Պայծառ ապագա(21)
https://parstoday.ir/hy/radio/iran-i155494-Պայծառ_ապագա(21)
Այս հաղորդման շրջանակներում կներկայացնենք իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կապի միջոցների ոլորտում գրանցված նվաճումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 08:36 Asia/Tehran

Այս հաղորդման շրջանակներում կներկայացնենք իսլամական հեղափոխությունից հետո Իրանում կապի միջոցների ոլորտում գրանցված նվաճումները:

Թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Այս հաղորդաշարի շրջանակներում անդրադառնում ենք  43 տարիների ընթացքում իսլամական հեղափոխության  նվաճումներին և իսլամական հեղափոխության հեռանկարներին:

Վերջին երկու հաղորդումներում անդրադարձել էինք իսլամական հեղափոխությունից հետո զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:  

Այս հաղորդումը նվիրում ենք կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացմանն Իրանում իսլամական հեղափոխությունից հետո:

Իրանում հեռահաղորդակցության իրավիճակը

 

Իմամ խոմեյնու ղեկավարությամբ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, կապի ոլորտը մյուս գիտական ու տեխնիկական ոլորտների հետ միասին, եղել է այն կարևոր ոլորտներից, որ կարողացել է մեծ նվաճումներ արձանագրել:

Իսլամական հեղափոխությունից հետո երկրում կապի  տեխնոլոգիաների արդյունաբերություն գոյություն չուներ և այն ներմուծվում էր դրսից: Հեղափոխությունից հետո, իրանցի ինժեներների ու մասնագետների ջանքերի շնորհիվ, Իրանը համաշխարհային մակարդակով զարգացում գրանցեց այս ոլորտում: Պետք է նշել, որ կապի ոլորտում Իրանի զարգացումը չսահմանափակվեց ֆիքսված կապի  ոլորտով: Տիեզերական ոլորտում նույնպես Իրանը գրանցեց հաջողություններ: Զարգացած արբանյակների  կառուցումն այդ ձեռքբերումենրից էր: 2009թ փետրվարի 3-ին, Իրանի իսլամական հեղափոխության 30-րդ տարեդարձի կապակցությամբ, Իրանը տիեզերք ուղարկեց «Օմիդ» արբանյակը: Այսօր Իրանի լեռնային, անապատաային ու անտառային տարածքների 98 տոկոսը միացած է կապի ընդհանուր ցանցին: Իսկ բջջային հեռախոսներին հասանելիության գործակիցն Իրանում  կազմում է 110 տոկոս:

Իսլամական հեղափոխությունից առաջ, հեռախոսակապի հնարավորություն ուներ 312 գյուղ: Ներկայումս այս թիվը կազմում է 55 հազար: Իրանում  20 և  ավելի բնակիչ ունեցող   գյուղերը միացած են կապի ընդհանուր ցանցին: Իսկ ինտերնետի հասանելիության գործակիցն անցնում է 70 տոկոսը: Նույնիսկ քոչվոր ցեղերը, որոնք ապրում են վրաններում, այսօր կարող են օգտվել համացանցից: Անցած 20 տարիների ընթացքում, Իրանը 51 հազար 52 գիտական նյութ է հրատարակել կապի տեխնոլոգիայի ոլորտում: Իսկ այս ոլորտում անցկացվող օլիմպիադաներում, իրանցի երիտասարդները տարբեր տարիներին արժանացել են լավագույն մրցանակների:

Իրանում հեռահաղորդակցության իրավիճակի զարգացումը

 

Իրանում ամենազարգացած կրթական ոլորտներից է ՏՏ ոլորտը: Ավելի քան 1200 գիտելիքահենք ընկերություն ակտիվ է  ՏՏ ոլորտում: Իրանը ՏՏ ոլորտի արտահանող ընկերությունների մասով եզակի դիրք ունի: Իրանն աշխարհի տասը երկրների ցուցակում է՝ արբանյակներ նախագծելու, արտադրելու և տիեզերք ուղարկելու մասով: Իրանը Միջին Արևելքում խելացի բիզնեսի  զարգացման հարցում  զբաղեցնում է  առաջին տեղը՝ ՏՏ ոլորտի ավելի քան 4 հազար ստարտափ ընկերություններով: Իրանական գիտելիքահենք ընկերությունների ավելի քան 40 տոկոսը ՏՏ ոլորտից են: Իրանի Իսլամական Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որ կարողանում է  արտադրել ռադիոհեռուստատեսության թվային հաղորդիչներ և ընդունիչներ: Արբանյակային կապի սարքավորումները ԱՄՆ-ի պատժամիջոցներով հանդերձ, ամբողջությամբ արտադրվում են Իրանում: Ինտերնետային բովանդակության հեռարձակումը կենդանի ձևով կամ պատվերով, համարվում է զարգացած տեխնոլոգիա: Իսկ իրանցի մասնագետներն այդ տեխնոլոգիան մշակում ու արտադրում են Իրանում:

Իրանը Միջին Արևելքում միակ երկիրն է, որ ունի տեղական որոնողական համակարգ: ԻԻՀ ՏՏ ենթակառուցվածքների ոլորտում նույնպես համարվում է զարգացած երկրներից, ինչը կարող է հնարավորություն տալ այս ոլորտում մեծ նվաճումներ ձեռք բերել:

Ներկա դարաշրջանը համարվում է կապի դարաշրջան և ՏՏ ոլորտի զարգացումն օգնում է երկրներին, որպեսզի կարողանան զարգացնել զանգվածային կապի միջոցները: Այդ միջոցները, որոնց թվում են թերթերը, ռադիոն, կինոն, հեռուստատեսությունը, ժամանակակից ինֆորմացիան տարածելով, կարողանում են Իրանի մշակույթի զարգացման գործում մեծ դերակատարություն ունենալ:

Իսլամական հեղափոխությունից առաջ, Մոհամմադ Ռեզա Փահլավիի ռեժիմը փորձում էր այդ միջոցները ծառայեցնել իր նպատակներին, հատկապես՝ ընդդիմադիրների դեմ: Այդ ընդդիմադիրներից էին իմամ Խոմեյնին ու նրա աջակիցները, որոնք իրենց արդար նպատակները մարդկանց մեջ տարածելու համար օգտվում էին ավանդական միջոցներից՝ նամակներ, տեսաերիզներ ու ձայներիզներ տարածելով: Պետք է ասել, որ իմամ Խոմեյնու շարժումը սկսվեց  մեդիապատերազմից: Կապի տեխնոլոգիաների մասնագետ Համիդ Մոլանան ասում է. «Իսլամական հեղափոխությունը ցույց տվեց, որ կապի և մշակույթի տեսանկյունից, իսլամական երկրներում, հատկապես՝ Իրանում, ավանդական մեդիան   գրավոր ու բանավոր առումով ոչ միայն չի կորցրել իր  կարևորությունը հասարակության մեջ ընդունված լինելու շնորհիվ, վերջին  երկու տասնամյակներում ավելի է ակտիվացել: Այս հեղափոխութունը հենց այդ ավանդական կապերի շնորհիվ կարողացավ հաջողության հասնել: Այն արդյունավորվեց այն ժամանակ, երբ ռադիոհեռուստատեսությունը, մամուլը և կինոարտադրությունը համարվում էին շահի ռեժիմի սեփականությունը: Փահլավիի թագավորությունն այդ միջոցներով փորձում էր փոխել հասարակության մշակութային ինքնությունը և այն ավելի արևմտյան դարձնել: ԻԻՀ հիմնադիրն ավանդական միջոցներով, ինչպիսք ենք՝ մզկիթը, ավանդական շուկան, անհերքելի նվաճումներ արձանագրեց:  Այն պայմաններում, երբ իմամ Խոմեյնին և կրոնական մյուս առաջնորդներն արտաքսված էին երկրից, նրանց ուղերձները ձայներիզների միջոցով հասնում էին հեղափոխականներին: Այնուհետև ուղերձները տպվում էին թղթերի վրա ու բաժանվում մարդկանց: Իրանի իսլամական հեղափոխությունը պայքար էր փոքր ԶԼՄ-ների ու մեծ ԶԼՄ-ների միջև, ինչի արդյուքնում հաղթեց առաջինը: Այս մեդիապատերազմն այժմ համաշխարհային մակարդակով իրականացվում է իսլամական հեղափոխության դեմ: Հեղափոխությունից չորս տասնամյակ անց Իրանն այս անարդար պատերազմում կարողացել է իր դիմադրության ու տոկունության ուղերձը հղել աշխարհի ազատատենչ ժողովուրդներին: