ԻԻՀ առաջնորդի դերը՝ Իրանի հաջողություններում(5)
Իսլամական հեղափոխության շրջադարձային հարցերից է՝մշակույթը և մշակութային անկախությունը: Քառասուն տարիների ընթացքում ,Իսլամական հեղափոխությունն Իրանի ժողովրդին մեծ հաջողություններ է բերել։
Մշակութային անկախությունը նշանակում է մտավոր և արժեքային կախվածություն չունենալ օտար երկրներից,որպեսզի երկիրը կարողանա ապրել սեփական մտքերով, ցանկություններով և մտավոր հատկանիշներով:Դրան դեմ հանդիման է կանգնած , մշակութային կախվածությունը և ինքնամոռացությունը: Իրանում ,իսլամական հեղափոխությունից հետո այս նպատակին հասնելու առաջին քայլը կատարվեց կրթության ոլորտում,և այս առումով, առաջին իսկ տարիներից անգրագիտության դեմ պայքարը ձեւավորվեց գրագիտության շարժման տեսքով:Այս ոլորտի հաջողություններն այն աստիճանի էին, որ վերջին տասնամյակի ընթացքում ՄԱԿ -ի մշակութային կենտրոնը (ՅՈՒՆԵՍԿՕ)-ն , բազմիցս Իրանին ներկայացրել է ,որպես անգրագիտության դեմ պայքարում աշխարհի ամենահաջող երկրներից մեկը:

Իրանում, իսլամական հեղափոխությունից հետո համալսարանների, հետազոտական կենտրոնների և կրոնագիտական դպրոցների տարողությունները ուշագրավ աճ արձանագրեցին և ուսանողների թիվը զգալիորեն շատացավ: Ինչ վերաբերում է պարսկերեն լեզվի տարածմանը, պարսկերեն լեզվի և գրականության և դրա ուսուցման նկատմամբ հարաճուն ուշադրությունը հասավ այն աստիճանի, որ այժմ աշխարհի 220 համալսարաններում դասավանդվում է պարսից լեզուն :Իրանն ամեն տարի պարսկերեն լեզվի օլիմպիադաներ է անցկացնում մի շարք երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Լիբանանը, Սիրիան, Պակիստանը և Թուրքիան:
Այլ բաժիններում ,զանազան թեմաների մասին գրքերի հրատարակությունների բազմազանության և ծավալների աճը , Իսլամական Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ցանցերի ավելացումն ու տարածումը,երկրում և արտերկրում կրոնական մշակույթին ուշադրություն դարձնելը, արտասահմանում Իսլամական հեղափոխության կարգախոսների իրականացումը , իսլամական արժեքների և ավանդույթների վերականգնումը համարվում են՝ մշակութային ոլորտում իսլամական համակարգի նվաճումներից :
Իսլամական շքեղ հեղափոխությունը ,փոփոխության ենթարկեց արվեստը:Արվեստագետները,հեղափոխության արվեստի գրողներն ու լսարանը, առասպելական ու մտացածին պատմությունների և արվեստի գռեհիկ սյուժեների փոխարեն, զբաղվեցին հեղափոխության ,ռազմաճակատների ու պատերազմի իրական թեմաներով, և կրոնական առաջնորդների,իսլամական դեմքերի ,հրամանատարների ,նաև ռազմիկների ու նահատակների մեջ դիմադրության խորհրդանիշ հանդիսացող դեմքերի կյանքով: Մի խոսքով այս բնագավառում արժեքային հասկացությունների ու կրոնական մշակույթի նկատմամբ հակումը առավել ևս ծաղկեց,որը արդյունքն է Իսլամական հեղափոխության առաջնորդների մոտ մշակութային անկախության գաղափարախոսության ձևավորման և ժողովրդի ցանկության: Իսլամական հեղափոխության մեջ ,մշակութային ախտերից հասարակությանը հեռու պահելու նպատակով ,բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին,ինչպես խաղատների և անբարո կենտրոնների վերացումը և իսլամական մշակույթի վերականգնումը:
Անտարակույս այս բնագավառում համակարգի ինքնիշխանությունը հիմնական դեր է խաղում: Համակարգի առաջնորդ՝այաթոլլահ Խամենեին ,մշակութային դեմք է ,ով Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ ,հզոր քարոզիչ ու գրող էր, և թարգմանում ու հեղինակում էր կրոնական զանազան ստեղծագործություններ: Իսլամական հեղափոխության առաջնորդը նաև հետաքրքրված էր բանաստեղծությամբ ու գրականությամբ: Այս հետաքրքրությունը շարունակվել է ընթերցելով՝ աշխարհի մեծ գրողների վեպերն ու գրական գործերը եւ արևելյան ու արևմտյան ժողովուրդների պատմությունը եւ տիրապետում է ժամանակակից պատմությանն ու խնդիրներին: Նա երբ Մաշհադում էր ,մասնակցում էր գրական որոշ շրջանակների ,որոնք կազմակերպվում էին մեծ բանաստեղծների մասնակցությամբ և վերլուծում էր պոեզիան: Նա ինքը գրել է բանաստեղծություններ եւ վերջին տարիներին ընտրել է «Ամին» մականունը:
Բնականաբար երբ նման անձ ,երկրի կրոնական ու քաղաքական ամենաբարձր պաշտոնը ստանձնի, մշակութային ու քաղաքակրթական մոտեցում է դրսևորելու: Այաթոլլահ Խամենեին հեղափոխական այլ սկզբունքների կողքին ,մշակույթի ու արվեստի նկատմամբ լուրջ մտահոգ է և ասում է.«Մշակութային բնագավառում, ես անձամբ իրապես լուրջ մտահոգվում եմ և անհանգիստ եմ: Սա այն մտահոգություններից մեկն է, որի համար մարդ երբեմն կարող է արթնանալ կեսգիշերին և աղոթել առ Աստված: Ես նման մտահոգություններ ունեմ»:
Մշակութային հարցերով տնօրենների և արվեստի ու մշակութային դեմքերի հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում այաթոլլահ Խամենեիի կատարած հայտարարությունները ,վկայում են այն մասին ,որ նա ակտիվ դեր է խաղացել լուսահոգի իմամ Խոմեյնիից հետո մշակութային միջավայրի ընդլայնման զծով և խրախուսել է զանազան ոլորտներում օգտագործել արվեստագետներին և նրանց ստեղծագործությունները: Վաթսուն ականներին ,նա մուսուլման արվեստագետների ու գրողների հավաքականության հետ հանդիման ժամանակ ասել է.«Արվստի ոլորտում հներին բացարձակ մերժելը , նպատակահարմար չէ ,որովհետև եթե մերժենք, երկու մեծ խնդիրներ կառաջանան.« Նախ այն, որ նրանք ունեն այնպիսի կապիտալներ,որոնք պատկանում են մեզ և մենք կզրկվենք այդ կապիտալներից...Երկրորդ թերությունը հետևյալն է ,որ իվերջո ոմանք կօգտվեն նրանցից: Սա Իսլամական Հանրապետության և Իսլամական հեղափոխության հսկայական ասպարեզն է,և միայն դուք չեք: Կլինեն ոմանք ,ովքեր կարժևորեն նրանց,կնախընտրեն նրանց,կառաջանա երկվություն,նրանց թաքցնում են խմբակցային տարաձայնությունների թիկունքում ...Անհրաժեշտ է օգտվել լավ դերասաններից ու արվեստագետներից»:
Այս դիտանկյունից ելնելով ,հեղափոխության առաջնորդը ,յուրաքանչյուր տարի ջերմ մթնոլորտում հանդիպում է ունենում դերասանների ու արվեստագետների հետ»:
Իսլամական հեղափոխության առաջնորդը բացառիկ պատմական հնարավորություն ստեղծեց մշակութային աճի և բարգավաճման համար ՝ հաշվի առնելով Իրանի հասարակության արմատավորված և ուժեղ կրոնական ու ավանդական կառուցվածքը: Չնայած այս ոլորտը զերծ չէ թերություններից, խնդիրներից և վնասներից, սակայն վերջին չորս տասնամյակների ընթացքում Իրանի մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած որոշ զարգացումներին հայացք նետելով ,`տարբեր ոլորտներում այս աճի և բարգավաճման իրականացման տարբեր վկայություններ են բացահայտվում:Իհարկե, դա չի նշանակում գոհ լինել ստեղծված իրավիճակից: Այս առումով հեղափոխության առաջնորդը,առավել քան որևէ մեկը , եղել և մնում է քննադատ և պահանջատեր:Բայց հարկ է նշել, որ մշակութային բազմազանությունը և քանակական աճն ու ծաղկումը ,այդ էլ կրոնական իշխանության ներքո և կրոնագետի և կրոնական իրավագետի ղեկավարությամբ ,ինքնին մի երևույթ է թե՛կրոնի պատմության ,թե՛արվեստի պատմության մեջ և ուսումնասիրության կարոտ:
Այաթոլլահ Խամենեիի կարծիքով, Իսլամական հեղափոխությունը ակունք է առել իսլամական աշխարհայացքից:Այս աշխարհայացքը ստեղծում է մի տեսակ մտավոր կառույց, որը զուգորդվում է հավատքի և գործի հետ:Այս աշխարհայացքում, երբ խոսում ենք մշակույթի մասին, նկատի չունենք միայն գրքերը, ամսագրերը, թերթերը և այլն:Սրանք մշակութային տարազներ են:Բայց ոչ ՛մշակութային աշխատանք: Մշակութային աշխատանք, այսինքն ՝ մշակութային ոգի, մշակութային շարժում, որը զարգացում արձանագրի և փոխազդեցություն ստեղծի մարդու մտքում, ուղեղում, հոգում և զգացմունքներում:Առաջնորդը շեշտել է զարգացման ու դինամիզմի այս ոլորտը:
1370 -ականների առաջին տարիներին Այաթոլլահ Խամենեին, օգտագործելով «մշակութային ներխուժում» և «մշակութային գրոհ» տերմինները, մշակութային փորձագետների ուշադրությունը հրավիրեց հասարակության մեջ օտար մշակույթի ներթափանցմանը և մշակութային ագրեսիան համարեց մշակութային փոխանակմանը հակասող , և հեգեմոն տերությունների գիտակցված ներխուժումը և ընդգծեց.«Նշելի է, որ ուժերի իրական գերիշխանությունը , մշակութային գերիշխանությունն է:Այսինքն եթե մի ժողովուրդ կարողանա իր մշակույթը,համոզմունքները ,հավատալիքները, ավանդություններն ու սովուրությունները ,իսկ ավելին ՝իր լեզուն ու գիրը տարածել այլ ազգի վրա ,այդպիսով գերիշխում է և այդ գերիշխանությունը համարվում է իրական... Եթե մի երկիր տնտեսապես անկախ լինի և այլ ուժերից կախված չլինի ,սակայն եթե այլ ուժերը կարողանան իրենց մշակույթը պարտադրել ,ուստի կկարողանան գերիշխել այդ երկրին»:Հենց այդ ուղղությամբ ,Այաթոլլահ Խամենեին ,երկրի պատասխանատուներին կոչ ուղղեց խելամտորեն վերահսկել, տնօրինել, խնամքով պլանավորել, և զգուշանալ , որպեսզի ուժերը չվատնվեն և անպետք ուժերը խոտերի նման չտարածվեն և հասարակությանը կոչ ուղղեց դեպի մշակութային առաջընթաց և զարգացում:

Ըստ Այաթոլլահ Խամենեիի, Սուրբ Ղուրանի վրա հիմնված կրոնական կառավարությունը պետք է բարեփոխի իր ապրելակերպը `մշակութային անկախության հասնելու համար:Այս առումով ,նա ծրագրեր ներկայացրեց՝առաջիկա 50 տարիների համար« իրանա-իսլամական հիմունքով առաջընթացի հիմնական մոդել»-ի փաստաթղթում: Այս փաստաթղթում կանխատեսված է հետևյալը՝ առավել հետևել կրոնին , հետևել Սուրբ Ղուրանին, Մարգարեի և մարգարեի գերդաստանի ավանդությանը և իրանական իսլամական ապրելակերպին ու ընտանիքին:Իսլամական հեղափոխության առաջնորդը փորձում է արևմուտքի համատարած մշակութային ներխուժմանը դիմակայելու համար ,Իրանում հարաճուն աճ արձանագրի Իսլամական կենցաղը,իմասնավորի անհատական ,ընտանեկան ու սոցիալական կյանքում ավելանա Աստվածային ու բարոյական արժեքներին հավատարմությունը :
Այաթոլլահ Խամենեին ,իսլամական մշակույթը ներկայացնելու և մտավոր ու մշակութային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով հիմքը դրեց մի քանի միավորների: Այս հիմնարկները ընդհանարպես ակտիվ են մշակութային բնագավառում,դրանցից են՝
«Իսլամական հանրագիտարան հիմնադրամ»-ը, որը հրապարակում է Իսլամական աշխարհի հանրագիտարանը,«Իսլամական դավանանքների սերտացման համաշխարհային վեհաժողովը»,«Մարգարեի գերդաստանի համաշխարհային վեհաժողովը», «Աղոթք իրականացնելու շտաբը»,«Իսլամական գիտությունների համակարգչային հետազոտական կենտրոն»,«մարգարեի գերդաստանի դավանանքին համապատասխան ,իսլամական կրոնագիտական հանրագիտարանի հիմնարկը»,«կրոնագիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների սպասարկման կենտրոնը» այդ կառույցների շարքում են:Նա ,հասարակության անդամների մոտ տարածելով մտավոր անկախությունը, ինքնավստահություն առաջացրեց հասարակության մեջ և խթանեց ժողովրդի զանազան խավերի ներկայությունը՝ իսլամական մշակույթի ու գիտության զարգացման գործընթացում:
Սիրելի բարեկամներ այս մասին դեռ կխոսենք հաջորդ հաղորդումների ընթացքում: