Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(12)
Ահաբեկչության և անապահովության խնդրի լուծումը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից ամենագլխավորը՝ օտարների ազդեցությանն ու միջամտությանը վերջ տալն է և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ամրապնդումը։
Տարածաշրջանում, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների վարքագիծը, հատկապես սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո, ապացուցում է, որ ԱՄՆ-ի ռազմական միջամտությունն ու ներկայությունը արևմտյան Ասիայում ահաբեկչական խմբավորումների կիրառմամբ նոր փուլ է մտել:Այս միջամտությամբ, ԱՄՆ-ը հավաքագրեց ԻԼԻՊ-ին և թաքֆիրական ահաբեկիչներին, և ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները ևս աշխատանքի մի մասը ստանձնելով գործնականում վերածվեցին տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչության մեքենայի։ Իրաքում և Սիրիայում, ԻԼԻՊ-ի սարսափելի ոճրագործությունները տարածաշրջանի ամենաաննախադեպ իրադարձություններից են, որոնք հետևանքն են՝ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային որոշ կառավարությունների համագործակցության ու միջամտության: Ամերիկացիները դավադրություն էին ծրագրել Իրաքի օկուպացումից հետո, այդ երկիրը մասնատելու նպատակով։
Այս գործընթացում, Սաուդյան Արաբիայի ղեկավարները, տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներին համահունչ, դարձան ագրեսիվ ագրեսորներ՝ Եմենում և Բահրեյնում, որպեսզի տարածաշրջանի ապակայունացման նախագիծը արագ թափով առաջ մղեն:
ԱՄՆ-ը արևմտյան Ասիայում ռազմական միջամտությամբ ,անմեղ ժողովրդին սպանելուց բացի ,աշխուժացրեց իր սպառազինության շուկան :
Ահլ ալ-Բեյթի համաշխարհային ասամբլեայի և Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միության անդամների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում,Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահվածքը տարածաշրջանում, երկու կարևոր հարցերի՝ «միջամտության» և «ներթափանցման» համատեքստում է բացատրել:
Նա ,իր ելույթում իսլամի ու իսլամական երկրների թշնամին է համարել ՝ ԱՄՆ-ի գլխավորած հեգեմոն համակարգը։
Հեղափոխության առաջնորդը հստակեցրել է.«Այս տարածաշրջանում ,թշնամու ծրագիրը հիմնականում երկու առանցքներով է ամրագրված: Իհարկե, այն ունի բազմաթիվ ճյուղավորումներ , սակայն գլխավորը , երկուսն են՝մեկը տարաձայնություն առաջացնելն է, մյուսը՝ ներթափանցումը:
Տարածաշրջանում ,թշնամու ծրագրի հիմքում են ընկած.«Տարաձայնություն առաջացնելը՝ տարաձայնություն կառավարությունների և ապա ժողովուրդների միջև, ժողովուրդների միջև տարաձայնությունը ավելի վտանգավոր է քան կառավարությունների միջև տարաձայնությունը , այսինքն ժողովուրդների հոգիները միմյանց նկատմամբ պղտորելով ,զայրույթ սերմանել տարբեր անվանումներով,մի օր ՝պանիրանիզմ, պան արաբիզմ, պան թուրքիզմ և մի օր սունի,շիա,թաքֆիրական և այլն, ամեն գնով փորձում են տարաձայնություն առաջացնել:Սա նրանց գործերի մի նմուշն է ,որոնց վրա խիստ աշխատում են »:
2001 թվականից, ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու պատրվակով ,այսինքն նույն ահաբեկչական խմբավորման, որը ըստ Թրամփի և Քլինթոնի ,հենց ԱՄՆ-ն է ստեղծել ,ահաբեկչությունը օգտագործել է, որպես գործիք, և ահաբեկչական այս խմբավորումներին ուղղված տարածաշրջանի որոշ երկրների աջակցությունը, հանգեցրել է ԻԼԻՊ-ի և տասնյակ այլ ահաբեկչական խմբավորումների ձևավորմանը։
ԱՄՆ-ի Հանրապետական սենատոր Ռաունդ Փաուելը ,ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունները և Սիրիայի ճգնաժամին չափից ավելի միջամտությունը, արևմտյան Ասիայում ահաբեկիչների համար ապահով ապաստարան ստեղծելու և Հյուսիսային Իրաքը խառնաշփոթի մատնելու գործոնն է համարել:Նա , ԻԼԻՊ-ի հզորացման պատճառներից մեկն է համարել՝ Սիրիայում այս խմբավորման դաշնակիցներին ամերիկյան զենքերի առաքումը եւ ասել է.«Սիրիայում ,ԻԼԻՊ-ը մեր դաշնակիցն էր:Դամասկոսի կառավարությանը հավատարիմ ուժերին հետ մղելու համար, մենք զինյալներին զենք ենք տվել և նրանց համար անվտանգ վայր ստեղծել Սիրիայում։Իմ կարծիքով՝ Սիրիայում մեր միջամտությունը հանգեցրեց Իրաքի ներկայիս իրավիճակին»:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Էդվարդ Սնոդենի կողմից այդ երկրի հետախուզական մարմինների դեմ կատարված բացահայտումներում,կապված ԻԼԻՊ-ին և ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու առումով ԱՄՆ-ի դերակատարության մասին ,նշվել է.«ԱՄՆ-ի,Բրիտանիայի և սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպությունները դերակատար են եղել ԻԼԻՊ-ի ձևավորման հարցում և «մեղվի պեթակ»գործողության ընթացքում կազմավորել են ԻԼԻՊ-ը»:
ԱՄՆ-ը երբ տարածաշրջանում ձախողված գտավ իր կողմից ահաբեկիչներ դաստիարակելու քաղաքականությունը, Թրամփի ուղղակի հրահանգով ,բացահայտ ոճրագործությամբ,ահաբեկչական ակտով սպանեց Ղոդս ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին ,ով տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի և խաղաղության խորհրդանիշն էր:
2020 թվականի հունվարի 3-ին ,ԱՄՆ-ի բանակը Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ահաբեկչական հարձակմամբ, ԱԹՍ-ով թիրախ դարձրեց Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին:
Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանին , Աբու Մեհդի Ալ Մոհանդեսը և իրենց զինակիցները տարածաշրջանում մեծ դեր ստանձնեցին թշնամու դեմ պայքարում, ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի ոչնչացման և ԱՄՆ-ի ու սիոնիզմի տարանջատող ծրագրերի չեզոքացման առումով: Ահաբեկչական այդ ակտը ապացուցեց ,որ ԱՄՆ-ը խիստ մտահոգ է տարածաշրջանում Դիմադրության ընթացքի զարգացման և ԻԼԻՊ-ի ոչնչացման հարցով:
Պաղաղության ամերիկացի ակտիվիստ և հակապատերազմ ազգային միասնական կոալիցիայի ամերիկայան խմբի անդամ Ջո Լոմբարդը ասում է.«Անցյալ տասնամյակներում , միացյալ նահանգները հովանավորել է ահաբեկչական խմբավորումներին: Նախ Աֆղանստանում Ուսամմա Բին Լադենին հովանավորելով ,ապա ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական նպատակների առաջտարման և տարածաշրջանում ճգնաժամ ստեղծելու համար ահաբեկչական խմբեր ստեղծելով»:
Ամերիկացի տեսաբան և փիլիսոփա Նուամ Չամսկին ևս մի հոդվածում ,վկայակոչելով այլ երկրներում CIA-ի լրտեսական կազմակերպության մահացու գործողությունները ,ԱՄՆ-ին համարում է աշխարհում ահաբեկչության ղեկավարը:
Իր հոդվածում ,Չամսկին անդրադառնալով Սիրիայում ու Իրաքում ,ԱՄՆ-ի միջամտություններին , ռազմական սադրանքներին և ԻԼԻՊ-ին հովանավորելուն ասում է.«ԻԼԻՊ-ը, ինչպես և ահաբեկչական մյուս խմբավորումները, տարածաշրջանում ձևավորվել և հզորացել են,ԱՄՆ-ի ռազմական ագրեսիայի հետևանքով»:
Հրապարակային ուսումնասիրությունները ապացուցում են , որ ԱՄՆ-ը վերջին ժամանակաշրջանի ավելի քան 100 պատերազմներում, կա՛մ պատերազմող կողմ է եղել, կա՛մ առանցքային դեր է խաղացել:Այս խնդիրը պարզում է ,որ տարածաշրջանային պատերազմների վրա մեծ ազդեցություն են ունեցել ԱՄՆ-ի քաղաքական նպատակները: