Նոյեմբերի 4-ն՝ իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրն է
https://parstoday.ir/hy/radio/iran-i154832-Նոյեմբերի_4_ն_իմպերիալիզմի_դեմ_պայքարի_ազգային_օրն_է
Աբանի 13-ը(նոյեմբերի 4-ը) Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի իրադարձությունների օրացույցում գրանցվել է, որպես իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 11:26 Asia/Tehran

Աբանի 13-ը(նոյեմբերի 4-ը) Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի իրադարձությունների օրացույցում գրանցվել է, որպես իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օր։

Աբանի 13-ը հիշեցնում է Իրանի իսլամական հեղափոխության պատմության երեք կարևոր ժամանակահատվածներում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձությունները:

Իրանական 1343 թվականի Աբանի 13-ին(1964 թվականի նոյեմբերի 4-ին)  լուսահոգի Իմամ Խոմեյնիի աքսորումը Թուրքիա,1357-ի աբանի 13-ին (1978 թվականի նոյեմբերի 4-ին) ,շահի բռնապետ ռեժիմի դեմ բողոքող մի շարք աշակերտների սպանությունը և 1358 թվականի աբանի 13-ին(1979թ. նոյեմբերի 4-ին), լուսահոգի Իմամ Խոմեյնիի ուղեգծին հետևող ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումը, կազմում են այս երեք կարևոր պատմական իրադարձությունների ձևավորման հիմքը:Այս երեք իրադարձության միասնական կետը՝  իմպերիալիզմի դեմ պայքարն է:1343 թվականի աբանի 13-ին(1964 թվականի նոյեմբերի 4-ին) ,Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին ,ԱՄՆ-ի իմպերիալիստական գերիշխանության դեմ   բացահայտող ելույթում   , որը կենտրոնացած էր Իրանում կապիտուլյացիոն օրենքի դեմ բողոքի առանցքայնության վրա , դեմ գնաց Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի գերիշխանական դրսևորումներին:

Կապիտուլյացիան արմատավորված է գաղութատիրության մեջ և գաղութարար երկրները   այդ օրենքը պարտադրում են իրենց հպատակության տակ գտնվող թույլ երկրներին:Այդ բացահայտող  բողոքից հետո, ձերբակալվեց  Իմամ Խոմեյնին և իվերջո  աքսորվեց Թուրքիա:1357 թվականի աբանի 13-ին(1978 թվականի նոյեմբերի 4-ին) ,մի խումբ աշակերտներ ,որոնք շարժվելով դեպի Թեհրանի պետական համալսարանը  մտադիր էին իրենց բողոքի ձայնը ուսանողների հետ միասին  լսելի դարձնել բոլորին ,ենթարկվեցին շահի ռեժիմի ռեպրեսիվ ուժերի հարձակմանը: Արյունալի այս հարձակման հետևանքով նահատակվեցին 56 հոգի ,իսկ վիրավորվեցին հարյուրավորներ:Այդ դառը օրը անվանակոչվեց Աշակերտի օր: Լրտեսական որջի  գրավումը համաշխարհային իմպերիալիզմի  դեմ պայքարի ևս մեկ կարևոր իրադարձություն է, որն Իսլամական հեղափոխության պատմության մեջ արձանագրվել է 1358 թվականի աբանի 13-ին (1979թ. նոյեմբերի 4-ին)։Թեհրանում ,ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից մոտ յոթ ամիս առաջ, որոշ բախումներ սկսվեցին Իրանի արևմուտքի սահմանային շրջաններում՝ անջատողական խմբերի գլխավորությամբ,մի հարց, որի փաստաթղթերը հետագայում հայտնաբերվեցին ԱՄՆ-ի լրտեսական  որջում։

Թեհրանում,ԱՄՆ-ի լրտեսական գործողությունների և տարբեր կառույցներում  ներթափանցման ծրագրերի  բացահայտումը ապացուցեց ,որ հեղափոխական ուսանողների ակտը ,բնական հակազդեցություն էր ուղղված Իրանում ,ԱՄՆ-ի տիրապետության ու կայսերապաշտության դեմ,որը ժողովրդի և հեղափոխական կառույցների հովանավորությունն էր վայելում: 

ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումը ,ոչ միայն Թեհրանում ոչնչացրեց Վաշինգտոնի գործողությունների նախագծման կենտրոններից մեկը և խափանեց բազմաթիվ նախագծեր ու դավադրություններ, այլև ազդեցիկ էր տրածաշրջանում ԱՄՆ-ի ներթափանցման քաղաքականության ու անվտանգության հավասարումներում:

Այս հեղափոխական ակտը այն աստիճանի կարևոր էր, որ լուսահոգի Իմամ Խոմեյնին իր հղած ուղերձում , այս ակտը  անվանեց երկրորդ հեղափոխություն, և  ավելի մեծ, քան առաջին հեղափոխությունը:

Բողոքող ուսանողների այս ակտը զայրացրեց ամերիկացիներին և նրանք ովքեր անկարող էին ըմբռնել ազատատենչ ու անկախատենչ ժողովրդին ,Իրանի Իսլամական Հանրապետության դեմ քայլեր ձեռնարկեցին: Այսպիսով Աբանի 13-ը դարձավ Իրանի ժողովրդի պայքարի խորհրդանիշը ,ընդդեմ՝ իմպերիալիզմի և հավերժացավ Իրանի պատմության մեջ: 

 Իրանի քաղաքական պատմության շուրջ 6 տասնամյակների իրադարձությունները ապացուցում են , որ Միացյալ Նահանգները բազմաթիվ թշնամական գործողություններ է կատարել Իրանի ժողովրդի  դեմ։

Այս բոլոր տարիների ընթացքում, ԱՄՆ-ն ամեն օր նոր պատրվակ էր  փնտրում՝,որպեսզի իր թշնամական քայլերն ու առավել մոլուցքը , քողարկեր  Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության քողի տակ :ԱՄՆ-ի օրինազանցությունները բացահայտող բազմաթիվ փաստեր կան:

Իրանում խռովարարներին հովանավորելու վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնատարների խոստովանությունը, և Իրանում փողոցային անկարգությունների հեղինակների ու ղեկավարների ուղղակի կապը  CIA-ի, Մոսադի  ու Իրանի իսլամական հանրապետության  համակարգի ընդդիմադիր ցանցերի հետ, վկայում են Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության իրական բնույթի ու խորության մասին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին ,Աբանի 13-ի առիթով իր ելույթներից մեկի ընթացքում ասել է.«Այս ժամանակահատվածում  ,նրանք ամեն գնով և ամեն կերպ ,ըստ իրենց իմացածի  դավեր նյութերին  հեղափոխությունից ակունք առած կառույցների և հատկապես Իսլամական Հանրապետության սկզբունքի  դեմ »:

ԱՄՆ-ի թշնամանքը շարունակվում է Իրանի հասցեին սպառնալիքների, դիվերսիաների և մեղադրանքների տեսքով։Այս ընթացքը ապացուցում է , որ շատ նմանություններ կան Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականության և անցյալի  իմպերիալիստական պահվածքի միջև:Մի խոսքով կարելի է ասել ,որ ԱՄՆ-ի  պետական ​​այրերը դեռևս անցյալ դարի  նույն հեգեմոնական մտքերով և բարձր դիրքերից են նայում Իրանին։

Անցյալ 43 տարիների ընթացքում բազմիցս է կրկնվել ԱՄՆ-ի պետական այրերի թշնամանքը: Այս թշնամանքը վերջակետ չունի,քանզի ԱՄՆ-ի իմպերիալիստական էության  մաս է կազմում: 

Այս  բոլոր  հոսանքներում կա մի հստակ նպատակ՝Իրանին  պարտադրել  հանձնվել  կայսերապաշտությանը: Նման վերաբերմունք ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության  մաս է կազմում:

Իսլամական Հանրապետությունը փոխելու համար մի շարք գործողություններ, ինչպիսիք են՝ ներսից փափուկ տապալումը և ռազմական ուժի կիրառումը, սպառնալիքներն ու պատժամիջոցները,  այն գործոննեիրից են, որոնք կազմում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի  պաշտոնյաների մտածելակերպի հիմքը: Իրանը սակայն  դիմակայել է ԱՄՆ-ի դավադրություններին և ապացուցել , որ Իսլամական հեղափոխության սկզբունքներին ու իդեալներին հավատարիմ մնալով, հնարավոր է վիճարկել համաշխարհային տերությունների կայսերապաշտական նկրտումները:

Փաստն այն է, որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,բոլոր տարիների ընթացքում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի տեսակետը ,չնայած Սպիտակ տան պաշտոնյաների որոշ ձևական   դիրքորոշումներին, միշտ եղել է թշնամական  և ոչ կառուցողական և հիմնված է եղել իմպերիալիստական ու առավել պահանջներով  :Կարևոր կետը, որը բազմիցս նշվել է Հեղափոխության Գերագույն առաջնորդի հայտարարություններում, հետևյալն է, որ պետք է անդրադառնալ այն փաստին, որ Իրանի նկատմամբ  ԱՄՆ-ի թշնամության հիմնական պատճառը տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում ,Լիբանանում ու Իրաքում, ԱՄՆ-ի ծրագրերի տապալումն է.,որը խախտել է ԱՄՆ-ի ու Իսրայելի մասնատող ու տարանջատող սցենարները:

Իրանի Իսլամական հանրապետությունը հովանավորելով ِِِِԴիմադրությանը,խախտել է իմպերիալիստական համակարգի տարածաշրջանային ու միջազգային հավասարումները և տարածաշրջանում ձևավորվել նոր հավասարումներ։

Քաղաքական հարցերի   վերլուծաբան եւ ԱՄՆ-ի հայտնի քննադատողներից Նուամ Չամսկին , Իրանի նկատմամբ , ԱՄՆ-ի  թշնամանքի արմատները նկարագրելու մասին տված հարցազրույցում ասել է.«Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն հանդուրժում տարածաշրջանում անկախ ուժի առկայությանը, քանզի  իրենց պատկերացնում են ,որպես տարածաշրջանի տերերը»:

Պաղեստինի ժողովրդական պայքարի ճակատի գլխավոր քարտուղար Խալեդ Աբդոլմաջիդը ,վերլուծելով Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական պայքարի ազդեցությունները ասել է.«Իսլամական հեղափոխությունը  վերարթնացնելով տառապած ժողովուրդներին ,տապալեց տարածաշրջանի հարցով ամերիկյան-սիոնիստական դավադրությունները»:

Նա ընդգծելով , որ իսլամական հեղափոխության հաղթանակը բոլոր ոլորտներում ազդել է տարածաշրջանի իրավազրկված  ժողովուրդների վրա,անդրադառնում է այս խնդրին ,որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո և ոգեշնչված այս հեղափոխությամբ, ,տարածաշրջանի շատ ժողովուրդներ ազատագրվեցին երկրներին իշխող միապետական համակարգերի լծից և այս ժողովուրդներից շատերը շտկելով իրենց քաղաքական կողմնորոշումը ,իրենց թշնամության նետը ուղղեցին դեպի ԱՄՆ,սիոնիստական ռեժիմ և վարձկան հետադեմ ռեժիմներ: ԱՄՆ-ը և իրեն հետևող հետադեմ ռեժիմները ,օգտագործեցին տնտեսական ,շրջափակման ու պատժամիջոցների բոլոր տեսակի ճնշումները սակայն,  այս դավադրություններն ավելացրել են ազատատենչ ժողովուրդների  դրդապատճառներն ու վճռականությունը գերիշխանության համակարգը մերժելու համար:

Այս հավասարումներում ԱՄՆ-ն այլևս   աշխարհի գերիշխողը  չէ, քանի որ ժողովուրդների կամ հատկապես Իրանի ժողովրդի կամքը փոխեց աշխարհի դեմքը, փոխելով  մենաշնորհային քաղաքականությունը:

Նման կայուն ազդեցություններ հաստատում են այս տեսակետը ,որ Իրանի իսլամական հանրապետության համակարգը հակաիմպերիալիստական է ,չի ընդունում բռնապետությունը  և բռնատերերին  հանձնվելը: Նման յուրահատկություն ապացուցում է Իրանի ժողովրդի հակաիմպերիալիստական ոգին:Այդ իսկ պատճառով, ԱՄՆ-ն իր նպատակներին հասնելու և Իրանում ներթափանցելու և միջամտելու համար տարբեր սցենարներ է իրականացրել, որոնք նախագծվել են Սպիտակ  տան տեսաբանների միջոցով: Նման միջամտություններ միշտ եղել են թե՝դեմոկրատականների և թե՝ հանրապետականների օրոք ,սակայն բնույթը, դեմոկրատականների շրջանի քաղաքական միջամտությունից ,հանրապետականների շրջանում փոխվել է զինվորական միջամտության : 

Իրանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը,  այս բոլոր տարիներին լի են եղել  կրկնվող բացահայտ  սխալներով և այս ընթացքի շարունակման վրա պնդելը ,պատճառ է հանդիսանում ,որ ԱՄՆ-ն առավել քան երբևէ մխրճվի արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձությունների ճահճուտում: