Այաթոլլահ Խամենեիի դերն Իրանի հաջողություններում (8)
https://parstoday.ir/hy/radio/iran-i156386-Այաթոլլահ_Խամենեիի_դերն_Իրանի_հաջողություններում_(8)
Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հպարտություններից մեկը գիտական ​​ասպարեզում զարգացումն ու ակտիվ ներկայությունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 04:55 Asia/Tehran

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հպարտություններից մեկը գիտական ​​ասպարեզում զարգացումն ու ակտիվ ներկայությունն է:

«Գիտությունն ու տեխնոլոգիան յուրաքանչյուր ժողովրդի տնտեսական հզորության հիմքերից են։ Հարուստ գիտելիքներ  ու առաջադեմ տեխնոլոգիաներ ունեցող ժողովուրդը հարստություն է ձեռք բերում, հասնում է քաղաքական հասունության, դառնում արժանապատիվ և ունենում ամուր կամք: Գիտության և տեխնոլոգիայի առաջխաղացման կարևորությունից ելնելով ես զգայուն եմ դրա նկատմամբ: Կրկնում եմ՝  գիտությունը հզորություն ու հեղինակություն է, գիտությունը ուժ է, և  պետք է հետևել գիտությանը։ Համալսարանական և գիտա-հետազոտական ​​միջավայրերը պետք է մեծ ուշադրություն դարձնեն գիտության խնդրին»։

Այսօրվա հաղորդումը սկսեցինք Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության պարծանքներից մեկը գիտական ​​ոլորտում  ակտիվ ներկայությունն ու զարգացումն է: Այս ոլորտում արագ առաջընթաց է գրանցվել: Մինչև 2017 թվականը (իրանական 1396 թ.) գիտական ոլորտում ավելի քան 300 հազար գյուտ է գրանցվել: 

Ինչպես նաև, ըստ ISI գիտական տվյալների միջազգային բազայի՝ քանակական առումով Իրանը 2016 թվականին զբաղեցրել է 17-րդ տեղը, նույն թվականին երկրում ներկայացված հոդվածների  թիվը կազմել է 43292: Բացի այդ, Իրանն աշխարհի լավագույն 25 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ամենաշատ հղումներ ունեցող հոդվածների թվի առումով։

«Times» միջազգային կայքն  ամեն տարի գնահատում և դասակարգում է աշխարհի լավագույն համալսարանները: Ըստ «Times»-ի 2018 թվականի վարկանիշային արդյունքների, Իրանն իր 18 լավագույն համալսարաններով աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը:  Իսկ տարածաշրջանում առաջատար բուհերի քանակի առումով Թուրքիայից հետո, կարողացել է երկրորդ տեղն զբաղեցնել: 

 

---  

Հաղթանակից հետո Իրանի Իսլամական հեղափոխությունը նրանց, ովքեր իրենց պարտված էին համարել օտարների նկատմամբ,  դարձրեց անկախ ու ինքնավստահ մարդիկ, որոնք ապավինելով Աստծուն, ապավինելով իրենց տաղանդներին և օգտագործելով իրենց ներքին ուժը, կարողացան կանգնել իրենց ոտքերի վրա և. շատ առումներով, հասնել նշանակալի հաջողությունների: Գիտական և տեխնիկական ոլորտներում արձանագրված այս առաջընթացը տարբերվում է բոլոր նախորդ դարերում գրանցված առաջընթացներից, և դա պայմանավորված է ժողովրդի մեջ գիտական ​​և մշակութային անկախության գաղափարի ձևավորմամբ:

Իրանին Իրաքի կողմից պարտադրված պատերազմի բռնկումից հետո, բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ մեկնեցին ռազմաճակատ, և երիտասարդության գիտական ​​ինքնավստահության մշակույթը տվեց իր պտուղները: Իրանական էլիտան հանդես եկավ իր  տաղանդով, նախաձեռնություններով ու ստեղծագործություններով: Վերջին քառասուն տարիների ընթացքում  Իրանում համալսարանական ուսումնասիրությունների աճը, և օլիմպիադաների ու փառատոնների անցկացումն ինչպիսիք են Խարազմի փառատոնը և գրական փառատոնները, ցույց են տալիս ինքնավստահության և սեփական ուժերին ապավինելու մշակույթի  օրըստօրե կատարելագործումն ու վեհացումը:

Այաթոլլահ Խամենեիի կողմից գիտության և տեխնոլոգիայի կարևորումը պատճառ դարձավ, որ նրա առաջնորդության օրոք գիտությունն ու ուսանողը բարձր դիրք զբաղեցնեն երկրում և Իրանն  ակնառու առաջընթաց արձանագրի բժշկության, նանոտեխնոլոգիայի, միջուկային տեխնոլոգիայի, ցողունային բջիջների, օդատիեզերական տեխնոլոգիաների և շատ այլ ոլորտներում: Որոշ նոր գիտություններում, ինչպես՝ ցողունային բջիջների ոլորտում արձանագրված գիտական մեծ ձեռքբերումների շնորհիվ, Իրանը գտնվում է այս ոլորտում ամենաառաջադեմ երկրների  շարքում: 

Հետաքրքիր է, որ այս հաջողությունների մեծ մասը պայմանավորված է երիտասարդ մասնագետներին ապավինելու փաստով, որոնց մշտապես խրախուսում և աջակցում է մեծարգո առաջնորդը: Միջուկային ոլորտում Իրանի լայնածավալ ձեռքբերումները, այդ թվում՝  Սպահանում, Նաթանզում, Արաքում, Բանդար Աբբասում, Ֆորդոյում միջուկային կենտրոնների հիմնադրումը և ուրանի հարստացման երկրորդ, երրորդ և ... սերունդների և ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրությունը, Արաքի ծանր ջրի կենտրոնի կառուցումը և. Իրանցի երիտասարդ սերնդի բարձր կարողությունների և կարողությունների խորհրդանիշն են, որոնք իրականացվել են Այաթոլլահ Խամենեիի գլխավորությամբ և ցույց են տալիս, որ երբ ժողովուրդն ունենա  ազատ և անկախ  կամք, տիրակալ համակարգերի մենաշնորհները և  ֆիզիկական ու հոգեբանական խոչընդոտները չեն կարող փշրել ժողովուրդների կամքը: 

 

---  

Հատկանշական է, որ Այաթոլլահ Խամենեիի՝ գիտություն սովորելու նպատակը ոչ միայն գիտելիք ձեռք բերելն է, աշխատանք գտնելը, տեխնոլոգիայի զարգացումը և նյութական կյանքի հեշտացումը: Նա գիտության հիմնական գործառույթը համարում է հզորացումը։ Այդ իսկ պատճառով, ծանոթանալով  աշխարհի նոր գիտություններին և գիտական ​​ճյուղերին, և ապավինելով էլիտաների տաղանդին և գործադիր պաշտոնյաների ջանքերին, նյութական և հոգևոր աջակցություն ցուցաբերեց գիտական ​​հաստատություններին ու կառույցներին և նրանց ուղղորդեց դեպի դյուրանցումներ: Դյուրանցում բառը նշանակում է այն ինչը,որ կարող է կարճացնել  ճանապարհը և ստիպել մարդուն ավելի արագ հասնել նպատակակետին: Այսինքն՝առաջընթաց և նորարարություն։

Գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ և Էլիտաների Ազգային  հիմնադրամի նախագահ դոկտոր Սորենա Սաթարին ասել է. «Գերագույն առաջնորդը գիտության և տեխնոլոգիայի ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներում հատուկ հետամուտ է լինում գիտական ​​առաջընթացի հետ կապված հարցերին: Նա հետազոտողներին ցույց է տվել դյուրանցումները, ներառյալ նորարարություններից օգտվելը:  Նորարարությունն ամեն ինչ փոխում է: Պաշտպանության ոլորտում, եթե ուզում ենք տանկեր ու ինքնաթիռներ կառուցել, մոտ ապագայում դրան չենք հասնի:  Բայց դուք տեսնում եք  ինչ-որ մեկը կառուցում է անօդաչու թռչող սարք կամ կվադկոպտեր (Quadcopter), որը ոչ ոք և ոչ մի ռադար կամ պաշտպանական համակարգ չի կարող տեսնել ու թիրախավորել։  Որովհետև դա նորարարություն է: Ինովացիան դա անում է համակարգերի հետ, և սա է նրա բնութագիրը, նորարարությունն այն դյուրանցումն է, որին միշտ հղում է անում հեղափոխության առաջնորդը։ Եթե մենք այժմ նոր գիտությունների,ներառյալ  նանոտեխնոլոգիայի և ցողունային բջիջների ոլորտում առաջատար ենք, դա այս դյուրանցումների շնորհիվ է, քանի որ դրանք նոր գիտություններ են և նախկինում հասանելի չեն եղել մարդկանց»:

Սորենա Սաթարին՝ Այաթոլլահ Խամենեիի ներկայությամբ

 

 

Նա հավելել է.«Վերջին տարիներին  հեղափոխության սկզբի համեմատ,  գիտության ոլորտում զգալի աճ  է նկատվում, հատկապես վերջին 20 տարում այդ աճը շատ լուրջ է եղել։ Այս գործի հիմնական խթանիչ ուժը  եղել է հենց ինքը՝ այաթոլլահ Խամենեին»։ Սաթարին վկայակոչում է Գերագույն առաջնորդի նամակներից մեկը՝ ուղղված իր հորը՝ հանգուցյալ  գեներալ-մայոր Սաթարիին, որը բանակի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն էր: Նամակում ասված է. «Օդուժի  հետազոտությունները գտել են ամուր հիմքեր, և, ինչպես գիտեք, հետազոտությունն ինքնին գիտության առաջընթացի հիմքն է: Երբ զինված ուժերն ինքնաբուխ խորացած են գիտության մեջ, պետք է վստահ լինել, որ անկախությունը սոսկ անուն ու պահանջ չէ, այլ փաստ է։ Ես այս երևույթը հստակ տեսնում եմ  ռազմաօդային ուժերի մոտ և շնորհակալություն եմ հայտնում այս ոլորտի բոլոր գործիչներին, օդուժի հրամանատարին, ով մեծ ուշադրություն է դարձնում գիտությանն ու հետազոտությանը, ինքնաբավ ջիհադին, որը բարձրացրել է սեփական ուժերին հենվելու և ինքնավստահության առաջին դրոշը, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս առաջընթացին:  Կարևորն այն է, որ առաջին հերթին հավատաք, որ հիմա սկսել եք գործը և չմտածեք, որ ավարտել եք այն։ Երկրորդ հերթին հավատացեք, որ ձեր առաջընթացը կարող է շարունակվել»: 22.05.1994 

---

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը  երկրի գիտական ​​ցիկլում  պաշտպանել է այն օրենքները, որոնք  ըստ գիտության փորձագետների եթե չլինեին,  չէին իրականացվի  շատ աշխատանքներ: Ինչպես գիտելիքի վրա հիմնված ընկերությունների պաշտպանության մասին օրենքը, Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի կանոնները, էլիտաների համապարփակ ռազմավարական փաստաթուղթը, Ազգային էլիտար հիմնադրամի կանոնադրությունը և  բոլոր շտաբները, ներառյալ նանո շտաբը, կենսատեխնոլոգիայի շտաբը, ցողունային բջիջների շտաբը, օդատիեզերական շտաբը, եւ այլն:

Դոկտոր Սաթարիի խոսքով՝ այս շտաբների բոլոր փաստաթղթերը փոխանցվել են Մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդ, և  այաթոլլա Խամենեիի ծանուցմամբ,  օրենքի ուժ ստացել: Անգամ գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալի պաշտոնի  և Ազգային էլիտար հիմնադրամի ձևավորումն իրականացվել է իսլամական հեղափոխության առաջնորդի շնորհիվ։

Ահա թե ինչպես է Իրանում վերջին երկու տասնամյակում արագացել գիտության և տեխնոլոգիայի արտադրությունը և երկրին բերել զգալի ձեռքբերումներ։ Իրանն այժմ ցողունային բջիջների տեխնոլոգիայի և հետազոտության ոլորտում աշխարհի 10 լավագույն երկրներից մեկն է: Իրանցի հետազոտողները կարողացել են ցողունային բջիջներ օգտագործել նույնիսկ ոսկրածուծի փոխպատվաստման, մաշկի և սրտի վնասված հյուսվածքների վերականգնման ժամանակ: Նաև Սպահանի Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտում ցողունային բջիջների սիմուլյացիաներ են կատարվել։ Աչքի սիմետրիկ փոխպատվաստման մեջ ցողունային բջիջների օգտագործումը, պորտալարի ցողունային բջիջների բազմացումը քաղցկեղի կամ սրտի, նյարդի և ոսկրային վնասված հյուսվածքը բուժելու նպատակով, ողնուղեղի վնասվածքների վերականգնումը, և սաղմի ցողունային բջիջների մոդելավորումն ու արտադրությունն Իրանի  մեծ ձեռքբերումներից են նոր տեխնոլոգիաների ոլորտում: Ներկայումս  սաղմնային ցողունային բջիջները և կլոնավորման գիտությունը երկրում դարձել են տեղական գիտություն, և կենդանիների ինչպես, այծերի, ոչխարների և հորթերի կլոնավորումը, վերջին տարիներին հանգեցրել են նրան, որ Իրանը ցողունային բջիջիների ոլորտում ընդգրկվի  առաջատար երկրների շարքում: 

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուշադրության արդյունքը առաջընթաց է այն ոլորտում, որը մի կողմից դարերով հետ էր մնացել Իրանի բռնակալ ղեկավարների անփութության պատճառով, իսկ մյուս կողմից՝ իմպերիալիստական  աշխարհն ստեղծել էր գիտության արգելված գոտի։ Բայց ինչպես ընդգծել է Այաթոլլահ Խամենեին. «Այս ճանապարհն անցել է և իր ողջ կարևորությամբ եղել է միայն սկիզբ և ոչ ավելին: Մենք դեռ շատ հետ ենք աշխարհի գիտության գագաթներից: Մենք պետք է հասնենք գագաթներին։ Մենք պետք է անցնենք գիտության ներկայիս սահմանները ամենակարեւոր ոլորտներում»,- ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդը: