Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(10)
Միահեծան քայլերը, ահաբեկչությանը աջակցելը և անօրինականությունը ԱՄՆ-ի քաղաքականություններից են, որոնք վերջին տասնամյակների ընթացքում լուրջ վնաս են հասցրել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանը վերածելով ճգնաժամային և անկայունության օջախի:
ԱՄՆ-ը ,ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով,հիմնավորեց իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում,սակայն այն, ինչ գործնականում ապացուցվեց՝անապահովության եւ անկայունության տարածումն էր Արեւմտյան Ասիայում:
«Նոր աշխարհակարգի» ծրագրի հիման վրա,ԱՄՆ-ը զորքեր կուտակեց Աֆղանստանում և Իրաքում , որպեսզի այս երկու ռազմավարական տարածաշրջաններում ռազմական ներկայությամբ , փոփոխության ենթարկի Արևմտյան Ասիայի երկրների կարգը , և այս տարածաշրջանում ինստուցիոնալացնի այսպես կոչված վերահսկլված ժողովրդավարությունը արևմտյան և ոչ կրոնական արժեքներով :Այս առումով ԱՄՆ-ի ռազմական բյուջեի զգալի մասը ծախսվել է ռազմակայանների ստեղծման եւ զարգացման վրա:Այդ ժամանակ որոշ լավատեսական տարրեր և հոսանքներ կարծում էին, որ ԱՄՆ-ը իսկապես ձգտում է ինստիտուցիոնալացնել ժողովրդավարությունը, ազատությունը և նույնիսկ բարօրությունը տարածաշրջանում,և Աֆղանստանին ու Իրաքին այդ ուղղությամբ է առաջ մղելու, բայց շատ կարճ ժամանակում այդ երևակայությունները ի չիք դարձան:Երբ ԱՄՆ-ը զգաց, որ քաղաքական գործընթացներն իշահ իրեն չեն ընթանում , այդ երկրներում սկսեց խափանարարական աշխատանքներ իրականացնել, ինչն, ի վերջո, հանգեցրեց տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների արմատավորմանը:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին, Մոհամմեդ մարգարեի և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան օրվա առիթով ունեցած իր ելույթի ընթացքում,ներթափանցումը և տարանջատում ստեղծելը համարել է «ԱՄՆ-ի հիմնական զենքը»և հստակեցրել է.« Այս տարածաշրջանում Միացյալ Նահանգների հիմնական զենքեր են՝ զգայուն և որոշումներ կայացնող կենտրոններ ներթափանցելը, ժողովուրդների ազգային կամքը խարխլելը , ժողովուրդների, և կառավարությունների ու ժողովուրդների միջև պառակտում սերմանելը,որոշում կայացնողների հաշվարկները խափանելը և ձևացնել, թե՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ենթարկվել ԱՄՆ-ի դրոշին և հանձնվել նրանց»:
Մեծարգո առաջնորդն ասել է.««հակամերձեցման գաղափարների ստեղծման կենտրոնների շահագործումը», «ԻԼԻՊ-ի նման թաքֆիրական խմբերի ստեղծումը» և «անտեղյակ մարդկանց միմյանց դեմ լարելը», թշնամու օպերատիվ ծրագրերից են, տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար»:
ԱՄՆ-ը ,Իրանի դեմ իր քաղաքականություններում ,նույն մեթոդին է դիմել:ԱՄՆ-ի ծրագիրն էր թուլացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը և ոչնչացնել Իրանի ժողովրդի միասնականությունը ,որպեսզի ՝ երկիրը ներսից դեմ հանդիման կանգնեցնի քաղաքական տարաձայնութիւնների եւ սոցիալական տարանջատման,սակայն այս ընթացքի դիմաց Իրանի ժողովրդի դիմակայութիւնը ապացուցեց,որ ժողովուրդը ,որպես հիմնական ուժ և Իսլամական հանրապետության համակարգի ու հեղափոխության կայուն հիմքը,թշնամուն երբևէ ներթափանցման իրավունք չի տալու: Որոշ տեսաբաններ այս շարժումն անվանել են հիբրիդային պատերազմներ:Միացյալ Նահանգները ծրագրում է հիբրիդային պատերազմի թիրախ հանդիսացող երկրների դեմ՝ օգտագործել քարոզչական և մեդիա ապարատը, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և անվտանգության ազդեցության հսկայական ցանցը:
Այս մասին լրագրող և քաղաքական հարցերի վերլուծաբան Էնդրյու Կորիբկոն ասում է.«ԱՄՆ-ն ավելի կախվածություն է դրսևորել հիբրիդային պատերազմի նկատմամբ, 2003 թվականից ի վեր Իրաքի պատերազմի և Իրաքի օկուպացիայի ծախսատար աղետից հետո,որովհետև իրաքյան պատերազմից անմոռանալի դաս էր քաղել,թե՝ ինչքան կարևոր է ,որ պատերազմները «աութսորսինգի» միջոցով փոխանցի իր տարածաշրջանային համախոհ դաշնակիցներին :Մի խոսքով ԱՄՆ-ը որոշեց մեծ մասշտաբով սովորական պատերազմից հեռանալով անցնել պրոկսի պատերազմի:Այս պատերազմները ինքնին ասիմետրիկ եւ «Ներքին / քաղաքացիական» պատերազմներ են եւ ռազմական անվտանգության ծառայությունները ընդհանրապես պատրաստ չեն դրանց դիմակայել»:
ԱՄՆ-ը օգտագործելով Իրանի և տարածաշրջանի արաբական երկրների միջև հարաբերություններում անվստահություն ստեղծելու մեթոդը ,նվազեցնելով ռազմական ուղղակի միջամտության ծախսերը ,ձգտում է քաղել այս ճգնաժամերի օգուտները ,որը տարածաշրջանում միլիարդավոր դոլար զենքի վաճառքից է ստացվում: Իհարկե 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքը, ԱՄՆ-ի համար պատեհ առիթ էր , նոր միջավայրում ուժի վրա հիմնավորված քաղաքականության տեսականացման համար:
Այսպիսով ռազմական ուժի կիրառումը ,որպես ԱՄՆ-ի դիվանագիտության երաշխիքը ,ուշադրության արժանի է նույնիսկ առանց միջազգային հասարակության հովանավորության: 2001 թվականին Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններից և այդ երկրում կուալիցիոն ուժերի տեղակայումից հետո, Պարսից ծոցում Վաշինգտոնի քաղաքականությունը ավելի ծայրահեղական բնույթ ստացավ և արդյունքում՝ Քլինթոնի պաշտոնական քաղաքականությունը տարածաշրջանի նկատմամբ՝ երկակի սանձման անվամբ, դարձավ «չարիքի առանցք», որի թիրախում էին Իրանը և Իրաքը։
Այս քաղաքականությունը Թրամփի օրոք թեւակոխեց ավելի բարդ փուլ,իսկ դրա հիմնական շեշտը դրված էր ռազմական ռազմավարության և տարածաշրջանում Իրանի դեմ թշնամական ալիք սկսելու վրա:Քաղաքականություն, որը մեծացրեց լարվածությունները և Արևմտյան Ասիան՝Աֆղանստանից ու Իրաքից մինչև Պարսից ծոց ,դեմ հանդիման կանգնեցրեց նոր բարդությունների, հարցերի ու դժվարությունների:
Այս գործընթացում որոշ երկրներ անվտանգությունը հաշվի են առնում արտաքին ուժերի միջամտության առկայությամբ եւ այս նկատառումներով է ,որ տարածաշրջանի ժողովրդին պարտադրում են վնասներ և անվտանգության սպառնալիքներ: Մինչդեռ տարածաշրջանում կայուն անվտանգությունը պահանջում է օգտագործել միջտարածաշրջանային կարողականություններ և այս ոլորտում փոխանակել փորձառություններ: Այս մոդելը, սակայն, բախվել է խոչընդոտների՝ տարածաշրջանում Արևմուտքի ռազմավարական շահերի հետ հակասության պատճառով.Այս ընդհանուր սպառնալիքի պայմաններում Իրանը պատրաստ է համագործակցել իր հարեւանների հետ և ապացուցել է այդ համագործակցությունը ահաբեկչության դեմ իրական պայքարում։Սիրիայում և Իրաքում թաքֆիրական ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերված հաղթանակները ցույց տվեցին, որ իրական համագործակցության դեպքում տարածաշրջանում կարելի է վերականգնել անվտանգությունն ու կայունությունը։
Հաջորդ հաղորդումներում կանդրադառնանք այս խնդիրներին: