Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում (7)
https://parstoday.ir/hy/radio/iran-i155412-Այաթոլլահ_Խամենեիի_դերը_Իրանի_հաջողություններում_(7)
Համաշխարհային ասպարեզում Իրանի հաջողություններից է դիվանագիտական ​​և մշակութային հավասարումների փոփոխությունը և կրոնական մտքի վերածնունդն աշխարհում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 09:21 Asia/Tehran

Համաշխարհային ասպարեզում Իրանի հաջողություններից է դիվանագիտական ​​և մշակութային հավասարումների փոփոխությունը և կրոնական մտքի վերածնունդն աշխարհում։

Իրանի իսլամական հեղափոխությունը, հիմնված լինելով ոչ արևելյան, ոչ արևմտյան սկզբունքների վրա, մշակութային նոր մոդել բերեց աշխարհի մուսուլմանների և ճնշվածների համար: Մտածողները, ովքեր իրենց գաղափարները համատեղելի էին համարում կոմունիզմի և սոցիալիզմի կամ արևմտյան լիբերալիզմի հետ, այժմ առաջնորդվել են դեպի իսլամական գաղափարները: Աշխարհում կրոնի նկատմամբ ընդհանուր հակումը իրական կապ ունի իսլամական հեղափոխության մշակույթի հետ։

Անգլիացի հայտնի սոցիոլոգ Էնթոնի Գիդենսն ասում է.««Նախկինում երեք սոցիոլոգիական հսկաներ՝ Մարքսը, Դյուրկհեյմը և Մաքս Վեբերը, քիչ թե շատ տարբերություններով  համաշխարհային գործընթացը համարում էին կրոնի աշխարհիկացում և  կրոնի մարգինալացում:Սակայն 1980-ականների սկզբից, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանկից ի վեր, աշխարհը ականատես է դառնում կրոնական գործընթացի իրականացմանը»:

Այդ թվականից ի վեր  «աշխարհիկացման» կատեգորիային ավելացվեց նոր գլուխ, և Իսլամական հեղափոխությունը բազմիցս հիշատակվում է, որպես սրբազան և կրոնական շարժման ցուցիչ և խորհրդանիշ, որը կրոնական և նույնիսկ իրավաբանական պետություն է: Իրանը աշխարհիկացման դարաշրջանում հիմնել է կրոնական համակարգ:

Իսլամը, որպես պատմականորեն փոխակերպվող կրոն, արժանի է տարբեր ձևերով քննարկման: Աստվածային այս կրոնը, որն ի սկզբանե ուներ համընդհանուր ուղերձ և ուղղված էր մարդկանց, տասնչորս դար անց մինչ օրս հարգված  կրոն է աշխարհում: Իսլամական օրենքի փիլիսոփայությունը բոլոր մարդկանց առաջնորդելն է: Իսլամի սուրբ մարգարե Մոհամմեդը մեծ հաջողություն ունեցավ այս աստվածային-մարդկային առաքելության իրականացման գործում և կարողացավ ստեղծել ամբողջական սոցիալական հեղափոխություն իր ժամանակի հասարակության մեջ: Ոգեշնչված իսլամի սկզբունքներից և Սուրբ Մարգարեի բարքերից՝ մուսուլմաններին հաջողվեց մեկ դարից պակաս ժամանակում՝ մեծ իսլամական կայսրության ստեղծմամբ, մի քանի դար իշխել աշխարհի մի մեծ մասի վրա և հավատքի գեղեցիկ պատկերը, եղբայրությունը, անվտանգությունը և աճն ու զարգացումը ցույց տալ աշխարհին: Թեև իսլամական քաղաքակրթության էվոլյուցիան մի քանի դարերի վեհացումից և դինամիզմից հետո՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով, թուլացվեց, սակայն իսլամական մտքից բխող մշակույթն ու քաղաքակրթությունը երբեք չի մարել: Իսկ իսլամին վերադառնալու եւ իսլամական քաղաքակրթությունը վերածնելու զգացումը մշտապես եղել է իսլամական աշխարհի մտածողների հիմնական մտահոգությունը։ Իմամ Խոմեյնիի և Իրանի իսլամական հեղափոխության դերը կրոնական մտքի վերակենդանացման գործում շատ ակնառու է: Նրանից հետո Այաթոլլահ Խամենեին Իմամ Խոմեյնիի ամենաակնառու աշակերտն էր, ով շարունակեց նրա դերը աշխարհը աթեիստական ​​գաղափարների գերությունից ազատելու և իսլամի շեղված հոսանքների բացահայտման գործում։

Այաթոլլահ Խամենեի

Այաթոլլահ Խամենեին Իսլամական հեղափոխությունից հետո նշում է իսլամի և կրոնական մտքի նկատմամբ ուշադրության երեք ալիք, որ յուրաքանչյուր ալիք ձևավորվելով մեկ քայլ հետ գնացին, նոր արևմտյան համակարգն ու միտքը։ Իսլամի նկատմամբ ուշադրության առաջին ալիքը ի հայտ եկավ Իսլամական հեղափոխությունից հետո, որը մարտահրավեր նետեց արևմտյան մտքի հիմքերին: Այս շարժման շուրջ մեկ տասնամյակ անց, կրոնական ժողովրդավարության հաստատմամբ և ռազմական ու տնտեսական ճգնաժամերից Իրանի հաջողությամբ դուրս գալուց և Խորհրդային Միության փլուզումից հետո, ստեղծվեց իսլամի նկատմամբ ուշադրության երկրորդ ալիքը, որ  պատմության թանգարաններին հանձնեց Արեւմուտքի առաջին օբյեկտիվ՝ կոմունիստական ​​համակարգը։ Իսլամի նկատմամբ ուշադրության երրորդ ալիքն ի հայտ եկավ Իրանի իսլամական համակարգի չորրորդ տասնամյակում: Այս ալիքը հաջորդեց միջազգային ասպարեզում Իրանի գիտական ​​նվաճումներին, Մերձավոր Արևելքում արևմտյան քաղաքականության ձախողմանը և կապիտալիստական ​​համակարգի ճգնաժամին: Իսլամական մտածողները հույս ունեն, որ իսլամիզմի և կրոնական մտքի աճը կհանգեցնի իսլամական քաղաքակրթության ծաղկմանը:

Իսլամական հեղափոխության առաջնորդը բազմաթիվ առիթներով ներկայացրել է Իսլամը և նրա խաղաղ ու անվտանգ դերն աշխարհում և ընդգծել է այսօրվա մարդու հոգևոր և բարոյական կարիքը՝ ապաստանելու կրոնի ուսմունքների ստվերում: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին ուղղված նամակները այն միջոցառումներից են, որը կոչվում է նրա մշակութային դիվանագիտություն: Այս նամակը գրվել է խելամտությամբ մի կարևոր ժամանակ: Այն ժամանակ, երբ իսլամի և մուսուլմանների վրա արևմտյան լրատվական գործակալությունների անարդար հարձակման շրջանակն ամեն օր ավելանում էր և  լրատվամիջոցների տերերն ու համաշխարհային իմպերիալիզմը նախապես մշակված սցենարով փորձում էին արատավորել մուսուլմանների իրական իմիջը, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի կարևոր նամակը Եվրոպայի և Ամերիկայի երիտասարդությանը Արևմուտքում իսլամաֆոբիայի մթնոլորտը ցնցեց և  բոլորին  ստիպեց լրջորեն մտածել այն մասին, թե ինչ է ասվում իսլամի և մուսուլմանների մասին արևմտյան լրատվամիջոցներում։

2015 Հունվարի 21-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո և այն վերագրելով մուսուլմաններին, Այաթոլլահ Խամենեին Եվրոպայի և ԱՄՆ-ի երիտասարդներին կոչ արեց հղում կատարել Ղուրանին և Իսլամի մարգարեի կյանքին՝ հասկանալու համար իսլամի իրականությունը: «Նամակ քեզ» վերնագրով հաղորդագրությունը մի քանի լեզուներով լայնորեն տարածվել է  սոցիալական ցանցերում:

Նամակում նշված է. «Թույլ մի տվեք կեղծավորներին իրենց վարձած ահաբեկիչներին ձեզ ներկայացնել, որպես իսլամի ներկայացուցիչներ։ Իսլամը ճանաչեք իր սկզբնական աղբյուրների միջոցով: Ծանոթացե՛ք իսլամին Ղուրանի և նրա մեծ մարգարեի կյանքի միջոցով»:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, որպես Ղուրանից բխող խորաթափանցություն և բնավորություն ունեցող աստվածային առաջնորդ, մարդկային հասարակությանը փրկելու նպատակով, կոչ արեց երիտասարդներին ուսումնասիրել Ղուրանը: Ղուրանի այաները քաղաքական, սոցիալական, բարոյական տարբեր խնդիրներով և անհատական ​​որոշումներով ճշմարտություն փնտրողին առաջնորդում են ճիշտ ուղղությամբ և գծում է նրա փրկության ճանապարհը:

Մեկ տարի անց, երբ Ֆրանսիան ականատես եղավ հերթական ահաբեկչությանը, Իսլամական հեղափոխության առաջնորդը 2015 թվականի նոյեմբերին հրապարակեց իր երկրորդ նամակը Եվրոպայի և Միացյալ Նահանգների երիտասարդներին՝ «Այսօր ահաբեկչությունը մեր ընդհանուր մտահոգությունն է» վերնագրով։

Ֆրանսիացի երիտասարդներին ուղղված կարճ ուղերձում (2020 թվականի հոկտեմբեր) Այաթոլլահ Խամենեին կոչ է արել երիտասարդներին դասեր քաղելով դժբախտություններից սովորել ապագան կառուցելու նոր ուղիներ՝ և փակել այն ճանապարհը, որը Արևմուտքը հասցրել է ներկայիս կետին:

Քննադատելով Արևմուտքի մեղմ և լուռ ներխուժումը այլ մշակույթներ՝ Այաթոլլահ Խամենեին գրել է. «Արևմտյան մշակույթի պարտադրումն այլ ժողովուրդներին և անկախ մշակույթների նսեմացումը համարում եմ լուռ և շատ վնասակար բռնություն։Հարուստ մշակույթների նվաստացումը և նրանց ամենահարգված մասերի վիրավորանքը տեղի է ունենում այն ​​դեպքում, երբ այլընտրանքային մշակույթն ընդհանրապես փոխարինելու հնարավորություն չունի»:

Նա ագրեսիան և բարոյական անկումը անվանեց արևմտյան մշակույթի բաղկացուցիչներ, որոնք նսեմացրել են այս մշակույթի դիրքերը նույիսկ  արևմուտքցիների շրջանում։ Եթե մենք չենք ուզում ռազմատենչ, գռեհիկ ու անիմաստ մշակույթ, մե՞նք ենք մեղավոր»։

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, ընդգծելով մշակութային հարգալից կապերի անհրաժեշտությունը, հայտարարել է, որ անհամաչափ ու պարտադրված մշակութային կապերը միշտ եղել են վնասակար ու կործանարար:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ԻԼԻՊ-ը համարել է տարասեռ մշակութային կապի արդյունք, որն առաջացել է նախնական ցեղի սրտում՝ գաղութատիրության  և ծայրահեղական և արհամարհված գաղափարախոսության միաձուլման հետևանքով: Նա ընդգծել է, որ եթե ԻԼԻՊ-ի մտածողությունը գաղափարական արմատներ ուներ, ապա նման երեւույթներ իսլամական աշխարհում պետք է նկատվեին գաղութատիրությունից առաջ, սակայն պատմությունն այլ բան է ապացուցում։

Այաթոլլահ Խամենեին գրել է. «Ինչպե՞ս կարող է ԻԼԻՊ-ի նման աղբը դուրս գա աշխարհի ամենաբարոյական և մարդասիրական կրոնից, որը Ղուրանի հիմնական տեքստում մարդու սպանելը համարում է ողջ մարդկության դեմ ոճրագործություն»:

Իսլամական հեղափոխության առաջնորդի նամակները կարողացան մեծապես մեղմել իսլամաֆոբիայի մթնոլորտը համաշխարհային հասարակական կարծիքի մոտ և նոր կարողություն ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ոլորտում հանրային դիվանագիտության ներուժը սանձազերծելու համար։

Այս առումով շատերը ճիշտ հասկացան Իսլամական հեղափոխության առաջարկների տրամաբանությունը և արձագանքեցին դրան։

«The New York Magazine-ում  Ջի Դիդը գրել.«Ինձ տպավորել են Իրանի առաջնորդի տեսակետները։ Նրա ուղերձը ժամանակին է և խոսուն... Երբ ես տեսա այս հաղորդագրությունը թվիթերում, աչքերիցս արցունքներ հոսեցին, քանի որ կարծում եմ, որ դա գեղեցիկ և սրտառուչ ուղերձ էր:Շնորհակալություն եմ հայտնում Այաթոլլահ Խամենեին աշխարհի երիտասարդության համար այս ժամանակին մարտահրավերի լուսաբանման համար»:

ԱՄՆ Օհայո նահանգից, երիտասարդ կինոռեժիսոր և անկախ մտածող Քեյլեբ Մապին, Իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը համարել է արեւմտյան երիտասարդության հանդեպ  նրա ունեցած վստահության նշան, ասելով՝ վստահ եմ, որ իսլամի մասին շատ բաներ կան, որոնք ինձ կզարմացնեն, և ես դրանց մասին տեղյակ չեմ։ Այժմ ես ուզում եմ սովորել իսլամը և հասկանալ այս կրոնի ճշմարտությունները»: