Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i154828-Իրանի_առաջնորդի_տեսակետը_տարածաշրջանում_կայուն_անվտանգության_գործոնների_մասին(10)
Միահեծան քայլերը, ահաբեկչությանը աջակցելը և անօրինականությունը ԱՄՆ-ի քաղաքականություններից են, որոնք վերջին տասնամյակների ընթացքում լուրջ վնաս են հասցրել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանը վերածելով ճգնաժամային և անկայունության օջախի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 10:10 Asia/Tehran

Միահեծան քայլերը, ահաբեկչությանը աջակցելը և անօրինականությունը ԱՄՆ-ի քաղաքականություններից են, որոնք վերջին տասնամյակների ընթացքում լուրջ վնաս են հասցրել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանը վերածելով ճգնաժամային և անկայունության օջախի:

ԱՄՆ-ը  ,ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով,հիմնավորեց իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում,սակայն այն, ինչ գործնականում ապացուցվեց՝անապահովության եւ անկայունության տարածումն էր Արեւմտյան Ասիայում:

«Նոր աշխարհակարգի» ծրագրի հիման վրա,ԱՄՆ-ը զորքեր կուտակեց  Աֆղանստանում  և Իրաքում , որպեսզի այս երկու ռազմավարական տարածաշրջաններում ռազմական ներկայությամբ , փոփոխության ենթարկի  Արևմտյան Ասիայի երկրների կարգը , և այս տարածաշրջանում ինստուցիոնալացնի այսպես կոչված  վերահսկլված ժողովրդավարությունը   արևմտյան և ոչ կրոնական արժեքներով :Այս առումով ԱՄՆ-ի ռազմական բյուջեի զգալի մասը ծախսվել է ռազմակայանների ստեղծման եւ զարգացման վրա:Այդ ժամանակ որոշ լավատեսական տարրեր և հոսանքներ կարծում էին, որ ԱՄՆ-ը իսկապես ձգտում է ինստիտուցիոնալացնել ժողովրդավարությունը, ազատությունը և նույնիսկ բարօրությունը տարածաշրջանում,և Աֆղանստանին ու Իրաքին այդ ուղղությամբ է առաջ մղելու, բայց շատ կարճ ժամանակում այդ երևակայությունները ի չիք դարձան:Երբ ԱՄՆ-ը զգաց, որ քաղաքական գործընթացներն իշահ իրեն չեն ընթանում , այդ երկրներում սկսեց խափանարարական աշխատանքներ իրականացնել, ինչն, ի վերջո, հանգեցրեց տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների արմատավորմանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Մոհամմեդ մարգարեի  և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրվա առիթով ունեցած իր ելույթի ընթացքում,ներթափանցումը և տարանջատում ստեղծելը  համարել է «ԱՄՆ-ի հիմնական զենքը»և հստակեցրել է.« Այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական զենքեր են՝ զգայուն և որոշումներ կայացնող կենտրոններ ներթափանցելը, ժողովուրդների ազգային կամքը խարխլելը , ժողովուրդների,  և կառավարությունների ու ժողովուրդների  միջև պառակտում սերմանելը,որոշում կայացնողների հաշվարկները խափանելը   և ձևացնել, թե՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ենթարկվել ԱՄՆ-ի դրոշին և հանձնվել նրանց»:

Մեծարգո առաջնորդն ասել է.««հակամերձեցման գաղափարների ստեղծման կենտրոնների շահագործումը», «ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական խմբերի ստեղծումը» և «անտեղյակ մարդկանց միմյանց դեմ լարելը», թշնամու օպերատիվ ծրագրերից են, տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար»:

ԱՄՆ-ը ,Իրանի դեմ իր քաղաքականություններում ,նույն մեթոդին է դիմել:ԱՄՆ-ի ծրագիրն էր թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը և ոչնչացնել Իրանի ժողովրդի  միասնականությունը ,որպեսզի ՝ երկիրը  ներսից դեմ հանդիման կանգնեցնի քաղաքական տարաձայնութիւնների  եւ սոցիալական տարանջատման,սակայն այս ընթացքի դիմաց Իրանի ժողովրդի դիմակայութիւնը ապացուցեց,որ ժողովուրդը ,որպես հիմնական ուժ  և Իսլամական հանրապետության  համակարգի ու հեղափոխության կայուն հիմքը,թշնամուն երբևէ ներթափանցման իրավունք չի տալու: Որոշ տեսաբաններ այս շարժումն անվանել են հիբրիդային պատերազմներ:Միացյալ Նահանգները ծրագրում է հիբրիդային  պատերազմի թիրախ հանդիսացող երկրների դեմ՝ օգտագործել քարոզչական և մեդիա ապարատը, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և անվտանգության  ազդեցության հսկայական ցանցը:

Այս մասին լրագրող և քաղաքական հարցերի վերլուծաբան Էնդրյու Կորիբկոն ասում է.«ԱՄՆ-ն ավելի կախվածություն է դրսևորել հիբրիդային պատերազմի նկատմամբ,  2003 թվականից ի վեր Իրաքի պատերազմի և Իրաքի օկուպացիայի ծախսատար աղետից  հետո,որովհետև  իրաքյան պատերազմից անմոռանալի դաս էր քաղել,թե՝ ինչքան կարևոր է ,որ   պատերազմները «աութսորսինգի» միջոցով փոխանցի իր տարածաշրջանային համախոհ դաշնակիցներին :Մի խոսքով ԱՄՆ-ը որոշեց մեծ մասշտաբով սովորական պատերազմից հեռանալով անցնել   պրոկսի  պատերազմի:Այս պատերազմները ինքնին  ասիմետրիկ   եւ «Ներքին / քաղաքացիական» պատերազմներ են եւ ռազմական անվտանգության ծառայությունները  ընդհանրապես պատրաստ չեն  դրանց դիմակայել»: 

ԱՄՆ-ը օգտագործելով  Իրանի և տարածաշրջանի արաբական երկրների միջև հարաբերություններում անվստահություն ստեղծելու մեթոդը ,նվազեցնելով ռազմական ուղղակի միջամտության ծախսերը ,ձգտում է քաղել այս ճգնաժամերի օգուտները ,որը տարածաշրջանում  միլիարդավոր դոլար զենքի վաճառքից է ստացվում: Իհարկե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքը, ԱՄՆ-ի համար պատեհ առիթ էր , նոր միջավայրում ուժի վրա հիմնավորված քաղաքականության տեսականացման համար:

Այսպիսով ռազմական ուժի կիրառումը ,որպես ԱՄՆ-ի դիվանագիտության երաշխիքը ,ուշադրության արժանի է նույնիսկ առանց միջազգային հասարակության հովանավորության: 2001 թվականին Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից և այդ երկրում կուալիցիոն ուժերի տեղակայումից հետո, Պարսից ծոցում Վաշինգտոնի քաղաքականությունը  ավելի ծայրահեղական բնույթ ստացավ և արդյունքում՝ Քլինթոնի պաշտոնական քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ՝ երկակի սանձման անվամբ, դարձավ «չարիքի առանցք», որի թիրախում էին Իրանը և Իրաքը։

Այս քաղաքականությունը Թրամփի օրոք թեւակոխեց ավելի բարդ փուլ,իսկ  դրա հիմնական շեշտը դրված էր ռազմական ռազմավարության և տարածաշրջանում Իրանի դեմ թշնամական ալիք սկսելու վրա:Քաղաքականություն, որը  մեծացրեց լարվածությունները և Արևմտյան Ասիան՝Աֆղանստանից ու  Իրաքից մինչև Պարսից ծոց  ,դեմ հանդիման կանգնեցրեց նոր բարդությունների, հարցերի ու դժվարությունների: 

Այս գործընթացում որոշ երկրներ  անվտանգությունը հաշվի են առնում արտաքին ուժերի միջամտության առկայությամբ  եւ այս նկատառումներով է ,որ տարածաշրջանի ժողովրդին պարտադրում են վնասներ և անվտանգության սպառնալիքներ: Մինչդեռ տարածաշրջանում կայուն անվտանգությունը պահանջում  է օգտագործել միջտարածաշրջանային կարողականություններ և այս ոլորտում փոխանակել փորձառություններ: Այս մոդելը, սակայն, բախվել է խոչընդոտների՝ տարածաշրջանում Արևմուտքի ռազմավարական շահերի հետ հակասության պատճառով.Այս ընդհանուր սպառնալիքի պայմաններում Իրանը պատրաստ է համագործակցել իր հարեւանների հետ և ապացուցել է այդ համագործակցությունը ահաբեկչության դեմ իրական պայքարում։Սիրիայում և Իրաքում թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերված հաղթանակները ցույց տվեցին, որ իրական համագործակցության դեպքում տարածաշրջանում կարելի է վերականգնել անվտանգությունն ու կայունությունը։

Հաջորդ հաղորդումներում կանդրադառնանք այս խնդիրներին: