Պայծառ ապագա(19)
Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում զբոսաշրջության զարգացմանը:
Բարև Ձեզ սիրելի բարեկամներ,ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հեռանկարն ուրվագծելու համար, անցած 42 տարիների ընթացքում Իսլամական հեղափոխության ձեռքբերումներին: Նախորդ թողարկման ընթացքում անդրադարձանք Իրանում բժշկագիտության զարգացման և առողջապահական իրավիճակին: Երկրների զարգացման չափանիշերից են՝ առողջապահության ու առողջության իրավիճակի բարելավումը և Իրանը ,Իսլամական հեղափոխության շնորհիվ ,Մերձավոր արևելքում համարվում է առողջապահական չափանիշների զարգացման առաջատարներից:Այնպես, որ առողջապահության ոլորտում հեղափոխության առաջընթացն ու ձեռքբերումները համեմատելի չեն հեղափոխությանը նախորդած ժամանակաշրջանի հետ: Մերձավոր Արևելքում, դեղերի արտադրության բնագավառում առաջին աստիճանին հասնելը, վիրաբուժական մասնագիտությունների ոլորտում առաջընթացը և բուժման նոր մեթոդներ ներկայացնելը,որոշ հիվանդությունների արմատախիլ անելը, բուժման կարգավիճակի բարելավումը,հասարակությանը անհրաժեշտ գիտահետազոտական կենտրոններ հիմնելն ու տարածելը, ցողունային բջիջների բազմացման գիտության հասանելիությունը, երիկամների փոխպատվաստման և աչքի հիվանդությունների բուժման բնագավառում լավագույն երկրների շարքում դասվելը, երկրի առողջապահության զարգացումը և կանխարգելումը բուժման նկատմամբ առաջնահերթ համարելը և իվերջո կյանքի նկատմամբ հույսը ավելացնելը ,համարվում են Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո բժշկական ոլորտի ակնհայտ ձեռքբերումներից: Մեկ այլ ոլորտ, որը զգալի փոփոխությունների է ենթարկվել Իսլամական հեղափոխությունից հետո, Իրանում զբոսաշրջության ոլորտի աճն ու զարգացումն է:Զբոսաշրջության արդյունաբերությունը համարվում է ցանկացած հասարակության տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման ամենակարևոր գործոններից մեկը և շատ կարևոր դեր է խաղում երկրների յուրաքանչյուր մեկ շնչի դիմաց եկամուտների ավելացման գործում:Իրանը պատմամշակութային ժառանգության ցուցանիշով աշխարհի առաջատար երկրների հնգյակում է:Դժբախտաբար , Իսլամական հեղափոխությունից առաջ, անուշադրության էր մատնվում Իրանի այս կարողականությունը՝երկրի վերելքի ու զարգացման հարցով և ընդհակառակը, թալանվում էր երկրի պատմական ժառանգությունը:Մշակութային ժառանգության պաշտպանության գործում դերակատարություն ունենալու փոխարեն, պալատականները առանցքային դեր ունեցան դրա ոչնչացման, մաքսանենգության և թալանի գործում, այնպես որ, եթե շարունակվեր այդ իրավիճակը , իրանական ժառանգությունների մեծ մասը կտեղափոխվեր եվրոպական և ամերիկյան թանգարաններ:Բայց Իսլամական հեղափոխությունից հետո, հատուկ ուշադրություն է դարձվել երկրի պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերանորոգմանը: Իսլամական հեղափոխությունից հետո, պատմական կոթողների 15,581 պարագաների վերանորոգմամբ, պատմական զբոսաշրջությունը աննխադեպ և ուշագրավ աճ ու զարգացում արձանագրեց: Զբոսաշրջության ոլորտում ավելի քան 600 օրենքի, ենթաօրենսդրական կետերի , հրահանգների և հոդվածների գոյությունը ապացուցում է , զբոսաշրջության հիմնարար զարգացման նկատմամբ Իսլամական Հանրապետության խիստ ուշադրությունը:
Նախկինում, Իրանի բնակչության մեծ մասը զրկված էր ճանապարհորդությունից, սակայն իսլամական հեղափոխությունից հետո գյուղական ճանապարհների 500 անգամ ավելացման և միջքաղաքային ճանապարհների 32 անգամ ավելացման հետ մեկտեղ, ճանապարհորդությունն ու զբոսաշրջությունը դարձավ իրանցի ընտանիքների առօրյան: Երկրի ճանապարհների ընթացքում, ավելի քան 250 բարեկեցության ծառայությունների համալիրների կառուցմամբ որոնք ապահովում են ուղևորների անհրաժեշտ բոլոր ծառայությունները, մեծ ծառայություն էր զբոսաշրջությանը ,որը ձևավորվեց հեղափոխությունից հետո :Երկրում 270 անտառպարկերի ստեղծումն ու հիմնումը և քաղաքային զբոսայգիները համապատասխան հարմարություններով օժտելը , հեղափոխությունից հետո զբոսաշրջային ժամանակակից գրավչություններից են:Իսլամական հեղափոխությունից հետո,Իրանում զբոսաշրջային ուղիները և առանցքները 200 անգամ ավելացան ,որը հեղափոխությունից առաջ 7 պարագա էր: Հեղափոխությունից առաջ փոքր ու բազմազան զբոսաշրջային տեսարժան վայրերը, ներառյալ՝ պատմական տները, սրբավայրերը, մարգարեների , գիտնականների, մոջահեդների և հոգևորականների դամբարանները , դպրոցները, մզկիթները, եկեղեցիները, ատրուշանները, շուկաները, որոշ պատմական գյուղերն ու բլուրները, միջնաբերդերը, աշտարակները, բաղանիքները , բնական մինարեթները (ծխնելույզները), կամուրջները, լճերը, կղզիներն ու նավահանգիստները, անապատները,ավազուտները , այգիները, ջրաշեղջերն ու ճահիճները, հանքային տաք աղբյուրները, ջրատարները, ջրվեժները, քարանձավները ,ձորերը, հովիտները և կիրճերը ընդհանրապես զբոսաշրջության վայր չեին համարվում:Իսլամական հեղափոխությունից հետո հատուկ ներդրումներով և արժանի ուշադրությամբ 401 այդպիսի վայրեր պատրաստվեցին և ներկայացվեցին ներքին ու օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հեղափոխությունից հետո ,միջազգային զբոսաշրջության գրավչություններին համահունչ ,անապահով խավի համար պատրաստվեցին հատուկ վայրեր, ինչպիսիք են՝ միջազգային լեռնադահուկային լանջերը, ավտովարելու և պարագլայդերների տարածքներ , Յուրայի այգիներ,արհեստական լճեր ու ջրվեժներ:Ազգային բուսաբանության, թռչունների , և մանրակերտ այգիների վերակառուցումն ու բացումը,տուն թանգարանների և թանգարանային այգիների կառուցումը, գրավիչ նախաձեռնություններ են՝ ներքին ճանապարհորդներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին գրավելու համար:Հեղափոխությունից առաջ զբոսաշրջության կազմակերպությունը միայն ծառայություններ էր մատուցում օտարերկրյա զբոսաշրջիկներին և ներկայացնում միայն սահմանափակ տեսարժան վայրեր,սակայն , Իրանի իսլամական հեղափոխությունից հետո նախ ստեղծվեց մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպությունը ,ապա նախարարությունը, որը, բացի օտարերկրյա զբոսաշրջիկներից, զարգացնում է ներքին ճանապարհորդությունը և ներկայացնում զբոսաշրջության յուրահատուկ հնարավորություններն ու կարողությունները երկրի բոլոր մասերում: .

Իսլամական հեղափոխությունից հետո ,ճանապարհորդական ծառայությունների գրասենյակների լիցենզավորման ավելի քան 200 անգամ ավելացումը և նման գրասենյակների թիվը ավելի քան 4800-ի ավելանալը, համարվում է նման ծառայությունների աստեղային թռիչք և վկայում է զբոսաշրջության ժողովրդականացման մասին: Իսլամական հեղափոխության շնորհիվ՝ աննախադեպ քայլով և երկրի պատմության մեջ առաջին անգամը լինելով , հիմքը դրվեց տուրիստական ծառայությունների գրասենյակների տեխնիկական կառավարման դասընթացների և 30.000 մարդ վերապատրաստվեց այս ոլորտում:Երկրում գրանցված հյուրանոցների թվի 400% աճը և 1978 թվականին 291 -ից դրանց ավելացումը՝ավելի քան 1200 -ի,դեռ չհաշվված պետական հյուընկալման բազմաթիվ հաստատությունները,համարվում են՝զբոսաշրջության ենթակառուցվածքի ուշագրավ բարելավում:Հյուրանոցներում և հյուրընկալման կենտրոններում, մահճակալների թիվը, առանց այլ կենտրոնների հաշվարկման , մինչև 2018 թվականը ավելացել է ավելի քան 400,000 մահճակալի:Հեղափոխությունից առաջ երկրում զբոսաշրջության հետ կապված միակ ուսումնական կենտրոնը Իրանի զբոսաշրջության և հյուրանոցների կառավարման արվեստանոցն էր,հեղափոխությունից հետո, կտրուկ փոփոխությամբ, ի լրումն զբոսաշրջության ֆակուլտետի ստեղծման, երկրի տարբեր բուհերում և բարձրագույն ուսումնական կենտրոններում այս ոլորտում 100 -ից ավելի գիտական խմբերը, այս արդյունաբերությանը որակային զարգացում հաղորդեցին :Հեղափոխությունից առաջ չէր հրատարակվում զբոսաշրջության մասնագիտացված պարբերաթերթ։ Ներկայումս զբոսաշրջության և ուխտագնացության 22 մասնագիտական պարբերաթերթեր են հրատարակվում և 310 մասնագիտական կայքեր և հարյուրավոր ալիքներ կիբերտարածքում հասանելի են ցանկացողներին և մասնագետներին:Երկրում զբոսաշրջության ճյուղի հարյուրավոր դասախոսներ և գիտական կազմի 300 անդամներ ,բոլորը մասնագիտացվել են իսլամական հեղափոխությունից հետո: Զբոսաշրջության գերդիպլոմում, բակալավրում, մագիստրոսում և դոկտորականում ավելի քան 20,000 ուսանողներ և 77 շրջանավարտներ, ինչպես նաև նրանցից ավելի քան 1000 -ի տարեկան ներգրավումը աշխատաշուկայում ,վկայում է իսլամական հեղափոխությունից հետո զբոսաշրջության ոլորտի մասնագիտացման նկատմամբ դրսևորված ուշադրության մասին: Զբոսաշրջության ոլորտում աշխատող մարդուժը , ներառյալ համալսարաններում, հյուրանոցներում, գործակալություններում և զբոսավարները, գերազանցում են 100,000 -ը,սակայն տվյալներ չկան հեղափոխությունից առաջվա մասին: Զբոսավարներն ուսուցման 275 անգամ աճով, Իրանի զբոսաշրջության այս առանցքային տարրերի թիվը հեղափոխությունից առաջ եղած 40-ից, հեղափոխությունից հետո հասել է լիցենզավորված 7000 զբոսավարների:Հեղափոխությունից հետո ,հյուրանոցներ կառավարելու համար 5300 մարդ վերապատրաստելով , այս ոլորտում մասնագիտական տարրերի թիվը յոթ անգամ ավելացավ:Իսլամական հեղափոխությունից հետո 7000 մարդ վերապատրաստվել է ՝ էկոզբոսաշրջության, Իրանի զբոսաշրջության, միջազգաին զբոսաշրջության և գեոզբոսաշրջության համար, մինչ՝ հեղափոխությունից առաջ նման մասնագիտություն ընդհանրապես գոյություն չուներ Իրանում:Օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասը զարմանում է ՝ տեսնելով իրանա-իսլամական հարուստ մշակույթը ու համակարգի առաջընթացն ու նվաճումները,և դրա կտրուկ հակադրությունը Իրանի մասին արտասահմանյան լրատվամիջոցների ստեղծած սև պատկերին, նրանց դարձրել է Իսլամական Հանրապետության քարոզիչներն ու մշակութային դեսպաններն իրենց երկրներում: