Այաթոլլահ Խամենեիի դերն Իրանի հաջողություններում (8)
Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության հպարտություններից մեկը գիտական ասպարեզում զարգացումն ու ակտիվ ներկայությունն է:
«Գիտությունն ու տեխնոլոգիան յուրաքանչյուր ժողովրդի տնտեսական հզորության հիմքերից են։ Հարուստ գիտելիքներ ու առաջադեմ տեխնոլոգիաներ ունեցող ժողովուրդը հարստություն է ձեռք բերում, հասնում է քաղաքական հասունության, դառնում արժանապատիվ և ունենում ամուր կամք: Գիտության և տեխնոլոգիայի առաջխաղացման կարևորությունից ելնելով ես զգայուն եմ դրա նկատմամբ: Կրկնում եմ՝ գիտությունը հզորություն ու հեղինակություն է, գիտությունը ուժ է, և պետք է հետևել գիտությանը։ Համալսարանական և գիտա-հետազոտական միջավայրերը պետք է մեծ ուշադրություն դարձնեն գիտության խնդրին»։
Այսօրվա հաղորդումը սկսեցինք Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքերով: Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի Իսլամական Հանրապետության պարծանքներից մեկը գիտական ոլորտում ակտիվ ներկայությունն ու զարգացումն է: Այս ոլորտում արագ առաջընթաց է գրանցվել: Մինչև 2017 թվականը (իրանական 1396 թ.) գիտական ոլորտում ավելի քան 300 հազար գյուտ է գրանցվել:
Ինչպես նաև, ըստ ISI գիտական տվյալների միջազգային բազայի՝ քանակական առումով Իրանը 2016 թվականին զբաղեցրել է 17-րդ տեղը, նույն թվականին երկրում ներկայացված հոդվածների թիվը կազմել է 43292: Բացի այդ, Իրանն աշխարհի լավագույն 25 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում ամենաշատ հղումներ ունեցող հոդվածների թվի առումով։
«Times» միջազգային կայքն ամեն տարի գնահատում և դասակարգում է աշխարհի լավագույն համալսարանները: Ըստ «Times»-ի 2018 թվականի վարկանիշային արդյունքների, Իրանն իր 18 լավագույն համալսարաններով աշխարհում զբաղեցնում է 17-րդ տեղը: Իսկ տարածաշրջանում առաջատար բուհերի քանակի առումով Թուրքիայից հետո, կարողացել է երկրորդ տեղն զբաղեցնել:

---
Հաղթանակից հետո Իրանի Իսլամական հեղափոխությունը նրանց, ովքեր իրենց պարտված էին համարել օտարների նկատմամբ, դարձրեց անկախ ու ինքնավստահ մարդիկ, որոնք ապավինելով Աստծուն, ապավինելով իրենց տաղանդներին և օգտագործելով իրենց ներքին ուժը, կարողացան կանգնել իրենց ոտքերի վրա և. շատ առումներով, հասնել նշանակալի հաջողությունների: Գիտական և տեխնիկական ոլորտներում արձանագրված այս առաջընթացը տարբերվում է բոլոր նախորդ դարերում գրանցված առաջընթացներից, և դա պայմանավորված է ժողովրդի մեջ գիտական և մշակութային անկախության գաղափարի ձևավորմամբ:
Իրանին Իրաքի կողմից պարտադրված պատերազմի բռնկումից հետո, բազմաթիվ աշակերտներ և ուսանողներ մեկնեցին ռազմաճակատ, և երիտասարդության գիտական ինքնավստահության մշակույթը տվեց իր պտուղները: Իրանական էլիտան հանդես եկավ իր տաղանդով, նախաձեռնություններով ու ստեղծագործություններով: Վերջին քառասուն տարիների ընթացքում Իրանում համալսարանական ուսումնասիրությունների աճը, և օլիմպիադաների ու փառատոնների անցկացումն ինչպիսիք են Խարազմի փառատոնը և գրական փառատոնները, ցույց են տալիս ինքնավստահության և սեփական ուժերին ապավինելու մշակույթի օրըստօրե կատարելագործումն ու վեհացումը:
Այաթոլլահ Խամենեիի կողմից գիտության և տեխնոլոգիայի կարևորումը պատճառ դարձավ, որ նրա առաջնորդության օրոք գիտությունն ու ուսանողը բարձր դիրք զբաղեցնեն երկրում և Իրանն ակնառու առաջընթաց արձանագրի բժշկության, նանոտեխնոլոգիայի, միջուկային տեխնոլոգիայի, ցողունային բջիջների, օդատիեզերական տեխնոլոգիաների և շատ այլ ոլորտներում: Որոշ նոր գիտություններում, ինչպես՝ ցողունային բջիջների ոլորտում արձանագրված գիտական մեծ ձեռքբերումների շնորհիվ, Իրանը գտնվում է այս ոլորտում ամենաառաջադեմ երկրների շարքում:
Հետաքրքիր է, որ այս հաջողությունների մեծ մասը պայմանավորված է երիտասարդ մասնագետներին ապավինելու փաստով, որոնց մշտապես խրախուսում և աջակցում է մեծարգո առաջնորդը: Միջուկային ոլորտում Իրանի լայնածավալ ձեռքբերումները, այդ թվում՝ Սպահանում, Նաթանզում, Արաքում, Բանդար Աբբասում, Ֆորդոյում միջուկային կենտրոնների հիմնադրումը և ուրանի հարստացման երկրորդ, երրորդ և ... սերունդների և ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրությունը, Արաքի ծանր ջրի կենտրոնի կառուցումը և. Իրանցի երիտասարդ սերնդի բարձր կարողությունների և կարողությունների խորհրդանիշն են, որոնք իրականացվել են Այաթոլլահ Խամենեիի գլխավորությամբ և ցույց են տալիս, որ երբ ժողովուրդն ունենա ազատ և անկախ կամք, տիրակալ համակարգերի մենաշնորհները և ֆիզիկական ու հոգեբանական խոչընդոտները չեն կարող փշրել ժողովուրդների կամքը:

---
Հատկանշական է, որ Այաթոլլահ Խամենեիի՝ գիտություն սովորելու նպատակը ոչ միայն գիտելիք ձեռք բերելն է, աշխատանք գտնելը, տեխնոլոգիայի զարգացումը և նյութական կյանքի հեշտացումը: Նա գիտության հիմնական գործառույթը համարում է հզորացումը։ Այդ իսկ պատճառով, ծանոթանալով աշխարհի նոր գիտություններին և գիտական ճյուղերին, և ապավինելով էլիտաների տաղանդին և գործադիր պաշտոնյաների ջանքերին, նյութական և հոգևոր աջակցություն ցուցաբերեց գիտական հաստատություններին ու կառույցներին և նրանց ուղղորդեց դեպի դյուրանցումներ: Դյուրանցում բառը նշանակում է այն ինչը,որ կարող է կարճացնել ճանապարհը և ստիպել մարդուն ավելի արագ հասնել նպատակակետին: Այսինքն՝առաջընթաց և նորարարություն։
Գիտության և տեխնոլոգիաների գծով փոխնախագահ և Էլիտաների Ազգային հիմնադրամի նախագահ դոկտոր Սորենա Սաթարին ասել է. «Գերագույն առաջնորդը գիտության և տեխնոլոգիայի ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպումներում հատուկ հետամուտ է լինում գիտական առաջընթացի հետ կապված հարցերին: Նա հետազոտողներին ցույց է տվել դյուրանցումները, ներառյալ նորարարություններից օգտվելը: Նորարարությունն ամեն ինչ փոխում է: Պաշտպանության ոլորտում, եթե ուզում ենք տանկեր ու ինքնաթիռներ կառուցել, մոտ ապագայում դրան չենք հասնի: Բայց դուք տեսնում եք ինչ-որ մեկը կառուցում է անօդաչու թռչող սարք կամ կվադկոպտեր (Quadcopter), որը ոչ ոք և ոչ մի ռադար կամ պաշտպանական համակարգ չի կարող տեսնել ու թիրախավորել։ Որովհետև դա նորարարություն է: Ինովացիան դա անում է համակարգերի հետ, և սա է նրա բնութագիրը, նորարարությունն այն դյուրանցումն է, որին միշտ հղում է անում հեղափոխության առաջնորդը։ Եթե մենք այժմ նոր գիտությունների,ներառյալ նանոտեխնոլոգիայի և ցողունային բջիջների ոլորտում առաջատար ենք, դա այս դյուրանցումների շնորհիվ է, քանի որ դրանք նոր գիտություններ են և նախկինում հասանելի չեն եղել մարդկանց»:
Նա հավելել է.«Վերջին տարիներին հեղափոխության սկզբի համեմատ, գիտության ոլորտում զգալի աճ է նկատվում, հատկապես վերջին 20 տարում այդ աճը շատ լուրջ է եղել։ Այս գործի հիմնական խթանիչ ուժը եղել է հենց ինքը՝ այաթոլլահ Խամենեին»։ Սաթարին վկայակոչում է Գերագույն առաջնորդի նամակներից մեկը՝ ուղղված իր հորը՝ հանգուցյալ գեներալ-մայոր Սաթարիին, որը բանակի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատարն էր: Նամակում ասված է. «Օդուժի հետազոտությունները գտել են ամուր հիմքեր, և, ինչպես գիտեք, հետազոտությունն ինքնին գիտության առաջընթացի հիմքն է: Երբ զինված ուժերն ինքնաբուխ խորացած են գիտության մեջ, պետք է վստահ լինել, որ անկախությունը սոսկ անուն ու պահանջ չէ, այլ փաստ է։ Ես այս երևույթը հստակ տեսնում եմ ռազմաօդային ուժերի մոտ և շնորհակալություն եմ հայտնում այս ոլորտի բոլոր գործիչներին, օդուժի հրամանատարին, ով մեծ ուշադրություն է դարձնում գիտությանն ու հետազոտությանը, ինքնաբավ ջիհադին, որը բարձրացրել է սեփական ուժերին հենվելու և ինքնավստահության առաջին դրոշը, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս առաջընթացին: Կարևորն այն է, որ առաջին հերթին հավատաք, որ հիմա սկսել եք գործը և չմտածեք, որ ավարտել եք այն։ Երկրորդ հերթին հավատացեք, որ ձեր առաջընթացը կարող է շարունակվել»: 22.05.1994
---
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը երկրի գիտական ցիկլում պաշտպանել է այն օրենքները, որոնք ըստ գիտության փորձագետների եթե չլինեին, չէին իրականացվի շատ աշխատանքներ: Ինչպես գիտելիքի վրա հիմնված ընկերությունների պաշտպանության մասին օրենքը, Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի կանոնները, էլիտաների համապարփակ ռազմավարական փաստաթուղթը, Ազգային էլիտար հիմնադրամի կանոնադրությունը և բոլոր շտաբները, ներառյալ նանո շտաբը, կենսատեխնոլոգիայի շտաբը, ցողունային բջիջների շտաբը, օդատիեզերական շտաբը, եւ այլն:
Դոկտոր Սաթարիի խոսքով՝ այս շտաբների բոլոր փաստաթղթերը փոխանցվել են Մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդ, և այաթոլլա Խամենեիի ծանուցմամբ, օրենքի ուժ ստացել: Անգամ գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալի պաշտոնի և Ազգային էլիտար հիմնադրամի ձևավորումն իրականացվել է իսլամական հեղափոխության առաջնորդի շնորհիվ։
Ահա թե ինչպես է Իրանում վերջին երկու տասնամյակում արագացել գիտության և տեխնոլոգիայի արտադրությունը և երկրին բերել զգալի ձեռքբերումներ։ Իրանն այժմ ցողունային բջիջների տեխնոլոգիայի և հետազոտության ոլորտում աշխարհի 10 լավագույն երկրներից մեկն է: Իրանցի հետազոտողները կարողացել են ցողունային բջիջներ օգտագործել նույնիսկ ոսկրածուծի փոխպատվաստման, մաշկի և սրտի վնասված հյուսվածքների վերականգնման ժամանակ: Նաև Սպահանի Ռոյան գիտահետազոտական ինստիտուտում ցողունային բջիջների սիմուլյացիաներ են կատարվել։ Աչքի սիմետրիկ փոխպատվաստման մեջ ցողունային բջիջների օգտագործումը, պորտալարի ցողունային բջիջների բազմացումը քաղցկեղի կամ սրտի, նյարդի և ոսկրային վնասված հյուսվածքը բուժելու նպատակով, ողնուղեղի վնասվածքների վերականգնումը, և սաղմի ցողունային բջիջների մոդելավորումն ու արտադրությունն Իրանի մեծ ձեռքբերումներից են նոր տեխնոլոգիաների ոլորտում: Ներկայումս սաղմնային ցողունային բջիջները և կլոնավորման գիտությունը երկրում դարձել են տեղական գիտություն, և կենդանիների ինչպես, այծերի, ոչխարների և հորթերի կլոնավորումը, վերջին տարիներին հանգեցրել են նրան, որ Իրանը ցողունային բջիջիների ոլորտում ընդգրկվի առաջատար երկրների շարքում:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ուշադրության արդյունքը առաջընթաց է այն ոլորտում, որը մի կողմից դարերով հետ էր մնացել Իրանի բռնակալ ղեկավարների անփութության պատճառով, իսկ մյուս կողմից՝ իմպերիալիստական աշխարհն ստեղծել էր գիտության արգելված գոտի։ Բայց ինչպես ընդգծել է Այաթոլլահ Խամենեին. «Այս ճանապարհն անցել է և իր ողջ կարևորությամբ եղել է միայն սկիզբ և ոչ ավելին: Մենք դեռ շատ հետ ենք աշխարհի գիտության գագաթներից: Մենք պետք է հասնենք գագաթներին։ Մենք պետք է անցնենք գիտության ներկայիս սահմանները ամենակարեւոր ոլորտներում»,- ասել է ԻԻՀ գերագույն առաջնորդը: