Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում (13)
https://parstoday.ir/hy/radio/iran-i156758-Գիտելիքահենք_տնտեսությունն_Իրանում_(13)
Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2021 11:19 Asia/Tehran

Ողջույն սիրելի ունկնդիրներ: Ներկայումս «ռեսուրսները» չեն դիտվում որպես արդյունաբերական տնտեսությունների հիմք, այլ դրանց փոխարինման է եկել մտավոր կապիտալը: Այդ իսկ պատճառով այն կազմակերպությունները և կենտրոնները, որոնք գործում են «գիտելիքի» հիման վրա և կոչվում են գիտելիքահենք ընկերություններ, հանդիսանում են երկրի տնտեսական զարգացման կենսական գործոն:

Շաբաթական հեռարձակվող «Գիտելիքահենք տնտեսությունն Իրանում» հաղորդաշարի շրջանակներում, ծանոթանում ենք գիտելիքահենք տնտեսության, գիտելիքահենք հիմնարկների ու ընկերությունների, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության և տնտեսական աճի միջև գոյություն ունեցող կապի հետ:

Նախորդ հաղորդումներում ծանոթացանք Իրանում գիտելիքահենք մի քանի ընկերությունների գործունեությանը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք «Դանեշ Թաջհիզ Ֆարզանե» և «Օմիդան Մանզումե Գոսթարեշ Էթելաաթ» գիտելիքահենք ընկերությունները:

«Դանեշ Թաջհիզ Ֆարզանե» ընկերությունը լաբորատոր սիմուլյատորների արտադրության արդյունաբերությունը պահպանելու և կատարելագործելու նպատակով  2012թ. սկսել է իր աշխատանքը: Ընկերության կարևորագույն գործունեությունն ու ծառայություններն են իրական և վիրտուալ սարքավորումների և լաբորատորիաների նախագծումն ու արտադրությունը, ինչպես նաև ժամանակակից գիտելիքներին և տեխնոլոգիաներին համապատասխան արդյունաբերական կրթական սարքավորումների նախագծումն ու պատրաստումը: Այս ընկերությունը 2017թ. որպես գիտելիքահենք 2-րդ տիպի արտադրական ընկերություն ստացել է իր լիցենզիան այս ոլորտում։

«Դանեշ Թաջհիզ Ֆարզանե» ընկերությունն առաջին անգամ Իրանում արտադրել է ինժեներական տեխնիկական լաբորատորիաների սիմուլյացիաներ՝ Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի հետ գիտելիքահենք համագործակցության արդյունքում: Կրթության մեջ սիմուլյատորների օգտագործումը արդյունավետ քայլ է կրթական նպատակներն առաջ տանելու և ուսանողների ուսումն արագացնելու համար: «Դանեշ Թաջհիզ Ֆարզանե» ընկերությունը և Techno Education վաճառքի ապրանքանիշը փորձում են արդյունավետ քայլեր անել կրթության բարելավման ուղղությամբ։ Ընկերության անդամների բազմամյա փորձը լաբորատոր սարքավորումների արտադրության և համալսարանական ուսուցման ոլորտում, ի թիվս այլ առանձնահատկությունների, ընկերության արտադրանքը դարձրել է ամբողջովին եզակի, և ընկերությունը հանդիսանում է Worlddidac կրթական ստանդարտների աշխարհի խոշորագույն ասոցիացիայի անդամ:

Այս ընկերությունը գիտելիքահենք ընկերություններից է, որը տեղակայված է Իրանի գիտատեխնիկական պարկում, որը համագործակցության պայմանագիր ունի Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի հետ և ակտիվ է տեխնիկական ու ինժեներական բոլոր ոլորտներին առնչվող լաբորատոր և արտադրամասային սարքավորումների նախագծման և արտադրության մեջ՝ համաձայն միջազգային չափանիշների: Ընկերության ամենակարևոր առաքելությունը վիրտուալ լաբորատոր արդյունաբերության ստեղծումն է։ Վիրտուալ լաբորատոր արդյունաբերությունները իրականում իրական լաբորատոր սարքերի սիմուլյատորներ են: Զարգացած երկրներն իրենց կրթական համակարգն ուղղորդում են դեպի վիրտուալ լաբորատոր ոլորտների կիրառում, քանի որ շատ ցածր և անհավանական ծախսերով նրանք կարող են ունենալ բարձր արդյունավետության լաբորատոր սարքեր վիրտուալ միջավայրում:

«Դանեշ Թաջհիզ Ֆարզանե» ընկերության վիրտուալ լաբորատոր սիմուլյատորները համացանցում են, և այդպիսով առավելագույն արագությամբ կարելի է ապրանքը հաճախորդին ներկայացնել: Եվ դրանք կարող են օգտագործվել ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ: Նաև սարքակազմային արտադրանքները հնարավորինս կարճ ժամկետում կարելի է առաքել: Ընկերությունը ունենալով փորձառու և մասնագիտացված աջակցող անձնակազմ՝ հաճախորդի համար ամենակարճ ժամկետներում լուծելու է արտադրանքների հարցով ցանկացած խնդիր։

«Դանեշ Թաջհիզ Ֆարզանե» ընկերությունը որոշակի ծառայություններ է մատուցում իր հաճախորդներին։ Վիրտուալ լաբորատորիաներն այս ծառայություններից են, որոնցում առաջին անգամ Իրանում տրամադրվում է մեխանիկայի, շինարարության և քիմիայի բնագավառում լաբորատոր մոդելավորման համակարգերի նախագծում և ներդրում՝ համապատասխան համալսարանական և միջնակարգ դպրոցների ​​մակարդակներին: Ընկերությունը նախագծել է նաև Auto Mechanics Group-ի ուսումնական ստենդները, որոնցում ներկայացված են Auto Mechanics Group-ի շինարարության ամենաբարձր որակով և ամրությամբ ստենդների նախագծումը, իրականացումը և կառուցումը։ Նյութերի ամրության ներառյալ առաձգականության, ճկունության և այլնի լաբորատորիայի հետ կապված սարքերի նախագծումը և արտադրությունը այս ընկերության այլ ծառայություններն են:

*******

«Օմիդան» տեղեկատվության զարգացման համակարգ» (ՕՄԵԳԱ) ընկերությունը ևս գիտելիքահենք ընկերություն է, որի գործունեության հետ կծանոթանանք այս հաղորդման ընթացքում։

«Օմեգա» ընկերությունը որպես նոր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ընկերություն, հնարավորություն ունի արտադրել համաշխարհային մակարդակի որակյալ ինտեգրված արտադրանքներ՝ սիմուլյացիայի և ցուցադրման համակարգերի ոլորտներում։ «Օմեգա»-ի մասնագետները, օգտագործելով աշխարհի ժամանակակից տեխնոլոգիաները և համադրելով այն տեղական գիտելիքների ու հնարավորությունների հետ, արտադրում են նորարարական ցուցադրման և մոդելավորման համակարգեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունն ու անվտանգությունը, արտադրական և բաշխման արդյունաբերությունները, տրանսպորտը և երթևեկությունը, վերահսկումը և մոնիտորինգը, գովազդն ու մարքեթինգը, մեդիան, ռադիոն և հեռուստատեսությունը, ճարտարապետությունն ու թվային արվեստը, խաղերը և ժամանցը, կրթությունն ու հետազոտական ակտիվությունը և այլն: «Օմեգա» ընկերության նախագծման և զարգացման գրասենյակը հնարավորություն ունի նախագծել և արտադրել հաճախորդների պատվիրած ինտեգրված ծրագրային և ապարատային համակարգեր՝ ըստ կիրառական կարիքների: 2017 թվականին այս ընկերությունը, որպես 2-րդ տիպի գիտելիքահենք արտադրական ընկերություն, ստացել է այս ոլորտում գործունեություն ծավալելու լիցենզիա։

Ընկերության արտադրանքը ներառում է վիդեո պատ, պետհամարանիշեր ընթերցող համակարգ, ուղևորների տեղեկատվության և ժամանցի համակարգ, տեղեկատվական և սիմուլյացիոն համակարգեր, պատվիրված ծրագրաշարեր և անվտանգության համակարգեր: Հաղորդման ընթացքում համառոտ կներկայացնենք այս արտադրաքներից մի քանիսը։

 «Omega Video Wall System»-ը ինտեգրված, մեծ չափսերով ցուցադրման համակարգ է, որն ի վիճակի է բազմակի մուտքերում ստանալ մեծ թվով տեսանյութեր տարբեր ձևաչափերով: Ուղիղ եթերով տեսանյութերի հեռարձակման կողքին, այս համակարգը կարող է նաև ցուցադրել ձայնագրված տարբեր տեսանյութեր: «Omega Video Wall System» պարսկալեզու այս ծրագրաշարը թույլ է տալիս սահմանել ցանկալի չափի և դիրքով բազմաթիվ պատուհաններ՝ տարբեր մուտքերից ստացվող տեսանյութերը միաժամանակ ցուցադրելու համար: Ծրագրաշարի օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյսը թույլ է տալիս մուտքերի արագ և դյուրին բաշխումը և պատուհանների ճկուն կառավարումը: Այս համակարգի ծրագրակազմն ու ապարատը կախված չեն ցուցադրասարքի տեսակից և ի վիճակի են ցուցադրել տեսանյութեր տարբեր տեսակի պրոյեկտորների էկրանների կամ LCD-ների վրա։

«Օմեգա» ընկերության «Video Wall» համակարգը

Պետհամարանիշերի ընթերցման համակարգը ևս «Օմեգա» ընկերության արտադրանքներից է, որը ներառում է ավտոկայանատեղիներում և ճանապարհներում պետհամարանիշերի ընթերցման համակարգ: Օմեգա ընկերության արտադրած ավտոների պետհամարանիշերի ընթերցման խելացի  համակարգը (ANPR) նախագծված և արտադրված է բոլոր տեսակի ավտոմեքենաների և փոխադրամիջոցների պետհամարանիշերի ընթերցման համար՝ պատկերի մշակման հիման վրա: Ավտոմեքենաների պետհամարանիշները արձանագրելուց բացի, այս համակարգը կարող է նաև որոշել այլ բնութագրեր, ինչպիսիք են ակնթարթային և միջին արագությունը, մեքենայի տեսակը (թեթև թե ծանր), մեքենայի՝ ճանապարհային երթևեկության գիծը և այլն՝ պատկերի մշակման միջոցով և ստացված տվյալները պահեստավորումից բացի, առցանց ուղարկել այլ կենտրոններ: Երթևեկության և անվտանգության մոնիտորինգը, ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրումը, ինչպիսիք են արագությունը և կարմիր լույսի անցումը, ճանապարհային երթևեկության ծանրաբեռնվածության գնահատումը, կայանատեղիների կառավարումը և հասանելության վերահսկումը, գործառույթներ են, որոնցում կարելի է օգտագործել այս համակարգի հնարավորությունները՝ ավտոմատ, արագ և ճշգրիտ նույնականացումը: «Օմեգա» ընկերության ANPR համակարգը կարող է աշխատել պատշաճ ճշգրտությամբ օրվա ցերեկային և գիշերային ժամերին, ինչպես նաև լույսի կամ եղանակային բոլոր պայմաններում:

«Օմեգա» ընկերության պետհամարանիշերի ընթերցման համակարգը

«infotainment» ինտելեկտուալ համակարգը, որը հանդիսանում է ուղևորների տեղեկատվության և ժամանցի համակարգ, ևս «Օմեգա» ընկերության արտադրանքներից է: Այս մուլտիմեդիա կոնսոլը նախատեսված է ճանապարհորդների հարմարավետության և հանգստության համար։ ճանապարհորդները կարող են օգտագործել այս համակարգը ժամանցի և զվարճանքի համար: Այս ցուցադրասարքը տրամադրվում է յուրաքանչյուր ուղևորի անհատապես և իր 10,1 և 15,6 դյույմանոց սենսորային էկրանների շնորհիվ, այն օգտագործողին տալիս է տեսաձայնային նյութր վայելելու հնարավորություն: Այս համակարգը ներառում է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են երաժշտություն և տեսանյութերի հեռարձակում, էլեկտրոնային գրքեր, խաղեր, ուղեկցորդի/ուհու կանչելը, առկա ծառայությունների հետ ծանոթանալը, տեղեկությունների ցուցադրուոմը ինչպիսիք են տվյալ պահին քարտեզի վրա գտնվելու վայրը, ընթացիկ արագությունը, մինչև հաջորդ կանգառը կամ նպատակակետը հեռավորությունը և տևողությունը, նպատակակետում եղանակային պայմանները, շարիաթի աղոթքի ժամանակները և դրսի ջերմաստիճանը:

«Օմեգա» ընկերության «infotainment» ինտելեկտուալ համակարգը

Ինչպես նշվեց, տեղեկատվական համակարգերն այս ընկերության հիմնական արտադրանքներից են և ներառում են տարբեր հատկանիշներով բազմաթիվ արտադրանքներ։ Ինտերակտիվ տեղեկատվական համակարգը այս համակարգերից մեկն է: «Օմեգա» ընկերության Ինտելեկտուալ Վիզուալ համակարգը (IVS) լավագույն տարբերակն է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են գովազդի հատուկ միջոցներ իրենց բիզնեսի համար: Այս խելացի համակարգը հաղորդակցվում է ձեր հաճախորդների հետ և գրավում նրանց՝ ցուցադրելով տարբեր գրավիչ և զվարճալի տեսողական էֆեկտներ: Այս խելացի համակարգը արձագանքում է էկրանով հաճախորդների անցնելու պահին՝ ցուցադրելով ցնցող վիզուալ էֆեկտներ՝ ըստ ձեր ցանկության: Օգտագործելով այս համակարգը՝ դուք կարող եք գրավիչ կերպով հաճախորդներին փոխանցել ընկերության անվանումը, ընկերության լոգոն, արտադրանքների տեսակները և ցանկացած այլ հաղորդագրություն:

«Օմեգա» ընկերության  ինտերակտիվ տեղեկատվական համակարգը

«Tirgan»-ը Omega ընկերության սիմուլյացիոն արտադրանքներից մեկն է: Tirgan համակարգը թույլ է տալիս իր օգտատերերին կրակել և որս անել սիմուլյացված միջավայրում: Այս համակարգը կարող է տեղադրվել տարբեր զենքերի վրա և կարող է ապահովել մարզման բոլոր իրական պայմանները: Այս համակարգն ունի տարբեր ծրագրակազմեր, որոնք ըստ հաճախորդի պատվերի և կիրառության, կարող են ներառել միջավայրի ցանկալի պայմաններ հրաձգման գործընթացում:  Օգտատիրոջ առջև գտնվող էկրանը կարող է լինել հարթ էկրան, բազմակողմ կամ կորաձև էկրան:

«Tirgan» սիմուլյացիոն համակարգ

Անվտանգության համակարգերը ևս «Օմեգա» ընկերության արտադրանքներից են, որոնք ունեն այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են կարևոր վայրերի, այդ թվում բանկերի, ոստիկանական բաժանմունքների և այլնի, հեռակա կարգով վերահսկումը, ինչպես նաև բանուկ վայրերի այդ թվում առևտրի կենտրոնների կամ մետրոների անվտանգության դիտարկումը։ Համակարգը հնարավորություն է տալիս դիտարկել դրանց մուտքերը, ներքին տարածքները և շրջակա միջավայրը։

******

Հարգարժան ունկնդիրներ շնորհակալություն ենք հայտնում մեզ ընկերակցելու համար։ Հրաժեշտ ենք տալիս ձեզ մինչև հաջորդ հաղորդում, որտեղ կծանոթանանք Իրանի գիտելիքահենք այլ ընկերություններին։ Տերն ընդ Ձեզ: