Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (47)
https://parstoday.ir/hy/radio/iran-i155302-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(47)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ռամազան ռազմական գործողության ձեռքբերումների, Իրանի և Իրաքի ռազմական դասավորվածության փոփոխության, Մուսլիմ Իբն Աղիլ սահմանափակ գործողության և գործողությունը Իրանի ու Իրաքի արևմտյան սահմաններ տեղափոխելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 07:48 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Ռամազան ռազմական գործողության ձեռքբերումների, Իրանի և Իրաքի ռազմական դասավորվածության փոփոխության, Մուսլիմ Իբն Աղիլ սահմանափակ գործողության և գործողությունը Իրանի ու Իրաքի արևմտյան սահմաններ տեղափոխելու մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Խոռամշահրի ազատագրումից հետո իրանական ուժերի առաջին արտասահմանյան ռազմական գործողության Ռամազան գործողության ձեռքբերումների մասին: Ռամազան ռազմական գործողությունը նախագծվել էր այն հիմունքներով, որ Տիգրիս ու Արվանդ գետերի հետևում իրանական ուժերի ներկայությամբ և Բասրայի ու շրջակա ճանապարհների վրա հսկողությամբ, Ֆաթհ Ալ-Մոբին ռազմական գործողությունից ու Խոռամշահրի ազատագրումից հետո ռազմաքաղաքական առումով ավելի լավ պայմաններ ստեղծվեն ԻԻՀ-ի համար: Ռամազան գործողությունն այս ուղերձը հղեց արևմուտքին, որ ԻԻՀ-ն ագրեսորին իր երկրից դուրս վռնդելուց հետո մինչև իր արդար իրավունքների  վերականգնումը պատրաստ է վճռականությամբ շարունակել պատերազմը: Ռամազան ռազմական գործողությունից հետո փոփոխության ենթարկվեց Իրանի ու Իրաքի զինված ուժերի ռազմական դասավորվածությունը: Երկու երկրներն էլ երկու տարի շարունակվող պատերազմից հատկապես Սամեն Ալ-Այեմմե, Թարիղ Ալ-Ղոդս, Ֆաթհ Ալ-Մոբին և Բեյթ Ալ-Մողադաս ռազմական մեծ ու հաջող գործողություններից հետո նոր ռազմական դասավորվածություն ընդունեցին: Ռամազան ռազմական գործողության ավարտից հետո պարզ դարձավ, որ Իրաքի մարտավարությունը ցամաքային ռազմաճակատներում բացարձակ պաշտպանությունն էր՝ ինժեներական աշխատանքներով զինելով հողը, հողի պայմանների փոփոխությունը և դարձյալ ինժեներական աշխատանքներով զրահային ուժերի նոր դասավորվածությամբ: Այնպես որ թույլ չտա որպեսզի իրաքյան ուժերը կորցնեն իրենց հողն ու հայրենիքը: Իրաքի բանակը վերացնելով իր թույլ կողմերը, ժամանակ շահելու և պատերազմը մաշողական դարձնելու համար իր առջև դրեց իրանական ուժերի առաջխաղացման կանխարգելման նպատակը:

Իրանական 1361թ. թիր ամիս-Ռամազան գործողության մեկնարկը

Այսպիսի պայմաններում Իրաքի բաասական բանակը պատերազմում էր իր հողում և նրա ռազմաճակատները ավելի սահմանափակվել էին: Հետևաբար նա ավելի լավ էր կարող տնօրինել իր ճակատները և պատերազմել իրանական ուժերի դեմ: Թշնամին ավելի շատ էր օգտագործում զրահային ստորաբաժանումները, որոնք համադրված էին հրետանիի կրակի հետ: Հետևաբար ցամաքային, օդային ու ծովային ռազմաճակատներում հարձակման փոխարեն ցամաքային պաշտպանությունն ընտրեց որպես իր նոր ռազմավարությունը: Այս նպատակով, ռազմաճակատներում ցամաքային նոր հարձակումներ իրականացնելու հարմար առիթ ձեռք բերելու համար Սադդամը ընդլայնեց իր ռազմական կազմավորումը և օգտագործելով պահեստային ուժերին ընտրեց շարժուն պաշտպանության մեթոդը: Նա ձևավորեց Ջեյշ Ալ-Շաաբին կամ ժողովրդական բանակը և այսպիսով քանակապես ընդլայնեց Բաասական բանակի ստորաբաժանումները, լրացրեց իր պաշտպանական գծերը և ամրացրեց ինժեներական ծավալուն գործունեությամբ: Իրաքն ավելի լուրջ քայլեր կատարեց ավելի արդիական զենքեր ինչպես ռուսական T-72 տանկեր ստանալու համար, վերատեսության ենթարկեց իր պաշտպանական գծերի դասավորվածությունը և վերացրեց դրանց թերությունները: Այսպիսով իրաքյան բոլոր պաշտպանական գծերում մի տեսակ միացում առաջացրեց: Մի այլ զարգացումն այն էր, որ Ռամազան ռազմակական գործողությունից հետո 1982թ. օգոստոսին ԱՄՆ-ն պաշտոնապես ու բացահայտորեն հետախուզական համագործակցություններով և արբանյակային լուսանկարների տրամադրմամբ ու ռազմական խորհրդատվությամբ բացահայտորեն Սադդամին աջակցելով մարտի մեջ մտավ Իրանի դեմ: Միայն ԱՄՆ-ն չէր, որ Ռամազան գործողությունից հետո ծավալուն կերպող շտապեց օգնել Սադդամին: Ռուսները նույնպես Իրաքին հարյուրավոր T-72 տանկեր հանձնելուց հետո Միգ-25 ռմբարկու կործանիչներ էլ տրամադրեցին բաասական բանակին: Այն կործանիչները, որոնք այն ժամանակ ամենաարդիականն էին: Ռամազան գործողությունից հետո որպես առաջին անգամ Իրանի երկնքում հայտնվեցին Միգ-25 ռմբակոծիչ ինքնաթիռները: Այս կործանիչներն ստանալուց հետո Իրաքի բաասական ռեժիմն զգալիորեն ավելացել էր Իրաքի բաասական բանակի օպերատիվ հեռահարությունն ու կործանարար ուժը: Այս կործանիչները Իրաքն օգտագործում էր Թեհրանի երկնքին ու միջավայրին մոտենալու և Խարք կղզու վրա հարձակվելու համար: Զինվելով ժամանակակից զենքերով Իրաքն Իրանի քաղաքները թիրախ դարձնելու և պատերազմն Իրանի խորքերը ներքաշելու համար ԽՍՀՄ-ից ստացավ նաև Սքադ Փի հրթիռները:

Ռամազան գործողությունը

 Փոփոխություններ եղան նաև իրանական ճակատում Ռամազան գործողությունից հետո: Ռամազան գործողությունից ցանկալի արդյունքներ չստանալը ստիպեց Իրանին մտածել պատերազմի ճակատների այլ հատվածների մասին և պլանավորել գործողություններ ավելի քիչ կորուստներով և զոհերով ցանկալի արդյունքի հասնելու և բաասական թշնամուն անակնկալի բերելու հարցում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Ռամազան գործողության փորձը ցույց տվեց, որ պատերազմի շարունակությունը պահանջում է ինտելեկտուալ, մարդկային և տեխնիկայի մեծ ներդրումներ՝ Իրաքի բաասական բանակին հաղթելու համար: Նման իրավիճակում պետք էր իրականացնել մի քանի սահմանափակ գործողություններ՝ հակառակորդի ուժերին հանգիստ չտալու, ինչպես նաև լայնածավալ գործողությունների պլանավորմանը նախապատրաստվելու համար։ 1982 թվականի ամառվա վերջում իրանցի հրամանատարների օրակարգում էր Մուսլիմ Իբն Աղիլ գործողության պլանավորումն ու իրականացումը՝ Ռամազանի գործողության ձախողումները հաղթահարելու համար: «Մուսլիմ Իբն Աղիլ» գործողությունը, որն իրականացվել է սահմանափակ գործողության պլանավորման շրջանակներում, այս գործընթացում առաջին քայլն էր։ Այս գործողության նպատակն էր գրավել Իրաքի Մենդալի քաղաքին նայող բոլոր բարձունքները։ Քանի որ տարածաշրջանի բարձունքները համարվում էին Իրաքի տարածք մուտք գործելու արգելք, այն առանձնահատուկ արժեք ու նշանակություն ուներ թշնամու համար, և բնականաբար, այն գրավելով, հեշտ կլիներ մտնել Իրաքի տարածք։ Ընկալելով դա՝ Իրաքի բաասական բանակը բոլոր ջանքերը գործադրեց կանխելու իսլամական ուժերի ցանկացած առաջխաղացում և մարտավարական գերազանցության ձեռքբերում Իսլամական Հանրապետության կողմից՝ Իրաքի հողում մարտավարական նպատակները զարգացնելու և խորացնելու և հաղթանակի հասնելու համար: Ուստի բաասական ռեժիմը, իմանալով այս առանցքում իրանական ուժերի գործողությունները, սկսեց ավելացնել իր ուժերի քանակը և համախմբել նրանց ու միաժամանակ խորացնել պատնեշներն ու պաշտպանական դիրքերը։ Այնպես որ մի իրաքցի սպա ասել էր.«Մեր հրամանատարները չէին պատկերացնում, որ իրանցիները կկարողանան անցնել 50 ականների և պայթուցիկ թակարդների 50 շերտերը»։

Ռամազան գործողությունը

«Մուսլիմ Իբն Աղիլ» գործողությունը իրականացվել է 1982 թվականի սեպտեմբերի 23-ի կեսգիշերին՝ Աբուլֆազլ Ալ-Աբբաս նշանաբանով Ռամազանի գործողության ավարտից մոտ երկու ամիս անց: Իրաքի բանակը որոշակիորեն տեղյակ էր տարածաշրջանում գործողություններ իրականացնելու Իրանի ծրագրի մասին: Այս գործողության ընթացքում Իրանի ուժերը գրավեցին Սոմարից դեպի արևմուտք գտնվող 5 բարձունք, և իրենց վերահսկողության տակ վերցրին իրաքյան Մենդալ քաղաքի բարձունքները։ Մուսլիմ Իբն Աղիլի գործողության ընթացքում ազատագրվել է Իրանի տարածքի մոտ 150 քառակուսի կիլոմետր: Սպանվել և վիրավորվել են նաև բաասական բանակի մոտ 4000 զինյալներ: Ոչնչացվել է 79 տանկ և փոխադրամիջոց, գերեվարվել են 275 բաասական ուժեր։ Ոչնչացվել են բաասական բանակի 20 մեքենա, 3 լոդեր և 3 Կատյուշա: Գործողության ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է Իրաքի բանակի 7 կործանիչ։ Այս գործողության ընթացքում նահատակվել է շուրջ 500 իրանցի մարտիկ, 2500-ը վիրավորվել է։ Ընդհանուր առմամբ, Մուսլիմ Իբն Աղիլ օպերացիան Ռամազան գործողության ձախողումից հետո համարվում է հաջողված գործողություն։ Այն ցույց տվեց, որ մարտի դաշտում Իրանի հաղթանակները կարող են կրկնվել: «Մուսլիմ Իբն Աղիլ» գործողությունը կարելի է համարել «սահմանափակ հարված», որը տեղի է ունեցել Բաղդադին ամենամոտ տարածքում այդ քաղաքից 100 կմ. հեռավորության վրա։