Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին(14)
Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ելույթներում, բազմիցս լուսաբանելով անվտանգության հետ կապված պարտավորություններն ու անհրաժեշտությունները, շեշտել է, որ «իսլամական համակարգի կանխարգելիչ ուժ»-ի քաղաքականության նպատակը՝ միջազգային գերտերությունների կողմից Իրանի դեմ ագրեսիայի մասին մտածելն անգամ կանխելն է։
Նա այս մասին հստակեցրել է,«Թշնամիները թող իմանան ,որ եթե մտածեն Իրանի դեմ ոտնձգելու մասին ,խիստ պատասխան են ստանալու ,քանզի միգուցե նրանք համարվեն սկսող կողմ ,սակայն ոչ ավարտողը»:
Պարտադրյալ պատերազմի տարիներին համաշխարհային հեգեմոն համակարգում ուժի երկու բևեռները ,Իրանի դեմ պատերազմում Իրաքի բաասական ռեժիմի գլխավոր հովանավորն էին և զինելով բասական ռեժիմին,մասնակից էին Իրանի ժողովրդին սպանելու գործում: Նրանք նման ոճրագործական հովանավորությամբ ,ոչ միայն ճանապարհ հարթեցին Իրաքի ագրեսիվ պատերազմի շարունակման համար, այլեւ վտանգեցին տարածաշրջանի անվտանգությունը։
Հաշվի առնելով Իրանի ազդեցիկ դերը տարածաշրջանում, անվտանգության ապահովման գործընթացում, զինված ուժերի պաշտպանական պատրաստվածության և կանխարգելիչ ուժի ամենաբարձր մակարդակի առկայությունը ռազմավարական նշանակություն ունի։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին անդրադառնալով Հարավարևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության պահպանման կարևորությանն.ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևոր պատասխանատվություն ունի սպառնալիքներին դիմակայելու համար և համոզված է, որ դա տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ապահովման և տարածաշրջանային կարողությունները օգտագործելու ամենավստահելի ճանապարհն է»:
Պաշտպանական ընդհանրացած սկզբունքներին համապատասխան ռազմական և կանխարգելման ուժով օժտված լինելը բոլոր երկրների օրինական իրավունքն է:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը ,անվտանգության հարցում ընդգծել է այն կարևոր սկզբունքը, որ անվտանգությունը պահպանելու և թշնամիների ագահությունը կանխելու համար պետք է ամրապնդել պաշտպանական միջոցները, ինչպիսիք են՝ հրթիռները, ԱԹՍ-ները և ինքնաթիռները:
Նա,ելույթ ունենալով իրանական 1358 թվականի դեյ ամսի 19-ին (1980 թվականի հունվարի 9-ին) Ղոմի սրբազան քաղաքի ժողովրդի պատմական ապստամբության տարելիցի առիթով ,անդրադառնալով իշխանության բաղադրիչներին՝ խոսել է Իրանի պաշտպանական հզորության օրինակների, ինչպես՝ Իրանի երկնքում ամերիկյան ագրեսոր թռչող սարքի կործանման, կամ Այն ալ-Ասադ բազան ոչնչացնելու մասին և հստակեցրել է.«Թշնամին այս իրականությունների դիմաց պարտավոր է իր հաշվարկներում ու որոշումներում նկատի առնել Իրանի պաշտպանական կարողություններն ու հզորությունը»:
Իրանի դեմ պատժամիջոցների և սպառնալիքների ամենաթեժ պահին, ամերիկացիներն այնքան հեռուն գնացին, որ սպառնացին Իրանի դեմ ռազմական գործողություններով, բայց չհամարձակվեցին իրականացնել այդ սպառնալիքը:Բազմաթիվ ապացույցներ կան, որ Պենտագոնը եզրակացրել է , որ Իրանի դեմ պատերազմը լինելու է ծախսատար և ռազմավարական վնասներ է ունենալու:
Միջազգային հարաբերությունների ոլորտում համալսարանի դասախոս Աբդոլ Ռասուլ Դիվսալարն ասում է.«Իրանի պաշտպանական դոկտրինան կարողացել է նման գնահատական արմատավորել ԱՄՆ-ի զինվորականների շրջանում,ուստի Իրանի ռազմական հզորությունը կանխել է գրոհը»:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ քայլեր է ձեռնարկել երկրի պաշտպանական կառույցը ամրապնդելու համար՝ օգտագործելով սրբազան պաշտպանության տարիների փորձառությունը, և տարբեր տեսակի բալիստիկ և ոչ բալիստիկ հրթիռների, գերճշգրիտ կամ «երկիր-երկիր» հրթիռների, ռադարախոյյզ հրթիռների, գերձայնային հրթիռների, լազերային հրթիռների, լիովին կառավարվող թեւավոր հրթիռների և այլ տեսակի հրթիռների արտադրության ոլորտում հասել է ինքնաբավության և այս տեխնոլոգիայի տեր առաջատար մի քանի երկրների շարքում է գտնվում:
Ավելի քան հազար կիլոմետր հեռահարությամբ փոքր և հեռահար ռադիոլոկացիոն համակարգերի պատրաստումը, էլեկտրոնային պատերազմի և կիբեր մարտական համակարգերի արտադրությունը , հեռահաղորդակցության արդյունաբերության զարգացումը և տարատեսակ անլար ռադիոտեղորոշիչների արտադրությունը , ինչպես նաև սովորական և գիշերային տեսանելիության տեսախցիկների արտադրությունը ,այն գնահատելի ձեռքբերումներից են ,որոնք ձեռք է բերվել ռազմական ինքնաբավության ուղղությամբ:
Այս զարգացումները ցույց են տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձրացրել է իր ռազմական հզորությունը սպառնալիքներին համաչափ՝ հիմնվելով իր ուժերի և տեխնիկայի գիտական ցուցանիշների և մասնագիտացված կարողությունների վրա, և որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու թշնամու բոլոր տեսակի սպառնալիքներին:
Սիոնիստական ռեժիմին առնչվող DEBKAfile- անվտանգության վերլուծական կենտրոնը Իրանի հրթիռային հզորության մասին զեկույցում գրել է.«Հակառակ արևմտյան փորձագետների սխալ հաշվարկների, ոչ ԱՄՆ-ը, և ոչ Իսրայելը հնարավորություն չունեն դիմակայելու Իրանի հրթիռներին»։
Նշենք նաեւ, որ Իրանը գտնվում է Արեւմտյան Ասիայի կարեւորագույն աշխարհագրական ու ռազմավարական տարածքներից մեկում։Տարածաշրջանում հավաքական կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը կրկնակի զգայուն է դարձել՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի աճող նպատակներն ու շարժումները:
Ավելի ճիշտ, Արևմտյան Ասիան գտնվում է Արևմուտքի ճգնաժամային միջամտությունների կենտրոնում, և, հետևաբար, աշխարհառազմավարական այս տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար կանխարգելիչ ուժերի հավասարակշռության պահպանումը կարևոր է անվտանգության և կայունության համար:Ելնելով դրանից, և հաշվի առնելով Իրանի ազդեցիկ դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործընթացում, ռազմավարական նշանակություն ունի զինված ուժերի պաշտպանական պատրաստվածության և զսպման ամենաբարձր մակարդակի պահպանումը։Այս համատեքստում հրթիռային հզորությունն Իսլամական Հանրապետության ռազմական դոկտրինայում առանցքային նշանակություն ունի սպառնալիքներին դիմակայելու հարցում:
The National Interest պարբերաթերթը մեկնաբանելով զանազան ոլորտներում Իրանի կանխարգելիչ ուժը գրում է .« Ռազմական կարողականությունը այն իրականությունն է ,որը չի թաքցնում Իրանը: Հատկանշական է ,որ ռազմական հարցերի բազմաթիվ վերլուծական կայքեր, Իրանը համարում են աշխարհի լավագույն 10 երկրների թվում՝ հրթիռային կարողությունների առումով»:
Իմպերիալիստական ուժերը քաջ գիտակցում են՝տարածաշրջանում, Իրանի դերը, և այն հանգամանքը ,որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը մինչ այժմ տարածաշրջանում չեզոքացրել է բազմաթիվ դավադրություններ ու սպառնալիքներ:Ուստի նրանք գիտեն, որ Իրանը Արեւմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում ամենահզոր ուժերից է :
Այս կարողությունը նշանակում է ունենալ ռազմական, պաշտպանական և հարձակողական արդյունավետ կանխարգելիչ ուժ՝ հակառակորդին ռազմական ագրեսիայից հրաժարեցնելու համար,քանզի սպառնալիքները դեռևս գոյություն ունեն: Այս հզորացումը, սակայն, չի նշանակում սպառնալիք, այլ սիներգիա՝ տարածաշրջանում կայունության և հավաքական անվտանգության ամրապնդման գործում։