Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(9)
Անվտանգությունը յուրաքանչյուր երկրի համար ունի երկու կողմ՝ արտաքին և ներքին, որոնք անհրաժեշտաբար իրարից առանձին չեն: Հաճախ այս երկու գործոնների միջև առկա է սերտ և ուղիղ կապ: Ասիայի Արևմուտքն այն տարածաշրջաններից է, որտեղ անվտանգության գործընթացը կարելի է մեկնաբանել երկու տեսակետից:
Ասիայի արևմուտքն իր գեոպոլիտիկական առանձնահատկություններով ու նավթի հսկայական պաշարներով, մշտապես արտաքին ուժերի ուշադրության կենտրոնում է: Հենց այդ պատճառով, նրանք մեծ դերակատարություն ունեն անվտանգության սպառնալիքների առաջացման հարցում: Այլ խոսքով, անվտանգության սպառնալիքներից շատերը պետք է փնտրել արտաքին միջամտությունների մեջ: Ահաբեկչական խմբերի լայնածավալ գործունեությունն այս տարածաշրջանում հատկապես վերջին տասնամյակում, ինչը լարվածության ու պատերազմների պատճառ դարձավ, հենց այդ ուժերի միջամտությունների արդյունքն է: Այս գործընթացը ցույց է տալիս, որ Արևմտյան Ասիայի երկրները կանգնած են լուրջ սպառնալիքների առջև և գերտերություններն ապակայունացնելով տարածաշրջանն ավելի են խորացնում սպառնալիքները: Այս քայքայիչ քաղաքականությունը վերջին տարիներին պատճառ է դարձել, որ տարածաշրջանում ճգնաժամերն աճեն: Արդյունքում, տարածաշրջանում առաջացել են բազմաթիվ ճգնաժամեր, տարաձայնություններ, քաղաքական, անվտանգության ու տնտեսական ոլորտներում առաջացել են բազմաթիվ խնդիրներ: Ճգնաժամեր այսօր առկա են Լիբիայում, Նիգերիայում, Սոմալիում, Աֆղանստանում, Իրաքում ու Սիրիայում: Այս երկրներում ի հայտ են եկել նաև ծայրահեղական խմբավորումներ, ինչպես՝ Բոքո Հարամը, Ալ Ղաիդան, ԻԼԻՊ-ը և Ալ Շաբաբը:
Իրանը, հիմնվելով բազմաթիվ փաստերի վրա, մշտապես դեմ է եղել տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանն ու միջամտությանը տարածաշրջանի երկրների ներքին հարցերին: Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում գերտերությունների ռազմական ներկայության նպատակը երբեք անվտանգության ապահովումը չի եղել և նրանց ոչ կառուցողական միջամտությունների պատճառով, տարածաշրջանի երկրները հայտնվել են բազմաթիվ մարտահրավերների առջև:
Իհարկե Արևմտյան Ասիան, իր գեոպոլիտիկական դիրքի ու նավթային պաշարների պատճառով, մշտապես եղել է գերտերությունների ուշադրության կենտրոնում, որոնք իրենց նպատակներին հասնելու համար, մշտապես փորձել են տարածաշրջանում ձևավորել իրենց համար հարմար համակարգ: Այդ շրջանակում կարելի է նշել ռամզաբազաների տեղակայումը, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Այս սպառնալիքներին դիմագրավելու համար, անհրաժեշտ է, որ տարածաշրջանի երկրներն ունենան պաշտպանական համընդհանուր քաղաքականություն և քայլեր անեն տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերի խորացման ուղղությամբ: Իրանի ռազմավարական քաղաքականությունը տարածաշրջանը ճգնաժամերից զերծ պահելն է: Իրանն այս քաղաքականությունը փորձում է իրագործել տարածաշրջանի իրադարձություններին մանրակրկիտ կերպով հետևելով:
Իրանն այս կապակցությամբ ունի անվտանգության առաջնահերթություններ: Դրանցից կարելի է նշել տարածաշրջանի ժողովուրդներին, այդ թվում նաև Իրաքին ու Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերվող աջակցությունը և տարածաշրջանային սպառնալիքների տարածումը կանխելուն ուղղված քայլերը:
ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին անդրադառնալով ԻԻՀ ռազմավարական նպատակներին, նշել է.«Մենք ոչ բռնություն ենք գործադրել այլ երկրների նկատմամբ և ոչ էլ միջամտել նրանց ներքին գործերին: Մեզանից խնդրեցին օգնել և մենք օգնեցինք: Այդ օգնմությունը հիմնված էր տրամաբանական հաշվարկների և ոչ թե զգացմունքների վրա»: ԻԻՀ առաջնորդը մշտապես նշել է, որ ԱՄՆ-ն չի կարող ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Դրա վառ ապացույցն ԱՄՆ-ի կողմից ԱՖղնաստանի բռնագրավումն էր, ինչի հետևանքով, այդ երկրի ժողովուրդն իրեն անվտանգ չզգաց, այլ երկրում սրվեցին հակամարտությունները, պատերազմն ու ճգնաժամերը:
ԻԻՀ առաջնորդի ասելով. «ԱՄՆ-ի ներկայությունը մեր տարածաշրջանում, բացի չարիքից ու անբարոյականությունից, այլ արդյունք չի ունեցել: Ոտք դնելով տարածաշրջան, նրանք իրենց հետ բերեցին չարիք ու անբարոյականություն: Ամենուր, որտեղ ոտք են դնում նրանք, բռնկվում է ներքին պատերազմ, կամ ստեղծվում են այնպիսի խմբեր, ինչպես ԻԼԻՊ-ը»:
Իրանը, լինելով անկախ և տարածաշրջանի ազդեցիկ երկրներից, ունի անվտանգության իր քաղաքականությունը: ԻԻՀ ռազմավարությունը տարածաշրջանում հիմնված է երկու գործոնների վրա: Առաջինը տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունն են և այն, ինչ խաթարում է տարածաշրջանի երկրների խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, Իրանի տեսանկյունից համարվում է սպառնալիք, որի դեմ պետք է պայքարել: Եվ Իրանը մշտապես դեմ է եղել արտատարածաշրջանային ուժերի ու խաղացողների ներկայությանը տարածաշրջանում և միջամտությանը տարածաշրջանային երկրների ներքին հարցերին: