Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում(9)
Հրթիռային կարողությունները, սպառնալիքներին դիմակայելու Իսլամական Հանրապետության պաշտպանական ռազմավարության կարևորագույն առանցքներից են:
Իրանը զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում վերջին չորս տասնամյակների ընթացքում, և շատ ռազմական վերլուծաբաններ Իրանի հրթիռային կարողությունները դասում են աշխարհի լավագույն 10 երկրների շարքում:1984 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունը նահատակ Հասան Թեհրանի Մողադամի գլխավորությամբ առաջին հրթիռային խումբը առաքեց Սիրիա՝ հրթիռային ուսուցումների համար :Նույն ժամանակաշրջանում, առաջին հրթիռները Իրանին են տրամադրվել Լիբիայի և Հյուսիսային Կորեայի կողմից։Դրանից հետո, Իրանը սկսել է իր սեփական հրթիռային ծրագիրը:Նահատակ՝ Հասան Թեհրանի Մողադդամը1987 թվականին նախագծել և արձակել է իրանական առաջին հրթիռը , որը կոչվում է Նազեաթ: Այնուհետև 1998 թվականին նույն ստորաբաժանմանը հաջողվեց ձեռք բերել հեռահար և հզոր «Շահաբ 3» հրթիռը:
Այսպիսով Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմից հետո ,Իրանի Իսլամական Հանրապետության զինյալ ուժերը , հենվելով ներքին կարողությունների և կարողականությունների վրա, տարբեր ժամանակահատվածներում բացահայտեցին նոր և ժամանակակից զինատեսակներ, ինչը վկայում էր պաշտպանության ոլորտում Իրանի հարաճուն առաջընթացի մասին:Իրանի հրթիռային տեխնոլոգիայի ուսումնասիրությունը պարզում է , որ Իրանն այսօր ունի տարբեր հրթիռներ տարբեր հեռահարություններով և տարբեր յուրահատկություններով :Պաշտպանական այս կարողությունը կանխում է համակարգի թշնամիներին հարձակվել Իրանի տարածքի և կենսական օբյեկտների վրա, և նրանք սպառնալու փոխարեն գերադասում են նստել բանակցությունների սեղանի շուրջ:Իրականում, Իսլամական հեղափոխությունից հետո չորս տասնամյակների ընթացքում, Իսլամական Հանրապետության զինված ուժերը, չնայած բոլոր պատժամիջոցներին, որոնք ուղղված էին երկրի պաշտպանական հզորության դեմ, օգտվելով նվիրված ու հանձնառու փորձագետներից և գիտնականներից, հաջողեցին հասնել պաշտպանության այնպիսի առաջընթացի, որն արևմտյան Ասիայի տարածաշրջանում իր հակակշռի տակ առավ ուժի բոլոր հավասարությունները։
ԱՄՆ հետախուզական ծառայություններն իրենց վերջին զեկույցում հայտնել են.«Իրանը շարունակում է զարգացնել և արդիականացնել մի շարք նոր ռազմական հնարավորություններ, այդ թվում՝ զինված ԱԹՍ-ներ, բալիստիկ հրթիռներ, առաջադեմ ռազմածովային ականներ, անուղևոր պայթուցիկ նավակներ, առաջադեմ սուզանավեր և տորպեդներ և հականավային թեւավոր հրթիռներ:Իրանը,Մերձավոր արևելքում ունի ամենամեծ հրթիռային ուժը , և կարող է հարձակվել իր սահմաններից մինչև 2000 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախների վրա»:
Նաև Իրանը, 2020 թվականին ներկայացրեց և փորձարկեց երկու նոր արբանյակակիրներ և ապացուցեց , որ առաջիկա տարիներին իրանական բնիկ արբանյակների ուղեծիր արձակելու և տեղադրելու հնարավորությունն ու գործընթացը կբերի ավելի մեծ արագություն և ավելի շոշափելի արդյունքներ:
Համաձայն «Բրիտանիայի արքայական միացյալ ծառայությունների ինստիտուտի »-ի (RUSI) վերլուծաբանների՝ կարևոր օբյեկտները, ինչպիսիք են՝ տարածաշրջանում ագրեսոր երկրների ռազմակայաններն ու բազաները, գտնվում են Իրանի հրթիռների տիրույթում և դարձել են Իրանի նպատակային հրթիռների հնարավոր թիրախները:Իրանի հրթիռային հարվածները Իրաքում ԱՄՆ-ի Այն ալ-Ասադում գտնվող ավիաբազայի վրա (ի պատասխան գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանիի սպանության) Իրանին նույնպես խիստ վստահություն է ներշնչել ,տարածաշրջանում իր ռազմական գերակայության նկատմամբ:
Ինստիտուտի հետազոտողներից դոկտ.Ջեյկ Վաթլինգը նշել է.«Ճշգրիտ հրթիռային հարվածի հնարավորությունը նշանակում է, որ Իրանը կարող է արդյունավետ կանխարգելման ձևով հաշվարկված պատասխան տալ յուրաքանչյուր հնարավոր ռազմական գործողության:Այժմ Իրանի թշնամիները հաշվարկելու են այս երկրի դեմ ռազմական գործողությունների համար»:
Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ զինված ուժերի գլխավոր հրամանատարն է՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը:Լուսահոգի Իմամ Խոմեյնիից հետո այս պատասխանատվությունը փոխանցվեց Այաթոլլահ Խամենեիին: Նա ,այն պայմաններում ստանձնեց այս պաշտոնը, երբ Իրանը նոր էր թոթափել Սադամի ռեժիմի կողմից իրեն պարտադրված ավերիչ պատերազմը:Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը, որպես Զինված ուժերի հրամանատար, վերակառուցեց այն և այսօր Գերագույն առաջնորդի գլխավորությամբ Իրանը դարձել է հզոր և կարող ուժ ,որը կարող է ինքնապաշտպանվել այնպիսի թշնամիներից, ինչպիսիք են՝ԱՄՆ-ը և սիոնիստական ռեժիմը։
Այաթոլլահ Խամենեին «Իմամ Հոսեյն»-ի անվան ռազմական համալսարանում ունեցած ելույթում ասել է.«Ռազմական կարողությունը հզորության աղբյուր է : Տեսեք, աշխարհում ինչ հարահրոց են բարձրացվում հրթիռների հետ կապված, թե՝ Իրանը հրթիռներ ունի, Իրանը արդիական հրթիռներ ունի։Այո, մենք ունենք հրթիռներ, մենք ունենք հենց արդիական հրթիռներ։ Մեր հրթիռն ի վիճակի է թիրախը խոցել մի քանի հազար կիլոմետր հեռավորությունից՝ մի քանի մետր հեռավորությամբ,սրան հասել ենք ուժով , կպահպանենք ուժով , և կավելացնենք ուժով ։ Աստծու կամոք: Սակայն քանի որ դա երկրի հզորության աղբյուրն է, ընդդիմանում են դրան, պայքարում դրա դեմ և զայրույթ ու ցասում ունեն։Տեսնում եք թե՝ աշխարհում ի՞նչ են անում»:
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի խոսքով, աշխարհի բոլոր հասարակություններին և երկրներին անհրաժեշտ է հզորություն, որպեսզի կարողանան ապահովել իրենց անվտանգությունը ,քայլել արժանապատվության ճանապարհով և հասնել նյութական և հոգևոր հանգստության:Հզորություն , որի հիմնարար և կարևոր ասպեկտն ապահովում են զինված ուժերը յուրաքանչյուր հասարակության և երկրի մեջ: Բայց իսլամական մոդելում այս հզորությունը հիմնականում հենվում է հոգևոր գործոնի և հոգևոր ու աստվածային արժեքի վրա,այն կառչած է ամենակարող Աստծո հանդեպ հավատքի և վստահության վրա: Սա հենց այն խնդիրն է ,որը մի բանակին ,ընդհանուր զինյալ ուժերին և մի Ժողովրդին այն աստիճանի է ամուր ու դիմացկուն դարձնում ,որ աշխարհիկ ուժերը իզորու չեն ծնկի բերել նրան և վերջնական հաղթանակը նրանն է:
Նա ,գնահատելով իրանցի երիտասարդ գիտնականներին և փորձագետներին, իր ելույթում անդրադարձել է սիոնիստական մի պարբերաթերթի հոդվածին և ասել․-«Սիոնիստ մի գրող ու գիտնական ,մեր փորձարկած հրթիռի մասին ,սիոնիստական մի պարբերաթերթում մի հոդված էր գրել ,որի բնագիրը ինձ տրամադրեցին ,նա գրել էր ,որ ես Իրանի թշնամին եմ ,սակայն խոնարհվում եմ այն անձի առջև ,ով պատրաստել է այս հրթիռը ,նրանք հակառակ պատամիջոցների, հակառակ այսքան դժվարությունների ,գիտական շփումների դռները փակ լինելով ,այս բոլորով հանդերձ նման հրաշք են ստեղծել:Սա մեր թշնամու դատողությունն է ... իրանցի ավելի քան 200 գիտնականներ ու գիտահետազոտողներ համարվում են աշխարհի մեկ տոկոս գերազանց գիտնականներից ,և այս բոլորը հպարտանքի արժանի են:Իհարկե, ոլորտը, տաղանդը, կարողությունը շատ ավելին է»:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը համոզված է, որ գիտությունը, եթե հեռանա ճիշտ մշակույթից և չուղեկցվի ճիշտ ինտելեկտուալ ընթացքով , կդառնա վտանգավոր և սխալ ուղիով կընթանա ։Ինչպես օրինակ ,երբ միջուկային գիտությունը, որպես բարդ գիտություն և շատ շահավետ արդյունաբերություն, մեկտեղվեց ավտորիտարիզմի կեղծ մշակույթի հետ, հանգեցրեց միջուկային ռումբի ,որը մինչ օրս շարունակում է սպառնալ աշխարհին և մարդկությանը:Ուստի Այաթոլլահ Խամենեին, որպես անհատականություն ,ով մտահոգ է անվտանգության, համաշխարհային խաղաղության և մարդկության փրկության հարցերով ,կրոնական առումով արգելված հայտարարեց ՝ միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ զենքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ քիմիական և մանրէաբանական զենքերը և բազմիցս իր պաշտոնական ու հրապարակային ելույթներում անդրադարձել է նման միջուկային զենքերի արտադրման ու կիրառման արգելքին։ Այս հարցը ՄԱԿ-ում գրանցվել է, որպես պաշտոնական փաստաթուղթ։Սակայն հենց այս հոգևոր ու բարեպաշտ անհատականությունը ,երկրի պաշտպանության և Իսլամ աշխարհի վեհության ու հպարտության համար ,կարևորում է կայուն անվտանգությունը և յուրաքանչյուր սպառնալիքի դիմաց Իրանի հզորացումը՝ ռազմական արդիական զենքերով:

Զինյալ ուժերի բարձրաստիճան հրամանատարներից գեներալ մայոր Փուր Դաստանը ,Իսլամական Հանրապետության զինյալ ուժերի հզորության ու վեհության ուղղությամբ առաջնորդի դերակատարության մասին ասում է.«Այաթոլլահ Խամենեին զինված ուժերի կառավարման մեջ ունի որոշակի հատկանիշներ, որոնցից առաջինը հետամուտ լինելն է։ Նա, երբ զինվորական հրամանատարի նման մի հրահանգ է հրապարակում ,անտարակույս հետամուտ է լինում այդ հարցով: Մյուս հատկանիշը նրա ակտիվությունն է, և մենք տեսնում ենք, որ վերջին 32 տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ զինվորական արարողությունների, և ներկա եղել զորանոցներում և զինված ուժերի ձեռքբերումների ցուցահանդեսներում։ Միայն մեկ պարագայում , նա առաջնորդության սկզբից և եթ ,գրեթե 50 անգամ ներկա է գտնվել Իմամ Ալիի սպայական համալսարանում , ինչը ապացուցում է զինյալ ուժերի նկատմամբ , զինված ուժերի գերագույն հրամանատարության հետաքրքրությունն ու այն կարևոր համարելը: Սա կրկնապատկել է զինյալ ուժերի դրդապատճառը : Երբ զինված ուժերը տեսնում են, որ իրենց զեկույցները հասնում են համակարգի ամենաբարձր պաշտոնյային, և նա խնդիրների վերաբերյալ հարցեր է ուղղում նրանց, դա ինքնին հանգեցնում է վերելքի ու առաջընթացի և պատճառ կդառնա , որ մենք շատ ձեռքբերումներ ունենանք»։
Այսօր Իրանի պաշտպանական ուժերը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն և խոհեմ ղեկավարությամբ, բացի յուրաքանչյուր ագրեսիայի դեմ ռազմական կանխարգելիչ ուժ ունենալուց, պաշտպանում են երկրի և ժողովրդի անվտանգությունը և հասնելով ուժի հիմնական բաղադրիչներին, գտնվում միջազգային ուժ դառնալու շեմին և իր նպատակներին հասնելու համար մի պահ անգամ չեն դադարում։ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի ազգային անվտանգության վերլուծաբանը մի հոդվածով անդրադառնալով արևմուտքի պատժամիջոցներին և Իսլամական Հանրապետության դեմ վերջին տարվա ընթացքում մեծացող ճնշումներին գրել է.«Այաթոլլահ Խամենեին չի տրվելու այս ճնշումներին»: