Պայծառ ապագա(23)
https://parstoday.ir/hy/radio/iran-i157382-Պայծառ_ապագա(23)
Այս թողարկման ընթացքում կխոսենք ռազմական ոլորտում Իրանի Իսլամական հանրապետության արձանագրած հսկայական առաջընթացի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 07:57 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կխոսենք ռազմական ոլորտում Իրանի Իսլամական հանրապետության արձանագրած հսկայական առաջընթացի մասին:

Բարև Ձեզ  սիրելի բարեկամներ,եթերում է «Պայծառ ապագա»հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդաշարի շրջանակում  ներկայացնում ենք վերջին 4 տասնամյակում, Իսլամական հեղափոխության ձեռքբերումները՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։ Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Իրանի ռազմական ձեռքբերումներին և Իրանի զինված ուժերի կազմակերպմանը` չնայած լայնածավալ պատժամիջոցներին և ութամյա պատերազմին։ Լուսահոգի Իմամ Խոմեյնիի հրամանով «Բասիջ Մոստազաֆին» անվամբ 20 միլիոնանոց բանակի ստեղծումը՝  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի եզակի քայլերից էր՝ ժողովրդի տարբեր խավերին ասպարեզ իջեցնելու՝ Իսլամական հեղափոխությունը պաշտպանելու ,  բոլոր տեսակի դավադրությունների ու սպառնալիքների դեմ  պայքարելու և ամենակարևորը Սադդամի ռեժիմի ագրեսիային դիմակայելու համար: Պարտադրյալ ութամյա պատերազմը ,չնայած բազմաթիվ կորուստներին ու վնասներին  և ավելի քան երկու հարյուր հազար իրանցի խիզախ ու քաջարի երիտասարդների նահատակությանը, շրջադարձային  կետ էր՝տարբեր ոլորտներում, հատկապես՝ Իրանի ռազմական արդյունաբերության զարգացման ոլորտում Իրանի տաղանդների ծաղկման և առաջընթացի համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտում ,Իսլամական հեղափոխության առաջընթացն ու ձեռքբերումներն այնքան մեծ են եղել, որ դրանց  մասին խոսելը ոչ միայն չի տեղավորվում մեդիա հոդվածի շրջագծում, այլև հարյուրավոր ծավալուն  գրքեր և երկարատև հեռուստատեսային վավերագրական ֆիլմեր, հավանաբար, բավարար չեն,դրանց արտացոլման համար: Իսլամական Հանրապետության պաշտպանական և անվտանգության հզորությունը  ավելի քան 40 տարվա ընթացքում  այնքան մեծ և ուշագրավ է եղել, որ Իրանի ժողովրդի  թշնամիները չեն մտածում անգամ ամենաչնչին ագրեսիայի մասին:Նույն թշնամիները, որոնք երեք տասնամյակ առաջ ամենաառաջադեմ զենքերն էին տրամադրում Սադամի նման վարձկաններին ու ոճրագործներին ՝ Իրանի  իսլամական փառահեղ հեղափոխությունը տապալելու համար,սակայն ի վերջո հենց Սադամն ու նրա արեւմտյան հովանավորները գահընկեց արվեցին, իսկ Իսլամական հեղափոխության հզոր նավը խրոխտ շարունակում է իր երթը: Տարբեր զենքերի և ռազմական տեխնիկայի արտադրության ոլորտում  Իրանի առաջընթացն այնքան ապշեցուցիչ է եղել, որ Global Firepower- ինստիտուտը  Իրանի զինված ուժերին  համարել  է, որպես աշխարհի ամենահզոր զինված ուժերից մեկը:Այսօր ,Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավորություն ունի հրթիռներ արձակելու, որոնք կարող են 100 տոկոս ճշգրտությամբ հարվածել ծովում շարժվող նավերին,այն էլ թեւավոր հրթիռ և ոչ թե՝ բալիստիկ , որը Երկրի մթնոլորտ է մտնում ձայնի արագությունից 8 անգամ ավելին: Այս բոլոր հաջողությունները ձևավորվել են Իրանի իսլամական հեղափոխության հովանու ներքո  և իրանցի էլիտար երիտասարդության ջիհադական ​​ոգով, կառչելով  « մենք կարող ենք»գաղափարախոսությանը:

Իսլամական հեղափոխությունից հետո ,զենք արտադրող երկրները նախ բոյկոտեցին զենքի վաճառքը Իրանին : 1980 թվականից ի վեր, նույնիսկ բոյկոտեցին արդիական այն նախանյութերի  վաճառքը, որոնք կարող էին օգտագործվել  զենք արտադրելու համար:Պատժամիջոցները առիթների վերածելը ,պատճառ դարձան  ,որ  այսօր Իրանը արտադրի ամենաառաջադեմ նյութերը , տարատեսակ  կոմպոզիտները, եւ սուպեր համաձուլվածքները:Իրանում նախագծվում և արտադրվում են ամենաճշգրիտ սենսորներն ու նավիգացիոն համակարգերը, հրթիռները, ԱԹՍ-ները և կործանիչների ամենաարագ պրոցեսորներն ու թռիչքային համակարգիչները։Իրանի առաջընթացը բալիստիկ հրթիռների, մեծ հեռահարության «երկիր-երկիր», «երկիր-օդ» և ռազմածովային հրթիռների արտադրության և պատրաստման ոլորտում, ինչպիսիք են՝ արբանյակակիր՝Սաֆիր,Շահաբ,Սեջիլ, և  թեւավոր հրթիռները,այնքան զարմանալի էր,որ Իրանը դասվել   է այն սակավաթիվ երկրների շարքում, որոնք ունեն բարձր ճշգրտության «երկիր-երկիր» հրթիռներ ստեղծելու տեխնոլոգիա:Նաև հազար կիլոմետրից ավելի հեռահարությամբ ռադարների պատրաստումը  և մի քանի արբանյակների տիեզերք արձակումը այն պարագաներից  են, որոնք Իրանին են պարգևել ՝աշխարհում յոթերորդ տեղը՝ արբանյակների արձակման ամբողջական համակարգում ,աշխարհում տասներկուերորդ տեղը ՝արբանյակի  նախագծման  պատրաստման ոլորտում և  Համաշխարհային տիեզերական ակումբում  Իրանը 11-րդ անդամն է։ Սուզանավերի պատրաստումը, նավերի և նավակների արտադրությունն ու  վերանորոգումը, հովերկրաֆտների (երկկենցաղային նավակների)արտադրությունը, արագընթաց և թռչող նավակների արտադրությունը, զրահատեխնիկայի և տանկերի արտադրությունն ու  վերանորոգումը, ինչպես նաև ինքնաբավությունը ՝թեթև, կիսածանր և ծանր զենքերի ու տեխնիկայի արտադրության ոլորտում,այդ թվում՝ ժամանակակից ականանետների և թնդանոթների տեսակները, հակաօդային պաշտպանության համակարգերի և զենքերի տեսականին , թեթև և ծանր զինամթերքը, հեռահաղորդակցության արդյունաբերության զարգացումը, անլար զանազան տիպի հաղորդիչների արտադրությունը , օպտիկայի արդյունաբերության հզորացումն  ու զարգացումը, սովորական  և գիշերային տեսողության տեսախցիկների արտադրությունը և այդ արդյունաբերություններից  մի մասի արտահանումը աշխարհի 32 երկրներ , Իրանի ռազմական արդյունաբերության հերթական ձեռքբերումներից են: Ռազմական ընդհանուր  ձեռքբերումները  , Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ  Իրանում որևէ անցյալ չունի և հատկանշական է,որ  դրանց մի զգալի մասը մենաշնորհն էին աշխարհի  միայն մի քանի զարգացած երկրների: 

Իրանի զինված ուժերի հաջողության գրավականը՝ պատժամիջոցները առիթների  վերածելն է։Այս հատկանիշը պատճառ դարձավ ,որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ուժերը, որոնք  1979 թվականի փետրվարի 11-ից ենթարկվեցին   միջազգային ամենախիստ պատժամիջոցներին, դառնան երկրի առաջատար հաստատությունը գիտության և արդյունաբերական արտադրանքների  տեխնոլոգիայի ոլորտում.և վերածվեն  Իրանի գիտության ու տեխնոլոգիայի շարժիչ ուժին: Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմական ոլորտում ամենաքիչ ծախսով առաջնորդվող երկրներից մեկն է աշխարհում, հատկապես Մերձավոր Արևելքի տագնապալից ու զգայուն տարածաշրջանում, երկրի համաժողովրդական պաշտպանության, իր էլիտար երիտասարդության հավատքի և կարողությունների և   բավարարվածության մշակույթի շնորհիվ:Սաուդյան Արաբիայի պաշտպանական բյուջեն կազմում է 63,7 միլիարդ դոլար,նույնիսկ շատ քիչ  սպառնալիք ներկայացնող երկրների պաշտպանական բյուջեն, ինչպիսին է ՝Գերմանիայինը, կազմում է 45 , Ճապոնիայինը՝ 59 և  Կանադայինը՝ 14 միլիարդ դոլար։Շատ փոքր երկրներ, որոնք նույնիսկ Իրանի մեկ նահանգը չեն համարվում , ինչպիսիք են՝ Արաբական Միացյալ Էմիրություններինը՝19 միլիարդ դոլար և Օմանինը՝ 9,1 միլիարդ դոլար է:Մինչդեռ Իրանի պաշտպանական բյուջեն, որն ունի 15 հարևան երկրներ և գտնվում է  աշխարհի ամենազգայուն աշխարհագրական կետում և մեծ թշնամիներ ունի , ինչպիսին՝ ԱՄՆ-ը , և սիոնիստական ​​ռեժիմը, որոնք  մշտապես սպառնում են Իրանին,իրենց Համախառն Ներքին Արտադրանքի  3%-ից ավելի  քիչ է:Այս շաբաթվա հաղորդումն ավարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ՝ Իրանի առաջընթացի մասին ունեցած ելույթով:Նա ,Սպահանի 8-րդ ռազմական   ավիաբազա կատարած այցի ընթացքում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունն իր զավակների ջանքերով հասել է այն ամենին , ինչ այսօր ունի։Մենք մեր վիզը չենք խոնարհում աշխարհում ոչ մեկի դիմաց: Իհարկե, օգտագործել ենք համաշխարհային ժամանակակից սարքավորումներ, բայց արժանապատվորեն։ Դարձյալ կօգտագործենք ,կրկին արժանապատվորեն: Միևնույն ժամանակ մեր մեծ հույսն ու  ապավենը մեր սիրելի Իրանի ներքին  ուժերն են:Մեզ պետք է զինեն ՝մեր երիտասարդությունը, մեր ունակ մտքերը , մեր հմուտ ձեռքերը և մեր մեծ կառուցողական ու ստեղծագործ հոգիները»: Նա ,իրանցի երիտասարդներին խորհուրդ տալով ասել է.«Ես այսօր հորդորում եմ ձեզ ՝այս երկրի խիզախ զավակներ ,որ ապավինեք ինքներդ ձեզ:Մենք դուռը և ճանապարհը չենք փակում  մեզ վրա ,այն իմաստով ,որ չօգտագործենք աշխարհի հնարավորություններն ու արդի տեխնոլոգիան: Գիտությունն ու տեխնոլոգիան  պատկանում է համայն մարդկությանը և ոչ ոք չի կարող այս սեփականացնել և ուրիշների երեսովը տալ: Համայն մարդկությունը  իր ներդրումն է ունեցել այսօրվա  մարդկային քաղաքակրթության էվոլյուցիայի մեջ:Մենք ինքներս մեր ճանապարհը չենք փակում և սա մեր իրավունքն ենք համարում:Սակայն երկու խնդիր անժխտելի է:Նախ ՝Մեր հիմնական հույսը մեր սեփական ուժերի վրա է։Դուք պետք է ջանք գործադրեք:Դուք պետքե կառուցեք: Դուք պետք է հմտություն ձեռք բերեք:Հենց այնպես ,որ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,այս ոլորտում հսկայական քայլեր եք արել»: Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն Իրանի զարմանահրաշ առաջադիմությունների մասին ասել է.«Նրանք ,ովքեր իրազեկ են տեղեկություններին ու նորություններին,  գիտեն, որ այսօր Իսլամական Հանրապետության զինված ուժերում մեր երիտասարդների ծանոթությունը, հմտությունն ու վարպետությունը բարդ և ժամանակակից տեխնիկայի նկատմամբ,  տասնյակ անգամ գերազանցում է  նախքան հեղափոխության ժամանակաշրջանը։Այսօր մենք մեր ոտքի վրա ենք կանգնած»:Այաթոլլահ Խամենեին  ռազմական արդյունաբերության զարգացման նպատակի մասին ասել է.«Բոլոր այս նվաճումները ,հեղափոխությունը պահպանելու համար է,պահպանելու այս թանկագին գոհարը, որը  մեր ժողովուրդը ձեռք է բերել  իր արյան գնով:Պաշտպանել անկախությունը, ազգային ազատությունը, չհնազանդվել և չհետևել մեծ տերություններին:Սա այն կետն է, որը մեծ տերություններին զայրացնում է Իրանի ժողովրդի նկատմամբ։ Կայսերապաշտությունը մեզ համար որևէ արժեք ու մեծություն չի ներկայացնում : Թող զայրացած մնան...Մենք մեծ ժողովուրդ ենք անհամար հնարավորություններով և բազմաթիվ կարողություններով: Դրանք կվերակենդանացնենք,որպեսզի Իրանի ժողովրդի ուղեգիծը օրինակ ծառայի գերված ազգերի համար»: