Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում (11)
https://parstoday.ir/hy/radio/iran-i158046-Այաթոլլահ_Խամենեիի_դերը_Իրանի_հաջողություններում_(11)
Ներկայացնում ենք «Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում» հաղորդաշարի հերթական թողարկումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2021 06:46 Asia/Tehran

Ներկայացնում ենք «Այաթոլլահ Խամենեիի դերը՝ Իրանի հաջողություններում» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Ավելի քան կես դար է ինչ առաջընթացն ու զարգացումը կառավարությունների մեծ մասի օրակարգում են, որպես ռազմավարական նպատակ,սակայն  հասարակությունների տնտեսական, սոցիալական և մշակութային տարբերությունների պատճառով ոչ բոլորն ունեն զարգացման նույն հնարավորությունները,և այս տեսանկյունից երկրները բաժանվում են զարգացող և զարգացած խմբերի։Իրանը ,որը աշխարհի շատ երկրների հետ միաժամանակ մշակելով  և գործադրելով շինարարական միջնաժամկետ ծրագրեր ,առաջընթաց է արձանագրում, և որպես զարգացող մի երկիր, Իսլամական հեղափոխությունից հետո ,արագ թափով է ընթանում զարգացման ու վերելքի ուղիով և այսօր  գիտության արտադրության արագությունը տասնմեկ անգամ գերազանցում է աշխարհում գիտության արտադրության միջին արագությունը:Գիտության այս արտադրության նշանները կարելի է տեսնել Իրանի միջուկայինացման , և Իսլամական Հանրապետության  Համաշխարհային տիեզերական ակումբ մուտք գործելու մեջ , բժշկական գիտության և ռազմավարական դեղամիջոցների արտադրության, պաշտպանական և ռազմական արդյունաբերության, նանոգիտության և այլնի զգալի առաջընթացներում: Այաթոլլահ Խամենեին, նախաձեռնելով գիտական ​​ջիհադ ու ծրագրային շարժում, հիմքը դրեց   երկրի գիտական ​​առաջընթացի և ամենամեծ դերակատարությունն  ունեցավ այս հարցում՝ ընդգծելով իրանական մշակույթի տարածումը:

Այաթոլլահ Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդը միշտ նշել է, որ մեր վիճակը տարբերվում է այն  երկրի վիճակից, որն ունի նաև  առաջադեմ համալսարան:Մենք մեր մշակույթով պետք է ապրենք իրանական ,մտածենք ու խորհենք իրանական:Նա առաջարկել է իսլամա-իրանական առաջընթացի մոդել մշակելու գաղափարը, հատկապես՝ գիտական ​​խնդիրների ոլորտում։Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից իսլամական և իրանական կորդինատներով առաջընթացի մոդել մշակելու ծրագրից երեք տարի անց, 2011 -ին, այսինքն իրանական 1390 թվականի խորդադ ամսի 2-ին , ստեղծվեց՝ Առաջընթացի Իսլամական-Իրանական մոդելի կենտրոնը:Իսլամական հեղափոխության առաջնորդի  հրամանագրում շեշտվում է գիտական, կրոնական ուսուցման  և ակադեմիական ոլորտներում առկա կարողությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Այաթոլլահ Խամենեիի հսկողության ներքո գտնվող առաջընթացի իրանաիսլամական մոդելի կենտրոնը , գիտական ​​և հետազոտական ​​հաստատություն է , որն ունի իրավական ինքնուրույնություն  և ֆինանսական, վարչական և աշխատանքային անկախություն և ղեկավարվում է ըստ իր կանոնադրության:

Այս կենտրոնի 13 վերլուծական ինստիտուտների   բազմաթիվ հանդիպումների ,գրավոր նյութերի  ու յոթ ամյա ջանքերի արգասիքը  հրապարակվեց 1397 թվականի մեհր ամսին, «Առաջընթացի  իսլամական-իրանական հիմքով մոդելային փաստաթուղթը»,որին կից՝ հրապարակվեց դրա բարեփոխման ու կատարելագործման համար առաջնորդի հրամանագիրը: Հետևաբար, որոշվեց ,որ այս փաստաթուղթը ,հաստատությունների, գիտական ​​կենտրոնների, էլիտաների և փորձագետների կողմից վերամշակվելուց և վերջնական ծանուցումից  հետո ,ուրվագծի Իրանի առաջիկա 50 տարիների քաղաքականության ճանապարհային քարտեզը:Իսլամաիրանական առաջընթացի հիմնական մոդելի  փաստաթուղթը ներկայացնում է իրանական իմաստության և մտքի մոդել՝ իսլամական իդեալին հասնելու համար:Հեղափոխության առաջնորդը փաստաթութղը ներկայացնելու իր հաղորդագրության ներածության մեջ ընդգծել է.«Այս փաստաթուղթը ձևակերպել է առաջընթացի կարևորագույն սկզբունքներն ու իդեալները և գծել երկրի ցանկալի հորիզոնը առաջիկա հինգ տասնամյակների համար  և մշակել արդյունավետ միջոցներ դրան հասնելու համար,որի իրականացմամբ ,որը դժվարին ու հսկա գործ է,սակայն հնարավոր ու քաղցր, երկիրը զարգացման  ուղիով է ընթանալու եւ Իրանի երկնակամարում ծագելու  է  իսլամաիրանական քաղաքակրթության բարեբաստիկ արշալույսը»: Նա այս մոդելի մշակման գործընթացում և հենց սկզբից ,այս մոդելի ինչպիսության մասին շեշտել է հետևյալ կետերը.«Այս մոդելը ,վեհագույն  փաստաթուղթն է՝ երկրի  ծրագրերի , հեռանկարի  և քաղաքականության մշակման փաստաթղթերի համար:Մոդելը  համապարփակ քարտեզ է, որը մեզ հուշում է, թե որ ճանապարհով գնանք և դեպի որ նպատակը:Մոդելը պետք է երկիրը հեռու պահի աննպատակ, զիգզագային և շփոթված ընթացքից,մոդելը պետք է պատկերի ցանկալի իրավիճակը և այն հանգամանքը թե՝ինչպես կարելի է ներկայիս իրավիճակից հասնել ցանկալի իրավիճակին»:

1397թվականի  Բահմանի 22-ին՝Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով  հեղափոխության երկրորդ քայլի բանաձևը հրապարակվեց : Այս բանաձևում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը դիմելով երիտասարդներին և նշելով հեղափոխության նախապատմությունն ու դրա դժվարությունները,անդրադարձել է  Իրանի Իսլամական հեղափոխության 40 տարիների ձեռքբերումներին ու տարբեր ոլորտներում հեղափոխության ապագա հեռանկարին , այդ թվում՝ գիտության ու գիտահետազոտության, հոգեւոր արժեքներին ու բարոյականությանը , արդարությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին: Այս բանաձևը հեղափոխության երկրորդ քայլը ներկայացնում է ,որպես «ինքնակերտում, սոցիալականացում և քաղաքակրթություն կերտող»։Հեղափոխության երկրորդ քայլի բանաձևի   հիմնակաում ուղղված է երիտասարդությանը, որպես  իսլամական զարգացած համակարգի իրականացման առանցք, և  արժեքավոր հնարավորություն երկրի համար։

Հեղափոխության երկրորդ քայլում մեծարգո առաջնորդը նշում է.«Փառք Աստծո, մեր ժողովրդի  գիտության ու հետազոտության տաղանդը բարձր է համաշխարհային միջինից։Արդեն գրեթե երկու տասնամյակ է, ինչ երկրում սկսվել է գիտական ​​վերածնունդ և այն արագությամբ, որը զարմացրել է  համաշխարհային դիտորդներին:Այսինքն՝ այն տասնմեկ անգամ ավելի արագ է, քան աշխարհում գիտության միջին աճը:Այս ընթացքում մեր գիտելիքների և տեխնոլոգիաների ձեռքբերումները, որոնք աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրների շարքում մեզ հասցրին 16-րդ տեղը և զարմացրեցին համաշխարհային դիտորդներին և որոշ զգայուն և արդիական  ճյուղերում  մեզ բարձրացրել է առաջնային աստիճանների, այդ բոլորը իրականացել են այն պայմաններում ,երբ երկիրը ֆինանսական ու գիտական խիստ ​​պատժամիջոցների դիմաց է կանգնած»:

Այաթոլլահ Խամենեին էլիտաների և գիտնականների հետ մի քանի հանդիպումների ժամանակ հաստատել է հետազոտական ​​բյուջեների ավելացումը և վերջին տարիներին մի քանի ելույթներով հայտարարել է.«Երկրի գիտական ​​համայնքից ակնկալում եմ, որ  ևս հիսուն տարի լինեք աշխարհի գիտական առաջին  ​​վարկանիշում»։ Այսինքն նրա նկարագրած հեռանկարը հետևյալն է՝աշխարհում առաջին տեղը գրավելը և բազմիցս ընդգծել է, որ դա մեծ ակնկալիք չէ,որովհետև մենք շատ լավ տաղանդներ ունենք երկրում և դա մեր երկրի իրավունքն է:Նաև, երկրի քսանամյա հեռանկարում Իրանի համար նպատակ է դրել  տարածաշրջանում գիտական ոլորտում զբաղեցնել ​​առաջին տեղը։

Հեղափոխության գերագույն առաջնորդի  շեշտադրումը՝ գիտելիք ձեռք բերելու և գիտական ​​առաջընթացի վրա ,բխում է իսլամական ուսմունքներից:Գիտությունը, իսլամական այաներում և ասացվածքներում համարվում է, որպես մարդկային առաջընթացի և կատարելության տարրերից և հիմնասյուներից մեկը և  կարևորվեր է դրա ձեռքբերումը: Իսլամի սուրբ մարգարեն  հրահանգել է՝ գիտելիք փնտրեք նույնիսկ, Չինաստանում՝,որն այդ ժամանակ համարվում էր ամենահեռավոր վայրերից: Հետևաբար, Իսլամի պատմությունը փայլուն գիտության և մշակույթի առաջացման և ընդլայնման պատմությունն է, և առաջին անգամը նրանք  սովորել են իրենց նախնիների  քաղաքակրթությունների գիտություններն ու գիտելիքները և հմտացել  են իմաստության, մաթեմատիկայի, աստղագիտության և այլնի ոլորտներում և հիմքն են դրել այնպիսի  արվեստի ու քաղաքակրթության, որը գոյություն է ունենալու այնքան ժամանակ ,ինչքան կլինի մարդկության պատմությունը, որի լույսից կյանքը ջերմություն և կենսունակություն է ստանում։Այաթոլլահ Խամենեին հնարավոր է համարում վերադարձը դեպի անցյալի փառքը և համոզված  է ,որ առաջընթացի իսլամա-իրանական մոդելը,որպես  արդյունավետ և տրամաբանական կառավարման մոդել՝  կարող է հստակ օրինակ ծառայել իսլամական աշխարհին։Հատկապես միջազգային ասպարեզում, նույնիսկ ոչ իսլամական երկրներում սոցիալիստական ​​և կապիտալիստական ​​մոդելներով երկրների փորձը արդյունավետ փորձ չի եղել, և հիմա աշխարհը փնտրում է երրորդ մոդել։Իրանական իսլամական առաջընթացի մոդելի ուսումնասիրությունն արտացոլում է այաթոլլահ Խամենեիի մտահոգությունը Իրանի հպարտության, անկախության և արժանապատվության վերաբերյալ և մի խոսքով  պարզաբանում է նրա դիրքը՝ Իրանի իսլամական հասարակության գիտական ​​ու սոցիալական հզորության բարձրացման հարցում:Նա հիշատակում է.«Իսլամական երկրի մոդելը չի ​​նշանակում, որ այս երկրում բոլոր մարդիկ զբաղված են միայն աղոթքով, ծոմապահությամբ, աղաչանքով և երկրպագությամբ,ոչ ,դրանք կան,սակայն դրանք հոգեւոր արժեքներ են ,իսկ այս հոգեւոր արժեքների կողքին կա ՝ նյութական առաջընթաց, գիտական ​​աճ, արդարության զարգացում, դասակարգային տարբերությունների  կրճատում և ազնվականության գագաթների վերացում»։(1395 թվականի մորդադ ամսի մեկ):

Այաթոլլահ Խամենեին՝ ներկայացնում է համակարգման և սոցիալականացման երրորդ մակրոկառավարման մոդելը, որը բաղկացած է հավատքի, գիտության և արդարության երեք հիմնական տարրերից և ընդգծում է.«Հավատքը  , մաքուր միաստվածային հավատքի իմաստով , և այս մաքուր միաստվածական հավատքը ազդում է թե՛ մարդու անհատականության ձևավորման վրա, թե՛ հասարակության կերտման և հասարակության ընդհանուր պատկերի վրա,և դա տարածվում է ինչպես անձնական գործողության, այնպես էլ սոցիալական ձևի մեջ:Գիտությունն իր անսահման տիրույթով` և՛ աստվածային գիտությունը, և՛ բնական գիտությունն այն իմաստով, որ արևմուտքը  իր արվեստն է դրսևորել, [այսինքն] բնության նվաճումը և բնությանը  տիրապետելը և այլն, այն խնդիրներից են , որոնք  գովաբանվում են իսլամում:Հետո մարդն այս աստիճանից բարձրանում է ավելի բարձր աստիճանների։ Մարդկային ինքնության իմացություն,երկնային արքայության  իմացություն և աստվածային գիտություններ ,որոնք այս խոսքերից ավելի վեր են:Այս գիտությունն ընդգրկում է այս բոլոր հարցերը:Արդարությունը ևս արդարության  ամենալայն իմաստով. և՛ տնտեսական արդարություն, և՛ դատական ​​արդարություն, և՛ սոցիալական արդարություն, [այսինքն] արդարադատություն բառի բուն իմաստով:Ահա թե ինչ է մեզ սովորեցրել Իմամը, մենք, իհարկե, հետ ենք մնացել  բոլոր երեք բաժիններում: Մեր ակտիվությունը պատշաճ և արժանի ակտիվություն  չի եղել,սակայն մոդելը հետևյալն  է, որ մարդը դա կարող է տեսնել կարգախոսերի, հայտարարությունների, կողմնորոշումների և այն շարժումների մեջ, որոնք տեղի են ունեցել Իսլամական Հանրապետության  41 տարիների ընթացքում:Դրա օրինակը մեր մեծ նահատակներն են, որոնց վառ օրինակը նահատակ Բեհեշթին է, նահատակ Ռաջային,  նահատակ Բահոնարը,  նահատակ Մոթահարին, և վերջերս նահատակված՝Ղասեմ Սոլեյմանին է.Սա է իսլամական մոդելը»: