Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (48)
https://parstoday.ir/hy/radio/iran-i155898-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(48)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորոդման ընթացքում խոսելու ենք Մուսլիմ Իբն Աղիլ ռազմական գործողության ձեռքբերումների ու հետևանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 09:48 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորոդման ընթացքում խոսելու ենք Մուսլիմ Իբն Աղիլ ռազմական գործողության ձեռքբերումների ու հետևանքների մասին:

Իրաքի կողմից  Իսլամական Հանրապետությանը պարտադրված պատերազմի երկրորդ տարվա ավարտին, Ռամազան օպերացիայից հետո,Իրանը հասավ այն եզրակացության, որ փոխվելով բաասական բանակի պաշտպանական մարտավարությունը, անհրաժեշտ են փոփոխություններ իրանական զորամասերում և հարձակման մարտավարությունններում: Ի տարբերություն Սադամի Բաասական վարչակարգի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը բոլոր տեսակի թեթև և ծանր սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերման հարցում կանգնած  էր սահմանափակումների և պատժամիջոցների առջև:  Այս պայմանները հաղթահարելու և զորամասերը կազմակերպելու համար անհրաժեշտ էր, որպեսզի մարտադաշտերը լճացված վիճակում չմնան, և բաասական թշնամուն ընդհարումների մեջ պահել տարբեր ճակատներում։ Այս ռազմավարության շրջանակներում օրակարգում էր մինչև լայնածավալ գործողությունների իրականացումը կատարել սահմանափակ գործողություններ: «Մուսլիմ Իբն Աղիլ» օպերացիան արևմտյան Իրանի լեռնաշխարհում՝ Բաղդադից 100 կմ հեռավորության վրա, սահմանափակ գործողությունների շարքից առաջինն էր, որը տեղի ունեցավ 1982 թվականի սեպտեմբերին: Այս գործողության մանրամասները քննարկվել են նախորդ հաղորդման ընթացքում։ «Մուսլիմ Իբն Աղիլ» գործողության հաղթանակը ցույց տվեց իրանական ուժերի ճկունությունը՝ հարավային մարտադաշտերում հարթվայրերից լեռներ փոխելու հարցում: Գործողության հաջողությունը դրդեց Իրաքի Բաասական ռեժիմին տմարդորեն արձագանքել այս հաղթանակին:  Ի պատասխան «Մուսլիմ Իբն Աղիլ» գործողության՝ Սադամ Հուսեյնի գործակալները 1982 թվականի սեպտեմբերի 23-ի  գիշեր Թեհրանի Նասեր Խոսրո փողոցի սկզբում գտնվող Իմամ Խոմեյնի հրապարակի հինգհարկանի պանդոկի դիմաց պայթեցրին 150 կիլոգրամ պայթուցիկ տեղափոխող բեռնատարը: Այս ահաբեկչական գործողության հետևանքով հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, տասնյակ մարդիկ զոհվեցին։

Մուսլիմ Իբն Աղիլի օպերացիոն պլանը

 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խոմեյնին այս ահաբեկչությանը հաջորդած ուղերձում ասել է. «Մեր սիրելի ժողովուրդը տեսնում է, որ երբ Իրանի քաջարի մարտիկներն ու հերոսները հաղթում են իսլամի թշնամուն և հետ են քշում նրանց, նրանց բարդույթները դրսևորվում են և վրեժ լուծելու համար հրի ու սրի են մատնում և արյան մեջ շաղախում մի շարք անմեղ մարդիկ: Նրանք ուզում են անկայունություն առաջացնել մեր քաջարի մարտիկների հոգում: «Նրանք չգիտեն իսլամի ուժն ու հավատքը, և իսլամի ազգը չափում են իրենց կենդանական ու արևմտյան չափանիշներով»։ Այն ժամանակ «Մոջահեդին Խալղ» կոչվող ամենաակտիվ հակահեղափոխական խմբավորումը, պաշտոնապես ծառայում էր Բաասական ռեժիմին և հանդես էր գալիս որպես Սադամի ռեժիմի հինգերորդ հենասյուն։ Մուսլիմ Իբն Աղիլ օպերացիայից հետո մոնաֆեղները առևանգել էին բանակի C-130 ինքնաթիռը և այն տարել էին Պարսից ծոցի հարավում գտնվող երկրներից մեկը: Նրանք նույնպես շարունակեցին իրենց սպանությունները, առևանգումից 10 օր անց մոնաֆեղները Քերմանշահ քաղաքի ուրբաթօրյա աղոթքի վայրում նռնակով սպանեցին այդ քաղաքի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ այաթոլլա Աթաոլլա Աշրաֆի Էսֆահանիին։ Նա ուրբաթօրյա աղոթքի այն աղոթապետերից էր, ով շատ սիրված ու ազդեցիկ էր ժողովրդի մեջ: Մոնաֆեղները ուրբաթօրյա ազդեցիկ աղոթապետերի սպանության միջոցով փորձեցին չեզոքացնել Իրանից ժողովրդին մոբիլիզացնելու հնարավորությունը։ Այաթոլլահ Աշրաֆի Էսֆահանին, չնայած իր ծերությանը, բազմիցս ներկա էր գտնվում ճակատներում՝ երիտասարդներին ոգևորելու համար։Լուսահոգի Իմամ Խոմեյնին այաթոլլա Աշրաֆի Էսֆահանիի սպանությունից հետո ասել էր․«Իրավունքի պաշտպանության ճակատում նա այն մարդկանցից էր, ով քաջալերանքի աղբյուր էր քաջ և անձնուրաց երիտասարդության համար: Նա այն տղամարդկացից էր, ովքեր հավատում էին այն ամենին, ինչ խոստացել էին Աստծուն և նրա հեռանալը ազդեց իսլամի վրա եւ սուգի մատնեց հոգեւորականներին»: 
Նաջաֆ կենտրոնական շտաբի հրամանատարների հավաքական աղոթքը Այաթոլլահ Աշրաֆի Էսֆահանիի առաջնորդությամբ - 7/8/1361թ.

 

Քաղաքական ասպարեզում Մուսլիմ Իբն Աղիլի գործողությունից հետո Սադամի վարչակարգը նույնպես քայլեր ձեռնարկեց պատերազմի փաստերը գլխիվայր ներկայացնելու և Իրանը որպես ռազմատենչ ցույց տալու համար։ Մուսլիմ Իբն Աղիլ գործողությունից ժամեր անց Իրաքը հապճեպ սկսեց իր քաղաքական ու քարոզչական գործունեությունը: Գործողության առաջին օրը Իրաքի արտգործնախարար Սաադուն Ալ-Համադին առանձին հանդիպել է ԱԽ-ի մշտական ​​անդամների (ԱՄՆ,  Բրիտանիա, Չինաստան, Խորհրդային Միություն և Ֆրանսիա) պատվիրակությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների ընթացքում Իրաքի ԱԳ նախարարը քննարկել է իրանական օպերացիայի շարունակման վտանգները և կոչ է արել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել և ինչու չէ նաև այն որ ԱԽ-ն պարզի իր դիրքորոշումը Իրանի կողմից Իրաք ներխուժման խնդրին հետամուտ լինելու հարցում։ BBC-ն Իրաքի նման գործողությունները որակեց որպես ստատուս քվոյի քաղաքական շահարկում և հայտարարեց. «Իրաքը կարծես թե ՄԱԿ-ից օգնություն չի խնդրում աղետի օրվա համար, սակայն դա Իրաքի կողմից իրանական հարձակումից քաղաքական օգուտ քաղելու փորձ է: Սադամ Հոսեյնը լավ գիտի, որ Ֆեսի կոնֆերանսի բանաձեւից կարելի է դրական արդյունք ստանալ: Վերջերս նա ասաց, որ Ֆեսի համաժողովում իրեն վստահեցրել են, որ եթե իրանական ուժերը հատեն Իրաքի սահմանը, արաբական երկրները ռազմական, տնտեսական և քաղաքական առումներով կկանգնեն Իրաքի կողքին»:  ՄԱԿ-ում Իրաքի մշտական ​​ներկայացուցիչը նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ներկայացրեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու իր երկրի դիմումը՝ Իրանա-իրաքյան պատերազմը քննարկելու նպատակով:  Ժամեր անց AFP-ն հաղորդեց, որ ԱԽ-ի նախագահը, որ այդ ժամանակ ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ​​դեսպանն էր, համաձայնել և ընթացք է տվել այդ դիմումին և Իրաքի ներկայացուցչին կոչ է արել ներկայացնել Իրանա-իրաքյան պատերազմի վերջին զարգացումները և պատրաստել զեկույց ԱԽ-ի մշտական ու ժամանակավոր ներկայացուցիչներին ներկայացնելու համար։

Սումար-Բեյթ Ալ-Մողադաս գործողություն-հարձակման գիշեր

 

Այդ դիմումից երեք օր անց գումարվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստը։ Արաբական երկրների անունից ելույթ է ունեցավ Մարոկկոյի ԱԳ նախարար Մոհամեդ Բուստան։ Իրաքին համարելով խաղաղատենչ երկիր նա խաղաղության պատվիրակություններին կոչ էր արել շարունակել աշխատանքը և Իրանից պահանջել էր համագործակցել նրանց հետ:  Իրաքի արտաքին գործերի նախարար Սաադուն Համադին, ով անձամբ մասնակցել է հանդիպմանը՝ ՄԱԿ-ում Իրաքի մշտական ​​ներկայացուցչի փոխարեն, Անվտանգության խորհրդին կոչ է արել ավելի արդյունավետ որոշումներ ընդունել Իրանի հարցում։ Բանախոսներին լսելուց հետո խորհուրդը մտավ քվեարկության մեջ և ընդունեց թիվ 522 բանաձևը, որի տեքստը պատրաստել էր Հորդանանի ներկայացուցիչը՝ որպես ԱԽ-ի նախագահ։ Թիվ 522 բանաձեւը մշակվել է 7 մասերով՝ հաշվի չառնելով ագրեսոր երկրի նույնականացումը եւ տուժող երկրին հասցված վնասների փոխհատուցումը։ Այս բանաձևում ՄԱԿ-ի ԱԽ-ն ողջունելով Իրաքի կողմից նախորդ 514 բանանձևի ընդունման քայլը, կոչ էր արել վերսկսել միջազգային միջնորդական գործունեությունը: ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ռաջայի Խորասանին նույնպես հայտարարել էր, որ ԱԽ-ի նիստերին մասնակցելու և կազմակերպության հետ համագործակցելու համար Իրանի պայմանն է՝ ագրեսորին դատապարտելը, Իրանին փոխհատուցում վճարելը և Իրանից Իրաք աքսորվածներին վերադարձնելը: Նա մի հարցազրույցում նաև ընդգծեց ԱԽ-ի կողմից բազմաթիվ զիջումներն Իրաքին՝ Իրան ներխուժման կապակցությամբ, նշելով, որ Իրանի ռազմական գործողությունը օկուպանտներին դուրս մղելու նպատակով էր և առարկեց բանաձևին՝ ասելով, որ ԱԽ-ն չի կատարել ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրեն վստահված պարտականությունները: Նա հավելեց.«Երբ Իրաքը ներխուժեց Իրան, գրավեց Իրանի 20 քաղաք և 1200 գյուղ, և իրաքյան զինվորականները ռմբակոծեցին բնակելի թաղամասերը, դպրոցները, հիվանդանոցները, մզկիթները և այլն, ինչի հետևանքով տեղահանվեց 2 միլիոն իրանցի, ԱԽ-ն երբեք քայլեր չձեռնարկեց ագրեսոր երկրի դեմ և լռեց։

Իմամ Խոմեյնին ի պատասխան այս քաղաքական շարժումների և Սադամի ռեժիմի խաղաղության մասին պնդումներին՝ սպայական քոլեջի ուսանողներին ուղղված ելույթի ժամանակ խաղաղության մասին ասաց.«Մենք ընդունում ենք խաղաղությունը, մենք ողջունում ենք խաղաղությունը, բայց պատվավոր և իսլամական խաղաղություն, խաղաղություն, որտեղ պետք է հասկանան, թե ինչ է արել ագրեսորը, խաղաղություն, որտեղ պետք է փոխհատուցի այս երկրի կորուստները, ոչ թե մի խաղաղություն, որ ասում են խաղաղություն բայց մյուս կողմից թնդանոթների թիրախ են դարձնում այս խեղճ ու անմեղ ժողովրդին»: Նա նաև ի պատասխան Ղուրբան բարեբաստիկ տոնի կապակցությամբ Գվինեայի նախագահի շնորհավորական ուղերձին գրել էր.«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկանում ենք դադարեցնել պատերազմը, և որ ցանկանում ենք խաղաղություն՝ պատժելով ագրեսորին և, որ նա պետք է փոխհատուցի պատերազմի վնասները, և բոլոր անմեղ մարդիկ, ովքեր տեղահանվել են իրենց տներից, վերադառնան իրենց քաղաքներն ու հայրենիքը»։