Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում(10)
https://parstoday.ir/hy/radio/iran-i157398-Այաթոլլահ_Խամենեիի_դերը_Իրանի_հաջողություններում(10)
Սպառնալիքները չեզոքացնելու և ազգը պաշտպանելու ամենաառանցքային խնդիրներից է թշնամուն ճանաչելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 08:39 Asia/Tehran

Սպառնալիքները չեզոքացնելու և ազգը պաշտպանելու ամենաառանցքային խնդիրներից է թշնամուն ճանաչելը:

Թերևս այն ազգերը, որոնք պատմության ընթացքում չեն հասկացել օտարների դավադրությունները՝ թշնամիների անտեսման և անհրաժեշտ քաղաքական ու սոցիալական գիտակցության ու խորաթափանցության բացակայության պատճառով, և ահավոր վիճակի են մատնվել՝ հասարակության վերնախավերի և ընտրանու կողմից ժամանակին և ճիշտ դիրքորոշումներ չորդեգրելու պատճառով։ Իմամ Ալին այդ մասին ասել է.« «Նա, ով քնի մեջ է և անտեսում է թշնամուն, վերջինիս հնարքներն են արթնացնում նրան»:

Վերջին չորս տասնամյակների ընթացքում թշնամիները բազմաթիվ թակարդներ են լարել Իսլամական Հանրապետության դեմ։ Թշնամիները, որոնք, ըստ Սուրբ Ղուրանի, երբեք բարյացակամ չեն բարեպաշտների հանդեպ, իրենց հարստությունը ծախսում են մարդկանց Աստծուց հեռու պահելու համար (Անֆալ / 36), փորձում են բարեպաշտ մարդկանց անհավատ դարձնել (Նեսա / 89), նրանք շահագրգռված են մուսուլմաններին հեռու պահել զենքերից (Նեսա / 102) և առավելագույն կերպով ձգտում են՝ ոչնչացնել արդարությունը:

Շարունակելով Զինված ուժերում Իրանի հաջողությունների, երկրի պաշտպանական արդյունաբերության մեջ Այաթոլլահ Խամենեիի ռազմավարական միջոցառումների ու քաղաքականության դերի քննարկումը, այսօր լսում ենք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերային ուժերի հրամանատար՝ գեներալ Ամիր Ալի Հաջիզադեի ելույթը։ Մասնագիտացված հանդիպման ժամանակ նա շատ որոշիչ համարեց Այաթոլլահ Խամենեիի ներկայության ազդեցությունը երկրի պաշտպանական արդյունաբերության մեջ և նրա դերը հատկապես վերջին երեք տասնամյակներում։ Քանի որ նա մատնանշում է այդ միջոցների օրինակները, դրանք լսելը հետաքրքիր է լինելու:

Գեներալ Ամիր Ալի Հաջիզադե

Գեներալ Հաջիզադեն իր խոսքում ընդգծում է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի թշնամուն ճանաչելու և խելամտության հարցը և ասում. «Հեղափոխության գերագույն առաջնորդի թշնամուն ճանաչելու և տեղեկատվության ոլորտում բարձր խելամտությունը թույլ չտվեցին մեզ ներքաշվել երկրին մարտահրավեր նետելու թշնամու բազմաթիվ դավադրությունների մեջ։ Երբեմն նույնիսկ երկրի բարձրաստիճան ղեկավարներից ոմանք չէին գիտակցում այդ դավադրությունները, սակայն Այաթոլլահ Խամենեիի իմաստությամբ երկիրը ապահով կերպով հաղթահարեց այդ մարտահրավերները: Օրինակ, Իրաքի առաջին պատերազմում Քուվեյթի ազատագրման քննարկման ժամանակ երկրի ներսում շատ բարձրաստիճան ղեկավարներ կարծում էին, որ մենք պետք է կանգնենք Սադամ Հոսեյնի կողքին և կռվենք Միացյալ Նահանգների դեմ, միակը, ով լավ գիտեր, որ սա ծուղակ է և որ ճակատի երկու կողմերն էլ թշնամիներ են, նա Այաթոլլահ Խամենեին էր: Նա թույլ չտվեց, որ երկիրն ընկնի այդ ծուղակը։ Մեզ շրջապատող երկրներն արդեն բախվում են բազմաթիվ ռազմական մարտահրավերների, որոնք բխում են իրենց բանակը թուլացնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերից: Նույնիսկ երբ Սիրիայում և Իրաքում թաքֆիրական և ԻԼԻՊ-ի խմբավորումները իշխանության եկան, շատերը խոսում էին Իրանի աջակցության բացակայության մասին, սակայն հեղափոխության գերագույն առաջնորդը կարծում էր, որ մենք պետք է դա անենք, և եթե այն ժամանակ ճիշտ որոշում չկայացնեինք, ստիպված կլինեինք Համեդանում և Քերմանշահում կռվել ԻԼԻՊ-ի դեմ»:

Թշնամիների յուրաքանչյուր խումբ ունի յուրահատուկ հատկանիշներ և ունի իր մարտական ​​ռազմավարությունը: Դրանց դեմ պայքարելու համար պետք է որոշակի սկզբունքային քաղաքականություն որդեգրվի, ավելորդություններ չլինեն։ Այս առումով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է ինքնաբավությունը, և ռազմական զենքի տեղայնացումը և այն դիտարկել է որպես թշնամու դավադրությունները խափանելու միջոց: 

Գեներալ Հաջիզադեն այդ մասին ասել է.«Եթե ​​մենք, ինչպես մյուս երկրները, առաջընթաց փնտրեինք կործանիչների կառուցման գործում, մենք դեռ 50 տարի հեռու կլինեինք դրանցից, բայց մոտեցումը փոխելով հրթիռների կիրառման, այժմ կարող ենք լավ արձագանքել նրանց սպառնալիքներին։ Այաթոլլահ Խամենեիի միջոցառումները որոշ ժամանակաշրջաններում փոխել են ռազմական պատմության ընթացքը, օրինակ՝ 1984 թվականին պատերազմի ժամանակ մենք հազիվ կարողացանք ներմուծել ու ձեռք բերել մի շարք հրթիռներ։ Հեղափոխության գերագույն առաջնորդը գտնում էր, որ դրանցից փոքրաթիվը պետք է հակադարձ ինժեներական մշակման ենթարկվի։ Սա այն դեպքում, երբ մենք այն ժամանակ շատ հրթիռների կարիք ունեինք, բայց այս դժվարին որոշումը կայացվեց նրա կողմից, և նույն տարիներին Իրանում սկսվեց հրթիռների գործարանի կառուցումը, ինչը ցույց տվեց այս խնդրի կարևորությունը։ Այն ժամանակ մենք նույնիսկ չունեինք անհրաժեշտ տարրական ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները»։

Այաթոլլահ Խամենեի

Հաշվի առնելով գիտության դերը յուրաքանչյուր ազգի նպատակներն առաջ տանելու գործում, Իրանի թշնամիների ծրագիրը Իրանի գիտական ​​շարժման կասեցնելն է: Իսլամական հեղափոխության առաջնորդը, լիովին հասկանալով այս փաստը, միշտ կարևորել է կրթության, հետազոտությունների և գիտությունների զարգացումը՝ համարելով, որ թշնամու դեմ որոշումներ կայացնելու և արձագանքելու համար նախ պետք է ճանաչել նրան, հասկանալ նրա նպատակները և ուսումնասիրել նրա մեթոդները հարվածելու և նպատակներին հասնելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության ավիատիեզերային ուժերի հրամանատարը, անդրադառնալով Այաթոլլահ Խամենեիի համար հրթիռային արդյունաբերության ոլորտում հետազոտությունների կարևորությանը, ասել է.«1970-ականների սկզբին և Խորհրդային Միության փլուզումից հետո, ստեղծվեց մի իրավիճակ, երբ լավ առաջարկներ արվեցին Իրանին։ Հրթիռը, որ 2,5 միլիոն դոլարով գնում էինք Հյուսիսային Կորեայից վաճառում էին 500.000 դոլարով, իսկ հարթակը 100.000 դոլարով: Բոլորը կողմ էին այդ հրթիռների գնմանը, բացի մեծարգո առաջնորդը: Նա ընդդիմացավ հրթիռների գնմանը և պահանջեց այլևս չհետևել այդ առաջարկներին, որպեսզի ապարդյուն չավարտվի հրթիռային ոլորտում հետազոտությունը:

Անդրադառնալով հակաօդային պաշտպանության ոլորտում Իրանի ինքնաբավությանը՝ գեներալ Հաջիզադեն ասել է.«Հակաօդային պաշտպանության հրամանատար եմ դարձել 2003 թվականին, այն ժամանակ մենք իրանական տեխնիկա չունեինք։ Երբ տեսա այդ պաշտպանության համակարգը, նկատեցի, որ հարյուր անգամ ավելի բարդ է երկիր-երկիր հրռիթներից: Այդ ժամանակ, ռուսներն առաջարկեցին Բուք համակարգեր գնենք: Մի երկու պատվիրակություններ էլ մեկնեցին Ռուսաստան: Այդ ժամանակ մեծարգո առաջնորդի խոսքին անսալով, գնումը չեղարկվեց: Եվ մենք կենտրոնացանք սեփական արտադրության «Թաբաս» և «Ռաադ» և  «Խորդադ-3» զենիթահրթիռային  համակարգերի վրա: Այսօր մենք  հրթիռների, հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի ոլորտում աշխարհում ներկայանալի ենք: Այսինքն՝ տնտեսական ոլորտում, եթե տարածաշրջանային նպատակներ ունենք, ռազմական ոլորտում, ընդհանրապես տարածաշրջանային հարց չկա։ Եթե ​​աշխարհի 20 երկրներ են լավ որակի ռադարներ արտադրում, մենք անպայման նրանցից մեկն ենք։ Անօդաչու թռչող սարքերի ոլորտում մենք, միանշանակ, աշխարհի լավագույն 5 երկրների շարքում ենք»։

«Հարկ է նշել, որ դրանք ձեռք են բերվել կոշտ պատժամիջոցների պայմաններում։ Մենք նույնիսկ այցելությունների արգելք ունեինք. Այսինքն՝ արգելել են աշխարհով մեկ այցելել և տեսնել ռազմական ցուցահանդեսները, բայց այս պայմաններում մենք հասել ենք այս կետին, որի համար ուղղորդում և պլանավորում է արվել, որի կենտրոնում Գերագույն առաջնորդն է եղել»,-ասել է գեներալ Հաջիզադեն։

Kaman 22-ը՝ իրանական նորագույն անօդաչու թռչող սարքերից մեկը

Նշելով, որ մեծարգո առաջնորդը տիրապետում է հրթիռային ոլորտին, գեներալ Հաջիզադեն ասել է. «Հրթիռային ոլորտում մենք փնտրում էինք գործողության արագություն և այլ բաներ, սակայն նա ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ թիրախավորման և ճշգրտության վրա։ Տարիներ անց ԻԼԻՊ-ի և ահաբեկչական մյուս խմբավորումների դեմ պայքարի ժամանակ մենք հասկացանք այս կետի կարևորությունը, քանի որ ԻԼԻՊ-ը ներկա էր մարդկանց տներում, և եթե թիրախավորումը ճշգրիտ չլիներ, մենք այլ մարդկանց ոչնչացման ականատես կլինեինք: Այժմ որոշ ոլորտներ, որոնցում մենք աշխատել ենք, ունեն գյուտարարական կողմ, և, այդպիսով առաջ ենք անցել այս հարցում մի շարք առաջատար երկրներից, ինչը խոստովանում են նաև ԱՄՆ-ն և Եվրոպան, օրինակ՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին թիրախավորելիս, մենք դա անում էինք այլ երկրների աչքի առաջ և նրանք դատեցին և հիացան մեզանով»:

Վերջում ավագ զորահրամանատարն ասել է.«Եթե բոլոր ոլորտներում լրջորեն վերաբերվենք Գերագույն առաջնորդի հանձնարարականներին և միջոցառումներին, կարող ենք դրանք օգտագործել որպես ճանապարհային քարտեզ։ Նա ունի ավելի քան երեսուն տարվա փորձ բոլոր ոլորտներում, և այդ միջոցառումները կապիտալ են։ Առաջընթացի և հաջողության գրավականը դրված նպատակներն ու ռազմավարությունն են, և այս քայլը, թեև հետապնդվում է տարբեր հրամանատարների կողմից, բայց հավաքական քայլ է, և բոլոր ղեկավարների համագործակցությունը խիստ անհրաժեշտ է»: