Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (12)
https://parstoday.ir/hy/radio/iran-i156390-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(12)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 05:02 Asia/Tehran

Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:

 

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Մեքենաշինության և ծանր մեքենաների պողպատե պրոֆիլներ արտադրող Նեքահ» գիտելիքահենք ընկերությունը:

«Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերությունը ներկայումս Իրանում պողպատե խողովակների և պրոֆիլների հիմնական արտադրողներից է։ Այս ընկերության արտադրած պողպատե խողովակները, բացի նավթի փոխադրման և ջրամատակարարման գծերում օգտագործելուց, օգտագործվում են նաև պողպատե կոնստրուկցիաների կառուցման մեջ։ Այս ընկերությունն իր գործունեությունը սկսել է 1995 թվականից՝ մասերի, արդյունաբերական մեքենաների արտադրության ոլորտում։ 2004թ.-ին  այս արդյունաբերական միավորի ընդլայնմանը և Մազանդարանի նահանգի Նեքահ արդյունաբերական քաղաք տեղափոխմանը զուգահեռ, ընկերության գործունեության շրջանակը նույնպես փոխվեց և այն անցավ  պողպատե խողովակների ու մասերի արտադրությանը, և նկատի առնելով ընկերության փորձը արդյունաբերական մեքենաների կառուցման ոլորտում, ERW խողովակների արտադրության գծի նախագծման, կառուցման և տեղադրման բոլոր փուլերը, ինչպես նաև ներսը դատարկ Hollow Structural Section, HSS, կառուցվածքային խողովակների արտադրումը կատարվել են այս ընկերության ինժեներների և տեխնիկների կողմից: 

«Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերություն

Որպես արդյունաբերության ոլորտում գիտելիքահենք միավորի` «Ֆուլադ Մաշին» ընկերության հաջողության կարևոր հիմնասյուներից մեկը հետազոտության և զարգացման և մեքենաշինության երկու ստորաբաժանումների անմիջական շփումն ու համատեղ համագործակցությունն էր, ինչը պատճառ դարձավ, որ գրանցված գյուտերի միջոցով, գաղափարները տեխնոլոգիայի վերածվեն։ Հետևաբար, կառուցելով նորարարական մեքենաներ և արտադրական գծեր և կիրառելով նորարարական մեխանիզմներ, ի լրումն էներգիայի և նյութերի սպառման զգալի օպտիմալացման, այն կարողացել է զգալիորեն բարձրացնել արտադրության արագությունը, որակը, արդյունավետությունը և արտադրանքի օպտիմալ կատարումը: Ընկերությունը միշտ համագործակցել է համալսարանների, միջազգային ընկերությունների, գիտատեխնոլոգիական պարկերի հետ և մասնակցել հարակից ցուցահանդեսների և կոնֆերանսների։

Այս առումով ընկերությունն ունի մի քանի նորամուծություններ և արտոնագրեր։ Այս ստորաբաժանման հիմնական նպատակները «Նեքահ Ֆուլադ Մաշին» ընկերության քաղաքականության շրջանակներում նոր գիտելիքների հայտնաբերումն է արդյունաբերական տեխնոլոգիական խնդիրների վերաբերյալ՝ արտադրանքի որակի բարելավման և նոր արտադրանքի նախագծման համար՝ գործընթացների և էներգիայի սպառման օպտիմալացման լուծումների հասնելու համար: Այս նպատակների հիման վրա մինչ այժմ «Նեքահ Ֆուլադ Մաշին» ընկերությունը կարողացել է արտոնագրել և արտադրել չորս արդյունաբերական գյուտեր։ Գլանափաթեթներով և դիֆերենցիալ մեխանիզմով պողպատե խողովակների պտտվող կտրող մեքենա, ուղղանկյուն ծանր պողպատի սնամեջ խողովակների արտադրություն ուղղակի մեթոդով (առանց կաղապարի փոխարինման), վերամբարձ կռունկ՝ ֆերմայի կառուցվածքով և ինքնակարգավորվող մեխանիզմով և հաստ պողպատե թիթեղների գլանային կոլեկցիոներ երեք մեխանիզմով այս ընկերության գյուտերից են: Ստորև կներկայացնենք այս նորամուծություններից մի քանիսի համառոտ ակնարկը:

«Ֆուլադ մաշին Նեքահ»  ընկերության արտադրանքները ներառում է պողպատե խողովակներ, պողպատե կոնստրուկցիաներ և մեքենաշինություն: Պողպատե խողովակները ներառում են սնամեջ շինարարական խողովակներ, եռակցված պողպատե խողովակներ և բետոնով լցված խողովակներ: Սնամեջ կառուցվածքային խողովակները բարձր ամրության, եռակցված պողպատե խողովակներ են, որոնք օգտագործվում են որպես կրող անդամ շենքերում և այլ կառույցներում և տարբեր արտադրանքներում: Այս խողովակները արտադրվում են կլոր, քառակուսի և ուղղանկյուն ձևերով և չափսերի լայն տեսականիով: Դրանց առավելությունները ներառում են գեղեցիկ տեսքը, ուժի և քաշի բարձր հարաբերակցությունը, ամրության ամբողջականությունը, ծախսարդյունավետությունը և վերամշակելիությունը: Այս ընկերության արտադրած բոլոր սնամեջ խողովակները եռակցված են և արտադրվում են երեք տեսակի պողպատից՝ տարբեր հաստություններով և տրամագծերով:

Սնամեջ կառուցվածքային խողովակներ

Սնամեջ կառուցվածքային խողովակները, հատկապես ուղղանկյուն ձևով խողովակները, սովորաբար օգտագործվում են եռակցված պողպատե կառույցներում՝ որպես տարբեր ուղղություններով հիմնական կրող անդամ: Քառակուսի և շրջանաձև խողովակները նույնպես շատ արդյունավետ են այս բազմաառանցքային բեռնման համար: Երկու կամ ավելի առանցքների երկայնքով այս խողովակների միատեսակ երկրաչափական հատկությունների շնորհիվ նրանք ունեն շատ լավ ամրություն, և այս հատկանիշի պատճառով այս խողովակները լավ տարբերակներ են սյուների համար: Դրանք նաև լավ դիմադրություն ունեն ոլորման ժամանակ:

Քառակուսի սնամեջ կառուցվածքային խողովակներ

Վերամբարձ կռունկը «Ֆուլադ մաշին Նեքահ»  ընկերության ևս մեկ արտադրանք է և արդյունաբերական միջավայրում կռունկի տեսակ, որն օգտագործվում է արդյունաբերության մեջ ծանր առարկաներ տեղափոխելու համար: Վերամբարձ կռունկների օգտագործումը, բացի շարժման հեշտությունից, ավելի քիչ տեղ է զբաղեցնում: Հեշտացնում է անցումը հիմնական տարածքով և ծածկում է ծանր տեխնիկայի ծախսերը: Խոշոր միջավայրերում, որտեղ ճշգրիտ շարժումներ են պահանջվում, վերամբարձ կռունկները ներկայացվում են որպես լավագույն ընտրություն:

«Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերությունը 2014թ. վերամբարձ կռունկների ժամանակակից դիզայնով նոր քայլ կատարեց մեքենաշինության արդյունաբերության և ծանր տեխնիկայի արտադրության մեջ։ Այս նորարարական կռունկի կառուցվածքը պատրաստված է սնամեջ պողպատե խողովակներով, որոնք արտադրվում են այս ընկերության կողմից:

Վերամբարձ կռունկ

Շինարարական կմախքը այս ընկերության մեկ այլ արտադրանք է: Շենքի կառուցումը կատարվում է մարդկային տարբեր կարիքները բավարարելու համար։ Շենքի ամրության, գեղագիտության և պատշաճ կատարման համար պատասխանատու են ինժեներները և ճարտարապետները: Արդյունավետ շենք ունենալու համար անհրաժեշտ է կառուցել դրա կմախքը՝ օգտագործելով համապատասխան նյութեր և պահպանելով տեխնիկական սկզբունքները։ Այսօր շինարարությունը կատարվում է երկու ընդհանուր ձևով՝ բետոնե կոնստրուկցիաներով և պողպատե կոնստրուկցիաների կիրառմամբ՝ շենքի մետաղական կառուցվածքը կառուցելու համար։ Բետոնե կոնստրուկցիաները, ընդհանուր առմամբ, ավելի տարածված են փոքր մասշտաբով և ավելի հաճախ օգտագործվում են, բայց իմանալով բետոնե կոնստրուկցիաների նկատմամբ պողպատե կոնստրուկցիաների պատրաստման առավելությունները, կարող են շատ հարցեր լուծել կառուցվածքի տեսակի ընտրության հարցում: Փորձառու ուժերի կիրառմամբ և որակի շարունակական հսկողությամբ ծանր կոնստրուկցիաների և հսկայական պողպատե տնակների նախագծումը, կառուցումը և տեղադրումը «Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերության կարևորագույն գործունեությունն է:

Շինարարության զարգացման և արդյունաբերականացման պատճառով շինարարության ժամանակակից մեթոդները պետք է աստիճանաբար փոխարինվեն ավանդական մեթոդներով։ Պողպատե կոնստրուկցիաները կարող են լինել այս ոլորտում լավագույն ընտրություններից մեկը՝ որպես հիմնական նյութ պողպատի օգտագործման շնորհիվ: Բարձր ամրությունը, եռակցվածությունը, ճկունությունը, միատարրությունը և առաձգականությունը պողպատի կարևորագույն առավելություններից են, որոնք հանգեցրել են պողպատե կառույցներում դրա օգտագործմանը: Համեմատած բետոնե կառույցների հետ՝ այս կառույցները կարող են ավելի լավ վարք դրսևորել անսպասելի իրադարձությունների դեմ, ինչպիսիք են երկրաշարժերը: Այս կառույցների արտադրության և զարգացման բարձր արագությունը նվազեցնում է վերջնական արտադրանքի կառուցման համար պահանջվող ժամանակը, ինչպես նաև այդ կառույցների օգտագործումը օգնում է շենքը դարձնել ավելի թեթև և բարձրացնել ամրությունը: Բետոնե կոնստրուկցիաների նկատմամբ պողպատե կոնստրուկցիաների առավելություններն են բարձր ամրությունը, միատեսակ հատկությունները, դիմացկունությունը, ճկունությունը, ամրացման հնարավորությունը, կատարման ավելի բարձր արագությունը, ցածր քաշը և ավելի քիչ տարածքի զբաղեցումը:

Նուր քաղաքում կառուցվածքային նախագծի իրականացումը 2017թ.

Տեխնոլոգիաների առաջընթացով, ինչպես նաև արդյունաբերական մեքենաների զարգացման ու օգտագործման և արտադրության մեջ դրանց առանցքային դերի շնորհիվ «Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերությունը ոչ միայն մեքենայացրել է արտադրական գործընթացը, ավելացրել է արագությունը, հզորությունը, որակը և ճշգրտությունը, այլ նաև օգտագործելով նորարարությունները, տեխնոլոգիաների օգտագործումը, սարքավորումների առավելագույն կիրառումը և աշխատանքի արտադրողականության բարձրացումը հաջողել է նոր փուլ մտնել արտադրական արդյունաբերությունում: Հենվելով երկար տարիների գիտելիքների և փորձի վրա՝ «Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերությունը նախագծել և արտադրել է իր բոլոր նորարարական ապրանքներն ու հատուկ մեքենաները՝ բարձր որակով ու անվտանգությամբ և գերազանց ու եզակի կատարողականությամբ:

«Ֆուլադ մաշին Նեքահ» ընկերությունն ունենալով  սարքակազմային հզորություն, ներառյալ CNC հաստոցներ և նախագծային բաժնում ծրագրակազմային գիտելիքներ,  արդյունաբերական մեքենաների արտադրության ոլորտում ունի ճշգրիտ, բարդ և ծանր մասեր արտադրելու ունակություն: Այդ նպատակով էլեկտրաէներգիայի ոլորտում ինքնաբավության հասնելու և նոր տեխնոլոգիաների և արդյունաբերական մեքենաների (օրինակ՝ էլեկտրական վահանակներ, կառավարման համակարգեր և այլն) կառավարման համար էլեկտրական և էլեկտրոնիկայի գործարանն ավելացրել է որպես մեքենաշինական հատվածի լրացնող փուլ: Ընկերության մեքենաների և հոսքագծերի առավելություններից է նորարարությունը և մեքենաշինության մեջ նոր մեթոդների ու հնարավորությունների կիրառումը, ինչը, բացի մաշվածության նվազեցման և շահագործման դյուրացման, հանգեցնում է էներգիայի սպառման զգալի կրճատմանը:

Մեքենաշինություն

Հարգարժան ունկնդիրներ շնորհակալություն ենք հայտնում մեզ ընկերակցելու համար։ Հրաժեշտ ենք տալիս ձեզ մինչև հաջորդ հաղորդում, որտեղ կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերություններին։ Տերն ընդ Ձեզ: