Հատուկ թողարկում՝ Բասիջի կազմավորման օրվա առիթով
Բասիջն ինստիտուցիոնալ դիրքում՝ ժողովրդի ծոցից ելած , և ազգային մակարդակում ,որպես ժողովրդական դիմադրության ուժ , ստեղծվել է Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ՝ լուսահոգի իմամ Խոմեյնիի հրահանգով ,1979 թվականի նոյեմբերի 26-ին, զգայուն ժամանակահատվածում:
Բասիջն ապացուցել է իր արդյունավետ դերը դժվարին և կրիտիկական իրավիճակներում, որտեղ զգացվում է հավաքական շարժման և համաժողովրդական աջակցության անհրաժեշտությունը։
Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմը մեկնարկելով, «Բասիջ»-ի ժողովրդական շարժումն առավել թափ ստացավ:1980 թվականի սեպտեմբերի 22-ին, Իրաքի բաասական ռեժիմը ներխուժեց երկրի հարավ և արևմուտք:Այդ կրիտիկական պայմաններում, Բասիջի ներկայությունը երկրի անվտանգության մյուս պաշտպանների կողքին ընդլայնվեց, և Բասիջի գործառույթը՝ որպես ռազմական և պաշտպանական դիմադրության մի մասը , մարտադաշտում ավելի օբյեկտիվ իմաստ գտավ:
Սրբազան պաշտպանության տարիներին, Բասիջի փառահեղ ընթացքը ,կարևոր դեր խաղաց թշնամուն ջախջախելու և ագրեսորին երկրի սահմաններից դուրս մղելու գործում։
Բասիջը հավատալով ջիհադիստական և արժեքային շարժմանը և երկրի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության զգացումով, Իրանի անվտանգությունը պաշտպանելու գործում արդյունավետ ներկայությունից բացի, մեծ քայլեր է կիրառել՝ շինարարության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում և ապացուցել ,որ զանազան ոլորտներում պատրաստ է դերակատար լինել :
Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթի ընթացքում, Բասիջը ներկայացրել է ժողովրդի ծոցից ելած և ողջ ժողովրդի ներկայացուցիչը ,որը անխոնջ ոգով ներկա է ամենուր ,որտեղ անհրաժեշտ է և դրսևորում է իր տաղանդը ու չի վախենում այս ճանապարհի վտանգներից։
Հեղափոխության գերագույն առաջնորդը, այս ներկայությունը որակել և ընդգծել է ,որպես հեղափոխության և սրբազան պաշտպանության տարիների ոգևորությունն ու եռանդը ներշնչող և շեշտել է.«Թշնամին բոլոր կողմերից սաստկացրել է իր թշնամանքը՝ տարածաշրջանում հեղափոխական և իսլամական մտածողությունից բխող դիմադրությունը ոչնչացնելու համար,սակայն հավատարիմ ու տոկուն երիտասարդներն ու ժողովուրդը , չեզոքացնելով ԻԼԻՊ-ի թաքֆիրական քաղցկեղային գեղձը , ծնկի բերեցին թշնամիներին և բոլորին մեկ անգամ ևս ապացուցեցին «մենք կարող ենք» հասկացությունը»։
Բասիջի դերն ու ազդեցությունը ցույց տվեցին, որ այս ժողովրդական կազմակերպությունը կարող է լինել իշխանության և անվտանգության ամուր հիմքերից մեկը՝թշնամիների դավադրությունների և սպառնալիքների դիմաց ,որը հատկապես հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին ,ամեն կողմից սպառնում էին Իրանին:
Բասիջն, իր կարողություններն ու հնարավորությունները դրսևորեց կանոնավոր կազմակերպվածության շրջանակներում և ստանձնելով լուրջ պարտականություններ և դիմակայելով դավադրություններին ու խռովություններին ապացուցեց, իր անթափանցելիությունը թշնամիների դեմ։Բասիջը պահպանելով այս աննախադեպ յուրահատկությունները ,տոկուն ու անխոնջ ոգով իր դերը կատարել է ամենաբարձր մակարդակով ցանկացած ոլորտում, ուր պահանջվում է:Իրականում, տարբեր ոլորտներում Բասիջի գաղափարների գոյատևման և տարածման պատճառներից մեկը եղել է՝ Բասիջի դերն ու արդյունավետությունը:
Այս տեսանկյունից ելնելով,Բասիջը նոր մտածելակերպով և հեղափոխական նպատակներով դարձավ Իրանի ժողովրդի հզորացման փափուկ ուժի դրսեւորումներից մեկը: Այդ իսկ պատճառով, Իրանի թշնամիները միշտ ցանկացել են թուլացնել Բասիջական ոգին և Իրանի ժողովրդի միասնականությունը այն դժվարին պայմաններում ,ուր անհրաժեշտ է դիմակայել ճգնաժամերին ու դժվարություններին:
Պատերազմի ավարտից հետո, Բասիջի կառույցում ու կազմակերպության մեջ փոփոխություն առաջանալով ,ավելի դրսևորվեց ժողովրդական այս կառույցի դերը ,և ժողովրդական այս կառույցը զգայուն ոլորտներում դարձավ միասնության և ջիհադական ջանքերի խորհրդանիշը: Բասիջն այս մեծ հովանավորությամբ և երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումով ոչ միայն սրբազան պաշտպանության տարիներին և Իրանի անվտանգության պահպանման ոլորտում, այլև՝ շինարարության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում մեծ քայլեր է ձեռնարկել: Բասիջի ընթացքը այս ուղղությամբ ապացուցեց , Բասիջի գործելաոճի առումով նոր մտածողություն և այս հայեցողությունը դարձավ դրդապատճառ,որպեսզի Բասիջը , սոցիալական ոլորտում ևս արժանի ձևով դրսևորի բազմազան, արդյունավետ և արտադրողական գործունեություն: Բասիջի դերը ջրհեղեղներից և երկրաշարժերից տուժածներին օգնելու և կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ նրանց ակտիվ ներգրավվածությունը առողջապահական համակարգի ծրագրի իրականացմանն աջակցելու գործում, վկայում են Բասիջի կարողությունների մասին։
Բասիջը պահպանելով այս աննախադեպ յուրահատկությունները ,տոկուն ու անխոնջ ոգով իր դերը կատարել է ամենաբարձր մակարդակով ցանկացած ոլորտում, ուր պահանջվում է։ Այս ներկայությունն ու պատրաստվածությունը ամուր պատնեշ է թշնամիների դավադրությունների ու դավերի դիմաց և կանխել է նրանց չարաբաստիկ ծրագրերի իրականացումը :Այս տեսանկյունից կարելի է ասել, որ բասիջական մտածողության ու ընթացքի ազդեցության այլ ոլորտներից է՝ այս կառույցի անփոխարինելի դերը հեղափոխական շարժումներում։
Այս արժեքավոր մոդելը ,այլ երկրների հեղափոխական շարժումների կողմից դիտվել է ,որպես նոր մտածողություն:Լիբանանում Հեզբոլլահի ջիհադական , Պաղեստինում Իսլամական ջիհադի շարժումը և Սիրիայում,Իրաքում ու Եմենում ժողովրդական դիմադրության այլ խմբերի շարժումները ,որոնք դիմակայում են ահաբեկիչներին ու ագրեսորներին ,Իսլամ աշխարհում Բասիջի գաղափարախոսության ռազմավարության ներթափանցման օրինակներն են:
Այս բաղադրիչների առկայությունը, և անհրաժեշտ բոլոր ոլորտներում Բասիջի ծավալուն ու բազմաշերտ ներկայությունը ,ինստիտուցիոնալացրել են այս կառույցի դերը հեղափոխության և հասարակության սրտում:
Այդ իսկ պատճառով, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ,Բասիջի կազմավորման առիթով իր հղած ուղերձում անդրադառնալով ջիհադական այս շարժման կարևորությանը ,նշել է.«Երկրի անկախությունն ու կայունությունը պաշտպանելու, երկրի մասշտաբով կենսական ծառայությունների, առաջատար գիտական գործունեության և նոր տեխնոլոգիաների, արժեքային մոտեցումների և հոգևոր մթնոլորտի ստեղծման առումով , ամենուր Բասիջի անունն է նշվում և Բասիջի ներկայությունը. դրսևորվում է»: