Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i155496-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(11)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2021 08:40 Asia/Tehran

Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» գիտելիքահենք ընկերությունը:

«Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերության խիստ մասնագիտացված մոտեցումն ու կետրոնացումը հիմնարկներում ներկա-բացակա անելու, ռեստորանների կառավարման, երթևեկության վերահսկման, ինչպես նաև անվտանգային  համակարգերի նախագծման, արտադրման ու ներկայացման բնագավառներում եղել են կազմակերպության ծրագրերի և արտադրանքների հիմնական ակտիվությունները: Ներգրավելով Իրանի արհեստավարժ ու ստեղծագործ մասնագետներին, ընկերությունը անմիջապես ձևավորեց  ծրագրակազմերի ու սարքակազմերի հետազոտման ու  մշակման աշխատանքային խմբեր, և հաճախորդների տարբեր խմբերի կարիքները գնահատելուց հետո սկսեց մեկը մյուսի հետևից թողարկել իր արտադրանքները, և հենց հիմնադրման առաջին տարիներին շուկա մուտք գործեցին «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության առաջին արտադրանքները: 2017թ. ընկերությունը որպես 2-րդ տիպի գիտելիքահենք ընկերություն, լիցենզիա է ստացել այս ոլորտում գործունեություն ծավալելու համար։

Ավելի քան 35 տարվա փորձ ունեցող, «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» գիտելիքահենք ընկերությունը բիզնեսի կառավարման օպտիմալացման առաջատար ընկերություններից մեկն է: Իր գործունեության տարիների ընթացքում այն ​​արդյունավետ և հաջողակ հարաբերություններ է հաստատել պետական ​​և մասնավոր կազմակերպությունների հետ: «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերությունը ամուր կապեր է հաստատել աշխարհահռչակ բրենդների հետ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեայի Suprema, CMITECH, POINTMAN, Չինաստանի Timmy, թուրքական Aktuel ընկերությունները և հանդիսանալով նրանց  պաշտոնական ներկայացուցիչը, Իրանի ամբողջ տարածքում ձևավորել է վաճառքի և սպասարկման կենտրոնների ներկայացուցչական ցանց՝ կարիքներին համապատասխան ժամանակակից ապրանքներ և լուծումներ առաջարկելու համար։

Ցանկալի ծառայություններ մատուցելու նպատակով «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերությունը աշխատում է 3 ուղղությամբ՝ արտադրություն և ապրանքների մատակարարում, խորհրդատվություն, վաճառք և բաշխում, աջակցություն և վաճառքից հետո սպասարկում: Հաճախորդների, ներառյալ պետական ու կիսակառավարական ​​մարմինների և  մասնավոր հիմնարկների ու ընկերությունների գոհունակությունը վայելելու նպատակով, կենտրոնացված գործողություններ են ծրագրվել տարբեր ապրանքախմբերում, որոնք կոչվում են «Ղադիրի» բիզնեսներ:

Կազմակերպությունների մարդկային ռեսուրսների ուղղությամբ արտադրանքների խմբում օգտագործվում են ծրագրաշարային և սարքաշարային արտադրանքներ, որոնց կիրառումը կազմակերպությունների մարդկային ռեսուրսների հետ կապված հարցերը հեշտացնելու համար է: Այսօր բոլոր խոշոր, միջին և փոքր կազմակերպություններում աշխատակազմի հաճախումների ու անցուդարձի կառավարումը տնօրինման կարևորագույն գործիքններից է, և ընկերությունները փորձում են օպտիմալացնել իրենց աշխատուժի ներկայությունը: «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերությունն ունի ավելի քան 35 տարվա փորձ ներկա-բացակա անելու համակարգերի ծրագրաշարային ու սարքաշարային արտադրանքների նախագծման, արտադրման ու ներկայացման ոլորտում, և այս բիզնեսում համաշխարհային ապրանքանիշերով ներկա-բացակա անելու սարքեր առաջարկելու կողքին արտադրվում ու ներկայացվում են տարբեր արտադրանքներ, այդ թվում ներկա-բացակա անելու սարքեր, նախագծվել ու մշակվել են Windows-ի, վեբի և հեռախոսի հավելվածի միջավայրում աշխատող «Աթլաս» ներկա-բացակա անելու ծրագրաշարը, ինչպես նաև առցանց ներկա-բացակա անելու «Թայմզի»  հավելվածը և այլն...

Կազմակերպություններում երթևեկության  ու անվտանգության վերահսկման ու կառավարման ծրագրաշարային ու սարքաշարային արտադրանքներ ու լուծումներ են ներկայացնում երթևեկության  ու անվտանգության վերահսկման խմբի արտադրանքները։ Երթևեկության վերահսկումը անհրաժեշտ ու հիմնարար լուծում է շենքի անվտանգության և պաշտպանության համար, ինչը լայնորեն կիրառվում է գիտահետազոտական ​​ինստիտուտներում, գործարանների, բնակելի տարածքների, հիմնարկների, շինարարական և ճանապարհաշինարարական տեղանքների, հիվանդանոցների, դպրոցների ու բանկերի տվյալների բազաներում ու պաշտպանված արգելված վայրերում, կամ այն վայրերում, որտեղ պահանջվում է վերահսկել ֆիզիկական երթևեկությունն ու  չարտոնված անձանցից ստացվող տեղեկատվությունը: Ապրանքների այս խմբում, անվտանգության ինտեգրված համակարգ ստեղծելու համար փորձագիտական ​​խորհրդատվություն տրամադրելուն զուգահեռ, առաջարկվում են երթևեկության կառավարման համակարգեր, երթևեկության անցակետեր, խելացի կողպեքներ, հաճախորդների կառավարման համակարգեր, պահատուփերի կառավարման համակարգեր, ինչպես նաև «Ամին» կոչվող երթևեկության կառավարման և վերահսկման համակարգ:

«Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության երթեւեկության վերահսկման  համակարգը

Նույնականացման ու կենսաչափական արտադրանքների խումբը ներառում է նույնականացման, կենսաչափական և արհեստական ​​ինտելեկտի ծրագրաշարային ու սարքաշարային լուծումներ ու արտադրանքներ։  Իրանում կենսաչափական նույնականացման լուծումներ առաջարկելու գործում ավելի քան մեկ տասնամյա փորձով «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերությունը իր արտադրանքների ճանապարհային քարտեզը հաճախորդների հարաճուն կարիքներին համապատասխանեցնելու համար, մասնավոր ներդրումներ է ունեցել արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների հետազոտման ու զարգացման բնագավառում և ապավինելով ձեռք բերված փորձին ու մասնագիտացված տեխնիկական անձնակազմին, բազմազան արտադրանքներ է առաջարկում կազմակերպություններին և ընկերություններին: Արտադրանքների այս խմբում առաջարկվում են կենսաչափական սկաներ, շարժական նույնականացման համակարգեր և նույնականացման ծրագրակազմեր:

Ընդհանուր առմամբ, «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության արտադրանքը դասակարգվում է երկու խմբի՝ ծրագրաշարային և սարքաշարային։ Ընկերության սարքաշարային արտադրանքները ներառում են կազմակերպություններում անձնակազմի ներկա-բացակա անելու սարքեր, անվտանգության  և երթևեկության վերահսկման, նույնականացման և կազմակերպությունների միջավայրի առողջապահության սարքեր: Թվային ջերմաչափերն ու ախտահանիչ սարքերը այս ընկերության արտադրած միջավայրի առողջապահական արտադրանքներից են: Թվային և լիովին խելացի ջերմաչափը մարմնի ջերմաստիճանը ցույց տալու ամենապարզ գործիքներից մեկն է: Պատին ամրացվող TPG 101 մոդելի  խելացի ախտահանիչ սարքերը կիրառվում են՝ նպատակ ունենալով ախտահանել ձեռքերը հասարակական վայրերում, այդ թվում կազմակերպություններում, օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում, դպրոցներում, համալսարաններում, գործարաններում, հյուրանոցներում, ռեստորաններում, բնակարաններում և այլ հասարակական վայրերում: Առանց ձեռքի շփման անհրաժեշտության, այս խելացի սարքը ապահովում է ձեռքի ավտոմատ ախտահանումը 500մլ տարողությամբ, որը համարժեք է 1000 անգամ ախտահանմանը, և հեշտությամբ տեղադրվում և գործարկվում է:

Ջերմաչափ և ախտահանիչ սարքեր

«Combo +300» մատնահետքի սկաները և քարտի ընթերցիչը ևս «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության արտադրանքներից են։ Այս սարքը երաշխավորում է քարտի գաղտնաբառի անվտանգությունը՝ հաշվի առնելով ստեղնաշարի առկայությունը և օպերատորին ազգային քարտի գաղտնաբառը տրամադրելու անհրաժեշտությունը: Այս արտադրանքն ունի նույնականացման երեք բաղադրիչ՝ մատնահետքի ստացում, քարտի ընթերցում և ստեղնաշար։ Այս արտադրանքն արտադրված է Իրանում, համատեղելի է CCID-ի հետ, ունի USB 0.2 պորտ, աշխատում է բազմաթիվ սարքերի հետ, ունի համապատասխանեցման բարձր արագություն՝ 100,000 մեկ վայրկյանում, օժտված է մատնահետքերի ստացման՝ աշխարհի լավագույն ալգորիթմով և արևի անմիջական ճառագայթների տակ աշխատելու ունակությամբ։

Ընկերությունը նաև արտադրել և  Իրանում գրանցել է COMBO + 300S արտադրանքը, որն ունի եռաստիճան նույնականացում, այն է՝ կարդալու, խելացի քարտի վրա գրելու և ստանալու, մատնահետքը գտնվելու վայրի հետ միաժամանակ համապատասխանեցնելու հնարավորություն։ Կենսաչափական ստորագրության աջակցությունը, 4,3 դյույմանոց գունավոր էկրանը, վավերացված Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպություն կողմից, անվտանգության տեխնոլոգիայի հետ ինտեգրվելու, մատնահետքերի գտնվելու վայրը հայտնաբերելու և խելացի քարտի վրա կարդալու և գրելու կարողությունը, այս արտադրանքի առանձնահատկություններն են: Այս սկաները արտադրանք է, որը կարող է համեմատել երկու ստորագրությունը՝ ստուգելու ստացված ստորագրության ճշգրտությունը: Ունի նաև արևի ուղիղ ճառագայթների տակ աշխատելու ունակություն։

Ձախից աջ՝ Combo +300 սկաներ և COMBO + 300S սկաներ՝ արտադրված Իրանում

Ներկա-բացակա անելու Toosan կոչվող յուրահատուկ սարքը նախագծվել և արտադրվել է համաշխարհային նորագույն տեխնոլոգիաներով և իրանական տադրանք է: Ներկա-բացակայությունը գրանցելու սարքերի արտադրության ավելի քան քառորդ դարի փորձը հանգեցրել է հզոր և գեղեցիկ սարքի արտադրությանը՝ լայն հնարավորություններով: Սա Իրանում արտադրված ներկա-բացակայությունը գրանցելու առաջին սարքն է, որի մեջ հին ստեղնաշարը փոխարինվել է սենսորային ստեղնաշարով։

Toosan ներկա-բացակայությունը գրանցելու սարք

«Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերությունն ավելի քան 10 տարի շուկա դուրս բերելով Atlas ներկա-բացակայությունը գրանցելու ծրագրակազմի 3 սերունդ DOS-ի, Windows-ի և վեբ վահանակի ներքո՝ 2012թ-ին իր հին հաճախորդների կարիքների մասին հայտարարությունից հետո, թողարկվել է Atlas ներկա-բացակայության ծրագրակազմը: Կառավարչի կողմից անձի հարցումները դիտելու կարողությունը, անձնակազմի կողմից գրանցված հարցումների կարգավիճակին հետևելու հնարավորությունը, սարքերից հաճախումների ավտոմատ հավաքումը և յուրաքանչյուր անձի ժամանակացույցում ցուցադրումը այս ծրագրաշարի առանձնահատկություններն են: Բացի այդ, արձակուրդի և առաքելության դիմումների գրանցման հնարավորությունը ժամանակի թերթիկից, առաքելության վայրերը սահմանելու հնարավորությունը, արձակուրդի, առաքելության և հաճախումների քանակը և այլն գրաֆիկորեն ամեն օր ցուցադրելու հնարավորությունը այս ծրագրակազմի այլ առանձնահատկություններն են:

Atlas ներկա-բացակայությունը գրանցելու համակարգ

Սովորաբար, կազմակերպությունները, որոնք օգտագործում են մեծ թվով ներկա-բացակայության գրանցման սարքեր՝ անձնակազմի երթևեկությունը գրանցելու համար, բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են սարքերի առցանց տարհանումը, որոշ սարքերում երթևեկությունը չգրանցվելը և սարքերի կառավարումը, երբեմն՝ տարբեր ապրանքանիշերով: Հետևաբար, «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության հետազոտական ​​և մշակման ստորաբաժանումը, օգտագործելով աշխարհում նմանատիպ ծառայությունների վերջին մեթոդները, ինչպես նաև առկա կարիքների տեղայնացումը, նախագծել և արտադրել է սարքերի կառավարման համակարգ և հավաքագրել «Ամին» համակարգը: Day Light Saving ծրագրում, ունենալով մեկ սերվերում ավելի քան 500 ներկա-բացակայության սարքեր աջակցելու և կառավարելու հնարավորություն, հնարավոր է դարձել «Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության բոլոր հաճախումների սարքերը միացնել և կառավարել, ծրագրակազմի միջոցով օգտատիրոջը ճանաչել և ներկայացնել սարքերին, ինչպես կենսաչափական հատկանիշների նմուշառում, ինչպիսիք են՝ մատ, եղջերաթաղանթ և դեմք, և արագ ու հեշտ տեղադրում:

«Թարհ-օ-Փարդազեշէ Ղադիր» ընկերության երթևեկությունը վերահսկելու «Ամին» ծրագրակազմը

Հարգարժան ունկնդիրներ շնորհակալություն ենք հայտնում մեզ ընկերակցելու համար։ Հրաժեշտ ենք տալիս ձեզ մինչև հաջորդ հաղորդում, որտեղ կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերություններին։ Տերն ընդ Ձեզ: