Գորգ, ավանդույթ և արվեստ
Դեկտեմբերի 13-ից 15-ը,Թեհրանում տեղի ունեցավ «Գորգ, ավանդույթ, արվեստ» համագումարը: Իրանական գորգի էությունը ճանաչելու նպատակով կազմակերպված միջոցառումը բաղկացած էր երեք բաժիններից ,հիմնվելով՝ ավանդույթի և արվեստի երկու սկզբունքների վրա: Այս համագումարը ուշադրության արժանացնելով ձեռագործ գորգերի պատմական ու վաղեմի ավանդությունները և այն յուրահատկությունները ,որոնք այն ներկայացնում են, որպես գեղարվեստական մի ստեղծագործություն:
Իրանն աշխարհում ձեռագործ գորգերի հիմնական կենտրոններից է: Այս նուրբ ու արժանավայել արվեստը կարևոր է և քննարկման արժանի զանազան ոլորտներում, իշարս՝ գեղագիտության, մշակութային ու տնտեսական: Ձեռագործ գորգը, իր բազմազան գույներով, նախագծերով ու դաջերով , պատմության ընթացքում իրանցի արվեստագետի հմտության, մեթոդների, գեղագիտության ,ու ճաշակի ընկալման,դրսևորումն է հանդիսացել : Գորգի հենքը միահյուսված է մարդկանց կյանքի հենքի հետ , և անցյալում հազվադեպ էին իրանական բնակարաններ ,որոնք չունէին գորգի փռվածքներ:
Իրանում ,բնակարանը ձեռագործ գորգերով կահավորելը համարվում է տան զարդարանքներից:Թեև այսօր այս գորգերի թանկության պատճառով ,շատերի համար այն գնելը դարձել է անհնար ,սակայն դա օգտագործելը ,որպես իրանական արվեստ ու արդյունաբերություն ,հատուկ դիրք է զբաղեցնում: Նախկինում երբ բնակարանի կահավորանքը խիստ տարբերվում էր այսօրվանից ,հաճախ բոլոր սենյակները ծածկում էին գորգերով և ընդհանրացած էր շատ մեծ գորգեր գործելը: Սակայն երբ աթոռն ու բազմոցը փոխարինեցին բարձիկներին ու թիկնոցներին ,բնակարաններում մեծ գորգերի օգտագործումը այլևս կորցրեց իր իմաստը: Սակայն, այնուամենայնիվ գորգի արժեքն ու դիրքը անկում չապրեց և ծավալուն գորգերին փոխարինեցին փոքրերը: Դրանք շատ թանկարժեք գորգեր են, որոնք հատակին չեն փռվում և գեղանկարչական պաստառների նման կախվում են պատերից :

Իրանում ,ձեռագործ գորգը ,չի համարվում գույք կամ պարզ ձեռագործ , այլ՝ կատարյալ մշակույթ,տեսողական մշակույթ, գրավոր մշակույթ, առասպելական մշակույթ, խորհրդանիշների և փոխաբերությունների մշակույթ:Ձեռագործ գորգերը միաձուլված են բազմաթիվ արվեստների հետ՝ ճարտարապետությունից և պոեզիայից մինչև գեղանկարչություն և ձեռարվեստ և դրա արտադրությունն զուգորդված է արժեքավոր ծեսերով ու ավանդույթներով, որոնք արժանի են պահպանման։Ձեռագործ գորգերը ,իրենց բնական նյութերի շնորհիվ էկոլոգիային համընկնող արվեստ է համարվում և ամենաքիչ արդյունաբերական աղտոտվածությունն ունի: Ձեռագործ գորգը,տնտեսական առումով առանձնահատուկ նշանակություն և կարգավիճակ ունի, և միլիոնավոր մարդիկ ուղղակի և անուղղակի ձևով ներգրավված են դրա արտադրության և առևտրի մեջ:
Իրանական ձեռագործ գորգը ,որպես շատ արժեքավոր ավանդական արվեստ , փայլուն և երկարամյա պատմություն ունի մեր երկրում և համարվում է ՝արվեստի,ճաշակի ու գեղեցկության գագաթնակետը ,նաև իրանցիների հավատամքի ու մշակույթի փառահեղ դրսևորումը :Ձեռագործ գորգի մշակութային ու գեղարվեստական որակն ու բովանդակությունը ,ինչ որ ձևով կայունացնում ու փոխանցում է Իրանի մշակույթն ու արվեստը և համայն աշխարհում համարվում է Իրանի մշակութային դեսպանը: Հասարակությունը,գիտահետազոտողները և մշակութային ու սոցիալական ակտիվիստները միշտ զանազան դիտանկյուններից են ուշադրության արժանացրել իրանական գորգը: Ոմանք այն դիտում են ,որպես գեղարվեստական գործ ,որն արժանի ձևով բավարարում է մարդկանց կողմից գեղեցկությունը գնահատելու զգացմունքը: Ոմանց գրավում է ՝ առօրյա կյանքում դրա կիրառական որակը և ճարտարապետական զանազան տարածքները զարդարելու հատկությունը,իսկ ոմանց համար կարևոր է գիտական հայացքը, մեթոդները ,փուլերը և արտադրության սարքերը: Մի խումբն էլ խորասուզվում է իրանական գորգի դաջերի , դիզայնի , գույների և դրա խորհրդանշական ու առասպելական իմաստների մեջ:

«Գորգ, ավանդույթ և արվեստ» համագումարի գիտական հարցերով քարտուղար Թուրաջ Ժուլեն համոզված է,որ գորգը ՝ ավանդույթի և արվեստի ծալքերով անհատական ,կամ խմբային աշխատանքի արդյունքն է:
Ավանդույթ նշանակում է պատմական ու վաղեմի որևէ ձեռքբերում,որը սերնդե սերունդ գործնականում,մտովի կամ հավատամքի ձևով ծնողներից փոխանցվում է զավակներին և նրանք ևս այն փոխանցում են հաջորդ սերնդին:Դա մասամբ փոփոխությամբ, երբեմն էլ խիստ պահպանողականությամբ կրկնվել է սերունդների մոտ ու հասել է այսօրվան:
Յուրաքանչյուր կրոն ,ավանդույթ ,ազգ կամ ցեղախումբ ունի ավանդույթներ և ինչքանով հին է մի ազգ կամ ավանդույթ,այնքանով հին են դրա սովորությունները: Իրանում թելագործության,ներկարարության և հյուսվածքագործության ավանդությունները ,ըստ փաստագրական տվյալների սկսվել են ՔԾԱ տասներորդ հազարամյակում: Ուշադրության արժանի է,որ գորգագործության տարածումն ու բազմազանությունը ,արդյունքն է՝հյուսվածքագործության ավանդույթներում բազմազանության, փոփոխության ու կենսունակության:Անհրաժեշտ է նշել, որ ավանդությունը իր բացարձակ իմաստով՝ ստատիկ, պատմական, փակ և սոսկ անցյալի հետ կապված հասկացություն չէ,այլ անցյալից մինչև մեր օրերը հասնող ընթացք է ,որը շարունակվում է մինչև ապագա:
«Արվեստ» տերմինը ,իմաստային առումով պատմության ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել ,սակայն ձեռագործ գորգի էությունը ճանաչելու համար գեղարվեստական այս միջոցառման ընթացքում ուշադրության արժանացած դրա ամենապարզ իմաստը , հետևյալն է. «Մի գործընթաց կամ ձեռքբերում ,որում խոսքը, միտքը,զգացումը, համոզմունքը ,գործը կամ նույնիսկ հատուկ կարգավիճակը ներկայացվել է ըստ հնարամտության և սկզբունքների: Այս սկզբունքները ըստ զանազան մշակույթների ու էթնիկ խմբերի (քոչվորներ և ցեղախմբեր,գյուղացիներ կամ քաղաքային կյանքի մշակույթ),ունեն զանազան հավաստիքներ ,որոնցից յուրաքանչյուրը ուշադրության արժանի է իր տեղում: Սակայն այս բոլոր սկզբունքներում, ամենակարևոր ընդհանրական հանգամանքը ստեղծագործ լինելն է, որը ՝ստեղծման և արարման առումով համարվում է առաջին սկզբունքը և հանգույցներով գործվածքը , և որպես գեղարվեստական գործ տաբերում է մյուս ձեռարվեստներից :
Իրանական գորգարվեստի տնտեսական հսկայական բաժնի հիմքում ընկած են գեղարվեստն ու ավանդությունները և այս համագումարի ընթացքում քննարկվել են ձեռագործ գորգերի տեսական սկզբունքները, ինչպիսութունը և ստեղծման հանգամանքը: Եռօրյա համագումարում ՝հոդվածներ,տեսաֆիլմեր և ցուցահանդես երեք բաժիններում քննարկվել են ՝դիզայնը,գունավորումը, հյուսվածքը ,պատմականը ,գորգի աշխարհագրությունը ,տեղայնական գրականությունը և այլն ,որոնց նպատակն է Իրանի պատմության ,մշակույթի և արվեստի շրջագծում ճանաչել ձեռագործ գորգը:
Երբ խոսվում է իրանական գորգի մասին ,այն պատկերը ,որը հաճախ ընկալվում է այն գորգն է ,որի դիզայնն ու դաջերն են՝ առասպելական,միմյանցից անջատ ,էսլիմի և երկրաչափական:Սակայն պետք է ասել ,որ միշտ այդպես չի եղել և Իրանի գորգի մեջ ընդհանրացած պատկերների հետ մեկտեղ,հնուց իվեր պատկերված են եղել մարդու և կենդանու պատկերներ:
Եթե մտադիր լինենք գորգերի պատկերների մասին խոսել ,միգուցե « Պազիրիկ»գորգի վրա մարդկային պատկերը ամենահին օրինակը լինի: «Պազիրիկ»գորգը աշխարհի ամենահին գորգն է ,որը 1949 թվականին հայտաբերվել է ռուս հնեաբան Սերգեյ .Այ.Ռուդենկոի միջոցով Սիբիրի տարածքում գտնվող Պազիրիկ հովտում ,սկյութական հրամանատարներից մեկի սառցակալած դամբարանում, պատմական այլ իրերի հետ : Ուսումնասիրությունները պարզել են ,որ Պազիրիկ գորգը գործվել է ՔԾԱ հինգերորդ դարում և սառցակալման պատճառով ,դարեր շարունակ մնացել է անվնաս: Քառանկյուն այս գորգը ,գործված է բուրդից և տրամագիծը մոտավորապես 4 քառակուսի մետր է և ունի 40 շարք:
Գիտահետազոտողները գորգագործության պատմության այս կարևորագույն ապացույցը համարում են Աքեմենյան Իրանի գործվածքներից և դրա հայտնաբերումը սկյութացի մեծամեծերի դամբարաններում ,բացատրում են դրա նվիրված կամ առևտրական լինելու հանգամանքը:Դա զարդարված է ձիավորների,արածող եղջերուների, արծվի գլխով և առյուծի մարմնով առասպելական կենդանիների պատկերներով և ծաղկազարդ երիզով:
Աշխարհի հնագույն այս գորգը, վկայում է իրանցի գորգագործների զարմանալի հմտության մասին:Առաջին փոքր ներքին եզրագոտին բաղկացած է փոքր քառակուսիներից, որոնցում դեղին ֆոնի վրա հայտնվում են արծվանման գիրֆոնները։ Երկրորդ եզրագոտում ներկայացված են 14 հեծյալներ, ինչպես նաև հատակին կանգնած և ձիու սանձը բռնած 14 զինվորներ,որոնք բոլորը ընթանում են դեպի մի կողմ: Ձիերը կարճահասակ են ,պոչերը իրար հանգուցված և յուրաքանչյուրը իր գլխին ունի բաշ : Մեկ ընդ մեջ հերթով կանգնած հեծյալներն ու հետևակները,հիշեցնում են Պերսեպոլիսի քանդակները: Երրորդ եզրագծում պատկերված է մի տեսակ ծաղիկ (քառատերև)որը բացված է չորս ուղղությամբ և կրկնվում է ընդհանուր եզրագծում: Չորորդ եզրագծում պատկերված են լայն եղջյուրներով և միանման 24 այծյամներ,որոնք ձիերի հակառակ ուղղությամբ արածում են: Պազիրիկ գորգի այծյամների լայն եղջյուրները,նման են Քերմանշահի Բոստանի կամարի քարի վրա փորագրված մի քանի այծյամների եղջյուրներին :Հինգերորդ եզրագոտին կրկնում է առաջին եզրագոտին: Գորգի միջին մասը բաղկացած է շրջանակի մեջ 24 քառակուսիներից, որոնցից յուրաքանչյուրը ութանկյուն է (ինչպես լոտոսի ծաղկի) նախշով։
Ժամանակակից Իրանում ,գորգերի դիզայնի և դաջերի հիմնական զարգացումներից մեկը՝պատկերավոր գորգեր գործելն է ,որն աստիճանաբար սկսվեց Ղաջարյան դինաստիայի ժամանակաշրջանից և այս շրջանում պատկերազարդման արվեստի ընդլայնմամբ և ժամանակի ընթացքում գորգի նախագծման ոլորտում ,նորարար վարպետների իհայտ գալով վերածվեց երևույթի: Այսօրվա հայտնի շրջանակված գորգերի դիզայնը ներառում է տարբեր պատկերների լայն տեսականի: Այսօր այս տիպի գորգերը նկատի առնելով թեման,չափսը,գունավորումը,արժեքը և կիրառման տարբերակը խիստ տարատեսակ են ու գրավիչ և աճ է արձանագրում շքեղ ու նրբագեղ «ձեռագործ շրջանակված գորգերի» պահանջարկը:
«Պատմական պատկերային հանգուցավոր գորգեր»-ի ցուցահանդեսում,որը կազմակերպվել էր «Գորգ,ավանդույթ և արվեստ»համագումարին զուգընթաց ,ցուցադրվել էին մի քանի պատմական պատկերազարդ գորգեր ,որոնց ֆոնի հիմնական նախագիծը պատմողական բնույթի է և տարբերվում են ընդհանրացած շրջանակված գորգերից : Թեև ներկայումս Իրանում խիստ ընդառաջում է գտել շրջանակված գորգեր գործելը և մեծ քանակությամբ է արտադրվում ,սակայն գորգի իրանցի փորձագետները համոզված են ,որ գորգի նման տեսակը տարբերվում է իրանական պատմական պատերազարդ գործվածքներից և անհրաժեշտ է առավել մանրամասնություններ ներկայացնել իրանական գորգի մասին: