Պայծառ ապագա(22)
https://parstoday.ir/hy/radio/iran-i156400-Պայծառ_ապագա(22)
Այս թողարկման ընթացքում կխոսենք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում զինված ուժերի իրավիճակի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 05:13 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կխոսենք Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում զինված ուժերի իրավիճակի մասին:

Բարև Ձեզ սիրելի բարեկամներ,ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը:Հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության հեռանկարն ուրվագծելու համար, անցած 43 տարիների ընթացքում Իսլամական հեղափոխության  ձեռքբերումներին:Նախորդ  հաղորդումներում , խոսել ենք ՝Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանի առաջընթացի մասին՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության ու բուժման , տրանսպորտի և արդյունաբերության զարգացման տարբեր ոլորտներում: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք մեկ այլ կարևոր առաջընթացի  մասին, որը  ռազմական արդյունաբերության ոլորտի առաջընթացն է:Իսլամական հեղափոխությունը ,Իրանի զինված ուժերին շնորհեց վեհություն  ու հպարտություն և օտար բանակներից 200-ամյա կախվածությունից հետո ,անկախություն պարգևեց  Իրանի զինված ուժերին:Իրանի զինված ուժերի կախվածությունն արտերկրից, Փահլավիի ժամանակաշրջանում, հասել էր շատ նվաստացուցիչ մակարդակի և Իրանի համար սպառազինությունների գործարքի երկու կողմերն էլ ամերիկացիներն էին:Նրանք ,որպես կցորդներ պատվիրում էին զենքը, վաճառում զենքը և  հաստատում զենքի որակը:Իրանի իշխանությունը այն աստիճանի անկարող էր վերահսկել իր զինված ուժերին ,որ երբեմն Մոհամադռեզա Փահլավին ,ամերիկացիների մասին գանգատվում էր մորն ու կնոջը ,թե՝Իրանի բանակի միավորները առանց իր տեղեկության գործուղվել  են այլ երկրներ:  Այդ մասին նշված է Թագավորի և իր գերդաստանի հուշերի գրքում: Այսօր ոչ մի երկիր, բացի մի քանի խոշոր համաշխարհային տերություններ, չունեն Իրանի պաշտպանական անկախությունը իրենց դոկտրինայում , ռազմավարության, ուսուցման, կառուցվածքների և ռազմական դաշինքներին չմիանալու առումով , և բոլոր մյուս երկրները կախված են այս բոլոր ասպեկտներում կամ դրա որոշ բաժիներում: Թագավորների բռնապետությունն ու անհեռատեսությունը ,թագավորական համակարգի պատմության ընթացքում ,բազմաթիվ պարագաներում ,երբ Իրանը ծավալուն հարձակումների թիրախն էր դարձել պատճառ էին դարձել, որ զինված ուժերը ձախողեն, չնայած նրանց տրամադրության տակ եղած հսկայական սպառազինությանը և տեխնիկային:Ցարական Ռուսաստանի հարձակումների դիմաց Իրանի ռազմական ուժերի պարտությունը և  որպես վերջին պարագա՝  դաշնակիցների կողմից Իրանի  ողջ տարածքի գրավումը առաջին համաշխարհային պատերազմում Ռեզա շահի և երկրորդ համաշխարհային պատերազմում նրա իրավահաջորդի օրոք՝ առանց նույնիսկ մեկ գնդակի արձակմամբ:

Իրանի թագավորական  բռնապետական ​​վարչակարգերի  կառավարման համակարգը այնպիսին էր , որ վերջին 300 տարվա ընթացքում ամեն անգամ, երբ Իրանը ենթարկվում էր օտար ուժերի ներխուժման, Իրանի մի մասը մասնատվում ու թալանվում էր։Վերջին երեք դարերում Իրանի տարածքը 3,7 միլիոն քառակուսի կիլոմետրից նվազել է 1,7-ի, իսկ տարբեր նահանգներ  անջատվել են Իրանից ,հանձնվել են հարևան երկրներին կամ դարձել անկախ երկիր։Դրանցից վերջինը Իրանի տասնչորսերորդ նահանգի անջատումն էր 1971 թվականին Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք և դրա վերափոխվելը Բահրեյնին: Ռեզա շահի և նրա որդու 57-ամյա կառավարման ընթացքում, Իրանի զինված ուժերը կապված էին Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի հետ և Իրանի ազատատենչներին ճնշելուց բացի ,օգտագործվում էին նաև Վիետնամի,Օմանի,և Պաղեստինի իրավազրկված ու ազատատենչ ժողովուրդներին ճնշելու համար,որը  խայտառակություն էր Իրանի ժողովրդի համար: Բայց այսօր, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պարծանքն ՝ճնշվածներին պաշտպանելն ու կայսերապաշտներին  դիմակայելն է:Իրանի զինված ուժերի ազատագրումը թագավորների ու օտարների լծից , և նրանց  կապը Իրանի ժողովրդի  հետ, այնպիսի արժանապատվություն և հեղինակություն շնորհեց Իրանի զինված ուժերին, որ նրանց դարձրեց անպարտելի ուժ ,և վերջին հարյուրամյակների ընթացքում առաջին անգամը լինելով,  աշխարհի բոլոր տերությունների աջակցությամբ թշնամիների ներխուժումը ձախողվեց՝ առանց Իրանի տարածքից անգամ մի  թիզ բաժանվելու: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,միանգամայն բացառիկ երևույթով, Սադամի բռնապետական ​​վարչակարգը, արևմուտքի և արևելքի երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և Խորհրդային Միության և նրանց կապված  56 երկրների աջակցությամբ, հակառակ իրենց բոլոր հիմնարար տարբերություններին , հարձակվեց  Իրանի վրա և նրանք միասնաբար երդվեցին ոչնչացնել Իրանը: Բայց Իսլամական հեղափոխության հովանու ներքո ,Իրանի զինված ուժերը, ապավինելով Աստծո հավերժական զորությանն ու Իրանի ժողովրդի լիակատար աջակցությանը,ութ տարի անց հաղթեցին Սադամի ռեժիմին և արևմտյան ու արևելյան բլոկներում նրա հովանավորներին և  նույնիսկ Պարսից ծոցում դիմակայելով   ԱՄՆ-ի նավատորմին ,կարողացան կանխարգելիչ քայլեր ձեռնարկել: Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի փայլուն հաղթանակները ութամյա սրբազան պաշտպանության տարիներին ,ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ագրեսոր նավատորմին դիմակայելը և նրանց կարողականությունը ներքին անվտանգությունը ապահովելու առումով Իրանի զինված ուժերը դարձել են ոգեշնչող ուժեր աշխարհի բոլոր ազատատենչ ժողովուրդների համար : Լիբանանի Հիզբոլլահը, Պաղեստինի  ջիհադական ուժերը, Սիրիայի ժողովրդական բանակը , Իրաքի՝Հաշդ  ալ-Շաբին,Եմենի՝  Անսարալլահը  ոգեշնչված  Իրանի զինված դիմադրական ուժերի մտածելակերպիով ռազմավարություններով, կազմակերպվածությունով եւ մարտավարությունով, չեղարկել են ԱՄՆ-ի  եւ սիոնիստական ​​ռեժիմի անպարտելիության լեգենդը, եւ իրենց երկրների համար ստեղծել ամենապանծալի  սխրագործությունները:

ԱՄՆ-ի անպարտելիության առասպելի վերջը

Իսլամական Հանրապետության զինված ուժերի գաղափարական ու ժողովրդական լինելը ,նրանց դարձրել է անպարտելի ուժ և Իրանի Իսլամական հանրապետությունը պաշտպանելու գործում ժողովրդի անձնուրաց ներգրավվածությունը,աշխարհում աննախադեպ երևույթ է: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,ժողովրդական ինքնակամ գործակցությունը՝ Բասիջի շրջագծում ,Իրանում պաշտպանական աննախընթաց երևոյթ ձևավորեց: Մոդել ,որը երաշխավորում է ժողովրդի նվիրյալ ներգրավվածությունը պայքարի առաջնագծից մինչև աջակցությունների խորքը: Բասիջի ժողովրդական ուժերը ,ոչ միայն պաշտպանական ուժերի ամենապանծալի ջախջախիչ ուժերն են , այլ նրանք  իզորու են  իրականացնել ռազմական բոլոր ոլորտները,  սկսած ՝տեղեկատվությունից մինչև բուժման ու առողջապահության բնագավառում շտապ օգնություն և պարենի,զինամթերքի ու սարքավորումների ապահովում: Իրանի ողջ աշխարհագրական տարածքում Իսլամական հեղափոխությունը պաշտպանող ժողովրդական հավաքազորային ուժերի ներկայությունը, զրոյականի է հասցրել օտարերկրյա մարտական ​​ստորաբաժանումների յուրաքանչյուր  ներթափանցման հնարավորությունը։Իսլամական հեղափոխության առաջին տարիներին ,Իրանը անապահով դարձնելու  նպատակով իմպերիալիստների ծավալուն դավադրությունների դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ժողովրդական և համապարփակ պաշտպանությունը ,ներքին պաշտպանական գործողությունների  նոր օրինաչափություն դրսևորեց ,որը  եզակի է աշխարհում։Օրինաչափություն , որում առանց քաղաքներն ու գյուղերը ավերելու  և խաղաղ բնակչությանը զոհեր պատճառելու ,որոնց հակահեղափոխական տարրերը օգտագործում էին, որպես խրամատ ,հակահեղափոխական տարրերին  ջախջախեց մարդկային գործեղանակերով ,ժողովրդական  կառույցներով և ժողովրդի ուժին ապավինելով և Իրանի սահմանային ամենահեռավոր տարածքներում հաստատեց ժողովրդական կայուն անվտանգություն:Իրանի զինված ուժերի ինքնաբավության գաղափարը ձևավորվել է 1979 թվականին՝ ոգեշնչված Իսլամական հեղափոխության  հիմնադիր լուսահոգի՝  Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ և վերածվել ՝ գիտելիքի, տեխնոլոգիայի և արդյունաբերության հզոր կաղնու: Իրանի Իսլամական Հանրապետության ուժի կառուցվածքում տեղայնական  զենքերի բազմազանությունն աշխարհում եզակի է, բացառությամբ մի քանի գերտերությունների, և Իրանը պատրաստում է ամենաբարդ զենքերը, լինեն դրանք  ծովի հատակում օգտագործվող մինչև տիեզերքից այն կողմ:Իսլամական հեղափոխության հովանու ներքո ,այսօր Իրանի սպառազինության արդյունաբերությունը ,սկսած թեթև զենքերից, ականանետներից, թնդանոթներից, հակատանկային հրթիռներից, թեւավոր և «երկիր-երկիր» բալիստիկ հրթիռներից, հակաօդային պաշտպանության համակարգերից,ափից ծով և ծովից ծով հրթիռային համակարգերից, գերժամանակակից նավերից, գերժամանակակից արագընթաց նավակներից, մինչև խոշոր ռազմանավեր, օդանավեր և սուզանավեր, տանկեր և անձնակազմի փոխադրիչներ, հեռահաղորդակցության և անլար սարքավորումներ և էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ,Իրանում է կատարում դրանց նախագծումը,պատրաստումը ,հանձնումն ու շահագործումը:Իրանում են պատրաստվում  ամենաբարդ և ճշգրիտ սպառազինության համակարգերը, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, ներառյալ նախնական  նախազգուշացման ռադարները, հետապնդման ռադարները, հրթիռները, հրամանատարության և կառավարման համակարգերը, տեսախցիկները, թնդանոթները և այլն ,դրանք լինեն կարճ  հեռահարությամբ ,միջին  հեռահարությամբ կամ երկար հեռահարությամբ: Համակարգեր, որոնք հայտնաբերում են ամենափոքր ռազմական ինքնաթիռները 200 կմ հեռավորության վրա և զենքի հեռահարության սահմաններում հետապնդում այն ,և ոչնչացնում են գերձայնային արագությամբ շարժվող կործանիչը եռաչափ տրամագծում :