Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում ( 43)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Խոռամշահրի ազատագրումից հետո պատերազմը չավարտվելու խնդրի այլ հարթություններին։
Շարունակելով նախորդ զրույցը այսօր կխոսենք Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ ու հաջողած գործողությունից հետո պատերազմը չավարտվելու պատճառների մասին: Պատերազմի երկրորդ տարում, 9 ամսվա ընթացքում իրականացված 4 ռազմական մեծ գործողությունները հօգուտ Իրանի, փոփոխության ենթարկեցին ռազմաքաղաքական հավասարումները: Խոռամշահրի ազատագրումից և Իրանի ռազմաքաղաքական առավելությունից հետո, ինչի նպատակներից մեկը պատերազմի ավարտն էր, նախատեսվում էր հող պատրաստվեր ավարտի համար: Սակայն ԱՄՆ-ն ու արևմուտքը ջանքեր էին գործադրում Իրաքի իշխանության պահպանման ու ԻԻՀ-ի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ: Արևելյան ու Արևմտյան բլոկներում Իրաքի երկու հովանավորները ԻԻՀ-ի բարձր դիրքի պատճառով ցանկանում էին բանակցություններն անցկավեն այնպիսի պայմաններում, որ ԻԻՀ-ն չունենա ռազմաքաղաքական առավելություն: Իրանի հաղթանակի հետ կապված իրենց մտահոգությունների պատճառով ամերիկացիները դժկամությամբ էին դիտարկում «ագրեսորի որոշման» եւ «փոխհատուցման» վերաբերյալ Իսլամական Հանրապետության պահանջները: Հետեւաբար, նրանք միայն շեշտը դնում էին հրադադարի ռեժիմի վրա: Նման պայմաններում կարո՞ղ էր Իսլամական Հանրապետությունը ավարտել պատերազմը՝ չբավարարելով իր օրինական պահանջները և միակողմանի լքել հակամարտությունը: Անտեսելով Սադամի ռեժիմի պատճառած բազմաթիվ ագրեսիաներն ու ավերածությունները՝ Իրաքի համաշխարհային կողմնակիցները փորձում էին պատերազմը հօգուտ Իրաքի ավարտել այնպես, որ ձևացնեն, թե ընդհանրապես ագրեսիա չի եղել: Եվ նրանք նույնիսկ ձգտում էին ստեղծել մի իրավիճակ, երբ ցանկանում էին ստիպել Իրաքին նորից ներխուժել և Իրանին դնել «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում և մշտական սպառնալիքի տակ: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին Իրաքի կողմից պահանջված խաղաղության բնույթի մասին ասել է.« «Եթե մենք այսօր ազատ արձակենք մեղավորին, այսօր, երբ մենք ունենք իշխանություն ... դա չի նշանակում հրադադար, դա խաղաղություն չի նշանակում»: Հետեւաբար, «բանակցություններ հանուն խաղաղության» լուծումը գործնական չէր, քանի որ Իրանի իրավունքները չէին ճանաչվել, որպեսզի դրա համար բանակցություններ վարվեին: ԱՄՆ-ի և Իրաքի գլոբալ և տարածաշրջանային կողմնակիցների նպատակը ժամանակ շահելն էր՝ զսպելու Իրանի ռազմաքաղաքական գերազանցության հետևանքները: Այդ իսկ պատճառով նրանց օրակարգում էր պատերազմի կարգավիճակը «ակտիվ»-ից «քայքայիչ»-ի փոխելը:

Եթե խաղաղությունը դիտարկենք որպես հրադադարի մի շարք, դրա ձևն ու պայմանները, նահանջը և դրա ձևն ու պայմանները, ագրեսորի որոշումը, վնասների փոխհատուցումը և այլն... Պետք է նշել, որ այն ժամանակ խաղաղության առաջարկ չի արվել, եւ Անվտանգության խորհուրդը եւ մյուսները միայն հրադադար են առաջարկել: Այն ժամանակ չկար այնպիսի ծրագիր, որը երաշխավորեր իրական խաղաղություն, օրինակ ՝ ագրեսորին հայտնաբերելը եւ փոխհատուցում վճարելը, իսկ առաջարկները սահմանափակվում էին հրադադարի եւ կողմերի միջեւ բանակցություններով: Հաշվի առնելով Իրաքին ցուցաբերվող միջազգային աջակցությունը, Իրանի համար դա երբեք չէր կարող բավարարել արժանապատիվ խաղաղության հասնելու պայմանները: Այս քաղաքականության շրջանակներում Բեյթ Ալ-Մողադաս մեծ գործողությունից և Խորամշահրի ազատագրումից հետո, Հորդանանի առաջարկով և ԱՄՆ-ի աջակցությամբ, ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում ընդունվեց 514 բանաձևը: Բանաձեւը տրվել է Իրաքում բաասական ռեժիմի ագրեսիայի դեմ ՄԱԿ -ի 21 ամիս եւ 15 օր լռությունից հետո: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի առաջին բանաձևը ընդունվել է Բաասական ռեժիմի՝ Իրան ներխուժումից վեց օր անց՝ կոչ անելով վերանայել Իրանի և Իրաքի միջև իրավիճակը: Բանաձեւում չէր նշվել խաղաղության դեմ սպառնալիքի, խաղաղության խախտման, ագրեսիայի առաջացման եւ Իրանի տարածքային ամբողջականության խախտման մասին: Բանաձեւը չէր առաջարկել զինադադար կամ վերադարձ միջազգային սահմաններին, եւ միայն երկու կողմերին կոչ էր արվել զերծ մնալ ավելի շատ ուժի կիրառումից: Փաստորեն, այս բանաձևը միտումնավոր անտեսեց Իրաքի ներխուժումն ԻԻՀ-ի սահմաններ և Իրանի հարավային և արևմտյան շրջանի բնկաչությանը պատերազմի և թշվառության պարտադրումը, ինչը Իրաքի կողմից քաղաքացիական և անզեն անձանց վրա հարձակման արդյունք էր համարվում: Բայց 514 բանաձևում, որում Իրաքը լիակատար պարտության մեջ էր, իսկ Իրանը՝ ռազմի դաշտում գերիշխող ուժ, բանաձևի ոճը բոլորովին այլ էր: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախաբանում, առանց նշելու Իրաքի ներկայությունը Իրանում, ՄԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնել երկու երկրների միջև երկարատև հակամարտության և անմեղ մարդկանց սպանության, օբյեկտների վնասների, ինչպես նաև համաշխարհային խաղաղության և անվտանգության սպառնալիքի վերաբերյալ և կոչ է արել արագ զինադադար և ուժերի Երկու կողմերի ուժերի վերադարձը միջազգայնորեն ճանաչված սահմաններ` իհարկե տարածաշրջան ուղարկելով խաղաղապահներ և ՄԱԿ -ի դիտորդներ:
Բանաձեւի մեկ այլ կետ ՄԱԿ-ի մեկ այլ անդամի կոչ էր անում ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանգեցներ պատերազմի շարունակմանը կամ սրմանը: Դիմումը ներկայացվել է այն դեպքում, երբ ԱԽ-ի մշտական անդամները Իրաքի կառավարության և պատերազմի շարունակման հիմնական աջակիցներն էին: Փաստորեն, ԻԻՀ-ի նոր կառավարությունը թուլացնելու կամ, հնարավորության դեպքում կործանելու հիմնական նպատակից բացի, զենքի վաճառքը նույնպես այս պատերազմում այս տերությունների հիմնական նպատակներից մեկն էր: 1986-ին Վաշինգտոնում ունեցած ելույթում շվեդ մտածող պրոֆեսոր Կաստիգերը նշեց, որ Իրաքը զենքի 60 տոկոսը ստացել է Խորհրդային Միությունից, 20 տոկոսը` Ֆրանսիայից, իսկ մնացածը` Չինաստանից և այլ խոշոր տերություններից: ԻԻՀ-ն միշտ ձգտում էր խաղաղության: ԻԻՀ-ի ընդհանուր ռազմավարությունը տևական և պատվաբեր խաղաղության հասնելն էր: Բայց միջազգային համակարգը երբեք քայլեր չձեռնարկեց պատվաբեր խաղաղության հասնելու համար: Իրանը ստիպված էր շարունակել պատերազմը: Ագրեսորի ճանաչումն ու փոխհատուցման վճարումը Իրանի համար խաղաղության ընդունման հիմնական պայմաններից էին: Առանց այս երկուսի, կայուն խաղաղություն չէր լինի: Եթե Իրաքը ավարտեր պատերազմը նույնքան հեշտությամբ, որքան ներխուժեց Իրան, երաշխիք չէր լինի, որ հետագայում նորից չի ներխուժի: Ինչպես ապացուցեց Քուվեյթի ներխուժումը ԻԻՀ-ի հետ պատերազմի ավարտից երկու տարի անց: Հետեւաբար, իրաքյան բռնապետին պետք էր ստիպել կրել իր ագրեսիայի քաղաքական ու տնտեսական ծախսերը, որպեսզի այլեւս չմտածեր ագրեսիայի մասին: Բայց արևմտյան և արևելյան բլոկների իրաքյան կողմնակիցները դա չէին ցանկանում: Որովհետեւ նրանք գիտեին, որ Իրաքին պատժելը ձեռնտու է Իրանին: Իրանի քաղաքականության կոռեկտությունն իրեն դրսևորեց, երբ Իրաքը գրավեց Քուվեյթի ամբողջ տարածքը, և միջազգային համակարգը վճարեց գինը Իրանի այս ճիշտ և իրավացի քաղաքականությունից շեղվելու համար՝ զոհաբերելով Քուվեյթին:
Խորամշահրի ազատագրումից հետո «պատերազմի շարունակության» կամ «ավարտի» մասին որոշման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի և Իրանի քաղաքական-ռազմական իրավիճակը, հանգեցրեց Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խոմեյնիի ներկայությամմբ Պաշտպանության գերագույն խորհրդի նիստերին: Այս հանդիպումներում Իրանի բոլոր քաղաքական և ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնեցին շարունակել պատերազմը՝ հաշվի առնելով Իրաքի և նրա միջազգային աջակիցների կողմից Իրանի իրավունքների ոտնահարումը: Թե ինչպես պիտի շարունակվեր պատերազմը դրա վերաբերյալ կար երկու ընդհանուր տեսակետ: Հիմնական հարցն այն էր՝ մտնե՞լ Իրաքի տարածք, թե՞ ոչ: Ոմանք այն կարծիքին էին, որ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության բարձրագույն քաղաքական-ռազմական դիրքը, մենք պետք է շարունակենք պատերազմը`համոզելու իրաքցի կողմնակիցներին ընդունել Իրանի իրավունքները: Զինվորական հրամանատարները նաև մեծ մասամբ համոզված էին, որ անհնար է կանգնել սահմանին, քանի որ բնական դիրքերի և ամրությունների բացակայությունը կխանգարի նրանց պաշտպանվել Իրաքի հնարավոր ներխուժումներից. Մինչդեռ Խուզեստանին մշտապես սպառնացել և ներխուժել են Բասրայի արևելյան շրջանից` բնական պատնեշների բացակայության պատճառով: Հետեւաբար, իրանական ուժերը պետք է ամրապնդեին Իրանի պաշտպանական դիրքերը՝ գրավելով արեւելյան Բասրայի շրջանը: Ի վերջո, երկրի քաղաքական և ռազմական պատասխանատուների համաձայնությամբ նախագծվեց և իրականացվեց Ռամադանի գործողությունը, որը հանգեցրեց իրանական ուժերի Իրաքի տարածք մուտքին՝ Բասրայի արևելյան շրջանում: Այսպիսով, Խորամշահրի գրավումից հետո Իսլամական Հանրապետության ռազմավարությունը ռազմական հաղթանակի հասնելն էր՝ համոզելու Իրաքի համաշխարհային և տարածաշրջանային կողմնակիցներին դադարեցնել պատերազմը՝ հաշվի առնելով Իրանի պահանջները: Այլ կերպ ասած, Խորամշահրի գրավումից հետո պատերազմի ռազմավարությունը նախատեսված էր խաղաղության հասնելու համար: