Իրանի փայլուն հաղթանակները միջազգային հարթակներում
ԻԻՀ երիտասարդ հետազոտողները 2021թ. Աստղագիտության և ֆիզիկայի համաշխարհային 14-րդ օլիմպիադայում նվաճել են երկու ոսկե, 5 արծաթե, երկու բրոնզե մեդալ և մեկ պատվոգիր:
Հատկանշական է, որ Իրանի հարավային Քերման քաղաքի Բահոնար համալսարանի գիտական խորհրդի անդամ դոկտոր Աբդոլհոսեյն Հեմմաթի Սարափարդեն, նավթի ինժեներական ոլորտում մրցանակ է նվաճել Ռուսաստանում տեղի ունեցած մրցույթում: Այս մրցության նպատակն է ճանաչել նավթի ինժեներատեխնիկական ոլորտի տաղանդներին, որպեսզի արդյունաբերության, առևտրի ու գիտության միջև կապ հաստատվի և զարգանա միջազգային համագործակցությունը: Մրցությանը, որի ժյուրին կազմված էր աշխարհի 60 մրցավարներից,մասնակցել է 93 երիտասարդ գիտնական: Մրցությունների ժամանակ երիտասարդ իրանցի գիտնականը հայտնվել է լավագույնների շարքում:
ԻԻՀ երիտասարդ հետազոտողները 2021թ. Աստղագիտության և ֆիզիկայի համաշխարհային 14-րդ օլիմպիադայում նվաճել են երկու ոսկե, 5 արծաթե, երկու բրոնզե մեդալ և ու մեկ պատվոգիր: Մրցությունը տեղի է ունեցել օնլայն տարբերակով, Կոլումբիայում, աշխարհի 63 երկրների մասնակցությամբ:
2021թ. թաեքվանդոյի համաշխարհային առաջնության ժամանակ, որն անցկացվեց Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում, -57 կգ քաշային իրանցի մարզուհին նվաճեց ոսկե մեդալ:
Զահրա Շեյդային վերջին մրցության ժամանակ մրցեց ռուս մարզուհի Մարգարիտա Բլեսնիկովայի հետ, այնուհետև 11:11 հաշվով, ոսկե ռաունդում նվաճեց ոսկե մեդալը: Այս մրցության ընթացքում Քոսար Ասասեն և Մելքիա Միրհոսեյնին նվաճեցին 2 բրոնզե մեդալ:
----
Արարչագործությունը և աստվածային կատարելությունը կարելի է տեսնել մարդու մեջ: Իմաստուն Աստված, մարդուն ստեղծելու հարցում այնպիսի արվեստ է գործադրել, որ երբեմն արվեստագետների և մտավորականների կողմից ուսումնասիրութան է ենթարկվել: Արարչագործությունը միակ և իմաստուն Աստծու առանձնահատկություններից է, որը կարելի տեսնել մարդու էության մեջ և որը դրսևորվում է արվեստով: Յուրաքանչյուր արվեստի գործ, որը դրսևորվում է մարդու մեջ, չի կարող հեռու լինել գեղեցկությունից: Գյուտ անելը, գեղեցիկ կտավ ստեղծելը, մի հրաշագեղ իր ստեղծելը կամ հիացմունքի արժանի կոթող կերտելըև այլն, բոլորը ստեղծագործական գեղեցիկ ոգու դրսևորումներ են: Եվ ավելի գեղեցիկ է, որ այդ ամենը կարելի է տեսնել երիտասարդների ոգու մեջ, երբ պաշտոնապես ճանաչում և հավատում են նրան, և իր բնազդային հատկությունից ելնելով, նա ավելի մեծ քայլեր է անում գեղեցիկն ու նորն արարելու գործում: Յուրաքանչյուր երկիր, նման երիտասարդներ ունենալով, ավելի արագ տեմպերով է զարգանում և հենց այդ երիտասարդների աշխատասիրությունը, հավատքն ու կամքն է, որ երաշխավորում է երկրի զարգացումը: Հենց այս երիտասարդներն են, որ ԻԻՀ գիտության ուղով առաջ գնալով, երկիրն ավելի ինքնաբավ են դարձնում հեռու պահելով երկրի կախվածությունը գաղութատեր գերտերություններից:
Իրանի իսլամական հանրապետությունն ունի երիտասարդ մեծ ուժ: Երկրում կա 15-45 տարեկան 36 միլիոն քաղաքացի, ևս 14 միլիոնն ունի բարձրագույն կրթություն: Իրանը երկրորդ տեղն է գրավում աշխարհում գիտության և ինժեներական ոլորտում կրթություն ստացած քաղաքացիների առումով: Շատ երիտասարդներ աշխատում են գիտական, մշակութային ու արդյունաբերական ոլորտում: Այս երիտասարդները մեծ հույս են երկրի համար և իրենց հավատքով ամրապնդում են երկրի գիտական հիմքերը: Նրանք շատ լուրջ են վերաբերվում գիտությանը, և դրա հետ շաղախելով հավատքն ու բարեպաշտությունը, շարունակում են իրենց անխոնջ աշխատանքը:
Ղուրանն ավելի քան 600 անգամ մարդկանց հրավիրում է կրթվել: Ըստ Ղուրանի, դա երջանկացնում է մարդկանց և աշխարհիկ և հանդերձյալ կյանքում: Իրանցի երիտասարդները, հետևելով Ղուրանի հորդորին, շարունակում են այս ուղղությամբ քայլեր կատարել: Նրանք սովորում են նոր գիտություններ, ձեռք բերում նոր փորձ և աշխատում համալսարաններում ու գիտական կենտրոններում, կատարելով նոր գյուտեր և նորարարություններ: Միջուկային ոլորտում, ցողունային բջիջիների, անբուժելի հիվանդությունների և համաշխարհային գիտական ոլորտներում իրանցի մասնագետների ներկայությունը վկայում է այն մասին, որ նրանք հավատում են իրենց ուժերին և այդ ուժն ի գործ են դնում երկրի զարգացման համար:
Ֆաթեմե Մոհաջերանին, ով ղեկավարում է «Փայլուն ընդունակությունների կենտրոնը», հայտարարել է, որ Իրանը մինչև 2017թ օլիմպիադաները նվաճել է 618 մեդալ, իսկ 2013թ.ի երիտասարդները ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աստղագիտության, համակարգչային ու մաթեմատիկայի ոլորտում նվաճեցին 12 ոսկե, 15 արծաթե և 7 բորնզե մեդալ: Սա վերջին 27 տարիների ընթացքում այս ոլորտում Իրանի ձեռք բերած մեդալների ամենամեծ թիվն է:
Իսլամական հեղափոխության ամենամեծ առաքելությունը կայանում է երիտասարդների ունակությունները հայտնաբերելու համար հնարավորություն ստեղծելու մեջ: Երիտասարդներն իրենց հմտությունները բարձրացնելով և ձեռք բերելով նոր գիտելիք ու փորձ, հեղափոխության նկատմամբ սրտցավությամբ, շարունակում են երկրի զարգացման, ինքնաբավության ուղղությամբ աշխատել: Ինչպես իսլամական հեղափոխությունից հետո, Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմում իրանցի երիտասարդները կարողացան չեզոքացնել թշնամու սադրանքները, այնպես էլ այսօր մեծ դեր են կատարում երկրի զարգացման գործում:
Շատ կարևոր է նշել հատկապես այս ոլորտում կանանց դերը: Նրանք իրենց մեծ նվաճումներով ապացուցեցին, որ գենդերային տարբերությունները չեն կարող արգելք հանդիսանալ կանանց զարգացման ճանապարհին: Եվ սպորտի ոլորտում իրանցի մարզուհիների հաջողությունները դրա վառ ապացույցն են: Մյուս կողմից, երկրի ղեկավարների նյութական ու բարոյական աջակցությունը սպորտին պատճառ դարձավ, որ մարզիկները նաև հեղափոխության գաղափարները փոխանցեն աշխարհի տարբեր երկրների ժողովուրդներին: Այսօր իրանցի մուսուլման մարզուհին, որը կրում է հիջաբ, կանգնում է չեմպիոնության պատվանդանին և բոլորին ստիպում խոնարհվել իր առջև: Իսլամական հեղափոխության զարգացումը տարածաշրջանում ու աշխարհում պատճառ է դարձել, որ սպորտը, որպես հասարակական երևույթ, անցյալի համեմատ ավելի կարևոր տեղ զբաղեցնի Ասիայի և աշխարհի օլիմպիադաներում: Միջազգային մրցումներում Իրանի մարզիկները մեծ նվաճումներով բարձր են պահում Իրանի պատիվը: