ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողություններում(4)
Իրանի Իսլամական Հանրապետությունը կայունության և անվտանգության հասցրած գործոններն են ՝ երկար տարիների ընթացքում նրա վարած անկախության ձգտող քաղաքականությունները և արտաքին քաղաքականությունը:
Իմամ Խոմեյնիից հետո իսլամական հեղափոխության երկրորդ տասնամյակում,Երկրի քաղաքական կայունությունը , արտակարգ զգայուն, նուրբ և բարդ հարց էր: Այս ժամանակահատվածում իսլամական համակարգը դեմ հանդիման կանգնեց տարատեսակ մարտահրավերների անկայունության , և ճգնաժամերի:Առկա քաղաքական իրողությունները և ընկերների ու թշնամիների խոստովանություններն արտացոլում են այն փաստը, որ Այաթոլլահ Խամենեին, հնարավորինս լավագույն կերպով, ղեկավարել է իսլամական համակարգը և երկիրը ապահով կերպով դուրս բերել ճգնաժամից և անկայունությունից :
Այաթոլլահ Խամենեին Իսլամական հեղափոխության առաջին խնդիրը համարեց՝ երկրի կախվածության դադարեցումը և անկախության ձեռքբերումը,և իր պատասխանատվության շրջանի կարևորագույն խնդիրները նշեց՝ ո՛չ արևելք, ո՛չ արևմուտք քաղաքականությունը, ճնշվածներին ու իրավազրկվածներին աջակցելը, իսլամական աշխարհի միասնությունն ու համերաշխությունը, ներքին տաղանդներից օգտվելը և երիտասարդության դաստիարակելը :Նա իր ղեկավարության առաջին իսկ օրերին այսպես է ասել .«Անկախություն չի նշանակում վատ վերաբերվել ամբողջ աշխարհին ...Անկախությունը չի նշանակում խռովել երկրներից , այլև նշանակում է պատնեշ ստեղծել երկրների ներթափանցման դեմ, որպեսզի չկարողանան այդ երկրի ու այդ ժողովրդի շահերը զոհել իշահ իրենց շահերի: Դա է անկախության իմաստը ,որը մի երկրի համար կարևորագույն նպատակն է»:
Իսլամական հեղափոխության առաջնորդը բազմիցս հստակեցրել է,որ Իսլամական հեղափոխության ակունքը Իսլամն է, որը ոչ միայն պաշտպանում է մուսուլման ժողովուրդների ազատությունն ու անկախությունը, այլև գաղափար է, որն աջակցում է ազատությանը և անկախությանը:Անկասկած, մուսուլմանների և այլ հասարակությունների միջև փոխհարաբերություններն անհրաժեշտ են և բնածին, և մարդկային կյանքի շարունակությունը պահանջում է այդպիսի հարաբերություններ,բայց նման հարաբերությունները չպետք է հիմնված լինեն այնպիսի սկզբունքների վրա, որոնք վնասեն ժողովրդի արժանապատվությանը և շահերին:Ըստ Սուրբ Ղուրանի այաների, Ամենակարող Աստված հերքել է հավատացյալների նկատմամբ անհավատների յուրաքանչյուր գերակայություն և գերազանցություն, նաև հավատացյալներին զգուշացրել է չընդունել անհավատների տիրապետությունը:Նեսա սուրահի 141-րդ այայում ասվում է.«Հարության օրը Աստված կզատի ձեզ և թույլ չի տա, որ անահավատները մուսուլմանների հավատացյալների դեմ հաղթանակ տանեն»:
Այաթոլլահ Խամենեին, որպես Իսլամական Հանրապետության քաղաքական համակարգի կառուցվածքում ամենաբարձր անձը , օտարերկրացիների հետ հարաբերություններում Իրանի ժողովրդի արժանապատվությունը, վեհությունն ու շահերի պաշտպանությունը համարում է հիմնական մոտեցում,և աշխարհի մուսուլմաններին զգուշացրել է համաշխարհային տերությունների թաքնված նպատակների մասին եւ բազմիցս ընդգծել.«Այսօր աշխարհում տիրում է ավտորիտար համակարգը...Ավտորիտար համակարգը նշանակում է այն , որ աշխարհում ինչ -որ մեկը զենքի ուժով իշխի և բռնանա ու ամոթ չզգա , իսկ մյուսները հանդուրժեն նրա բռնությունը»:
Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, որտեղ էլ որ ձևավորվի իսլամական կառույցը, կձևավորվի նաև պայքար ընդդեմ՝ բռնության, ագրեսիայի, գաղութացման, շահագործման և նվաստացման: Ահավասիկ եթե մի ժողովուրդ հանձնվի աշխարհի գերտերությունների տիրապետությանը և հրաժարվի իր պատվից, հզորությունից և ազգային կամքից, նա սայթաքելու է հայտնվելու է անդնդի եզրին, որի վախճանն անհայտ է,և յուրաքանչյուր կառավարություն, որը պատրաստ է տեղի տալ գլոբալ տիրապետության միասնական համակարգի պահանջներին, առավել քան երբևէ դատապարտված է լինելու թուլանալու գերիշխանության դիմաց և կուլ է գնալու:
Իսլամական հեղափոխության նպատակների իրականացման համար Այաթոլլահ Խամենեին անկախ և հավասարակշռված քաղաքականություն որդեգրեց աշխարհի յուրաքանչյուր երկրի նկատմամբ:Նա,համակարգի ու երկրի շահերից ելնելով , վճռական ու հստակ դեր ստանձնեց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մակարդակներում:Որտեղ ,որ դավադրություն էր կատարվում երկրի և նրա շահերի դեմ, նա իր աչալրջությամբ ու խորաթափանցությամբ չեզոքացնում էր այն: Միկոնոսի դատարանը կարևոր ճգնաժամի օրինակն էր, որը ձախողեց Իսլամական հեղափոխության ղեկավարի հեռատեսությամբ:1992 թվականին Գերմանիայի Բեռլին քաղաքի Միկոնոս հյուրանոցում տեղի ունեցավ Սոցիալիստական և սոցիալ -դեմոկրատական կուսակցությունների համաշխարհային համագումարը: Իրանական հակահեղափոխական քրդական շարժումների 33 անդամներ խորհրդակցում ու երկխոսում էին հյուրանոցում, երբ մի քանի քուրդ առաջնորդներ սպանվեցին անհայտ անձանց միջոցով:Գերմանիայի կառավարությունը անհապաղ մեղադրեց Իսլամական Հանրապետությանը ՝ առանց որևէ քննարկումների կամ ապացույցների: Այս պատրվակով եվրոպացիները Թեհրանից հետ կանչեցին իրենց դեսպաններին և առկախեցին իրենց հարաբերություններն Իսլամական Հանրապետության հետ և հոգեբանական պատերազմի , ճնշումների ու պատժամիջոցների նոր ալիք պարտադրեցին Իրանին: Այաթոլլահ Խամենեին,խելամիտ մոտեցմամբ ,հզորությամբ ու վճռակամությամբ ,ոչ միայն երկրում լուսաբանեց հանրությանը ,այլև այդ կառավարություններին պարտադրեց նահանջել իրենց գործողություններից:Նա դատարանը կոչեց արևմտյան սիոնիզմի դավադրությունների շղթայի օղակ և անդրադառնալով Իրանից եվրոպական դեսպանների հեռանալուն նշեց.«Առաջին փուլում չպետք է թույլ տալ, որ Գերմանիայի դեսպանը որոշ ժամանակով վերադառնա Իրան:Մյուսները, ովքեր ցանկանում են վերադառնալ այսպես կոչված ինշան հաշտեցման , արգելք չկա:Իրենք գնացել են ,իրենք էլ կվերադառնան: Տեսան որ իրենց գնալը կարևոր չէ...»Նա շեշտեց.«...Նրանք ովքեր ցանկանում են Իրանի հետ հարաբերություն ունենալ ,թող լավ իմանան ,որ եթե նրանց կապը վերածվի գերիշխանության,Իրանի ժողովուրդը չի ընդունելու»:
Գերագույն առաջնորդը բացահայտելով եվրոպական որոշ կառավարությունների թաքնված նպատակները և Միկոնոսի դատարանը նմանեցնելով սրճարանում խամաճկախաղի,արհամարհելով և անկարևոր համարելով դատարանի վճիռը ,ապացուցեց որ թշնամին թշնամի է և երբ կարողանա կխայթի:
Երկրի քաղաքական կայունության շրջանակում, Այաթոլլահ Խամենեին կառավարեց տարածաշրջանում տերությունների ավտորիտար և բռնի գործողությունները և լուրջ ջանքեր գործադրեց աշխարհի տերությունների ձեռքից հետ վերցնելու աշխարհի մուսուլմանների իրավունքները:Ղոդսը և Պաղեստինի այլ գրավված տարածքները համարեց , որպես իսլամական համայնքի ամենակարևոր և համընդհանուր հարցը:Նա սիոնիստ թշնամու դեմ համընդհանուր պայքարն անվանել է՝ ճշմարտության պայքարը ընդդեմ կեղծիքի և իրավացիության ճանապարհին դիմադրությունը համարել է՝ աստվածային խոստումների կատարման երաշխիքը և ոչ իրավացի բանակների դեմ իրավացիության ճակատի հաղթանակը:Այս առումով , իսլամական դիվանագիտությունը համարել է, որպես իսլամի կենսատու ուսմունքները տարածելու և աշխարհին հոգեմտավոր արժեքների , ազատության և անկախության ուղերձ հղելու միջոց ,մուսուլմաններին կոչ է ուղղել վերադառնալ իսլամական հարուստ ու իրական մշակույթին,միջազգային ասպարեզում , որպես պատնեշ թշնամիների և թալանչիների դիմաց:
Ներքին իմաստով,Այաթոլլահ Խամենեին նույնպես ընդիմադիրների կողմից դեմ հանդիման կանգնեց ծանր ճգնաժամերի:Նա նախ ծայրահեղական քաղաքական խմբերին ու ակտիվիստներին ուղղորդելով և խրատելով, լուսաբանելով հասարակական կարծիքը ,շեշտելով օրենքին կառչելը և օրենքը կարևորագույնը համարելով, կարևորեց համակարգի քաղաքական սկզբունքներն ու շահերը և հաղթահարեց ապստամբություններն ու ճգնաժամային գործոնները, ինչպիսիք են էթնիկ և ցեղային տարաձայնությունները: Այս առումով կարելի է անդրադառնալ նաեւ տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական հոսանքների տարաձայնություններին: Ինչպես օրինակ 2009 թ. նախագահական ընտրություններում, արևմտյան կառավարությունները ձգտեցին չարաշահել ՝ ձայների կեղծման անհիմն պնդումներով ստեղծված լարված իրավիճակը, Իսլամական Հանրապետությունը տապալելու համար :Թեեւ նրանք այդ առումով մոբիլիզացրել էին իրենց քաղաքական, քարոզչական եւ հետախուզական բոլոր ռեսուրսները, սակայն առաջնորդի իմաստուն նախաձեռնությունները տապալեցին այս վտանգավոր դավադրությունը:
Այս բոլոր դեպքերում հեղափոխության առաջնորդի և ժողովրդի ապավինելը աստվածային օրհնություններին լիովին հարթեց դժվարությունները :Նա, աստվածային անխախտ հզորությանը կառչելը ներկայացրեց համակարգի ամենակարևոր կապիտալը և ուժի հիմնական կենտրոնը և իր խելամիտ նախաձեռնություններով պատճառ դարձավ ձախողեն ներքին ու արտաքին թշնամիների բոլոր ծրագրերը ,ուստի ԱՄՆ -ի գլխավորած համաշխարհային մեծապետականությունը , տարբեր պատրվակներով, որոշեց իսլամական Իրանի սահմանների շուրջ իր անօրինական ներկայությամբ շրջապատել հեղափոխությունը: Զորաշարժը դեպի Պարսից ծոց , Աֆղանստանի և Իրաքի վրա հարձակումը ,Կենտրոնական Ասիայի և Կովկասի որոշ երկրներում թավշյա հեղափոխություններ իրականացնելը և Մեծ Մերձավոր Արևելքի կարգախոսը ,բոլորը ապացուցեցին աշխարհի ավտորիտար ռեժիմների նենգ ծրագրերը, Իսլամական հեղափոխության և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ:
Սակայն իսլամական հեղափոխության առաջնորդի քաղաքականության ամենահիմնական արդյունքը՝ երկրի քաղաքական կայունությունն է և երկրից արևելքի ու արևմուտքի վարձկանների ձեռքերի կառճելը: Ժողովուրդը ինքը ընտրեց իր պաշտոնյաներին, և պաշտոնյաները, առանց կապվածության և անկախ քայլերով պլանավորեցին ծրագրերը և ծառայեցին երկրին:Օտարերկրյա դեսպանատներն այլևս չեն կարող լինել օտարերկրացիների իդեալների իրականացման միջոց և Իսլամական Հանրապետության համակարգը ճանաչվեց իր ամենակարևոր բնութագրով,այսինքն ՝ կանխելով արևելքի և արևմուտքի մեծապետական ուժերի միջամտությունները, հպարտությամբ՝ առաջընթացի և վերելքի ուղիով ընթացավ: