Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (9)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինել է կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:
Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունը Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում մենք ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Փեյման Փրես Ահվազ» և «Քավոշ Էներժի Իրանիան» ընկերությունները:
Ահվազի «Փեյման Պրես» ընկերությունը, ունենալով ավելի քան 30 տարվա փորձ և շարունակական արդյունաբերական գործունեություն, մասնագիտացված անձնակազմ և փորձառու ինժեներներ, իրականացնում է ինժեներական ծառայություններ և նախագծում, վերահսկում և արտադրում է մետաղական և ոչ մետաղական արդյունաբերական մասեր և սարքավորումներ, որոնք օգտագործվում են պողպատի արտադրման և ձուլման համալիրների, ինչպես նաև հորատման հետ կապված մեքենաների արտադրությամբ զբաղվող խոշոր արդյունաբերական գործարաններում: 2017թ. Իրանի Խուզեստանի նահանգում գործող այս ընկերությունը, որպես 2-րդ տիպի գիտելիքահենք արտադրական ընկերություն, ստացել է իր գործունեութան լիցենզիան:
Այս ընկերության արտադրած հաստոցներից են CNC boring և sahinler հիդրավլիկ գլանման հաստոցները: Boring մեքենաները ֆրեզերային հաստոցի տիպի են, սակայն օժտված են այլ հնարավորություններով, ինչպիսիք են տարբեր ձևերի խորը հորատումը: Boring գործողությունը հիմնականում փորված անցքի մեծացնելն է: Այս մեթոդը կատարվում է անցքերում մեքենայության գործողությունը ավելի բարձր ճշգրտության հասցնելու համար: Boring-ի գործողությունը հնարավոր է ցանկացած հաստոցում:
Ահվազի «Փեյման Պրես» ընկերության արտադրանքը ներառում է 8 տեսակի հաստոց: Հետագայում մենք ավելի կծանոթանանք ընկերության պլազմայի կտրման գործողության արտադրանքին:
Աշխարհում գոյություն ունեցող նյութերի մեծ մասը գտնվում է պլազմայի վիճակում, ինչպես արևը, որը կազմված է պլազմայից: Պլազման հաճախ լինում է շատ տաք և կարելի է այն որսալ մագնիսական դաշտում: Պլազմայի ընդհանուր սահմանման համար պետք է ասել, որ պլազման նյութի չորրորդ վիճակն է, որը ժամանակակից գիտությունը չի կարողացել դրանք դիտարկել որպես նյութի մյուս երեք վիճակներից մեկը և ստիպված է եղել այն դիտարկել որպես առանձին վիճակ: Իոնացնող միջավայրում այս նյութը որոշակի կոնցենտրացիայով դրական իոնների և էլեկտրոնների համադրություն է, որտեղ՝ պլազմային միջավայրում էլեկտրոնների և դրական իոնների քանակը գրեթե հավասար է, և նյութի պլազմային վիճակը գրեթե քվազի-չեզոք է: Բնական շատ երևույթներ ընկնում են նյութի պլազմային վիճակի կատեգորիայի մեջ: Պլազմայի վիճակում գտնվող որոշ բնական նյութերից են բոցերի տեսակները, Երկրի մթնոլորտի արտաքին հատվածը, աստղերի մթնոլորտը, միգամածության միջավայրում գոյություն ունեցող բազմաթիվ նյութեր, գիսաստղի պոչի մի մասը և հյուսիսային Ավրորա Բորեալիսը, որը ցնցող պատկեր է մագնիսական դաշտում գոյություն ունեցող նյութի պլազմային վիճակից։
Պլազմայի կտրման բարդ մեթոդում մի տեսակ իներտ գազ ուղղորդվում է դեպի էլեկտրական աղեղ, այնպես որ այդ կետում գազը լիցքավորվում է էլեկտրաէներգիայով և ցանկապատ է առաջանում եռակցման կետի շուրջ: Այս մեթոդում եռակցման կամ կտրման կետերը շատ ավելի մաքուր և ճշգրիտ են և շատ ավելի ամուր են լինում միացման հատվածներում: Պլազմայի կտրումը կարելի է կիրառել ցանկացած տեսակի հաղորդիչ մետաղի, փափուկ պողպատի, ալյումինի, չժանգոտվող պողպատի (stainless steel) և այլ նյութերի դեպքում: Ոչ երկաթե մետաղների դեպքում կտրման առավելագույն խորությունը մեկ դյույմ է: Այդ իոնների բախումը աշխատանքի կտորի մակերևույթի հետ առաջացնում է բարձր ջերմություն, ինչը բախման վայրում հանգեցնում է հալեցմանը, և քանի որ այդ իոններն ունեն բարձր արագություն, հալոցքն ինքնաբերաբար առանձնանում է մակերևույթից:
«Քավոշ Էներժի Իրանիան» ընկերությունը ևս գիտելիքահենք ընկերություն է, որի գործունեությանը մենք կծանոթանանք այս հաղորդման ընթացքում: Այս ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Բուհերի ու արդյունաբերության գծով փորձագետների ներգրավմամբ` ուսումնասիրությունների և կիրառական, հետազոտական և զարգացման գործունեության խթանման և ընդլայնման նպատակով: « Kavosh Energy Iranian» ընկերությունը գործունեություն է ծավալում նախագծման, ուսուցման, ինժեներական, խորհրդատվական և էներգիայի արտադրության, փոխանցման, բաշխման և սպառման օպտիմալացման տարբեր ոլորտներում՝ արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում ինքնաբավության հասնելու համար:

« Kavosh Energy Iranian» ընկերության նախագծերից են կոնվեյերների մատակարարումը, ռոլիկների պատրաստումը, սպառվող նյութերի համար ամենաբարձր որակի գլանվածքների պատրաստումը, տարբեր տեսակի կտրման բոցամղիչների և տարբեր տեսակի կտրող վարդակների արտադրությունը։ Այս թողարկման ընթացքում կներկայացնենք այս նախագծերից մի քանիսը:
Օգտագործելով արհեստավարժ փորձագետների գիտելիքները, ինչպես նաև առավել հագեցած ռոլիկային արտադրական հոսքագծերը՝ ամսական ավելի քան 10000 գլան հզորությամբ, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան, « Kavosh Energy Iranian» արդյունաբերական խումբը ի զորու է արտադրել բարձրորակ տարատեսակ ռոլիկներ ըստ հաճախորդի հանձնարարության: Գոյություն ունեն տարբեր տեսակի ռոլիկներ կամ գլանվածքներ. Տափարակ ռոլիկները խորհուրդ են տրվում նյութեր տեղափոխելու՝ մինչև 2000 մմ լայնություն ունեցող գոտիների համար: Հարվածի կլանիչ ռոլիկները օգտագործվում են կոնվեյերի դինամիկական հարվածներն ու ազդեցությունը նվազեցնելու համար: Ուղղորդող ռոլիկներն օգտագործվում են կոնվեյերը կարգավորելու համար: Հետադարձի ռոլիկները խորհուրդ են տրվում փոխանցված նյութերի (որպես հումք) մնացորդները կոնվեյերի վրայից մաքրելու համար:
« Kavosh Energy Iranian» ընկերության նախագծերից են նաև նյութերի փոխանցման համակարգերում գործող գլանավածքներն ու ռոլիկները։ Կոնվեյերի ռոլիկներն ու ճախարակները նյութերի փոխանցման համակարգի հիմնական մասերից են, որոնք շարժում են կոնվեյերի գոտին և կարող են փոխել դրա շարժման ուղղությունը: Յուրաքանչյուր համակարգում առկա է առնվազն երկու ռոլիկ՝ գլխամասի ռոլիկ (Head Pully) և պոչամասի ռոլիկ (Tail Pully), սակայն իրավիճակից կախված կարող են օգտագործվել ավելի շատ ռոլիկներ: Կան տարբեր տեսակի գլանափաթեթներ: Շարժիչ ռոլիկը (Driver Pully), որը հայտնի է որպես գլխամասային ռոլիկ, տեղակայված է լինում փոխադրման գծի սկզբնամասում՝ ավելի լավ աշխատելու համար։ Պտտման անհրաժեշտ ուժը ստանում է փոխանցման տուփի շարժիչից, որպեսզի կոնվեյերի գոտին և նյութերը մղի դեպի հոսքագծի վերջնամաս:
Երկարաժամկետ ծառայություններ մատուցելու համար ընկերության ռոլիկների արտադրման հոսքագիծը բավարարում է տարբեր արդյունաբերությունների և հանքերի կարիքները, ինչպիսիք են՝ ավազի ու խճի հանքերը, ածխաքարի հանքերը, պողպատի, ցեմենտի, սննդի արդյունաբերությունները, փաթեթավորման օբյեկտները, վերամշակման կենտրոնները և այլն։ Ընկերությունը իր արտադրանքը նախագծում և արտադրում է ստանդարտներին համապատասխան կամ ըստ պատվերի՝ նախագծի և կայքնքի բնութագրերին համապատասխան: Ընկերությունը զգալի ներդրումներ է կատարել նորագույն սարքավորումների բնագավառում և մտադիր է բոլոր ինժեներափորձարարական գործողությունները իրականացնել նախագծի վայրում`նպատակ ունենալով վերահսկել նախագիծը և նվազեցնել ժամանակի վատնումը:
Ընկերության նախագծերից են նաև տարբեր տեսակի կտրող վարդակները: Սալային կտրող վարդակն օգտագործվում է պողպատե ձուլման հոսքագծում՝ մինչև 70 սմ հաստությամբ սալեր կտրելու համար: Այս կտորի արտադրության տեխնոլոգիան բավականին բարդ է, իսկ նյութն ու համաձուլվածքը յուրահատուկ է: Առաջին նմուշի արտադրության գործընթացը, ներառյալ ուսումնասիրությունը, նախագծումն ու փորձարկումը, տևել են ավելի քան 9 ամիս։ Ներկայումս «Kavosh Energy Iranian» ընկերությունը այս արտադրանքի հիմնական մատակարարն է «Ֆուլադ Մոբարաքեհ» ընկերության համար։
Այս ընկերության արտադրած կտրող վարդակների կարևոր հատկանիշներն են կտրման բարձր արագությունը, մինչև 1000 մմ հաստություն կտրելու հնարավորությունը, ջերմության հանդեպ դիմացկուն պղնձային համաձուլվածքի օգտագործումը՝ գլխիկի կենսունակությունը բարձրացնելու համար, պարզունակ վերանորոգումն ու պահպանումը, ցածր սպառումը, կտրման ցածր լայնությունը և քիչ քանակությամբ խարամը:
Ընկերության արտադրանքի և նախագծերի առանձնահատկություններից է արտադրության նորարարությունը: Նկատի առնելով այս ոլորտում ապրանքների բազմազանությունը և դրանց արտադրության մանրամասնությունները, այդ ապրանքների համապարփակ զամբյուղի արտադրությունը բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Կտրման որակի բարձրացումը, կտրման կորստի նվազեցումը՝ առանց գործընթացի դանդաղեցմամբ, ուսումնասիրելով «Heavy Duty» կտրող վարդակները, հորատման անկյունների և դրա տրամագծի փոփոխությունները, օգտագործելով բարձր որակի պղնձի համաձուլվածքներ, սպառվող մասերի կենսունակությունը բարձրացնելու համար, այն բազմաթիվ նորարարություններից են, որոնք իրագործվել են այս ոլորտում: Այս արտադրանքների նորամուծություններից են նաև դետալները մշակող հաստոցների ամրակների և բազմաֆունկցիոնալ դարբնոցային կաղապարների ձևավորումն ու արտադրումը` ցածր թողունակությամբ արտադրական գործընթացը ավտոմատացնելու, արտադրության ծախսերը նվազեցնելու, ապրանքների բազմազանությունը ապահովելու, ինչպես նաև հաճախորդներին վերանորոգման և հետվաճառքի ծառայություններ մատուցելու նպատակով։
Հարկ է նշել, որ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող «Kavosh Energy Iranian» արդյունաբերական ընկերության նախագծման և հակադաձ ինժեներական թիմը ապահովված է արդյունավետ և փորձառու անձնակազմով, այդ թվում ՝ մեխանիկայի, մետալուրգիայի, պոլիմերի մասնագիտություններում, ինչպես նաև տեխնիկաինժեներական առաջատար խորհրդատվական թիմերով՝ Իրանի պողպատի արդյունաբերության սարքավորումներն ու դետալները տեղայնացնելու նպատակով:
Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընկերակցելու համար։ Մինչ հաջորդ հաղորդում, որտեղ կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերություններին՝ լավագույնն ենք ձեզ մաղթում։ Աստված Ձեզ հետ։