Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (8)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:
Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք այս ընկերություններից ևս մեկին՝ «Քիաթելին»։
«Քիաթել» ընկերությունը հիմնադրվել է 1989 թվականի նոյեմբերին՝ նպատակ ունենալով հեռախոսային կենտրոնների և հեռահաղորդակցության սարքավորումների ոլորտում ապահովել Իրանի ինքնաբավությունը, իրանցի մասնագետների գիտական ներուժի ու տեխնիկական հմտությունների օգտագործմամբ հետազոտությունների իրականացումը, տեխնիկական գիտելիքների տեղայնացումը, նախագծումն ու արտադրությունը, ինչպես նաև կապի ոլորտին առնչվող նախագծերի իրականացումը: 2017 թ. այս ընկերությունը որպես 2-րդ տիպի գիտելիքահենք արտադրական ընկերություն, ստացել է այս ոլորտում աշխատելու իր լիցենզիան:
Կարճ ժամանակահատվածում «Քիաթել» գիտելիքահենք ընկերությանը հաջողվեց իր արտադրանքը առաջարկել ամենաառաջատար տեխնոլոգիաներին և ազգային ու միջազգային ստանդարտներին համապատասխան: Անցած երեք տասնամյակների ընթացքում այս ընկերության կողմից արտադրված ավելի քան երեք միլիոն թվային, NGN/IMS և IP-Based արտադրանքների պորտ տեղադրվել և շահագործման է հանձնվել գրեթե 2,500 հեռահաղորդակցության կայքերում, կազմակերպություններում, հիմնարկներում, կրթական և բժշկական կենտրոններում և արդյունաբերական օբյեկտներում: Հեռահաղորդակցության արդյունաբերության տեխնոլոգիայի փոփոխության և TDM-ից IP ցանցերի անցման հետևանքով, Քիաթել ընկերությունը նախագծել և արտադրել է իր արտադրանքը նոր հարմարություններով և հնարավորություններով: Հաշվի առնելով նոր ցանցերում գոյություն ունեցող սարքավորումների կիրառման հնարավորությունը, ընկերության մասնագետները կանխել են գնորդների կողմից լրացուցիչ ծախսերը սարքավորումների փոխարինման և ձեռքբերման ուղղությամբ։ Այս ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Թեհրան նահանգում, իսկ գործարանը` Ալբորզ նահանգում:
Քիաթելի արտադրանքն ու գործունեությունը ներառում է հանրային հեռահաղորդակցության հանրային և մասնավոր ցանցերի, և Էլեկտրահաղորդման ցանցերի հեռահաղորդակցության սարքավորումները, ինչպես նաև հանրային ու մասնավոր հեռահաղորդակցության ցանցերի լուծումները:
KOU 200/400/1000 և KSS200 համակարգերն ու սարքերը «Քիաթել» ընկերության արտադրանքի նմուշներ են, որոնք ընկերության հանրային հեռահաղորդակցության ցանցերի սարքավորումներից են: KOU 200/400/1000 արտադրանքի առանձնահատկություններից է յուրաքանչյուր խցիկում ունենալ 200-1000 բաժանորդի տարողունակություն: Իսկ KSS200 արտադրանքի առանձնահատկություններից է նրա ընդունակությունը յուրաքանչյուր «Home»-ում ունենալ երկու միլիոն գրանցված օգտատեր, ինչպես նաև միաժամանակ 200,000 կապ հաստատելու հնարավորություն:
KIX 1000 արտադրանքը Քիաթել ընկերության արտադրանքներից է, որը այս ընկերության մասնավոր հեռահաղորդակցության ցանցերի սարքավորումներից է: Նրա առանձնահատկություններից է միաժամանակ 200 VoIP կապի ալիքների հնարավորությունը 1000 գրանցված օգտատերերի համար:
PLC արտադրանքը նշված ընկերության էլեկտրահաղորդման ցանցերի հեռահաղորդակցության սարքավորումներից է և ունի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են թվային մոդուլյացիայի մեթոդի օգտագործումը, ալիքների տեղաբաշխման հնարավորությունը տվյալների փոխանցման անցուղու ամբողջ թողունակության վրա (Bandwidth), թվային մեթոդների միջոցով տվյալների փոխանցման անցուղու հաճախականությունը բաժանելու ունակությունը և պլանավորվող ելքային հզորությունը: Այն նաև ունի Նիրու հետազոտական ինստիտուտի և Թավանիր ընկերության կողմից տրված տեխնիկական հավաստագրեր:
Օգտատերերի համար Քիաթել ընկերության հանրային հեռահաղորդակցության ցանցի լուծումներից է այն, որ քաղաքային հեռախոսակապի բաժանորդները կարող են իրենց զանգերը փոխանցել ցանկացած բջջային համարին`առանց որևէ լրացուցիչ ծախսերի: Բաժանորդների համար կա հնարավորություն ինտերնետի միջոցով աշխատավայրի ու տանը վերահսկումը, KIA phone ցանցի այլ բաժանորդների հետ անվճար զանգերի կատարումը, IP ցանցի միջոցով (ինտերնետ-ինտերնետ) զանգեր կատարելու ծախսերի նվազեցումը, օգտագործողի խնդրանքով սահմանափակ կերպով զանգերի ձայնագրման հնարավորությունը և այլն ...
Քիաթելի արտադրանքները նախագծված և արտադրված են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ հաշվի առնելով գործածողների խնդրանքներն ու նրանց համար ցանկալի բազմազան ծառայությունները: Արտադրանքների բազմազանությունը և դրանց համապատասխանությունը տարբեր ցանցերում օգտագործողների կարիքներին պատճառ է դառնում, որ գնորդները կարողանան բավարարել իրենց բոլոր հեռահաղորդակցային կարիքները`օգտագործելով Քիաթելի արտադրանքները:
Քիաթելի նախագծերը ներառում են NGN-ի, Ռայթելի և ոչ հեռահաղորդակցային կապի նախագծերը: Ստորև հակիրճ կծանոթանանք այդ նախագծերին:
2016 թ. մեկնարկած Քիաթել ընկերության NGN նահանգային ծրագրի նպատակները եղել են Իրանի տասը նահանգներում հաջորդ սերնդի ցանցի (NGN) իրականացումը և դիմորդներին SIP-ի բաժանորդագրումը FTTx սարքավորումների և Gateway-ների միջոցով: Նկատի առնելով օպտիկամանրաթելային տեխնոլոգիաների զարգացումը և քաղաքային հեռախոսակապի բաժանորդներին նոր ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը, Իրանի հեռահաղորդակցական ընկերությունը սահմանել է երկրի 10 նահանգներում հաջորդ սերնդի ցանցերի ներդրման նախագիծը և Քիաթել ընկերությանն է հանձնել սարքավորումների մատակարարումն ու դրա իրագործման որոշ մասերը։
Այս ընկերության երկրորդ նախագիծն համարվող Ռայթել նախագծի նպատակն Իրանի նահանգներում բջջային հեռախոսակապի երրորդ սերնդի կայանքների ստեղծումն է, որը մեկնարկել է 2013 թվականին: Ռայթել ընկերությունը հիմնադրվել է բջջային ցանցի քանակական ու որակական զարգացման նպատակով և իր առջև գլխավոր նպատակ էր դրել Իրանի ամբողջ տարածքում երրորդ սերնդի բջջային կայանքների ստեղծումը, որի հիման վրա Իրանի երկու շրջաններում նշված կայանքների նախագծումը, սարքավորումների մատակարարումը և իրագործումը հանձնվեց Քիաթել ընկերությանը։
Ոչ հեռահաղորդակցության ոլորտի կապի նախագծերի նպատակներն են` ստեղծել ու զարգացնել Իրանում կազմակերպությունների, հաստատությունների, ուսումնական կենտրոնների, հիվանդանոցների և արդյունաբերական օբյեկտների հաղորդակցական ցանցեր և գործածողների համար ապահովել հեռահաղորդակցության նոր ծառայություններից օգտվելու հնարավորությունը: Այս ընկերության կողմից իրականացվել է ավելի քան 20 կապի ծրագիր ոչ հեռահաղորդակցության ոլորտում: Այդ նախագծերից են Թեհրանի երկաթուղային կայարանի տարանցման համար հեռահաղորդակցության սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և շահագործումը, Բարդսիր, Սիրջան 1 և 2, Ջիրոֆթ 1 և 2, Քերման նահանգի Բաբաք արդյունաբերական ավաններում հեռահաղորդակցության սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և շահագործումը, ինչպես նաև Իրանի Ղեշմ օդանավակայանի թվային հեռախոսակապի կենտրոնի մատակարարումը, տեղադրումը և շահագործումը:
Քիաթել ընկերության ոչ հեռահաղորդակցության ոլորտի կապի նախագծերը
Ձեզ հրաժեշտ ենք տալիս մինչև հաջորդ հաղորդում, որի ընթացքում կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերությունների հետ, Աստված Ձեզ պահապան։
.................................................. .................................................. ..................................
- TDM- ը տեխնիկա է, որի միջոցով կարող ենք միաժամանակ մեկ հղման վրա մշակել անալոգային և թվային տարբեր հոսքերը։ 90-ականներին սկսեց կիրառվել TDM մեթոդը հեռահաղորդակցության և հեռագրական համակարգի համար: Վերջին տարիներին TDM ցանցը կիրառություն է գտել թվային հեռախոսներում:
- IP-ն «Internet Protocol»-ի հապավումն է։ Այն ծածկագիր կամ հասցե է, որը հատկացվում է ինտերնետին միացված սարքերին: IP-ն ցանցի մակարդակում հիմքային հասկացություն է, և այն, ինչ կառուցված է ցանցի հիմքերի վրա, ինչ-որ կերպ առնչվում է IP հասցեի հետ: