Տարածաշրջանում կայուն անվտանգության գործոնները՝ Իրանի առաջնորդի տեսակետից (16)
https://parstoday.ir/hy/radio/iran-i158688-Տարածաշրջանում_կայուն_անվտանգության_գործոնները_Իրանի_առաջնորդի_տեսակետից_(16)
Թե դեմոկրատների և թե հանրապետականների նախագահության օրոք միշտ էլ աշխարհն ԱՄՆ-ի անմարդկային արարքների ականատես է եղել, բայց դրանց տեսակը տարբեր է եղել: Դեմոկրատների ժամանակաշրջանում միջամտությունները եղել են քաղաքական հարթակում, իսկ հանրապետականների օրոք ռազմական միջամտություն է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2021 10:49 Asia/Tehran

Թե դեմոկրատների և թե հանրապետականների նախագահության օրոք միշտ էլ աշխարհն ԱՄՆ-ի անմարդկային արարքների ականատես է եղել, բայց դրանց տեսակը տարբեր է եղել: Դեմոկրատների ժամանակաշրջանում միջամտությունները եղել են քաղաքական հարթակում, իսկ հանրապետականների օրոք ռազմական միջամտություն է տեղի ունեցել:

Չնայած միջամտողական քայլերին և ռազմական ուժի կիրառմանը տարածաշրջանի ազգերի վրա իր ազդեցությունը պարտադրելու համար, ԱՄՆ-ն այսօր ակնհայտ ձախողումներ է ունեցել: Մի քանի տասնամյակ առաջվա համեմատությամբ ամերիկյան հզորության թուլացումը և տարածաշրջանում Դիմադրության շարժումներից ստացած կոշտ պատասխանը, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ-ի քառասնամյա չարիքների ձախողումը,  ամերիկյան հզորության անկման մասին են վկայում:

Անցած չորս տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները բազմաթիվ թշնամական գործողություններ է իրականացրել Իրանի դեմ։ Իրաքի Բաասական ռեժիմին Իրան ներխուժելու խրախուսումը, ահաբեկչական խմբավորումներին և հակահեղափոխական տարրերին աջակցելը և Իրանի սահմանների անվտանգությունը և տնտեսական պատերազմը շարունակելու պնդումն Իրանին հարվածելու և տարածաշրջանը ապակայունացնելու համար ձեռնարկված միջոցներից են: Այս գործողությունները, սակայն, ի վերջո ի վնաս Միացյալ Նահանգների են եղել, և այսօր դրանց ազդեցությունն ու նշանները բացահայտվում են նույնիսկ ամերիկյան հասարակության ներսում:

Ներկայումս ԱՄՆ-ի հարստության և հզորության 85%-ը գտնվում է բնակչության մեկ տոկոսի ձեռքում, և նրանք ցանկանում են իրենց պահանջները պարտադրել մյուսներին, իսկ որոշ մարդիկ բողոքում են այս գործընթացի դեմ և փորձում են փոխել այս համակարգը, և այս համատեքստում ականատես ենք եղել բողոքի ցույցերի և շարժումների, ինչպիսին է «Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումը:

Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդն իր ելույթներում ընդգծում է ԱՄՆ-ի քաղաքականության և չարիքների պարտության անխուսափելիությունը, Ամերիկայի անկման պատճառների պատմականությունը և համաշխարհային հզորության ասպարեզից անհետանալու ԱՄՆ-ի դատապարտված լինելը:

Այաթոլլահ Խամենեին իր ելույթում նշել է այն փաստը, որ ԱՄՆ-ն այդ օրվանից չի փոխվել և նույն չարությունը, նույն գայլի հատկանիշը, միջազգային բռնապետություն հաստատելու նույն փորձը և նույն անսանձ հեգեմոնիան այսօր էլ գոյություն ունեն ԱՄՆ-ում, իհարկե ավելի շատ վայրենությամբ և լկտիությամբ:

Հեղափոխության գերագույն առաջնորդը Մոհամմեդ մարգարեի գերդաստանի Համաշխարհային ասամբլեայի և Իսլամական ռադիոհեռուստատեսության միությունների անդամների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում  բացատրել է ամերիկացիների ծրագիրը երեք հիմնական հոսանքներում.

Այդ երեք հոսանքներներն են՝ «Տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ սերմանելու քաղաքականություն»,  «քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցությունը իսլամական երկրներում» և «մուսուլմանների միջև տարաձայնություններ սերմանելու քաղաքականությունը»:

Այս վարքագիծը, թշնամանքը և սադրանքներն արտացոլում են այն պատմական փաստը, որ ամերիկյան ուժն ու հարստությունը երբեք չեն օգտագործվել համաշխարհային անվտանգության և խաղաղության համար: Միացյալ Նահանգների անցյալը և ներկան, վկայում են այդ մասին։

ԱՄՆ-ի պատմությունը լի է աշխարհի ազգերի դեմ միջամտություններով և հանցագործություններով։ Միջուկային զենքի օգտագործումը Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության ժամանակ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 220,000 մարդ, 1846-1848 թվականներին Մեքսիկայի պատերազմում ավելի քան 10 հազար խաղաղ բնակչության սպանությամբ ռազմական հանցագործություններ կատարելը,  1899-1992 թվականներին Ֆիլիպիններում ավելի քան 200000 զոհերով պատերազմական ոճրագործությունները, 1955-1975 թթ. Վիետնամի պատերազմում հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը ԱՄՆ-ի միջամտության պատմության մի մասն է համարվում:

Աբու Ղորայբի և Գվանտանամոյի բանտերում տեղի ունեցած սարսափելի հանցագործությունները և ամերիկյան հասարակության մեջ ռասիզմի և անարդարության դեմ ժողովրդական ցույցերի արյունալի ճնշումը ամերիկյան վարքագծի այլ ցուցիչներ են:

Աշխարհն այժմ գիտի, որ ԱՄՆ-ն բազմաթիվ պատերազմների պատճառ է հանդիսանում և անապահովություն է պարտադրել տարածաշրջանին՝ հանուն իր ոչ լեգիտիմ շահերի: Այս նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները ամեն օր փնտրում է նոր պատրվակներ և առարկաներ՝ իր թշնամական վարքագիծը այնպիսի պահանջների ներքո թաքցնելու, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, անվտանգությունը և մարդու իրավունքները պաշտպանելը: Տարածաշրջանում անապահովությունը և Համաշխարհային խաղաղության և անվտանգության համար աճող սպառնալիքները պայմանավորված են ԱՄՆ-ի միակողմանիությամբ և ռազմական միջամտությամբ և տարածաշրջանի երկրների գործերին միջամտությամբ:

Այսօր Արևմուտքը և նրա դաշնակիցները այն պայմաններում են խոսում մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության մասին, երբ հստակորեն հայտարարում են Սիրիայում, Իրաքում և Եմենում ահաբեկիչներին ֆինանսական և զենքով օգնություն տրամադրելու մասին, և այդ երկրներում տեղի ունեցած հանցագործությունների և քաղաքացիական պատերազմի արդյունքում, տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել, և միլիոնավոր ուրիշներ տեղահանվել են։

Բացատրելով այդ թեման՝ իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նշում է, որ Միացյալ Նահանգները մի շարք կետեր է սահմանում որպես միջազգային նորմեր. այդ թվում ԱՄՆ-ի շահերը պետք է հարգվեն աշխարհի բոլոր ծայրերում, նույնիսկ եթե այն ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Աֆղանստանի և Իրաքի ռազմական օկուպացիան այն միջոցառումներից է, որը սկսվել է անվտանգություն ստեղծելու պատրվակով, բայց ոչ միայն չի նպաստել տարածաշրջանի անվտանգությանը, այլև հանգեցրել է խաղաղ բնակչության լայնածավալ զոհերի ու տեղահանումների ավելացմանը։ 
Նշյալ հարցերը ցույց են տալիս, որ տարածաշրջանում ապակայունացման հիմնական պատճառը եղել է ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական ուժի ապակառուցողական օգտագործումը:

Փորձը ցույց է տվել, որ առանց օտարների միջամտության տարածաշրջանի երկրների փոխգործակցությունն ու համագործակցությունը կայուն անվտանգության հաստատման հիմնական պայմանն է։ Ակնհայտ է, որ տնտեսական, քաղաքական և անվտանգության համագործակցությունը հասնում է նաև ցանկալի կետին, երբ տարածաշրջանի երկրները կարող են որոշել իրենց ճակատագիրը: Իրանի տեսանկյունից ցանկացած տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման ամենաարդյունավետ միջոցներից մեկը համագործակցության վրա հիմնված պայմանավորվածություններ ստեղծելն է, և ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարում երկրների առավելագույն մասնակցությունը, ինչպես նաև անկայունության ոլորտների վերացումը: