Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (49)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Մուսլիմ Իբն Աղիլ ռազմական գործողությունից հետո երկրորդ սահմանափակ գործողության մասին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի հարավում ռազմական մեծ գործողությունների շարքից հետո իրականացված առաջին սահմանափակ գործողության՝ Մուսլիմ Իբն Աղիլ ռազմական գործողության հետևանքների ու Սադդամի բաասական ռեժիմի հակազդեցության մասին: Մուսլիմ Իբն Աղիլ ռազմական գործողության մեկնարկից հետո Սադդամի Բաասական ռեժիմը սկսեց քարոզչություն իրականացնել իրեն խաղաղատենչ և Իրանին ռազմատենչ ներկայացնելու համար: Հաշվի առնելով այն փաստը, որ ՄԱԿ-ը գտնվում էր Սադդամի աջակիցների հսկողության տակ նրանք վավերացրին թիվ 522 նոր բանաձևը: Այս բանաձևում «Պատերազմ» բառի փոխարեն օգտագործվել էր «Իրանի ու Իրաքի միջև իրավիճակը» խորագիրը և ցավ հայտնելով երկու երկրների միջև հակամարտության ընդլայման կապակցությամբ, որը հանգեցրել էր ծանր ու մեծ վնասների , ՄԱԿ-ը հակամարտ կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ միջազգայնորեն ճանաչված սահմաններ: ՄԱԿ-ը նաև ողջունել էր Իրաքի կողմից 514 բանաձևի ընդունումը: Բանաձևում նաև ընդգծվել էր ՄԱԿ-ի դիտորդներ ուղարկելու որոշման անհապաղ իրականացման անհրաժեշտությունը՝ վերանայելու, հաստատելու և վերահսկելու հրադադարը և զորքերի դուրսբերումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ արեցին 72 ժամվա ընթացքում զեկուցել ԱԽ-ին այս բանաձևի կատարման վերաբերյալ։ Ինչպես նախորդ բանաձեւերում, այս բանաձեւը չէր անդրադարձել Իրանի պահանջներին, պատերազմը նախաձեռնողին եւ Իրաքի կողմից Իրանին հասցված վնասները փոխհատուցելու հարցին: ԻԻՀ-ն այս բանաձեւը համարեց կողմնակալ և մերժեց այն։ Այդ ժամանակից ի վեր, սահմանի շրջակայքում գտնվող քաղաքների և գյուղերի բնակելի տարածքների վրա հարձակումներից բացի, Սադամի վարչակարգը ընդլայնել էր հրթիռային հարվածների և օդային հարվածների իր շրջանակը դեպի ավելի հեռավոր քաղաքներ:
Մուսլիմ Իբն Աղիլի գործողությունից հետո պարզ դարձավ, որ ոչ Իրաքի Բաասական ռեժիմը, ոչ էլ նրա հովանավորները չեն ձգտում արդար խաղաղության, ագրեսորի դատապարտման և պատերազմի վնասների փոխհատուցման: Հետևաբար հանձնվելու հարցում Իրաքին պարտադրելու հարցում ռազմական գործողությունների շարունակությունը Իրանի համար ամենակարեւոր լուծումն էր։ Սրանից ելնելով նախագծվեց Մուհարրամ ռազմական օպերացիան: Գործողությունը սկսվեց 1982 թվականի նոյեմբերի 1-ին Մուսյան շրջանում և Դեհլորանի հարավային շրջաններից մինչև Ֆաքքեհ: Մուհարրամի օպերատիվ տարածքը լեռնային տարածք է և գտնվում է Դեհլորանի հարավ-արևելքում՝ Էյն Խոշ առանցքի արևմուտքում։ Բաասական թշնամին, վերահսկելով այդ տարածքի ռազմավարական բարձունքները, որոնք պատկանում են ԻԻՀ-ին, պահպանել էր բազում առավելություններ: Այս գործողության նպատակն էր ազատագրել Համրինի բարձունքներն ու լեռները Դեհլորանի հարավում և Ֆաքքեի և Դեհլորանի միջև ընկած հատվածում: Իրականում այս գործողությունը Ֆաթհ Ալ-Մոբին գործողության շարունակությունն էր, որը կարող էր ավարտին հասցնել այդ օպերացիայի նպատակները։ Այս շրջանի արևմուտքում են գտնվում Իրաքի Ալ-Ամարա և Ալի Ղարբի քաղաքները ու նաև Տիգրիս գետի արևելյան ափերը։ Իրանի համար ամենակարեւոր թիրախը Տիգրիս գետի արեւելյան ափն էր՝ Ալ-Ամարա եւ Ալի Ղարբի քաղաքների միջեւ։ Այս երկու քաղաքների պահպանումը կարեւոր էր նաեւ Իրաքի կառավարության համար։ Մուհարրամի գործողությունը նախագծվել է մի քանի առանցքներով և մի քանի փուլով։ Գործողության առաջին փուլը սկսվեց զգալի արագությամբ և անսպասելիությամբ, այնպես որ գործողության մեկնարկից կես ժամ չանցած իրանական ուժերը կարողացան մեկ առանցքի վրա գերեվարել իրաքյան մի շարք ուժեր, իսկ մի այլ առանցքում մի բրիգադից ավելի զինված ուժեր իրենց զինտեխնիկայով հայտնվեցին իրանական ուժերի պաշարման օղակում և նրանց մեծ մասը գերեվարվեց։ Գործողությանը մասնակցող չորս ենթակայաններից երեքը գրավեցին իրենց թիրախների նույնիսկ սպասվածից ավելի: Սակայն Դեյրաջ գետի հորդման եւ ուժերի մանեւրող ստորաբաժանումներին աջակցելու որոշ դժվարությունների պատճառով 4-րդ Բազայի ստորաբաժանումները չկարողացան ամբողջությամբ գրավել իրենց թիրախները:
Այս գործողության ընթացքում Իրանն օգտագործել է 60 հետևակային գումարտակ, այդ թվում՝ 52 գումարտակ ԻՀՊԿ-ից, 8 գումարտակ՝ բանակից և ժանդարմերիայից, մինչդեռ իրաքյան բանակի ռազմական ուժերը գնահատվում էր 20 գումարտակ։ Այս գործողության ընթացքում իրանական ուժերը ունեին 6 տանկային գումարտակ՝ ընդդեմ իրաքյան 10 տանկային գումարտակի և 3 տեխնիկական գումարտակ՝ ընդդեմ Բաասական բանակի 7 տեխնիկական գումարտակի։ Օդուժը նույնպես մասնակցել էր գործողությանը 10 «Կոբրա» ուղղաթիռներով, տասը 214 ուղղաթիռներով և 4 «Շինոք» ուղղաթիռներով։ Շահագործման համար նախատեսված էր նաեւ 110 ինժեներական սարք։ «Մուհարրամ» գործողությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունեցավ և մեծ կորուստներ պատճառեց իրաքյան հետևակային և տեխնիկական ստորաբաժանումներին: Այս գործողության ընթացքում 100 կիլոմետր երկարությամբ Էյն Խոշ-Դեհլորան ճանապարհը դուրս եկավ Բաասական ագրեսորների տեսադաշտից։ Մուսյան, Դեհլորան և Էյն Խոշ քաղաքները դուրս եկան հրետանու կրակի տակից և ազատագրվեց Համրինի լեռնաշղթան։ Ազատագրվեցին նաև Մուսյանի նավթային պաշարները, Բայաթի և Զաբիդատի և պոմպակայանի նավթային ավազանները և մոտ 70 նավթահոր, և ապահովվեց 50 կմ երկարությամբ սահմանի մի մասի անվտանգությունը։ Մուհարրամ գործողության ընթացքում ազատագրվեց երկրի մոտ 550 քկմ. իսկ Իրաքի տարածքից մոտ 330 կիլոմետր ընկավ իրանական ուժերի վերահսկողության տակ: Նաև գերեվարվեցին 3400 բաասական զինվորներ, 7000-ը սպանվեցին և վիրավորվեցին: Իրանական ուժերը բռնագրավեցին 150 տանկ, 250 զրահամեքենա և 106 մմ տրամաչափի 51 հրացան և մի քանի «Մալիոտկա» հրթիռային կայաններ և մի շարք զենիթային զենքեր ու ականանետեր։ Շուրջ 530 իրանցի մարտիկ նահատակվել է, ևս շատերը վիրավորվել են։ Մուհարրամ օպերացիան ԻՀՊԿ-ին դրդեց փոքր-ինչ ընդլայնել իրենց ստորաբաժանումները:
Մուհարրամ օպերացիան հասավ իր հիմնական նպատակներին և կարևոր հաղթանակ գրանցեց ճակատներում։ Մուսլիմ Իբն Աղիլ օպերացիայի հաջողությունից հետո այս գործողությունը հետագա հաղթանակների հույսեր արթնացրեց: Ըստ այդմ, Իմամ Խոմեյնին գործողությունն անվանել է «Մուհարրամի մեծ նվաճում»: Մուհարրամի օպերացիայից հետո Իմամ Խոմեյնին մի ֆեթվայում հայտարարեց.«Այս պահին բոլոր նրանք, ովքեր ուժ ունեն ռազմաճակատ գնալու, պետք է գնան: Նրանք պետք է դիմեն պատասխանատուներին, իսկ եթե գտնում են, որ ճակատում իրենց կարիքն ունեն պետք է գնան ռազմաճակատ: Սա բոլոր գործերից ավելի կարևոր է»: Ռազմադաշտում իրանական ուժերի յուրաքանչյուր գրոհից հետո իրաքյան բաասական բանակը սկսեց հարձակումներ գործել սահմանամերձ քաղաքների որոշ բնակելի թաղամասերի վրա: Մուհարրամի գործողությունից հետո Դեզֆուլ քաղաքը կրկին հայտնվել է հեռահար հրթիռների թիրախում։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնին արձագանքելով քաղաքները թիրախավորելու և խաղաղ բնակիչներին սպանելու Սադամի վախկոտ գործողություններին, ասել էր.« Սադամը ձախողվել է բոլոր ճակատներում.... Իր հեռահար զենքերով նա թիրախ է դարձնում հասարակության այս զրկված մարդկանց, այս զրկված արաբական քաղաքներին կամ Իրանի այլ քաղաքներին..... երբ պարտվում է.... Սպասեք, Աստված մի արասցե եթե նա կարողանա, սահմանամերձ քաղաքներում հանցագործություն կանի իսկ բարեկամներն ու մոնաֆեղներն էլ ներսում ։ Եվ սա պարտությունից մտքերը տարհամոզելու համար է: Միաժամանակ նույն «Մուհարրամ» գործողության ընթացքում Իրանի զինված ուժերն առաջ են շարժվել և դուրս մղել նրանց երկրից։ Իհարկե, մի քիչ դեռ կա.... Իր ելույթում Սադամն ասաց, որ Իրանը հարձակվեց, բայց մենք հաղթեցինք նրանց»: