Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում (6)
Այաթոլլահ Խամենեին, իսլամական հեղափոխության գաղափարներն իրականացնելու և արվեստի ու գրականության կարևորությունն ընդգծելու նպատակով, արվեստագետների ուշադրությունը հրավիրել է մարդկային կյանքի իրողությունների և ճշմարտության ոլորտների վրա:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը մշակույթի և մշակութային անկախության ոլորտներում շատ կտրուկ փոփոխությունների հիմք է հանդիսացել, ինչից զերծ չեն մնացել արվեստն ու գրականությունը, որոնք միշտ եղել են երկրի պատմության ու քաղաքակրթության ամուր փաստաթուղթ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով. «Արվեստը ամեն ինչի, հատկապես բարդ իրադարձությունների, այդ թվում հեղափոխության լեզուն է: Մուսուլման արվեստագետը պետք է վերապատրաստի այնպիսի արվեստագետի, որը պատրաստ կլինի արվեստով արտահայտել ճշմարտությունները: Արվեստի լեզուն կարող է լուսաբանել մեծ իրադարձությունները և լուսավորել մտքերը»:
Այաթոլլահ Խամենեին, իսլամական հեղափոխության մշակութային գաղափարներն իրականացնելու նպատակով և արվեստի ու գրականության կարևորությունն ընդգծելու համար, փորձել է արվեստագետի ուշադրությունը հրավիրել արվեստի հիմնական գործառույթի՝ հասարակությանը լուսավորելու հզոր ուղժի վրա, որպեսզի դրանք ևս Իրանի մուսուլման ժողովրդի հեղափոխության ձայնին համահունչ՝ հեռու մնան մակերեսային հասկացություններից և ուղղորդվեն դեպի վսեմ արվեստ: Ուստի իսլամական հեղափոխությունից հետո, արվեստը չի դիտարկվել միայն գեղեցկության կամ արվեստի հասկացության տեսանկյունից, և իրանցի արվեստագետները մարդու կարիքները չեն սահմանափակել միայն գեղեցկությամբ ու գեղագիտությամբ: Արժեքավոր հասկացություններն ու թեմաները ներկայացնելով՝ նրանք կարողացան արվեստը վերածել հասարակության ակտիվ և դինամիկ տարրի։ Այս ուղղության փոփոխությունը արագորեն արժանացավ հեղափոխության մեծարգո առաջնորդի հավանությանը և գնահատվեց նրա կողմից: Այս ճանապարհին վերապատրաստվեցին մշակութային տարրեր, մշակութային հեղինակություն ունեցող գրողներ և արվեստագետներ։ Ի հայտ եկան պարսկալեզու ուժեղ բանաստեղծներ, արձակագիրներ և գրողներ, և Իսլամական հեղափոխությունը կարողացավ ներկայանալ արվեստի շրջանակում, իսկ նպատակասլաց երիտասարդ արվեստագետը խթանեց հեղափոխության գրականության զարգացումն ու վեհացումը:
Փորձագետների կարծիքով, իսլամական հեղափոխությունը մեծապես ազդել է հասարակության մշակույթի բոլոր շերտերի ու ասպեկտների, այդ թվում՝ գրականության ու արվեստի վրա, և փոխակերպել դրանք։ Բեմադրություն, կինո, երաժշտություն, գեղանկարչություն, գրաֆիկա, գեղագրություն, ծաղրանկարչություն, և տասնյակ այլ արվեստներ Իսլամական հեղափոխության և նրա իդեալների ազդեցության տակ փոխվել և նոր բույր ու երանգ են ստացել: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իր գեղագիտական հայացքով, արվեստը համարելով աստվածային պարգև ու շատ փառավոր ճշմարտություն, հարգել ու մեծարել է գեղարվեստական ճաշակ ու տաղանդ ունեցող արվեստագետներին։ Աստիճանաբար արվեստը որոշակի խավերից ու շրջանակներից եկավ մարդկանց մոտ և նրանց հետ միասին մասնակցեց ժողովրդական պայքարին ու իսլամական հեղափոխության հաղթանակին, նաև Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմում քաջարի հերոսների կերտած սխրագործություններին և պատերազմից հետո երկրի վերակառուցմանը, արարելով նոր գործեր ու գրանցելով ճշմարտություններ ու պարծանքներ:
Հայացք նետելով անցած չորս տասնամյակների հեղափոխության արվեստի գործերին, կտեսնենք, որ Իսլամական հեղափոխության արվեստն այն արվեստն է, որը բողոքում է ներկա դարաշրջանի խավարամտության, սնահավատության և կույր նախապաշարմունքների դեմ, արվեստ, որը շարժվում է Իսլամի ուսմունքի արժեքներով և մարդկանց փրկում է բոլոր ճնշումներից և անարդարություններից: Այս արվեստը արմատավորված է լույսի և լուսավորության մեջ և ճանապարհ է բացում դեպի բանականության և իմաստության ծով:

Իրանում հեղափոխությունից հետո ամենակարևոր արվեստներից են կինոն, գրականությունն ու երաժշտությունը։ Այս արվեստներն այնպիսի բարձր դիրքում են գտնվում, որ հիմնականում համեմատելի չեն հեղափոխությանը նախորդող ժամանակաշրջանի արվեստների հետ։ Օրինակ, իրանական կինոն վերջին տարիներին զգալի հաջողությունների է հասել ամբողջ աշխարհում և այժմ ունի ավելի քան հազար միջազգային մրցանակներ իր խաղացանկում, և չնայած այն հանգամանքին, որ ֆիլմերը կարող են իրենց դեմ լինել, սակայն երկրները, պատրաստ են մեծ գին վճարել այդ ստեղծագործությունների համար: Եվ այս ամենի համար պարտական ենք այն մարդկանց, որոնք հասարակական ու բարոյական հարցերին և երեխաների ու պատանիների մտքին մեծ ուշադրություն են դարձնում, բարձրացնում են ընտանիքի հարցերը և կարեկցում աշխարհի այլ կետերի բռնահարված ու զրկված մարդկանց և այս ամենը ներկայացնում իրանական կինոյում:
Երկրի երիտասարդության շրջանում կինոյի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու և այս արվեստի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել նաև երկրում միջազգային կինոփառատոնի կանոնավոր ամենամյա անցկացումը, որն ամեն տարի փետրվարին անցկացվում է՝ «Ֆաջր» անունով։
Տիրապետելով գեղարվեստական հարցերին, Այաթոլլահ Խամենեին արվեստի, այդ թվում՝ կինոյի և հեռուստատեսության վերաբերյալ փորձագիտական տեսակետներ է ունեցել: Օրինակ՝ «Հովսեփ մարգարե» սերիալը կրոնական արվեստի բնագավառում ամենահաջողված ֆիլմերից է, որն իսլամական հեղափոխության առաջնորդը բարձր է գնահատել, նշելով, որ որպեսզի արվեստագետներն առավել քան երբևէ պետք է ուշադրություն դարձնեն կրոնական ու հոգևոր բովանդակությամբ կինոյին և այդ ուղղությամբ քայլ կատարեն: Նա Հովսեփ մարգարեի ղուրանական պատմության ներկայացման մասին ասել է.«Այս սերիալն իրականում հեղափոխական արվեստի ոլորտում ստեղծագործությունների սկիզբն է: Ընդ որում, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարությունը, ռադիոհեռուստատեսությունը , ինչպես նաև արվեստագետները, պետք էմեծ ներդրումներ կատարեն այս ոլորտում:
Սուրբ Ղուրանը Հովսեփ մարգարեի պատմությունը համարում է լավագույն պատմությունը, որն ունի բազմաթիվ ուսանելի կետեր: Ցավոք, նրանք, ովքեր մինչ այժմ նկարահանել են այս գեղեցիկ ու ուսանելի պատմությունը, դրա մի հատվածը խեղաթյուրելով ու խոշորացնելով, ամենաշատն անդրադարձել են Եգիպտոսի իշխանանց իշխանի՝ Ազիզի կնոջ՝ Զուլեյխայի և Մարգարե Հովսեփի սիրո պատմությանը:Սակայն «Հովսեփ մարգարե» հեռուստասերիալում Հովսեփի հանդեպ Զոլեյխայի սիրո պատմությունը և աստվածային այս մարգարեի մաքրաբարոյությունը ներկայացվում է որպես մարգարեի պատմության մի մաս և պատկերվում է ուսանելի ձևով»:
Իսլամական հեղափոխությունը, ինչպես ասում են բոլոր փորձագետները, գրականության ոլորտում առաջին մեծ փոփոխությունն է առաջացրել: Այս իրադարձության՝ գրական ասպարեզի վրա ունեցած ազդեցության վառ ապացույցներն էին կարգախոսներն ու բանաստեղծությունները, և պատերի վրա գրված գրությունները։ Հեղափոխության հաղթանակով, որն իր ինքնությունը կապել էր իսլամի հետ, գրականությունն իրանական այգում ծաղկեց նոր բույրով ու երանգով: Այս գրականությունը, որը կոչվում է իսլամական հեղափոխության գրականություն, ուներ և ունի առանձնահատկություններ, որոնք նրան առանձնացնում են գրական անցյալից։
Արվեստի փորձագետների կարծիքով՝ հեղափոխությունից հետո սկսված առաջին մշակութային շարժումը ղեկավարել է այաթոլլահ Խամենեին, ով այն ժամանակ հանրապետության նախագահն էր:
Այն ժամանակ անցկացվեց պոեզիայի առաջին ազգային համագումարը։
Հեղափոխության մեծարգո առաջնորդի հատուկ ուշադրությունը գրողների նկատմամբ արտակարգ ազդեցություն է թողել նրանց շարունակական շարժման և մոտիվացիայի վրա: Հեղափոխության իմաստուն և մշակութասեր առաջնորդի հարազատ ներկայությունը բանաստեղծների և գրական միությունների անդամների հավաքում, ոգևորիչ է եղել գրականությամբ ու մշակույթով հետաքրքրվողների համար։ Այժմ երկրում կան հազարավոր բանաստեղծներ։ Այաթոլլահ Խամենեին հասարակության տաղանդավոր երիտասարդներին խրախուսել է զգալի և կառուցողական գրական գործունեություն ծավալել և պարսկերեն լեզվի և գրականության տարածման հետ մեկտեղ Իսլամական Հանրապետության, Իրանի իրողությունների ու զարգացումների իրական պատկերի ներկայացումը համարել է իսլամական համակարգի մշակութային դեսպանների ծանր պարտականություններից։ Նրա խոսքով, եթե մշակութային աշխատանքը ճիշտ կատարվի և ազդի մարդկանց մտքի և հույզերի վրա, դիվանագիտության կամ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում հնարավոր որոշ բացեր, անշուշտ, կլրացվեն։
Երկրում պոեզիայի, հրատարակչության և հրատարակված գրքերի մասին հեղափոխության մեծարգո առաջնորդի իրազեկվածության մակարդակն այնքան բարձր է, որ գրքի մարդիկ նրան համարում են այն սակավաթիվ մարդկանցից, ով, չնայած իր գերզբաղվածությանը, տեղյակ է հրատարակչական շուկայի մանրամասներին. և մշակութային, սոցիալական ու քաղաքական տարբեր ոլորտներում հրատարակված գրքերի վերաբերյալ: Այդ մասին են վկայում իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի` գրքի միջազգային ցուցահանդես ամենամյա այցելությունները և բանաստեղծների ու արվեստագետների հետ ամենամյա հանդիպումները: Այս հանդիպումները հետհեղափոխական տարիների մեծագույն գրական իրադարձություններից են, ինչը վկայում է պոեզիայի ու գրականության նկատմամբ ցուցաբերվող նրա մեծ ուշադրության մասին: Այդ հանդիպումներում, հեղափոխության գերագույն առաջնորդի ռազմավարական ցուցումները նման են պարսից պոեզիայի ու գրականության զարգացմանն ու տարածմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» գծմանը։
Կին բանաստեղծների և գրողների ներկայությունը հանդիպումներին, հանդիսանալով մեծ հնարավորություն՝ կանանց սոցիալ-մշակութային ներգրավածությունը հասարակության մեջ ամրապնդելու և մեծացնելու համար, վերացնում է հասարակության մոտ սխալ պատկերացումները կանանց սոցիալական կարողությունների վերաբերյալ:
Բանաստեղծների հետ գերագույն առաջնորդի ամենամյա հանդիպումները հնարավորություն են տալիս հայտնաբերել ու ներկայացնել գրական նոր տաղանդների։ Թաքնված տաղանդներից շատերը երիտասարդներ են, որոնք գուցե այնքան էլ հայտնի չեն իրենց քաղաքում և գավառում, բայց այս հանդիպումներին մասնակցելը նրանց թույլ է տալիս դրսևորել իրենց տաղանդը: Այս հանդիպումներին այլ երկրների այդ թվում Հնդկաստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Տաջիկստանի մի շարք պարսկախոս բանաստեղծների, ներկայությունը պատեհ առիթ է ստեղծել վերակենդանացնել պարսից թանկարժեք լեզվի ու գրականության փառքը և վերականգնել նրա վեհ դիրքն աշխարհում:
Պարսից լեզվի համար Այաթոլլահ Խամենեիի հայտնի քայլերից է Իրանում ակադեմիայի ստեղծումը: Նա համոզված էր անհրաժեշտ է Իսլամական Հանրապետությունում հիմնել ակադեմիա,ուստի դրա համար միջոցներ տրամադրեց։ Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքով` լեզուն մտքի ու մշակույթի հայելին է:
Ուստի երբեմն մի երկտող բանաստեղծությունը կարող է հուզել մի ժողովրդի: Հետաքրքիր է, որ Իսլամական Հանրապետության ներկայիս օրհներգը ևս նրա ջանքերի շնորհիվ է։ Առաջնորդը հեղափոխության սկզբում հապճեպ կազմված նախորդ օրհներգը համակարգի արժանապատվությանը վայել չհամարեց, հետևաբար հրավիրելով արվեստի ոլորտի բանաստեղծների ու արվեստագետների՝ գծեց ստեղծագործության սահմանները, և կազմվեց Իրանի Իսլամական Հանրապետության օրհներգը։