Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i154822-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(10)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 10:02 Asia/Tehran

Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք  «Chitotech» Քիթոթեք  ընկերությունը։

Քիթոթեք (Արտադրություն, որակ, ակտիվություն) ընկերությունը ձևավորվել է ծովային բիոպոլիմերների և դրանց բժշկական կիրառությունների ուսումնասիրման ուղղությամբ աշխատող հետազոտական​​ ինստիտուտից: Ընկերության արտադրական մասը ստեղծվել է 2005թ. , իսկ արդեն 2017թ. այս ոլորտում գործունեության լիցենզիա է ստացել որպես 2-րդ գիտելիքահենք արտադրական ընկերություն։ Քիթոթեք (chitotech) ընկերության գործունեությունը անցել է տեխնոլոգիայի սահմանները՝ արտադրելով վերքերի բուժման առաջադեմ միջոցներ, արյունը դադարեցնող վիրակապեր և նանո-արծաթի վրա հիմնված ախտահանիչ լուծույթներ: Քիթոթեքի արտադրանքը լիցենզավորված է Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարության կողմից, ունի CE և ISO 13485 հավաստագրեր, հայտնագործության գրանցման 5 եվրոպական, 1 ամերիկյան և 22 ազգային արտոնագրեր: Ընկերությունը նպատակ ունի ապահովել անվտանգ, որակյալ և ոչ ինվազիվ այլընտրանքներ առողջապահական համակարգի և սպառողների համար:

Քիթոթեք ընկերությունն ունի զանազան ապրանքատեսակներ։ Այդ արտադրանքների թվում են Արյունը դադարեցնող միջոցները, վերքերը բուժող նորագույն պարագաները, երկրորդական վիրակապերը, նանո-արծաթի հիմքով ախտահանիչները, հիգիենայի պարագաները, առաջին օգնության պարագաների արկղերը, ախտորոշիչ միջոցները և անասեղ ներարկիչները, որոնց հետ կծանոթանանք հաղորդման ընթացքում։

Ինչպես նշվեց, այս ընկերության արտադրած ապրանքատեսակներից են առողջապահական պարագաները, որոնք ներառում են անձնական հիգիենայի միջոցները, մարմնի ֆոմը, «Silvosept»  տեսակի ձեռքերի ֆոմը, ախտահանման հատուկ ֆոմը և մարմնի մաքրման սպունգը: Քիթոթեքի արտադրած հիգիենայի պարագաները նախագծված են այնպես, որ մաշկը փափկեցնում է հաճելի բուրմունքով առանց ալերգիայի առաջացմամբ: Նրա արտադրած մարմնի ֆոմը հարմար է տարեցներին, հաշմանդամներին և ողնուղեղի խնդիրներով հիվանդներին լողացնելու համար, իսկ մարմինը մաքրող սպունգը օժտված է լվացող միջոցներով։ Այս ապրանքների մեծ մասի օգտագործումից հետո պարզաջրում անհրաժեշտ չէ և կարելի է հեշտությամբ չորացնել սրբիչով:

Քիթոթեքի արտադրած որոշ հիգիենայի պարագաներից են ձախից աջ՝ ձեռքի փրփուրը, «Silvosept»  տեսակի մարմնի փրփուրը և մաքրող միջոցներով օժտված մարմնի սպունգը։

Քիթոգանը Քիթոթեք ընկերության նոր արտադրանքներից է, որը ներարկիչ է առանց ասեղի: Այս նոր խելացի սարքը կիրառվում է երեխաների և մեծահասակների ներարկման համար կարգավորվող կոճակի սեղմումով: Այս արտադրանքի առանձնահատկություններից  են ասեղով ներարկման վախի վերացումը, աղտոտիչների տարածման կանխումը և օգտագործման դյուրինությունը: Քիթոգանը օրգանիզմում դեղամիջոցի տարածումը դարձնում է նպատակային՝ անհրաժեշտ խորություն ներթափանցելու շնորհիվ։

Քիթոգանը՝ անասեղ ներարկիչ

Ուժեղ և անկառավարելի արյունահոսությունը վտանգում է մարդկանց կյանքը։ Քիթոթեքի արտադրած արյունահոսումը դադարեցնող արտադրանքները պատրաստված են օքսիդացված վերականգնված ցելյուլոզային  (Oxidized regenerated cellulose/ORC) բնական նյութերից։ Դրանք շատ կարևոր դեր են խաղացել բժշկական ծառայությունների կատարելագործման և հիվանդների կյանքը փրկելու գործում՝ ամենակարճ ժամանակում դադարեցնելով բոլոր տեսակի զարկերակային, երակային և մազանոթային արյունահոսությունները, նվազեցնելով հիվանդանոցային ծախսերը, կրճատելով հոսպիտալացման ժամանակը, փոխակերպելով բուժման տեսակը հոսպիտալացումից ամբուլատոր, նվազեցնելով արյան փոխներարկման անհրաժեշտությունը և վարակի փոխանցումը և այլն։

Հարկ է նշել, որ այս ապրանքները կարող են դադարեցնել արյունահոսությունը՝ անկախ օրգանիզմում արյան մակարդման ուղղությունից։ Այսպիսով արյունահոսությունը դադարեցնող այս միջոցները կարելի է օգտագործել արյունահոսության ժառանգական խնդիրներով և մակարդման արատներով, այդ թվում Հեմոֆիլային, ֆոն Վիլլեբրանդի կամ թրոմբոցիտների ակտիվացման կամ Գլանցման արատներով հիվանդների դեպքում։

Սիրելիներ, Ավելի լավ ծանոթանալու համար,  ստորև կներկայացնենք Քիթոթեք ընկերության արտադրած՝ արյունահոսությունը դադարեցնող  մի քանի ապրանքներ։ Քիթոհեմը (Chitohem) այս արտադրանքներից մեկն է: Այն արյունահոսությունը դադարեցնող փոշի է՝ պատրաստված ORC-ից՝ հակաբակտերիալ լայն հատկություններով: Նշված փոշին հարմար է բոլոր տեսակի զարկերակային, երակային և մազանոթային արյունահոսությունների համար և կախված արյունահոսության տեսակից ու ծավալից, այն դադարեցնում է արյունահոսությունը 40-90 վայրկյանում: Այս փոշին կանխում է նաև հետվիրահատական ​​կպչունությունը։ Bonehem-ը ևս ընկերության՝ արյունահոսությունը դադարեցնող միջոց է: Bonehem-ը հակամանրէային ակտիվությամբ հեմոստատիկ կաղապար է, որն օգտագործումից անմիջապես հետո դադարեցնում է ոսկրային արյունահոսությունը: Chitosponge-ը ժելատինից պատրաստված արյունահոսությունը դադարեցնող ֆոմ է, որը նախատեսված է բոլոր տեսակի զարկերակային, երակային և մազանոթային արյունահոսությունների համար և դադարեցնում է արյունահոսությունը 2 րոպեից պակաս ժամանակում։

Արյունահոսությունը դադարեցնող արտադրանքները ձախից աջ, համապատասխանաբար, Chitohem, Bonehem և Chitosponge

Արտադրվել է նաև ռազմադաշտի համար նախատեսված, արյունահոսությունը դադարեցնող կատարելագործված միջոց՝ առաջնագծում պրոֆեսիոնալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Եզակի առանձնահատկություններով է օժտված Քիթոթեքի կողմից արտադրված, ռազմադաշտի համար նախատեսված փաթեթը, որը պարունակում է հեմոստատիկ բարձիկ, գերներծծիչ բարձիկ, հատուկ սեղմակ՝ արյունահոսության շրջանում ուղղակի ճնշում կիրառելու համար, կեռիկ՝ վիրակապը տեղում պահելու համար և ռետինե ժապավեն: Ռազմական փաթեթում հատուկ սեղմակը արյունահոսության շրջանում գործադրում է մինչև 207 կիլոպասկալ ճնշում:

Ռազմական փաթեթի վիրակապը (5-ը 1-ում)

Ախտահանող միջոցները ևս Քիթոթեքի արտադրանքներից են: «Silvosept»  ապրանքանիշով Քիթոթեքի հզոր ախտահանիչները նախագծված և արտադրված են արծաթե նանոկոլոիդային տեխնոլոգիայի հիման վրա: Այս արտադրատեսակները օգտագործվում են տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կանխելու համար՝ վերացնելով պաթոգեն հարուցիչների լայն տեսականի (բակտերիաներ, վիրուսներ և սնկեր): Այս արտադրատեսակները զերծ են համակարգային ցիտոտոքսիկությունից, դյուրագրգռությունից և սուր ինհալացիոն թունավորումից, և հաղորդվել են, որ դրանց ներգործող բաղադրիչի կոնցենտրացիան գտնվում է լիովին անվտանգ տիրույթում:

«Silvosept»  ապրանքանիշով Քիթոթեքի ախտահանիչները

Քիթոթեքի երկրորդական վիրակապերը ևս այս ընկերության արտադրանքներից են, որոնք օգտագործվում են առաջնային վիրակապերը կայունացնելու, դրանք ցանկալի վայրում պահելու և վերքի օպտիմալ խոնավությունը ապահովելու համար: Այս վիրակապերը բաժանված են երկու խմբի՝ ներծծող վիրակապեր և պաշտպանիչ սոսնձաժապավեններ։ Ներծծող վիրակապերը ներառում են «chitopad»-ը և «chitoabsorbant»-ը, իսկ պաշտպանիչ սոսնձաժապավենները ներառում են «chitostrip»-ը, «chitotrans»-ը, «trans-IV»-ն, «chitotranspad»-ը, «chitopor»-ը, «chitofix»-ը և վերքերի կատարելագործված կպչուն վիրակապը:

«chitostrip» վերքի կարերի սոսնձաժապավեն

Վերքի բուժումը բարդ գործընթաց է վերքի մեջ ներգրավված տարբեր հյուսվածքների վերականգնման համար, որը պահանջում է տարբեր բջիջների և ֆերմենտների ակտիվությունը: Քիթոթեքի արտադրած վերքերի բուժման միջոցները առաջադեմ կենսաակտիվ վիրակապեր են, որոնք օգտագործվում են վերքերի բուժման և մաշկի վրա սպիների կառավարման գործընթացը սկզբից մինչև վերջ: Քիթոթեքի նոր վիրակապերը նախագծված և արտադրված են՝ հիմնվելով բժշկական վերջին նվաճումների, ինչպես նաև խոնավ մեթոդով վերքերի բուժման գիտական ​​ու գործնական սկզբունքների վրա, որոնք հրաշալի արդյունքներ են ունեցել տարբեր տեսակի սուր և խրոնիկ վերքերի բուժման գործում: Այս վիրակապերը պատրաստված են բնական նյութերից, և դրանց արդյունավետությունը, ավանդական վիրակապերի համեմատ, լայնորեն գնահատվել ու ապացուցվել է կլինիկական հետազոտություններում, որոնց արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր ամսագրերում: Այս վիրակապերը ներկայացվել են տարբեր ձևերով և հարմար են տարբեր չափերի և խորության սուր և խրոնիկ վերքերի համար:

Քիթոասքրաբ (ChitoScrub)

Ընկերության՝ վերքերի վերականգնման արտադրանքները ներառում են նաև «ChitoScrub» կոչվող միանգամյա օգտագործման պոլիմերային խոզանակը, որը հեռացնում է նեկրոտիկ հյուսվածքը, վերքի սեկրեցները և վերքի շուրջի թեփուկները, «Chito Heal Gel»-ը, որը մակերեսային վերքերի համար կենսաակտիվ վերականգնող վիրակապ է, ինչպես նաև «Chito Debrid Pad»-ը, որը առաջնային կենսաակտիվ վիրակապ է և օգտագործվում է տարբեր վերքերի աուտոլիտիկ մաքրման համար՝ վերքի մակերեսից նեկրոտիկ հյուսվածքները հեռացնելու նպատակով: «ChitoCavity»-ն ևս վիրակապ է, որը հարմար է խորը վերքերի և սաստիկ արտահոսող խոռոչների համար:

Քիթոթեք ընկերության արտադրած՝ վերքերի բուժման որոշ արտադրանքներ. Ձախից աջ՝ համապատասխանաբար, Chitoscar, «Chito Heal Gel» և Debridement Gel

Համալրելով իր արտադրատեսակները, Քիոթեք ընկերությունը արտադրել է նաև առաջին օգնության հավաքածու, որը ներառում է դժբախտ պատահարի դեպքում առաջին անհրաժեշտության պարագաներ, որոնք նախատեսված են մինչև շտապ օգնության ժամանումը և տուժածին բժշկական կենտրոն տեղափոխելը տուժածի կյանքը փրկելու և հետագա վնասվածքները կանխելու համար։ Ընկերությունը նաև մշակել է վերքերի խնամքի և ճանաչման համար նախատեսված «Heal App» կոչվող հզոր կիրառական հավելված՝ տարբեր տեսակի Android և iOS հեռախոսների համար, որը շարունակաբար ապահովում է վերքի շրջանի և բուժման առաջընթացի մասին տեղեկություններ։

«HealApp»՝ վերքերի խնամքի և ճանաչման համար նախատեսված հեռախոսի հավելված

Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընկերակցելու համար։ Հրաժեշտ ենք տալիս ձեզ մինչև հաջորդ հաղորդում, որտեղ կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերություններին։ Աստված Ձեզ հետ։