Իրանի առաջնորդի տեսակետը՝ տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնների մասին (15)
Ավելի քան չորս տասնամյակ ԱՄՆ-ի կոռումպացված ռազմական ներկայությունն Արևմտյան Ասիայում, անվտանգության դեմ ուղղված հիմնական մարտահրավերներից մեկն է, որին իր ելույթներում բազմիցս անդրադարձել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը։ Այս առնչությամբ, 2019 թվականին Ղոմում ունեցած ելույթում, նա անհրաժեշտություն է համարել տարածաշրջանում ամերիկյան ուժերի ներկայության ավարտը։
Հեղափոխության առաջնորդը նշել է. «Նրանք պատերազմ բերեցին այս տարածաշրջան, բերեցին տարաձայնություններ, խռովություն, ավերածություններ, ենթակառուցվածքների ոչնչացում.… Այս տարածաշրջանը չի ընդունում ԱՄՆ-ի ներկայությունն իր երկրներում։ Տարածաշրջանի ժողովուրդները և ժողովրդի ծոցից ելած կառավարություններն անկասկած չեն ընդունում ԱՄՆ-ի ներկայությունը»։
Արևմտյան Ասիայում ամերիկացիների ներկայությունն ու միջամտությունը հանդիսանում են ճգնաժամի առաջացման, ապակայունացման, անապահովության և տարաձայնությունների պատճառը, և այս խնդրին կարելի է վերջ դնել տարածաշրջանի ժողովուրդների և կառավարությունների համագործակցությամբ։
Մոհամմադ մարգարեի և Իմամ Ջաֆար Սադեղի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ունեցած իր ելույթում, նշելով, որ կայսերապաշտները գիտությունն ու տեխնոլոգիան օգտագործում են չարամետ նպատակների իրականացման այդ թում՝ անարդարության, պատերազմի, չարիք գործելու և ժողովուրդների ռեսուրսները կողոպտելու համար, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.«Նախկինում փարավոնը թափառում էր միայն Եգիպտոսում, բայց աշխարհի այսօրվա փարավոնը՝ Միացյալ Նահանգները, օգտագործելով գիտական առաջընթացը, ներխուժում է այլ երկրներ, սանձազերծում է պատերազմ, տարածում անապահովություն և կողոպտում այլ ժողովուրդների ռեսուրսները»:
Միացյալ Նահանգները տարիներ շարունակ մարտահրավեր է նետել տարածաշրջանային անվտանգությանը, որպեսզի պահպանի իր ազդեցությունն ու միջամտությունը տարածաշրջանի երկրներում: Մոտ մեկդարյա փորձը ցույց է տալիս, որ օտարերկրացիները վարելով ներմուծված անվտանգություն հաստատելու քաղաքականություն, տարածաշրջանը ներքաշել են երկարաժամկետ անապահովության և ճգնաժամերի մեջ: Նրանք տարածաշրջանում ճգնաժամ առաջացնելով, նպատակ ունեն տարածաշրջանի թույլ ու անօրինական երկրների համար անվտանգության կախվածություն ստեղծել ու նրանց զենք վաճառել:
Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) վերջերս հայտնել է, որ Միացյալ Նահանգներին այժմ բաժին է ընկնում ամբողջ աշխարհում զենքի վաճառքի 31 տոկոսը:
Ինստիտուտը նշում է, որ 2005 թվականից ի վեր ԱՄՆ զենքի արտահանումն աճել է 23 տոկոսով, ընդ որում, զենքի խոշոր մասն ուղարկվել է արևմտյան Ասիայի տարածաշրջան:
ԱՄՆ պաշտոնյաները խոստովանել են, որ այդ երկիրը 7 հազար միլիարդ դոլար է ծախսել Արևմտյան Ասիայում լայնածավալ ռազմական միջամտության համար, սակայն այս միջամտությունն ավելի մեծ անարխիա է առաջացրել տարածաշրջանում։
Ապակայունացնելով Սիրիան, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով և զենք մատակարարելով անդրսահմանային ահաբեկիչներին , միակողմանի հարձակումներ իրականացնելով և ՄԱԿ-ի շրջանակից դուրս անօրինական կոալիցիաներ կազմելով, Միացյալ Նահանգները շարունակեց գրավել, սպանել, ոչնչացնել, թալանել Սիրիայի ժողովրդի պատմական կոթողները, նավթը, գազը, գյուղատնտեսական ապրանքներն ու ունեցվածքը։
Քաղաքական հարցերի փորձագետ Հասան Բեյգին ասում է.«Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի միակողմանի քայլերը պատճառ են դարձել,որ Սիրիան հայտնվի խորը ճգնաժամի մեջ և վերածվի ահաբեկչական խմբավորումների գործունեության վտանգավոր կենտրոններից մեկի:
ԱՄՆ միջամտությունը լուրջ վնաս է հասցրել հավաքական անվտանգությանը: Ահաբեկչության տարածումը, պրոքսի պատերազմները և տարածաշրջանային հարաբերություններում տիրող անվստահությունը համարվում են Վաշինգտոնի քաղաքականության հետևանքների մի մասը:
Աֆղանստանի ժողովրդի դառը վիճակը օտարերկրյա ռազմական միջամտության և այդ երկրում ԱՄՆ ռազմական միջամտության 20-ամյա ժառանգության ընդամենը մի օրինակն է, որը հանգեցրել է սպանությունների, ավերածությունների, թմրանյութերի արտադրության ծավալների ավելացման, հուսահատության և պառակտման:
Իրողությունն այն է, որ Աֆղանստանը դարձավ ԱՄՆ-ի միջամտության և օկուպացիայի զոհը և այն ինչ այդ երկրի 20-ամյա ժառանգությունից մնացել է Աֆղանստանում, պատերազմ ու անապահովություն է:
Երբ Միացյալ Նահանգները ներխուժեց և օկուպացրեց Աֆղանստանը, խոստացավ կառուցել կայուն, բարգավաճ և ժողովրդավարական Աֆղանստան։ Սակայն երկու տասնամյակ օկուպացիայից և պատմության մեջ ամենաերկար պատերազմը սանձազերծելուց հետո Միացյալ Նահանգները ձախողվեց իր առաքելության մեջ և ստիպված եղավ խայտառակ կերպով նահանջել:
Միացյալ Նահանգները երբեք չի մտածել տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները լուծելու մասին, քանի որ ինքը հանդիսանում է տարածաշրջանում բազմաթիվ խնդիրների, անապահովությունների և տարաձայնությունների պատճառը, ուստի Աֆղանստանի նման բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիրը խաղաղության հասնելու համար պետք է հաղթահարի այդ մարտահրավերը։ Աֆղանստանում կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը ՄԱԿ-ի հովանու ներքո և աջակցությամբ միջաֆղանական բանակցությունների ամրապնդումն է: Ներկա դրությամբ Աֆղանստանն իր հարևանների օգնության կարիքն ունի ահաբեկչությունն արմատախիլ անելու համար:
ԱՄՆ-ն վերջին տարիներին երկու նպատակ է հետապնդել՝ առաջին նպատակը տարածաշրջանային դիվանագիտության թուլացումն է, երկրորդը` միակողմանի պատժամիջոցների կիրառումը` տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը խոչընդոտելու համար,որպեսզի այդպիսով կարողանա թե՛ իր ներկայությունն արդարացնել ու ամրապնդել և թե ռազմակայանների կառուցման միջոցով իր ներկայությունը պարտադրել տարածաշրջանի երկրներին:
ԱՄՆ ռազմական միջամտությունը Արևմտյան Ասիայում, ազատության և ժողովրդավարության հաստատման փոխարեն, ճանապարհ հարթեց ատելության և ծայրահեղականության աճի և այնպիսի չար խմբավորումների տարածման համար, ինչպիսին ԻԼԻՊ-ն է: Տարածաշրջանում այսպես կոչված ժողովրդավարության և ազատության համար շարունակվող պատերազմները հանգեցրել են հումանիտար աղետի և փախստականների ճգնաժամի, և կարելի է ասել,որ վերջին տասնամյակների ընթացքում նման բան չենք տեսել:
2019 թվականին Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող զարգացումների գործընթացին և նշելով որ ԱՄՆ կառավարությունը հիմնականում Իրաքում ժողովրդավարությունն ու անկախությունն իր շահերին դեմ է համարում, Հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Ամերիկացիները, հակառակ իրենց հայտարարություններին դեմոկրատիան և Իրաքում գործող քաղաքական ակտիվիստներին իրենց համար վնասակար են համարում: Ամերիկացիները և տարածաշրջանում նրանց հետևորդները դեմ են Իրաքում ժողովրդավարության հաստատմանը և այդ երկրի գործող ղեկավարներին, քանի որ այդ բոլորն իրենց շահերին դեմ են համարում»: