Հատուկ թողարկում՝ Բասիջի կազմավորման օրվա առիթով
https://parstoday.ir/hy/radio/iran-i156852-Հատուկ_թողարկում_Բասիջի_կազմավորման_օրվա_առիթով
Բասիջն ինստիտուցիոնալ դիրքում՝ ժողովրդի ծոցից ելած , և ազգային մակարդակում ,որպես ժողովրդական դիմադրության ուժ , ստեղծվել է Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ՝ լուսահոգի իմամ Խոմեյնիի հրահանգով ,1979 թվականի նոյեմբերի 26-ին, զգայուն ժամանակահատվածում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 05:35 Asia/Tehran

Բասիջն ինստիտուցիոնալ դիրքում՝ ժողովրդի ծոցից ելած , և ազգային մակարդակում ,որպես ժողովրդական դիմադրության ուժ , ստեղծվել է Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ՝ լուսահոգի իմամ Խոմեյնիի հրահանգով ,1979 թվականի նոյեմբերի 26-ին, զգայուն ժամանակահատվածում:

Բասիջն ապացուցել է իր արդյունավետ դերը դժվարին և կրիտիկական իրավիճակներում, որտեղ զգացվում է հավաքական շարժման և համաժողովրդական աջակցության անհրաժեշտությունը։

Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմը մեկնարկելով, «Բասիջ»-ի ժողովրդական շարժումն առավել թափ ստացավ:1980 թվականի սեպտեմբերի 22-ին, Իրաքի բաասական  ռեժիմը  ներխուժեց երկրի հարավ և արևմուտք:Այդ կրիտիկական պայմաններում,  Բասիջի ներկայությունը երկրի անվտանգության մյուս պաշտպանների կողքին ընդլայնվեց, և Բասիջի գործառույթը՝ որպես ռազմական և պաշտպանական դիմադրության մի մասը , մարտադաշտում ավելի օբյեկտիվ իմաստ գտավ:

Սրբազան պաշտպանության տարիներին, Բասիջի փառահեղ ընթացքը ,կարևոր դեր խաղաց թշնամուն ջախջախելու և ագրեսորին երկրի սահմաններից դուրս մղելու գործում։

Բասիջը հավատալով ջիհադիստական ​​և արժեքային շարժմանը և երկրի ճակատագրի նկատմամբ պատասխանատվության զգացումով, Իրանի անվտանգությունը պաշտպանելու գործում արդյունավետ ներկայությունից բացի,  մեծ քայլեր է կիրառել՝ շինարարության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում և ապացուցել ,որ զանազան ոլորտներում պատրաստ է դերակատար լինել :

Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ելույթի ընթացքում, Բասիջը ներկայացրել է ժողովրդի ծոցից  ելած և ողջ ժողովրդի ներկայացուցիչը ,որը անխոնջ ոգով ներկա է ամենուր ,որտեղ անհրաժեշտ է և  դրսևորում է իր տաղանդը ու չի վախենում այս ճանապարհի վտանգներից։

Հեղափոխության գերագույն առաջնորդը, այս ներկայությունը որակել և ընդգծել է ,որպես հեղափոխության և սրբազան պաշտպանության տարիների ոգևորությունն ու եռանդը ներշնչող և շեշտել է.«Թշնամին բոլոր կողմերից սաստկացրել է իր թշնամանքը՝ տարածաշրջանում հեղափոխական և իսլամական մտածողությունից բխող դիմադրությունը ոչնչացնելու համար,սակայն հավատարիմ ու տոկուն երիտասարդներն ու ժողովուրդը , չեզոքացնելով  ԻԼԻՊ-ի թաքֆիրական քաղցկեղային գեղձը , ծնկի բերեցին թշնամիներին և բոլորին  մեկ անգամ ևս ապացուցեցին «մենք կարող ենք» հասկացությունը»։

Բասիջի դերն ու ազդեցությունը ցույց տվեցին, որ այս ժողովրդական կազմակերպությունը կարող է լինել իշխանության և անվտանգության ամուր հիմքերից մեկը՝թշնամիների  դավադրությունների և սպառնալիքների դիմաց ,որը հատկապես հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին ,ամեն կողմից սպառնում էին Իրանին: 

Բասիջն, իր կարողություններն ու հնարավորությունները դրսևորեց կանոնավոր կազմակերպվածության շրջանակներում և ստանձնելով լուրջ պարտականություններ և դիմակայելով դավադրություններին ու խռովություններին ապացուցեց, իր անթափանցելիությունը թշնամիների դեմ։Բասիջը պահպանելով այս աննախադեպ յուրահատկությունները ,տոկուն ու անխոնջ ոգով իր դերը կատարել է ամենաբարձր մակարդակով ցանկացած ոլորտում, ուր  պահանջվում է:Իրականում, տարբեր ոլորտներում Բասիջի գաղափարների գոյատևման և տարածման  պատճառներից մեկը եղել է՝ Բասիջի դերն ու արդյունավետությունը:

Այս տեսանկյունից ելնելով,Բասիջը նոր մտածելակերպով և հեղափոխական նպատակներով դարձավ Իրանի ժողովրդի հզորացման  փափուկ ուժի դրսեւորումներից մեկը: Այդ իսկ պատճառով, Իրանի թշնամիները միշտ ցանկացել են թուլացնել Բասիջական ոգին և Իրանի ժողովրդի միասնականությունը այն դժվարին պայմաններում ,ուր անհրաժեշտ է դիմակայել ճգնաժամերին ու դժվարություններին:

Պատերազմի ավարտից հետո, Բասիջի կառույցում ու կազմակերպության մեջ փոփոխություն առաջանալով ,ավելի դրսևորվեց ժողովրդական այս կառույցի դերը ,և ժողովրդական այս կառույցը զգայուն ոլորտներում դարձավ միասնության և ջիհադական ջանքերի խորհրդանիշը: Բասիջն այս մեծ հովանավորությամբ  և երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատվության զգացումով ոչ միայն սրբազան պաշտպանության տարիներին և Իրանի անվտանգության պահպանման ոլորտում, այլև՝ շինարարության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում  մեծ քայլեր է ձեռնարկել: Բասիջի ընթացքը այս ուղղությամբ ապացուցեց , Բասիջի գործելաոճի առումով նոր մտածողություն և այս հայեցողությունը դարձավ դրդապատճառ,որպեսզի Բասիջը , սոցիալական ոլորտում ևս  արժանի ձևով դրսևորի  բազմազան, արդյունավետ և արտադրողական գործունեություն: Բասիջի դերը ջրհեղեղներից և երկրաշարժերից տուժածներին օգնելու և կորոնավիրուսի  պանդեմիայի ժամանակ նրանց ակտիվ ներգրավվածությունը առողջապահական համակարգի ծրագրի իրականացմանն աջակցելու  գործում,  վկայում են  Բասիջի կարողությունների մասին։

Բասիջը պահպանելով այս աննախադեպ յուրահատկությունները ,տոկուն ու անխոնջ ոգով իր դերը կատարել է ամենաբարձր մակարդակով ցանկացած ոլորտում, ուր  պահանջվում է։ Այս ներկայությունն ու պատրաստվածությունը ամուր պատնեշ է թշնամիների դավադրությունների ու դավերի դիմաց և կանխել է նրանց չարաբաստիկ ծրագրերի իրականացումը :Այս տեսանկյունից կարելի է ասել, որ բասիջական մտածողության ու ընթացքի ազդեցության այլ ոլորտներից է՝ այս կառույցի անփոխարինելի դերը հեղափոխական շարժումներում։

Այս արժեքավոր մոդելը ,այլ երկրների հեղափոխական շարժումների կողմից դիտվել է ,որպես նոր մտածողություն:Լիբանանում Հեզբոլլահի ջիհադական , Պաղեստինում Իսլամական ջիհադի շարժումը և Սիրիայում,Իրաքում ու Եմենում ժողովրդական դիմադրության այլ խմբերի շարժումները  ,որոնք դիմակայում են ահաբեկիչներին ու ագրեսորներին ,Իսլամ աշխարհում Բասիջի գաղափարախոսության ռազմավարության ներթափանցման   օրինակներն են:

Այս բաղադրիչների առկայությունը, և անհրաժեշտ բոլոր ոլորտներում Բասիջի ծավալուն ու բազմաշերտ  ներկայությունը ,ինստիտուցիոնալացրել են այս կառույցի դերը հեղափոխության և հասարակության սրտում:

Այդ իսկ պատճառով, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ,Բասիջի կազմավորման առիթով  իր հղած ուղերձում  անդրադառնալով ջիհադական այս շարժման կարևորությանը ,նշել է.«Երկրի անկախությունն ու կայունությունը պաշտպանելու,  երկրի  մասշտաբով կենսական ծառայությունների, առաջատար գիտական ​​գործունեության և նոր տեխնոլոգիաների, արժեքային մոտեցումների և հոգևոր մթնոլորտի ստեղծման առումով , ամենուր Բասիջի  անունն է նշվում և Բասիջի  ներկայությունը. դրսևորվում է»: