
Իր գործընթացային մոտեցման շնորհիվ «Փեգահ Աֆթաբ» ընկերության «Պահպանման ու վերանորոգման» ծրագրաշարը ի զորու է ապահովել հանձնարարության կառավարման օպերատիվ քայլերը։ Աշխատանքի հանձնարարությունների կառավարման գործընթացի հարցում կազմակերպությունների միջև առկա տարբերությունները հեշտությամբ կարելի է մոդելավորել «գործընթացի նախագծման» բաժնում, և գործընթացների իրագործման շարժիչը կառավարում է համապատասխան գործողության իրագործումն ու դիտարկումը։
«Փեգահ Աֆթաբ» ընկերության ձեռքբերումներից է նաև «Օֆողե Ամն»-ը (Ապահով հորիզոն), որը արդյունաբերական տվյալների հավաքագրման ու մշակման համակարգերի իրագործման բնագավառում նշված ընկերության մասնագետների տարիների փորձառության արդյունքն է, և նախագծվել ու ստեղծվել է ընդունված լուծումների թույլ կողմերի վերացման միջոցով։ Պահպանելով արդյունաբերական ցանցերի անվտանգությունը, այս սարքաշարային ու ծրագրաշարային լուծումը ապահովում է նրանց հետ կապի հաստատումը և հնարավորություն է ընձեռում ծավալուն տվյալների մշակման համակարգերի տեղակայումը։
«Օֆողե Ամն»-ը նախագծում, ստեղծում և գործադրում է երկու ցանցի միջև Gateway-ի դերակատարությամբ մի միջոց, որը սահմանափակ ծառայությունների միջոցով ապահովում է տվյալների փոխադրումը։ Այս մոտեցման մեջ տվյալ միջոցը մի կողմից միացված է տվյալների ցանցին և կիրառում է անհրաժեշտ սահմանափակումներ անվտանգությունը հաստատելու համար, իսկ մյուս կողմից՝ արդյունաբերական ցանցի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ կապի շնորհիվ ապահովում է այդ ցանցի հասանելիությունը։ Այս գործիքակազմի գլխավոր տարբերությունն այլ ընդունված ու անաապահով մեթոդների հետ կայանում է նրանում, որ նշված գործիքակազմը չունի օպերացիոն համակարգ և նախագծվել, ծրագրավորվել ու ստեղծվել է միայն անհրաժեշտ պրոտոկոլների մշակման ու նրանց պատասխանելու համար։
Հետևաբար, հաշվի առնելով, որ այն չի օգտագործում որևէ օպերացիոն համակարգ կամ ճանաչված ծրագրաշարերը, բացառված է չարագործ ծրագրերի ներթափանցումը։
Շուրջ 20 տարի «Փեգահ Աֆթաբ» ընկերության շարունակական ու նպատակային ներկայությունը Իրանի էլեկտրաէներգիայի արտադրման ռազմավարական արդյունաբերության կողքին և այդ երկու համալիրների համագործակցությունը նպաստել է նրան, որ այն, որպես համապարփակ, ինտեգրված ու գործընթացային լուծում, սպասարկի կառավարման, շահագործման, պահպանման ու վերանորոգման, ինժեներական, ծրագրավորման, անվտագության, ֆինանսական, վարչական, սպասարկման ու մարդկային ռեսուրսի բնագավառում էլեկտրաէներգիայի արդյունաբերության ընկերությունների 160 գործընթաց, այդ իսկ պատճառով այն առարկայական գործիքակազմ է կազմակերպությունների ռեսուրսների կառավարման համար։
Գործընթացային մոտեցմամբ էլեկտրակայանային առավելություններից է ERP գործընթացների պարզաբանումն ու վերլուծումը՝ ըստ իրանական էլեկտրակայանների իրական կարիքների, ինչպես նաև Իրանի էլեկտրակայանների մասնագետների ներգրավումը գործընթացների պարզաբանման ու վերլուծման հարցում։ Փոխկապակցված գործընթացների նախագծումն ու տեղակայումը ամենակարճ ժամկետում և առանց թղթի կիրառմամբ աշխատանքային գործընթացների իրագործումը ևս այս ընկերության ձեռքբերումներից են։